Յակով Գանեցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յակով Գանեցկի
Դիմանկար
Ծնվել էմարտի 15, 1879(1879-03-15)
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 26, 1937(1937-11-26)[1] (58 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունԼեհական թագավորություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բանկիր
ԿուսակցությունԼեհաստանի և Լիտվայի Թագավորության սոցիալ-դեմոկրատիա
ԱնդամությունAll-Union Society of Old Bolsheviks?
 Yakov Ganetsky Վիքիպահեստում

Յակով (Յակուբ) Ստանիսլավ Գանեցկի (լեհ.՝ Jakub Hanecki, իսկական ազգանուն՝ Ֆյուրստենբերգ (Ֆիրստենբերգ)[2], կուսակցական մականուններ՝ Հենրիխ, Կուբա, Միկոլա, Մաշինիստ, (մարտի 15, 1879(1879-03-15), Վարշավա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 26, 1937(1937-11-26)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), լեհ և ռուս հեղափոխական, սովետական պետական գործիչ։ Գնդակահարվել է, հետագայում արդարացվել է։

Մասնակցություն սոցիալ-դեմոկրատական շարժմանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանեցկին (ձախից) և Ռադեկը (նրա կողքին) շվեդ և բուլղար սոցիալ-դեմոկրատների հետ։ Ստոկհոլմ, 1917 թվականի մայիս։

Ծնվել է 1879 թվականին Վարշավայում՝ հրեական ունևոր ընտանիքում։ Լինելով գիմնազիայի սան` համարվել է Վարշավայի անօրինական ուսանողական խմբի անդամ․ հեռացվել է 6-րդ դասարանից։ 1896 թվականից սովորել է Պետրակովի անվան գիմնազիայում, ծանոթացել է մարքսիստական գրականությանը։ 1896 թվականին համալրել է Լեհաստանի և Լիտվայի թագավորության սոցիալ-դեմոկրատական կուսակցության շարքերը։ Ավարտելով գիմնազիան՝ 1900-1901 թվականներին որպես կամավոր ծառայել է Պետրոկովի հետևակային գնդում։

1901 թվականի աշնանից սովորել է Բեռլինի, Հայդելբերգի և Ցյուրիխի համալսարաններում։ 1902 թվականից համարվել է Լեհաստանի և Լիտվայի թագավորության սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր կառավարության կազմակերպիչներից և անդամներից մեկը։ Եղել է Ֆելիքս Ձերժինսկիի մարտական ընկերը, վերջինիս հետ մասնակցել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության 2-րդ համագումարի աշխատանքներին, որոշ ժամանակ անց համարվել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության 4-րդ, 5-րդ և այդ կուսակցության այլ համագումարների մասնակից։ 1902 թվականի փետրվարին Բեռլինում լինելու ժամանակ ձերբակալվել է՝ Փարիզից հեղափոխական գրականություն տեղափոխելու համար, այնուհետև արտաքսվել է Պրուսիայից։ 1903-1909 թվականներին եղել է Լեհաստանի և Լիտվայի թագավորության սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարներից մեկը։ Մասնակցել է 1905 թվականին Վարշավայում կատարված հեղափոխությանը։ 1907 թվականից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։ 1908-1910 թվականներին համարվել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ռուսական բյուրոյի անդամ։

Բազմիցս ձեռբակալվել է։ 1907 թվականին արտաքսվել է Վոլոգդայի նահանգ, որտեղից փախուստի է դիմել։ Կազմակերպել է հայտնի սոցիալ-դեմոկրական գործիչների ազատ արձակումը բանտից։ Եղել է Լեհաստանի և Լիտվայի թագավորության սոցիալ-դեմոկրատական կենտրոնական կոմիտեի արտասահմանյան կոլեգիայի կազմում։

Դերը ռուսական հեղափոխության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականի ամռանը կազմակերպել է Լենինի՝ Ֆրանսիայից (Լենինը Փարիզում էր ապրում) Ավստրո-Հունգարիա տեղափոխությունը և դարձել է նրա վստահելի դեմքը և օգնականը։ Լենինը Գանեցկու միջոցով կապեր է հաստատել Ավստրո-Հունգարիայի ռազմաքաղաքական իշխանությունների հետ՝ ցանկանալով օգտագործել Ռուսաստանի դեմ նրանց ատելությունը Ռուսական կայսրությունում սոցիալիստական հեղափոխության օգտին։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին, 1914 թվականից սկսած, Գանեցկին Լենինի հետ ապրել է ռուս-ավստրիական սահմանին գտնվող Պորոնին կոչվող ավանում, իսկ երբ Առաջին աշխարհամարտը սկսվելուց հետո տեղի ոստիկանությունը Լենինին ձերբակալել է, կասկածելով,որ նա Ցարական Ռուսաստանի կողմից ուղարկված լրտես է, Գանեցկին՝ որպես քաղբանտարկյալների օգնության Կրակովի միության անդամ, նպաստել է Լենինի՝ Նովի Տարգ բանտից ազատվելուն և Շվեյցարիա տեղափոխությանը։

Նույն տարում նշանակվել է Ալեքսանդր Պարվուսի կողմից ստեղծված «Ֆաբիան Կլինգսլանդ» (Fabian Klingsland)[3] ֆիրմայի գործադիր տնօրենի պաշտոնում։

1915 թվականի հունիսին հաստատվելով Կոպենհագենում՝ 1915 թվականի օգոստոսին դարձել է Պարվուսի կողմից Դանիայում գերմանական կայսերական կառավարության միջոցներով հիմնված «Համաշխարհային պատերազմի պատճառների և հետևանքների ուսումնասիրության ինստիտուտի» (դան․՝ Institut til Forskning af Krigens sociale Følger) աշխատակից։ Մտերիմ հարաբարությունների մեջ է եղել վերոնշյալ ինստիտուտի այլ աշխատակիցներ Եկատերինա Գրոմանի (Ալեքսանդր Պարվուսի կնոջ), Վլադիմիր Պերազիչի, Գրիգորի Չուդնովսկիի, Արշակ Զուրաբովի, Մոիսեյ Ուրիցկիի հետ։

Միաժամանակ Պարվուսը Գանեցկիին նշանակել է իր կողմից հիմնված Առևտրաարտահանող ընկերության տնօրեն (պաշտոնական անվանումը ըստ առևտրային գրանցման՝ դան․՝ Handels- og Eksportkompagniet AIS

Պարվուսի կողմից Կոպենհագենում հիմնված ընկերությունը ունեցել է իր գործակալների ցանցը, որոնք գործել են Սկանդինավիայի և Ռուսաստանի միջև։ Պատերազմի սկսզբից ընկերությունը Դանիայից Ռուսաստան է մատակարարել սուր դեֆիցիտային ապրանքներ, որոնց վաճառքից ստացված գումարը օգտագործվել է Ռուսաստանում հեղափոխական կազմակերպությունների ֆինանսավորման համար։ Այդ գործակալները պահպանել են կապը հեղափոխական գաղտնի ընկերությունների հետ, համակարգելով նրանց գործողությունները և անջատ գործողությունները վերածելով մեկ ամբողջ շարժման։ Պարվուսի գործակալների ապրանքների կատալոգներում տեղեկություններ է փոխանցվել՝ անտեսանելի թանաքով գրված, այդ թվում Լենինի հրահանգները։

Կոպենհագենում Գանեցկին ապրել է Martinsvej, 9В հասցեով թանկանոց վիլլայում՝ Պարվուսի Vodroffsvej, 50B հասցեով վիլլայի հարևանությամբ։

1917 թվականի հունվարին ապօրինի մաքսանենգության կասկածանքով կալանավորվել է դանիական ոստիկանության կողմից և որպես հետևանք արտաքսվել է։ Ստիպված է եղել տեղափոխվել Շվեդիա և հաստատվել Ստոկհոլմում։ 1917 թվականի մարտի 31-ին Լենինը Ստոկհոլմ լինելու ժամանակ Գանեցկիին ընդգրկել է Կենտրոնական կոմիտեի արտասահմանյան բյուրոյի անդամների ցուցակում (Վացլավ Վորովսկիի և Կառլ Ռադեկի հետ միասին), և այդպիսով Լենինի հրամանով Գանեցկին՝ Ռադեկի և Վորովսկիի հետ մնացել է Ստոկհոլմում՝ արտասահմանյան բյուրոյի կենտրոնական կոմիտեի անվան տակ՝ Արևմուտքում պրոպոգանդա իրականացնելու նպատակով։

1917 թվականի ամռանը երբ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցությունը քննում է Գանեցկիի և Մեչիսլավ Կոզլովսկիի գործերը, որոնք մեղադրվում էին սպեկուլյացիայի և մաքսանենգության մեջ, Գանեցկին ընկերության մասին իր ցուցմունքում տեղեկացնում է․ «Լինելով նյութական ծանր պայմաններում և տեղեկանալով, որ Պարվուսը Կոպենհագենում գործունեություն է ծավալում, ես իրեն իմ ծառայությունը առաջարկեցի։ Պարվուսը ինձ դրա համար գումար է առաջարկել, փորձ չունենալու պատճառով ես չէի ցանկանում գործ ունենալ ուրիշի գումարի հետ։ Որոշ ժամանակ անց հիմնվում է բաժնետիրական կազմակերպություն, ես կառավարիչն էի»[4]։

Ամերիկացի պատմաբան Ս․ Լյանդերսը ուսումնասիրելով Գանեցկիի՝ Պետրոգրադի իր ֆինանսական գործակալների հետ նամակագրությունը, (որը գաղտնալսվել ռուսական հակահետախուզության կողմից) եկել է հետևյալ եզրահանգմանը․ «Ապրանքները ուղարկվում էին Պետրոգրադ, իսկ դրանցից ստացված գումարը՝ Ստոկհոլմ, սակայն այդ միջոցները երբեք չեն ուղարկվել հակառակ ուղղությամբ»[5]։ Սակայն, ըստ Ռադեկի արտագաղթյալների համար

1917 թվականի հուլիսին գերմանական գումարները բոլշևիկներին ուղարկելու կասկածանքով ձերբակալվել է Յակուբի ազգակիցը և Պետրոգրադում իր գործնական ներայացուցիչ Ե․ Սումենսոնը, վերջինս Գանեցկու անունից Ռուսաստանում գործունեություն է ծավալել, այդ թվում շվեյցարական Nestle ընկերության հետ՝ գործելով Ռուսաստանում Nestle-ի պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Ֆրիդլյանդի միջոցով։ 1917 թվականի հոկտոմբերին գրավի դիմաց ազատ է արձակվել։

Սովետական Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանեցկիի կենոտաֆը Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը։

Հոկտեմբերյան հեղափոխությունից մեկ շաբաթ հետո, Գանեցկին վերադարձել է Ռուսաստան և նշանակվել է ֆինանսների ժողովրդական կոմիսարի տեղակալ և Ռուսաստանի կենտրոնական բանկի կառավարիչ։

1918 թվականին Բրեստ-Լիտսովսկում կայացած բանակցությունների ժամանակ ընդգրկված է եղել խորհրդային պատվիրակության կազմում։

1918-1919 թվականներին տնօրինել է պետական պահուստային ֆոնդը։

1920 թվականին Լեհաստանի հետ պատերազմի ժամանակ մասնակցել է Լեհաստանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններին, հետագայում եղել է Կենտրոնական միության կառավարության ինչպես նաև Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ֆինանսների ժողովորդական կոմիսարիատի, ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարարության և ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովորդական կոմիսարիատի անդամ։

1920 թվականի հոկտեմբերի 2-ից Լատվիայում Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության լիազոր ներկայացուցիչ[6]։

1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության անունից սրորագրել է Կարսի պայմանագիրը։

1923-1930 թվականներին ԽՍՀՄ արտաքին առևտրի ժողկոմատի ղեկավարներից և կոլեգիայի անդամ։ 1930-1935 ՌԽՍՀ Ժողտնտեսության նախագահության անդամ։ Նպաստել է Մաքսիմ Գորկու ԽՍՀՄ վերադարձին։ 1932-1935 թվականներին երաժշտության, էստրադայի և կրկեսի պետական միավորման ղեկավար։

1935 թվականի ապրիլի 25-ից եղել է Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանի տնօրեն։

1937 թվականի հունիսի 18-ին ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից ձերբակալվել է Լեհաստանի և Գերմանիայի օգտին լրտեսություն անելու կասկածանքով։ Գնդակահարվել է 1937 թվականի նոյեմբերի 26-ին։ 1954 թվականին հետմահու արդարացվել է։

Ամուսնություն և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Գիզա Ադոլֆովնա Գանեցկան, ծագումով Կրակովից է, ազգությամբ լեհ է[7]։ Եղել է Մարքսի, Էնգելսի և Լենինի ինստիտուտների աշխատակցուհի։ Ձերբակալվել է ամուսնու ձերբակալությունից 2 օր հետո՝ 1937 թվականի հուլիսի 20-ին։ Ամուսնու գնդակահարությունից 2 շաբաթ հետո՝ 1937 թվականի դեկտեմբերի 10-ին մահապատժի է ենթարկվել։

Որդին՝ Ստանիսլավ (Ստախ) Գանեցկին, կարճ ժամանակով ամուսնացած է եղել Նիկոլայ Շվերնիկի դստեր Լյուդմիլա Շվերնիկի հետ։ 1937 թվականի դեկտեմբերին ձերբակալվել է «ալպինիստների գործով»։ Գնդակահարվել է 1938 թվականի հունիսի 14-ին։

1954 թվականին երկուսն էլ հետմահու արդարացվել են։

Դուստրը՝ Գանեցկայա Խանա (Խանկա) Յակովլենան դատապարտվել է 10 տարի ազատազրկման, սակայն 18 տարի ուղղիչ աշխատանքային ճամբարում անցկացնելուց հետո 1956 թվականին արդարացվել է և վերադարձել է Մոսկվա։ Մահացել է 1976 թվականին[8]։

Կերպարի մարմնավորումը ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լենինը Լեհստանում» (1966) Յ․ Գանեցկու դերակատարում՝ Էդմունդ Ֆետտինգ
  • «Կայսրության կործանումը» (2004) Յ․ Գանեցկու դերակատարում՝ Վիկտոր Բիչկով
  • «Հեղափոխության դևը» (2017) Յ․ Գանեցկու դերակատարում՝ Դմիտրի Լիսենկով

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ганецкий Я. В. В. Воровский. — М.—Л., 1925.
  • Ганецкий Я. Советско-германский торговый договор. — М.—Л., 1926.
  • Ганецкий Я. Феликс Дзержинский. — М., 1926.
  • Ганецкий Я. Английский империализм и СССР. — М., 1927.
  • Ганецкий Я. Первое мая и наши лозунги. — М.—Л., 1928.
  • Ганецкий Я. Воспоминания о Ленине. — М., 1933.
  • Идашкин Ю. Тайна шалаша в Разливе. — Екатеринбург: Каменный пояс, 1992.
  • Владимир Ильич Ленин: Биографическая хроника. — Т. 4. — С. 31, 35.
  • Haxthausen, Tørk. Dr. Helphand. Rejsende i revolution. — Gyldendal, 1986. — 507 s.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ганецкий Якуб // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «Ганецкий Яков Станиславович в словаре «Деятели революционного движения в России» (1933)». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.
  3. Названа по имени известного еврейского купца из Варшавы Фабиана Клингслянда (1838—1924).
  4. Цит. по: Соболев Г. Л. Тайный союзник. Русская революция и Германия. — СПб, 2009. С. 126.
  5. Цит. по: Соболев Г. Л. Тайный союзник. Русская революция и Германия. — СПб., 2009. С. 41—42.
  6. «Справочник по истории КПСС». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  7. Ганецкая Гиза Адольфовна
  8. «Михайлов В. В Музее политической истории России представили два рисунка Ильи Кабакова // Санкт-Петербургские ведомости. — 2023. — 23 марта». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 25-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 120 (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ганецкий (Фюрстенберг), Яков Станиславович. էջեր 74–75.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]