Էֆենդիևան հռչակ է ձեռք բերել իր երկրում մի շարք երաժշտական մրցույթներին մասնակցելուց հետո, այդ թվում` «Yeni Ulduz» (2009), «Böyük Səhnə» (Ադրբեջանի նախընտրական փուլ) (2014) և «The Voice of Azerbaijan» (2015-2016, երրորդ հորիզոնական)[1]։ 2017 թվականին «Silk Way Star» միջազգային երգի մրցույթում, որն անցկացվել է ՂազախստանիԱլմաթի քաղաքում, եղել է Ադրբեջանի ներկայացուցիչը և զբաղեցրել է երրորդ հորիզոնականը[2][3]։ Էֆենդիևան «Նուր-Սուլթանի ձայնը» փառատոնում նորից ներկայացրել է իր երկիրը, որն անցկացվել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում (2019)։
2020 թվականի փետրվարի 28-ին ադրբեջանական ITV հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Էֆենդիևան ներքին ընտրությամբ ընտրվել է` որպես Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում Ադրբեջանի ներկայացուցիչ[2]։