TuralTuranX

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
TuralTuranX
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 30, 2000(2000-10-30) (23 տարեկան)
ԾննդավայրԶաքաթալա, Ադրբեջան
Քաղաքացիություն Ադրբեջան
 TuralTuranX Վիքիպահեստում

TuralTuranX, Ադրբեջանական երաժշտական դուետ՝ բաղկացած երկու երկվորյակ եղբայրներից՝ Թուրալ և Թուրան Բաղմանովներից (ադրբ.՝ Tural Bağmanov и ադրբ.՝ Turan Bağmanov,հոկտեմբերի 30, 2000(2000-10-30), Զաքաթալա, Ադրբեջան): Ներկայացրել են Ադրբեջանը Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում «Tell Me More» («Ասա ինձ ավելին») երգով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրալը և Թուրան Բաղմանովը ծնվել են Զաքաթալաում, նրանք առաջին անգամ դաշնամուր նվագել են դպրոցում և այնքան են հիացել այդ գործիքով, որ հաճախ գաղտնի երգեր են գրել[1]։ Հետո հայրը նրանց համար օգտագործված սինթեզատոր է գնել։ Հետագայում սովորել են նաև կիթառ նվագել[1]։ Սակայն իրենց հոր մահից հետո նրանք ժամանակավորապես դադարելլ են երաժշտությամբ զբաղվել[2]։

Ավելի ուշ Թուրալը տեղափոխվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու և ընկերոջ հետ հիմնում TheRedJungle խումբը, որի հետ ելույթ է ունենում նաև Թուրանը[2]։ Եղբայրները հանդես են եկել նաև որպես փողոցային երաժիշտներ[3]։

2023 թվականի փետրվարի 2-ին հայտարարվել է, որ TuralTuranX-ը Եվրատեսիլ 2023 երգի մրցույթի Ադրբեջանի ներքին ընտրության հինգ թեկնածուների թվում է[4]։ Մարտի 9-ին նրանք ընտրվել են որպես Ադրբեջանի ներկայացուցիչներ Եվրատեսիլ երգի մրցույթում[5]։ Նրանք հանդես են եկել առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 9-ին իրենց «Tell Me More» երգով, սակայն նրանց չի հաջողվել անցել մրցույթի եզրափակիչ[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրալը և Թուրան Բաղմանովներն ունեն ևս երկու եղբայր՝ Էմին և Ջամալ անունով, որոնք երկուսն էլ մահացել են 2015 թվականին Յուխար-Թալայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից[7]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Tell Me More» (2023)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «TuralTuranX - Get to know / Tell Me More [Eurovision 2023 Azerbaijan 🇦🇿]» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  2. 2,0 2,1 «Meet TuralTuranX from Azerbaijan 🇦🇿 Eurovision 2023 [GET TO KNOW]» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  3. NDR. «TuralTuranX vertreten Aserbaidschan beim ESC in Liverpool» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  4. Anthony Granger (2023 թ․ փետրվարի 2). «🇦🇿 Azerbaijan: Five Acts in Contention for Eurovision 2023 Revealed» (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  5. Neil Farren (2023 թ․ մարտի 9). «🇦🇿 Azerbaijan: TuralTuranX to Eurovision 2023» (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 10-ին.
  6. «Азербайджан не вышел в финал «Евровидения-2023» -ОБНОВЛЕНО» (ռուսերեն). zerkalo.az — новость. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 12-ին.
  7. «Avroviziya"ya gedən Tural-Turan kimdir? - Video». Qafqaz Info (Azerbaijani). 2023 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «TuralTuranX» հոդվածին։