Ալիմ Ղասիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիմ Ղասիմով
Ալիմ Կասըմովը, Բաքվի բյուրեղյա սրահում
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունադրբ.՝ Alim Qasımov
Ծնվել էօգոստոսի 14, 1957(1957-08-14)[1] (66 տարեկան)
Նաբուր, Gobustan District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ադրբեջան
Ժանրերմուղամ, ժամանակակից մուղամ, ժողովրդական,
Մասնագիտություներգիչ, դերասան, երաժիշտ և Խանենդե
Գործիքներդաֆ և վոկալ
Գործունեություն1979–
ԿրթությունԲաքվի երաժշտական քոլեջ
Պարգևներ
Պատվո շքանշան «Փառքի» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ Ադրբեջանի ժողովրդական արտիստ State Prize of the Republic of Azerbaijan “Gizil Chinar” International Award և Հումայ մրցանակ
 Alim Qasimov Վիքիպահեստում

Ալիմ Ղասիմով, ամբողջական անուն՝ Ալիմ Համզա օղլի Ղասիմով (ադրբ.՝ Alim Həmzə oğlu Qasımov, (օգոստոսի 14, 1957(1957-08-14)[1], Նաբուր, Gobustan District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (1991)[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիմ Ղասիմովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 14-ին Շամախու շրջանում[3]։ Կրթություն է ստացել Ասեֆ Զեյնալլու անվան երաժշտական դպրոցում 1978-1982 թվականներին։ Իսկ հետո 1983-1989 թվականներին Ադրբեջանի Պետական Մշակույթի և Արվեստի ինստիտուտում սովորել է մուղամ[4]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգչի առաջին կատարումը տեղի ունեցավ 1979 թվականին ադրբեջանական հեռուստատեսությամբ։
  • 1980 թվականին նա Մոսկվայում անցկացված XXII ամառային օլիմպիական խաղերի մասնակից էր։
  • 1982 թվականին Առաջին հանրապետական մուղամ մրցույթի հաղթող էր։
  • Նա միացել է Երաժշտության միջազգային սիմպոզիումին, որը տեղի է ունեցել Սամարղանդում 1983 թվականին։
  • 1989 թվականին Ալիմ Կասըմովը ճամփորդել է համերգներով ու հյուրախաղերով՝ Մոսկվա, Փարիզ, Քյոլն, Ստրասբուրգ, Բեռլին, Ժնև, Ամստերդամ և մասնակցել է փառատոներին։
  • 2009 թվականին Ալիմ Գասիմովը ԱՄՆ-ի Ջորջթաուն կողմից անցկացված մրցույթում 4 ադրբեջանցիներից մեկն էր միջև աշխարհի 500 ամենաազդեցիկ մուսուլմանների։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 - Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Միջազգային երաժշտական փառատոնը- 1-ին մրցանակ, Սամարղանդ
  • 1988 - Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ադրբեջանական ԽՍՀ-ի վաստակավոր արտիստ
  • 1989 - Գերմանիա Երաժշտական մեդալ, Բոն
  • 1991 - Ադրբեջան Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ
  • 1993 - Ֆրանսիա Երաժշտական մեդալ, Փարիզ
  • 1994 - Ամերիկայի Միացյալ Նահանգներ Երաժշտական մեդալ, Հյուստոն
  • 1997 - Ադրբեջան «Հումայ» միցանակը
  • 1999 - ՄԱԿ ՅՈՒՆԵՍԿՕ Միջազգային երաժշտական մրցանակը[5]
  • 1999 - Գերմանիա Երաժշտական մեդալ
  • 2000 - Գերմանիա «Ֆոնոկրաֆական քննադատների դիպլոմը»
  • 2001 - Ուզբեկստան «Արևելյան երաժշտություն» Միջազգային Երաժշտական Փառատոն, Սամարղանդ
  • 2008 - Ադրբեջան Օրդեն «Փառք»
  • 2014 - Ադրբեջան «Ոսկյա Չինարը» Միջազգային մրցանակ
  • 2017 - Ադրբեջան Պատվի օրդեն[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիմ Ղասիմով» հոդվածին։