Դունկան Լոուրենս
Դունկան Լոուրենս | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | հոլ.՝ Duncan de Moor |
Նաև հայտնի է որպես | Duncan Laurence[1][2][3] |
Ծնվել է | ապրիլի 11, 1994 (28 տարեկան) Սպեյկենիսե, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ, երաժիշտ և հեղինակ-կատարող |
Գործիքներ | վոկալ և դաշնամուր |
Լեյբլ | Universal Music Group |
Պարգևներ | |
Կայք | duncanlaurence.nl |
![]() |
Դունկան դե Մուր (հոլ.՝ Duncan De Moor), ինչպես նաև հայտնի որպես Դունկան Լոուրենս (անգլ.՝ Duncan Laurence, ապրիլի 11, 1994, Սպեյկենիսե, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի փոփ երգիչ, Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում անցկացվող Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի հաղթող[4][5]։ Մրցույթում հաղթել է՝ կատարելով «Arcade»[6] երգը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականին հաղթել է Բրիլե քաղաքում անցկացվող տաղանդների քաղաքային մրցույթում։ Հաղթանակից մեկ տարի անց՝ 2013 թվականին, հիմնել է սեփական խումբը՝ «The Slick and Suited»-ը։ Խմբի հետ միասին նա սկսեց իր երաժշտական կարիերան Թիլբուրգում գտնվող Ռոք ակադեմիայում և 2013 թվականին ելույթ ունեցավ Գրոնինգենի «Eurosonic Noorderslag» փառատոնում։ Ելույթներով հանդես է եկել նաև ակադեմիայի մի քանի այլ կոլեկտիվների հետ։ Ակադեմիան ավարտել է 2017 թվականին[7]։ Դունկանը Իլզե դե Լանգեի[8] ղեկավարությամբ մասնակցել է «The Voice of Holland» երաժշտական մրցույթի հինգերորդ սեզոնին։ 2018 թվականին Ջիհադ Ռահմունիի հետ միասին գրեց «Closer» երգը, որը նախատեսված էր կորեական «Dong Bang Shin Ki» խմբի «New Chapter #1: The Chance of Love»[9] ալբոմի համար։
Եվրատեսիլ 2019[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի մայիսի 19-ին հաղթել է Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում անցկացվող Եվրատեսիլ երգի մրցույթում՝ ստանալով ընդհանուր առմամբ 498 միավոր։ Քվեարկությանը մասնակցել են 41 երկրի միջազգային ժյուրիները և հանրությունը, ինչի արդյունքում ժյուրիները Դունկանին տվել են 237, իսկ հանրությունը՝ 261 միավոր։ Նրա միավորները երկրորդ հորիզոնականում հայտնված Իտալիայի ներկայացուցչի միավորներից 27-ով ավելին են եղել[10]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի նախօրեին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Դունկանը հանդես է եկել այսպիսի հայտարարությամբ. «Ես ավելին եմ, քան ուղղակի արտիստը. ես անհատականություն եմ, ես կենդանի արարած եմ, ես բիսեքսուալ եմ, ես երաժիշտ եմ։ Ես հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ ի ցույց դնելու, թե ով եմ և ինչպիսին եմ ես[11]»: Սակայն երգիչն իր պրոդյուսերներին խստիվ արգելել է խոսել թեմայի մասին։ Նա նշել է, որ այս մասին բացահայտ կխոսի մրցույթի ավարտից հետո։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://eurovision.tv/story/duncan-laurence-interview-april-2019
- ↑ http://esctoday.com/participant/the-netherlands-2019/
- ↑ https://www.rfi.fr/br/europa/20190519-cantor-holandes-duncan-laurence-vence-festival-eurovisao-2019
- ↑ Groot Evert (հունվարի 21, 2019)։ «Duncan Laurence will represent The Netherlands this year»։ eurovision.tv
- ↑ «Дункан Лоуренс - представитель Нидерландов»։ evrovidenie2019.org։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-05-ին։ Վերցված է 2019-05-18
- ↑ «The Netherlands: Duncan Laurence To Sing “Arcade” In Tel Aviv»
- ↑ «Duncan Laurence Information - meet the Dutch star»։ Radio Times։ Վերցված է մայիսի 17, 2019
- ↑ Popescu David (հունվարի 21, 2019)։ «Netherlands: Duncan Laurence on his way to Tel-Aviv!»։ escunited.com
- ↑ Koeleman Danja (հունվարի 21, 2019)։ «Duncan Laurence naar Songfestival: Wie is de 24-jarige zanger?»։ nu.nl (Dutch)
- ↑ «Eurovision 2019: Netherlands wins song contest»։ BBC News։ մայիսի 19, 2019
- ↑ Moore Matt (մայիսի 18, 2019)։ «Dutch Eurovision contestant Duncan Laurence comes out as bisexual»։ Gay Times։ Վերցված է մայիսի 19, 2019
|