Յան Մարթել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յան Մարթել
անգլ.՝ Yann Martel
Դիմանկար
Ծնվել էհունիսի 25, 1963(1963-06-25)[1][2][3][…] (58 տարեկան)
ԾննդավայրՍալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա[4]
Ազգությունկանադացի
ԿրթությունԹրենթի համալսարան
Ազդվել էԱլֆոնս Դոդե
ԵրկերՊիի կյանքը
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, արձակագիր և վիպասան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԹագավորական գրական ընկերություն[6]
Commons-logo.svg Yann Martel Վիքիպահեստում

Յան Մարթել (անգլ.՝ Yann Martel, հունիսի 25, 1963(1963-06-25)[1][2][3][…], Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), կանադացի գրող, կարճ պատմվածքների («Seven Stories») և «Ես ինքս» («Self») վեպի հեղինակ։ Երկու գրքերն էլ հրապարակվել են տարբեր երկրներում և արժանացել քննադատների հավանությանը[8], բայց չեն ունեցել այնպիսի հաջողություն, ինչպիսին ունեցել է նրա «Պիի կյանքը» («Life of Pi») վեպը, որը արժանացել է 2002 թվականի Բուքերյան մրցանակին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադացի դիվանագետների[9] որդի Յան Մարթելը ծնվել է 1963 թվականին Իսպանիայի Սալամանկա քաղաքում։ Մանկության տարիներին ուղեկցել է ծնողներին Եվրոպա, Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկա[10] ուղևորությունների ժամանակ։ Նա եղել է Ալյասկայում, Բրիտանական Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Ֆրանսիայում և Մեքսիկայում։ Ավելի ուշ, արդեն հասուն տարիքում, ճանապարհորդություն է կատարել դեպի Իրան, Թուրքիա և Հնդկաստան։ Կանադայի Թրենթ համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն[10]։ Փոխել է բազմաթիվ մասնագիտություններ, որից հետո 27 տարեկանում սկսել է գրել[10]։ Սկզբից իր ժամանակը բաժանել է յոգայի պարապմունքների, գրելու և բանակում որպես պահեստային ծառայելու միջև։

Հիմա Մարթելը բնակվում է Կանադայի Սասկատուն քաղաքում[10] իր կնոջ՝ Էլիս Կուիպերսի հետ (որը նույնպես գրող է), որի հետ ծանոթացել է Անգլիայի Չելտնեմ քաղաքում գրական փառատոնի ժամանակ[11][12]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 «Յոթ պատմություն»
  • 1993 «Ռոկամատիոն Հելսինկիից»
  • 1996 «Ես ինքս»
  • 2001 «Պիի կյանքը»
  • 2004 «We Ate the Children Last»
  • 2010« Բեատրիչե և Վերգիլիոս»
  • 2012 «101 Letters to a Prime Minister: The Complete Letters to Stephen Harper» (2012)

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պիի կյանքը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]