Յուզեֆ Չապսկի
Յուզեֆ Չապսկի լեհ.՝ Józef Czapski | |
---|---|
Ի ծնե | լեհ.՝ Józef Maria Franciszek Hutten-Czapski |
Ծնվել է | ապրիլի 3, 1896[1][2][3][…] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանվել է | հունվարի 12, 1993[1][3][5] (96 տարեկան) |
Մահվան վայր | Le Mesnil-le-Roi |
Քաղաքացիություն | Լեհաստան և Ֆրանսիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան, Վարշավայի գեղարվեստի դպրոց, Կրակովի արվեստի ակադեմիա և Վարշավայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, գրող, գրական քննադատ և ակնարկագիր |
Պարգևներ | |
Հայր | Յերզի Հուտեն-Չապսկի |
Մայր | Josephine Leopoldine von Thun und Hohenstein? |
Józef Czapski Վիքիպահեստում |
Յուզեֆ Մարիան Ֆրանցիշեկ Չապսկի (լեհ.՝ Józef Marian Franciszek Czapski, 3 ապրիլի, 1896, Պրահա - 12 հունվարի, 1993, Մեզոն Լաֆիտ), լեհ նկարիչ և գրող, ռուս դիվանագետ Գեորգի Չիչերինի ազգականը, հին գերմանական Գուտեն-Չապսկի կոմսերի տոհմի ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուզեֆ Չապսկին ծնվել է 1896 թվականի ապրիլի 3-ին Պրահայում։ Մանկությունն անցկացրել է Մինսկի մոտ գտնվող Պրիլուկի կալվածքում։ 1915 թվականին Սանկտ Պետերբուրգում ավարտել է գիմնազիան, այնուհետև ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, սակայն առաջին կուրսն ավարտվելուց հետո՝ 1915 թվականին, զորակոչվել է բանակ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է որպես հեծելազորի սպա, պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» շքանշանով։
1918 թվականից Յուզեֆ Չապսկին սովորել է Վարշավայի գեղեցիկ արվեստների դպրոցում, 1921-1924 թվականներին՝ Կրակովի գեղարվեստի ակադեմիայում, 1924-1931 թվականներին կրթությունը շարունակել է Ֆրանսիայում, այնուհետև վերադարձել է Լեհաստան։
1939 թվականի սեպտեմբերի 1-ին Յուզեֆ Չապսկին՝ որպես պահեստի սպա, զորակոչվել է լեհական բանակ։ Սեպտեմբերի 27-ին Լվովի մոտ նա գերի է ընկել Կարմիր բանակի մոտ։ Յուզեֆ Չապսկին տարվել է Ուկրաինա՝ Ստարոբելսկում համակենտոնացման ճամբար, այնուհետև տեղափոխվել Վոլոգդայի մարզ՝ Գրյազովեցում տեղակայված համակենտրոնացման ճամբար։ Խորհրդային ու լեհական իշխանությունների միջև ռազմական համաձայնության կնքումից հետո՝ 1941 թվականի սեպտեմբերի 3-ին, Յուզեֆ Չապսկին ազատ է արձակվել և շուտով միացել է գեներալ Վլադիսլավ Անդերսի լեհական բանակին, եղել է նրա լիազոր անձը ԽՍՀՄ տարածքում անհայտ կորած լեհ սպաների որոնման գործում։
1942 թվականին Յուզեֆ Չապսկին Տաշքենդում Ալեքսեյ Տոլստոյի մոտ ծանոթանում է Աննա Ախմատովայի հետ։ Հնարավոր է՝ Չապսկուն է նվիրված Ախմատովայի «В ту ночь мы сошли друг от друга с ума…» բանաստեղծությունը (երկրորդ և վերջին անգամ նրանք հանդիպել են 1965 թվականին Փարիզում)։ 1943 թվականին Յուզեֆ Չապսկին մեկնել է Իրան, կռվել է իտալական ճակատում։
1945 թվականին Յուզեֆ Չապսկին ապրել է Ֆրանսիայում, ակտիվ մասնակցություն է ունեցել «Կուլտուրա» (լեհ.՝ Kultura) ամսագրի հրատարակությանը, որի խմբագիրն է եղել Եժի Գեդրոյցը։ Մասնակցել է նաև Վլադիմիր Մաքսիմովի «Континент» ամսագրի աշխատանքներին։ Յուզեֆ Չապսկին գրել է Դմիտրի Մերեժկովսկու, Դմիտրի Ֆիլոսոֆովի, Ալեքսեյ Ռեմիզովի մասին, որոնց հետ մտերիմ է եղել։ Չեսլավ Միլոշի հետ առաջիններից մեկն է եղել, որ լեհ ընթերցողին ծանոթացրել է Սիմոնա Վեյլի փիլիսոփայությանը։
Հեղինակել է Գուլագի վերաբերյալ հուշերի գրքեր՝ «Ստարոբելսկյան հուշեր» (1944)[6], «Անմարդկային հողում» (1949)[7], էսսեներ պոստիմպրեսիոնիստ նկարիչների և մասնավորապես իր սիրելի Պոլ Սեզանի մասին։ Յուզեֆ Չապսկու պատմվածքները եղել են Անջեյ Վայդի ներշնչման աղբյուրը «Կատին» ֆիլմի վրա աշխատելու ժամանակ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wspomnienia starobielskie (1944)
- Na nieludzkiej ziemi (1949)
- Tumult i widma (1981)
- Wyrwane strony (1993)
- Dzienniki — wspomnienia — relacje (1986)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 3,0 3,1 Bentkowska A. Czapski, Józef // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T020967
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ Józef Czapski (1944). Wspomnienia starobielskie (լեհերեն). Rome: Oddział Kultury i Prasy 2 Korpusu. էջ 63., later also translated to French as: Józef Czapski (1987). Souvenirs de Starobielsk (ֆրանսերեն). Gustaw Herling-Grudziński. Montricher: Noir sur Blanc. էջ 147. ISBN 2-88250-001-7.
{{cite book}}
: Text "Les Éditions Noir sur Blanc" ignored (օգնություն) - ↑ Józef Czapski (1987). The inhuman land. Daniel Halévy, Edward Crankshaw, Gerard Hopkins. London: Polish Cultural Foundation. էջ 356. ISBN 0-85065-164-6.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Абаринов В. Катынский лабиринт. М.: Новости, 1991 (по указателю).
- Silberstein Jil. Lumières de Joseph Czapski. Paris: Noir sur blanc, 2003 (польск. изд. — 2004).
- Петр Мицнер. Философов и Чапские
- Татьяна Косинова. Петербург в биографии Юзефа Чапского
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Józef Czapski Արխիվացված 2010-05-08 Wayback Machine (լեհ.)
- Józef Czapski(չաշխատող հղում) (անգլ.)
- Յուզեֆ Չապսկի Արխիվացված 2005-01-09 Wayback Machine
- Չապսկի նկարչի մասին Արխիվացված 2007-11-13 Wayback Machine
- Об участии Чапского в расследовании Катынских преступлений Արխիվացված 2015-11-06 Wayback Machine
- [1] Արխիվացված 2016-09-12 Wayback Machine (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուզեֆ Չապսկի» հոդվածին։ |
|