Նադիր Ռուստամլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադիր Ռուստամլի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունադրբ.՝ Nadir Rəşid oğlu Rüstəmli
Ծնվել էհուլիսի 8, 1999(1999-07-08) (24 տարեկան)
Սալյան, Սալյանի շրջան, Ադրբեջան
Երկիր Ադրբեջան
Ժանրերռիթմ էնդ բլյուզ, օպերա և շանսոն
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ և դաշնամուր
ԿրթությունԱդրբեջանի զբոսաշրջության և մենեջմենթի համալսարան և Գուլու Ասքերովի անվան երաժշտական դպրոց

Նադիր Ռաշիդ օղլու Ռուստամլի (ադրբ.՝ Nadir Rəşid oğlu Rüstəmli[1],, հուլիսի 8, 1999(1999-07-08), Սալյան, Սալյանի շրջան, Ադրբեջան)[2], ադրբեջանցի երգիչ։ Ռուստամլին դարձել է Ադրբեջանի ձայնը երաժշտական մրցույթի երկրորդ եթերաշրջանի հաղթող[3]։ 2022 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակչում, իր «Fade to Black» երգով, զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադիր Ռուստամլին ծնվել է Ադրբեջանի Սալյան քաղաքում։ 2005-2016 թվականներին սովորել է Սալյանի N3 միջնակարգ դպրոցում[6]։ Պատանեկան տարիքում դաշնամուրի է հաճախել Սալյանի Գուլու Ասքերովի անվան երաժշտական դպրոցում։ 2021 թվականին Ռուստամլին ավարտել է Ադրբեջանի զբոսաշրջության և մենեջմենթի համալսարանը՝ ստանալով բիզնես կառավարման բակալավրի աստիճան[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017–2020[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 2017 թվականից Ռուստամլին մասնակցել է երաժշտական տարբեր մրցույթների և փառատոնների, այդ թվում «Youthvision 2019» երգի միջազգային մրցույթին, որտեղ 21 մասնակիցների շարքում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[8]։

2021. «Ադրբեջանի ձայն»-ը[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին նա մասնակցել է «Ադրբեջանի ձայն»-ը երգի մրցույթի երկրորդ եթերաշրջանին։ Կույր լսումներ փուլի ժամանակ նրա ելույթի ընթացքում պտտվել են Էլդար Ղասիմովը և Մուրադ Արիֆը։ Արդյունքում, նա միացավ Ղասիմովի թիմին։ 2022 թվականի հունվարին նա հաղթեց մրցույթում՝ ստանալով հանդիսատեսի 42,6 %-ի աջակցությունը[9][10]։

«Ադրբեջանի ձայն»-ի ընթացքում կատարումներ
Երգ Օրիգինալ երգիչ Ծանթագրություն
Կույր լսումներ "Writing’s on the Wall" Սեմ Սմիթ Երկու ժյուրի պտտվել է, միացել է Էլդար Ղասիմովի թիմին
Մենամարտ «Beggin'» The Four Seasons Հաղթել է Ամիր Փաշաևին
Նոկ-աուտ «We Could Be The Same» MaNga
1/8-րդ եզրափակիչ «Xatirədir» Ալիմ Ղասիմով
Քառորդ եզրափակիչ "Arcade (երգ)" Դունկան Լոուրենս
Կիսաեզրափակիչ "Just the Way You Are" Բրունո Մարս
Եզրափակիչ "Running Scared" Ell & Nikki Էլդար Ղասիմովի հետ դուետ
"Bad Liar (երգ, Imagine Dragons)" Imagine Dragons
"Bu da son" Էլնուր Հուսեյնով & Սամիր Ջավադզադե

2022. Եվրատեսիլ 2022 երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի փետրվարի 16-ին İctimai Television-ը հայտարարեց, որ հեռուստաընկերությունը Ռուստամլիին ընտրել է որպես Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում Ադրբեջանի ներկայացուցիչ[11]։ Երկրորդ կիսաեզրափակչում նա զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը՝ հավաքելով 96 միավոր և հայտնվեց եզրափակչում։ Բոլոր միավորները Ռուստամլին ստացել էր ժյուրիից։ Հեռուստադիտողի քվեարկությունից Ադրբեջանի ներկայացուցիչը միավոր չէր ստացել։ Եզրափակչում արդեն նա զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը՝ ելույթ ունենալով 15-րդ համարի ներքո։ Արդյունքում, նա ստացել է 106 միավոր, որից 103-ը ժյուրիից, իսկ 3-ը՝ հեռուստադիտողից։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող՝
Էմիլիա Յաղուբովա
«Ադրբեջանի ձայն»-ի հաղթող
2021–2022
Հաջորդող՝
անհայտ
Նախորդող՝
Սամիրա Էֆենդի
«Մատա Հարի"
Ադրբեջանը Եվրատեսիլ երգի մրցույթում
Եվրատեսիլ 2022 երգի մրցույթ
Հաջորդող՝
TuralTuranX
«Tell Me More»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Səs Azərbaycan" yarışmasının qalibi-Nadir Rəşid oğlu Rüstəmlini TƏBRİK EDİRİK». Anakur.az (ադրբեջաներեն). Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
  2. Ozcan (2022 թ․ փետրվարի 16). «Azerbaycan'ı Nadir Rüstemli temsil edecek». Eurovision Turkey (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 20-ին.
  3. «"Səs Azərbaycan" yarışmasının qalibi məlum olub – VİDEO». Oxu.Az (ադրբեջաներեն). 2022 թ․ հունվարի 28. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
  4. «Nadir Rustamli to represent Azerbaijan at Eurovision Song Contest 2022». azertag.az. Baku: Azerbaijan State News Agency. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
  5. «Azerbaijan: Nadir Rustamli will fly to Turin!». ESCToday (ամերիկյան անգլերեն). Baku. 2022 թ․ փետրվարի 16. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
  6. «Nadir Rüstəmli is the chosen of Ictimai for Eurovision 2022». Oikotimes. 2022 թ․ փետրվարի 16. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.(չաշխատող հղում)
  7. «Səhər Mərkəzi – Cavid Məmmədov, Nadir Rüstəmli, Eldar Qasımov» (ադրբեջաներեն). Xəzər Media. 2022 թ․ փետրվարի 4.
  8. «Azerbaijan: Nadir Rüstəmli to Eurovision 2022». Eurovision World. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
  9. «"Səs Azərbaycan"ın qalibi bəlli oldu – son xeberler». Sonxeber.az (ադրբեջաներեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
  10. Petersen, Christian (2022 թ․ փետրվարի 16). «Azerbaijan: Nadir Rüstəmli to Eurovision 2022». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  11. «Azerbaijan: The Voice winner Nadir Rüstemli will sing at Eurovision 2022». Wiwibloggs (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ փետրվարի 16. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]