Յուսուֆ Քարշ
Յուսուֆ Քարշ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Մարդին, Թուրքիա |
Մահացել է | հուլիսի 13, 2002[1][2][3][…] (93 տարեկան) |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ |
Գերեզման | Notre-Dame Cemetery |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | Կանադայի շքանշանի կոմպանիոն և Գոլդեն Փլեյթ մրցանակ |
Անդամություն | Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Կայք | karsh.org |
Ստորագրություն![]() | |
Yousuf Karsh Վիքիպահեստում |
Յուսուֆ Քարշ (անգլ.՝ Yousuf Karsh, դեկտեմբերի 23, 1908[1][2][3][…], Մարդին, Թուրքիա - հուլիսի 13, 2002[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ), կանադահայ հայտնի լուսանկարիչ։ Լուսանկարված անձանց թվում են Եղիսաբեթ II-ը, Կաստրոն, Խրուշչովը, Բեռնարդ Շոուն, Ալբերտ Էյնշտեյնը և Հեմինգուեյը։ Հատկապես հայտնի է նրա Չերչիլի լուսանկարները։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուսուֆը (հայկական անունը Հովսեփ էր) ծնվել է Մարդին քաղաքում, Օսմանյան կայսրության հարավարևելյան շրջանում[4]: Ցեղասպանության ժամանակ 14 տարեկան տղա է եղել, ընտանիքը ենթարկվել է հալածանքի, իսկ քույրը սովից մահացել էր։ 1922 թ. ընտանիքով փախել են Հալեպ։ Շուտով ծնողները Յուսուֆին ուղարկեցին Կանադա՝ քեռի Նաղաշի մոտ ապրելու ու նոր կյանք սկսելու։ Վերջինս հմուտ լուսանկարիչ էր[5]: Այստեղ Քարշը կրթություն է ստանում և աշխատում Նաղաշի ստուդիայում։ Նաղաշը տեսնելով Յուսուֆի լուսանկարչական տաղանդը, նրան ուղարկում է Բոսթոն՝ լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ սովորելու։
4 տարի անց վերադառնում է Կանադա և ստեղծում սեփական ստուդիան Օտտավայի կենտրոնում։ Շուտով նրա աշխատանքները գրավում են բազմաթիվ հայտնի մարդկանց, սակայն նա էլ ավելի հայտնի է դառնում, երբ նկարում է Ուինսթոն Չերչիլին նրա՝ Օտտավա կատարած այցի ժամանակ։ Միջազգային Who’s Who («Ով ով է») ցանկում ընդգրկված 100 ամենանշանավոր մարդկանցից Յուսուֆը լուսանկարել է 51-ին։
Ամուսնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարշի առաջին կինը եղել է Սոլանջե Գեթիերը (1902−1961), ում հետ ամուսնացել է 1939 թվականին[6][7]։ Նրանք առաջին անգամ հանդիպել են 1993 թվականին Օտտավայի Լիթըլ թատրոնում, որտեղ Սոլաջեն աշխատում էր որպես դերասան։ Գեթիերը ծնվել է Ֆրանսիայի Տուր քաղաքում և Կանադա է արտագաղթել մանուկ հասակում[8]։ Նա մահացել է 1961 թվականին քաղցկեղից[8]։
Երկրորդ անգամ ամուսնացել է Էստրելիտա Մարիա Նախբարի հետ, ով բժշկական հոդվածների հեղինակ էր[9]։ Նրանց ամուսնությունը պաշտոնապես գրանցել է Ֆուլթոն Ջոն Շին, ով Նյու Յորքի կաթոլիկ արքեպիսկոպոսական թեմի եպիսկոպոսի օգնականն էր։ 1972 թվականից 1992 թվականը նրանք ապրել են Օտտավայի Շատո Լորիեր հյուրանոցի երրորդ հարկում[10][11]։ Նրանք երեխաներ չունեն[6][12]։
Մեկուսացում և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարշը պաշտոնաթող է եղել 1992 թվականի հունիսին՝ 83 տարեկան հասակում։ Նա փակել է Շատո Լորիերում գտնվող իր ստուդիան[13] և 1997 թվականին մեկնել Բոսթոն[14]։ Մահացել է 2002 թվականի հունիսի 13-ին Բոսթոնի Բրիգամ և կանանց հիվանդանոցում՝ վիրահատությանը հաջորդած բարդացումների պատճառով[15][16]։ Հուղարկավարութոյւնը տեղի է ունեցել Օտտավայում[16]։ Թաղված է Օտտավայի Նոտր Դամ գերեզմանոցում[17]։
Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Faces of destiny; portraits by Karsh (1946)
- Canada: as seen by the camera of Yousuf Karsh and described in words by John Fisher (1960)
- This is the Holy Land: A Pilgrimage in Words and Pictures (1960)
- This is Rome: A Pilgrimage in Words and Pictures (1960)
- In search of greatness; reflections of Yousuf Karsh (1962)
- These are the Sacraments (1962)
- This is the Mass (1965)
- Karsh portfolio (1967)
- Portraits by Karsh (1968)
- Faces of Our Time (1971)
- Karsh portraits (1976)
- Karsh Canadians (1978)
- Karsh: a fifty-year retrospective (1983)
- Karsh: l'art du portrait (1989)
- Karsh: American legends (1992)
- Portrait in Light and Shadow: the Life of Yousuf Karsh (2007)
- Karsh 100: A Biography in Images[18] (MFA Publications, 2004)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Yousuf Karsh
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Yousuf Karsh — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ By THE NEW YORK TIMES July 14, 2002. Yousuf Karsh, 93, Who Photographed Famous and Infamous of 20th Century, Dies
- ↑ Յուսուֆ Քարշ պաշտոնյա կայք։
- ↑ 6,0 6,1 Clifford Garry (March 1982)։ «Yousuf Karsh»։ People 17 (8)
- ↑ Moroz Sarah (29 October 2013)։ «From Elizabeth Taylor to Andy Warhol: Capturing the Famous Faces of the 20th Century»։ Slate
- ↑ 8,0 8,1 «Mrs. Karsh, Wife of Photographer, Business Manager of the Portraitist is Dead--Did Research for his Work»։ The New York Times։ 26 January 1961
- ↑ «Yousuf Karsh, Photographer, Marries Estrellita Nachbar»։ The New York Times։ 29 August 1962
- ↑ Gardner Simon (28 April 2017)։ «New exposure for master portrait photographer Yousuf Karsh»։ CBC.ca։ Canadian Broadcasting Corporation։ Արխիվացված է օրիգինալից 16 July 2017-ին
- ↑ Crawford Blair (14 May 2017)։ «The Capital Builders: How 'Karsh of Ottawa' captured the world's most famous people in photos»։ Ottawa Citizen
- ↑ «Yousuf Karsh, C.C.»։ gg.ca։ Governor General of Canada։ Արխիվացված է օրիգինալից 13 June 2017-ին
- ↑ Skidmore Colleen (14 March 2010)։ «Yousuf Karsh»։ The Canadian Encyclopedia։ Արխիվացված է օրիգինալից 14 July 2017-ին
- ↑ Matchan Linda (6 November 2007)։ «She's a portrait of passion»։ The Boston Globe։ «Although by native standards she's practically a newcomer (the Karshes moved here from Ottawa 10 years ago)...»
- ↑ «Yousuf Karsh, Who Photographed Famous And Infamous of 20th Century, Dies at 93»։ The New York Times։ 14 July 2002
- ↑ 16,0 16,1 Thurber Jon (14 July 2002)։ «Yousuf Karsh, 93; Photographs Captured Face of 20th Century»։ Los Angeles Times
- ↑ «Dozens of tombstones damaged in Ottawa cemetery»։ CTV News։ 2 May 2010։ «The large grounds host a number of Canadian luminaries, including photographer Yousuf Karsh, former prime minister Wilfrid Laurier and former Chief Justice of Canada Henri E. Taschereau.»
- ↑ «Mfashop.com»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-28-ին։ Վերցված է 2016-11-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յուսուֆ Քարշ կատեգորիայում։ |
|