Կառլ Ռադեկ
Կառլ Ռադեկ գերմ.՝ Karl Radek | |
Կուսակցություն՝ | Գերմանիայի կոմունիստական կուսակցություն, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, ԽՄԿԿ և Լեհաստանի և Լիտվայի Թագավորության սոցիալ-դեմոկրատիա |
---|---|
Կրթություն՝ | Կրակովի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, լրագրող, հեղափոխական և Քաղաքական բանտարկյալ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 31, 1885[1][2][3][…] կամ 1885[4] |
Ծննդավայր | Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանի օր | մայիսի 19, 1939[5][1][6] կամ 1939[4] |
Վախճանի վայր | Վերխնեուրալսկ, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա, Լեհաստան և ԽՍՀՄ |
Ի ծնե անուն | գերմ.՝ Karol Sobelsohn |
Ամուսին | Լարիսա Ռեյսներ |
Կառլ Բեռնգարդովիչ Ռադեկ (կեղծանունը՝ Radek, ի պատիվ ավստրիական հումորային գրականության հանրահայտ կերպարի, իսկական անունն է Կառոլ Սոբելսոն գերմ.՝ Karol Sobelsohn, հոկտեմբերի 31, 1885[1][2][3][…] կամ 1885[4], Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - մայիսի 19, 1939[5][1][6] կամ 1939[4], Վերխնեուրալսկ, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային քաղաքական գործիչ, միջազգային սոցիալ-դեմոկրատական և կոմունիստական շարժման մասնակից, լրագրող, հեղափոխական։
1919-1924 թթ. ՌԿԿ(բ) Կենտկոմի անդամ, 1920-1924 թթ. Կոմինտերնի Գործկոմի անդամ (1920 թվականին՝ քարտուղար), «Պրավդա» և «Իզվեստիա» թերթերի թղթակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանքի վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլ Ռադեկը (Կոպել Սոբելսոն կամ Սոբելզոն) ծնվել է Ավստրո-Հունգարական միապետության Լեմբերգ քաղաքում՝ (այժմ՝ Լվով, Ուկրաինա) հրեական ընտանիքում։ Վաղ տարիքում կորցրել է հորը, որը փոստատար է եղել։ Մեծացել է մոր՝ ժողովրդական ուսուցչուհի Սոֆյա Լիֆերանտի խնամքի տակ։ Լինելով ծնունդով հրեա՝ նա չի ստացել կրոնական հրեական դաստիարակություն և իրեն համարել է լեհ։ Մանկությունը և պատանեկությունն անց է կացրել Տարնաուում (այժմ՝ Տարնուվ, Լեհաստան), որտեղ էքստեռն կարգով ավարտել է գիմնազիան (1902թ.), երկու անգամ հեռացրել են գիմնազիայից՝ աշխատողների շրջանում ագիտացիա անելու պատճառով։ Կրթություն է ստացել Կրակովի համալսարանի պատմության ֆակուլտետում։
Սոցիալ-դեմոկրատ
[խմբագրել | խմբագրել կոդը]1902 թվականին Ռադեկը անդամագրվել է Լեհական սոցիալիստական կուսակցությանը, 1903 թվականին՝ ՌՍԴԱԿ-ին, 1904 թվականին՝ Լեհական թագավորության և Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը (ԼԹԼՍԴԿ)։ Համագործակցել է Լեհաստանի, Շվեյցարիայի, Գերմանիայի կոմունիստական թերթերի հետ։ 1906 թվականին հեղափոխական գործունեության պատճառով Լեո Յոգիխեսոմի (Յան Տիշկա) և Ռոզա Լյուքսեմբուրգի հետ միասին ձերբակալվել է Վարշավայում, բանտում մնացել է վեց ամիս։ 1907 թվականի գարնանը կրկին ձերբակալվել է և նույն տարվա ձմռանն աքսորվել է Ավստրիա։ 1908 թվականից միացել է Գերմանական սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, սակայն Ռոզա Լյուքսեմբուրգի հետ ունեցած ընդհարման պատճառով հեռացվել է կուսակցությունից։ Չինաստանի պատմության մասին դասախոսություններ է լսել Լայպցիգի համալսարանում, իսկ միջազգային քաղաքականության թեմայով՝ Կառլ Լամբրեխտի սեմինարիայում։ Միաժամանակ ուսանել է Բեռնում։ Առաջին համաշխարհային պատերազմն սկսելուց հետո ինտերնացիոնալիստական դիրք է գրավել և ստիպված է եղել տեղափոխվել Շվեյցարիա։ Պատերազմի տարիներին մտերմացել է Վ. Լենինի հետ։
Ռուսական հեղափոխություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում Ռադեկը նշանակվել է Ստոկհոլմում գործող ՌՍԴԱԿ-ի արտասահմանյան կառավարության անդամ, որպես կամավոր գործել է սոցիալիստական կուսակցության և գերմանական Գլխավոր շտաբի միջև՝ Գերմանիայով դեպի Ռուսաստան մեկնելու հարցում աջակցելով Լենինին և նրա աջակիցներին[7]։ Յակուբ Գանեցկիի հետ միասին Ռադեկը կազմակերպել է արտասահմանյան «Պրավդայի թղթակցություն» և «Ռուսական հեղափոխության տեղեկագիր» («Корреспонденция „Правды“» и «Вестник Русской революции») քարոզչական պարբերականների հրատարակությունը։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա վերադարձել է Պետրոգրադ։ 1917 թվականի նոյեմբերին դարձել է ՀԿԳԿ-ի արտաքին կապերի բաժնի վարիչ։ Նույն թվի դեկտեմբերին խորհրդային պատվիրակության կազմում որպես ՌԽՖՍՀ-ի Ժողկոմիսարիատի արտաքին գործերի կոլեգիայի անդամ՝ մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին։
1918 թվականի դեկտեմբերին հեղափոխությանն աջակցելու համար մեկնել է Գերմանիա։ Սովետների համագումարին մասնակցելու համար անլեգալ կերպով մուտք է գործել Գերմանիա, սակայն ուշացել է։ Մասնակցել է ԳԿԿ-ի հիմնադիր համագումարի աշխատանքներին։ 1919 թվականի փետրվարի 12-ին ձերբակալվել և բանտարկվել է Մոաբիթում. գերմանական իշխանությունները Ռադեկին մեղադրել են Բեռլինում տեղի ունեցած սպարտակյան ապստամբության կազմակերպման մեջ, սակայն Ռադեկի մասնակցությունն ապացուցող հիմնավոր փաստաթուղթ գերմանական իշխանությունները չեն ունեցել։ 1920 թվականի հունվարին ազատ է արձակվել և մեկնել է Մոսկվա[8]։ Յու. Ֆելշտինսկու համոզմամբ՝ Կառլ Լիբկնեխտի եղբայրը՝ Թեոդորը, մեղադրել է Ռադեկին Կառլի և Ռոզայի մատնության և սպանության կազմակերպման համար, որովհետև մարդասպանները ներխուժել են այն գաղտնի բնակարան, որտեղ Կառլ Լիբկնեխտը պետք է հանդիպեր Ռադեկի հետ[9]։
Կենտկոմի անդամ
[խմբագրել | խմբագրել կոդը]1919-1924 թթ. Ռադեկը եղել է ՌԿԿ(բ) Կենտկոմի անդամ։ 1920 թվականին նա դարձել է Կոմինտերնի քարտուղար, իսկ հետո նույն կազմակերպության գործկոմի անդամ։ Աշխատակցել է խորհրդային և կուսակցական գլխավոր լրագրերին («Պրավդա», «Իզվեստիա» և այլն)։ Խորհրդա-լեհական պատերազմով պայմանավորված՝ Կոմինտերնի II վեհաժողովից հետո անդամակցել է ՌԿԿ(բ) Կենտկոմի Լեհական բյուրոյին և ուղարկվել Արևմտյան ռազմաճակատ։ Մասնակցել է լեհական պատվիրակության հետ տարվող հաշտության բանակցություններին[8]։ 1923 թվականի օգոստոսի 23-ի Կենտկոմի ՌԿԿ(բ) քաղբյուրոյի նիստում Ռադեկն առաջարկել է Գերմանիայում կազմակերպել զինված ապստամբություն։ Իոսիֆ Ստալինն այս առաջարկին թերահավատորեն է վերաբերել։ Այնուամենայնիվ, որոշվում է ստեղծել կոմիտե, որը պետք է նախապատրաստեր Ռադեկի գլխավորությամբ ապստամբության կազմակերպումը։ Վերջին պահին՝ քաղաքական անբարենպաստ իրավիճակով պայմանավորված, ապստամբությունը չեղարկվել է։
1923-ից սկսած՝ Ռադեկը Լև Տրոցկու ակտիվ աջակիցն էր։ 1927 թվականին հեռացվել է ՀԿԿ(բ)-ից և ՆԳԺԿ Հատուկ խորհրդի կազմից, դատապարտվել է 4 տարվա աքսորի և ուղարկվել Կրասնոյարսկ։ Ռադեկի հեղինակությանը լուրջ վնասել են կասկածներն առ այն, որ նա մասնակցել է Յակով Բլյումկինի մատնությանը, ինչին հաջորդել է այդ չեկիստի կալանքը և գնդակահարությունը։
1925-27 թթ. եղել է Սուն Յատսենի անվ. Չինաստանի աշխատավորների համալսարանի ռեկտորը Մոսկվայում և Խորհրդային մեծ հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ, զբաղեցրել է Կոմինտերնի Գործկոմի քարտուղարի պատասխանատու պաշտոնը, բնակվել է Կրեմլում։
1927 թ. կուսակցության կոլեկտիվացման կուրսի դեմ հանդես գալու պատճառով հեռացվել է ՀԱՄԿ(բ)Կ անդամությունից[10]։
1930 թ. Ռադեկը Ե. Պրեոբրաժենսկու, Ա. Բելոբորոդովի և Ի. Սմիլգայի հետ միասին կուսակցության Կենտկոմ նամակ է ուղարկել, որտեղ հայտարարել է «տրոցկիզմի հետ գաղափարական և կազմակերպչական պառակտման» մասին։ Երկար ժամանակ մամուլում հնարամտորեն հրապարակավ «զղջացել է»։ Նույն թվին վերականգնվել է կուսակցության շարքերում, Կառավարական տանը բնակարան են հատկացրել նրան և վստահել են ՀԱՄԿ(բ)Կ Կենտկոմի միջազգային տեղեկատվության ղեկավար մարմնի վարիչի պաշտոնը[10]։ Նա աշխատել է «Իզվեստիա» թերթում և գրել է «Դիմանկարներ և պամֆլետներ» գիրքը։
Հիտլերի թարգմանիչ Գուստավ Խիլգերը վստահեցնում է, որ եղել է ականատեսն այն բանի, թե ինչպես 1934 թվականի օգոստոսին, երբ Կառլ Ռադեկը Բուխարինի հետ նստած էր գերմանական դեսպանատան մամուլի գործերի կցորդ Բաումի մերձմոսկովյան ամառանոցում, հանկարծ բացականչել է. «Դարչնագույն վերնաշապիկներով գերմանացի ուսանողների դեմքերին մենք նկատում ենք այն նույն նվիրվածությունը և ոգևորությունը, որով ինչ-որ ժամանակ լուսավորել են Կարմիր Բանակի երիտասարդ հրամանատարների դեմքերը… Հրաշալի երիտասարդներ կան գրոհայինների մեջ… »[11]:
Շնորհազրկում
[խմբագրել | խմբագրել կոդը]1936 թվականին կրկին հեռացվել է ՀԱՄԿ(բ)Կ շարքերից և նույն թվականի սեպտեմբերի 16-ին ձերբակալվել է։ Որպես գլխավոր մեղադրյալ՝ ներգրավվել է «Հակախորհրդային տրոցկիստական զուգահեռ կենտրոնի» գործով բաց դատավարությանը (Մոսկովյան երկրորդ դատավարություն)։ Դարձել է դատավարության գլխավոր դեմքը, տվել է պահանջված մանրամասն ցուցմունքն իր և մյուս մեղադրյալների կարծեցյալ «հանցավոր համագործակցության» վերաբերյալ. ընդ որում՝ հերքել է հետաքննության ժամանակ բռնության կիրառումը։
Գերմանացի գրող Լիոն Ֆոյխտվանգերը, ով ներկա է եղել դատավարությանը, հաստատում է, որ մեղադրյալները տանջահար տեսք չունեին, ընդհակառակը, կրում էին թանկարժեք հագուստ և իրենց շատ հանգիստ էին պահում։ Կառլ Ռադեկը, «ներկայանալով, շինծու կեցվածք ընդունեց, քթի տակ ծիծաղեց մյուս մեղադրյալների վրա, ցույց տվեց իր ամբարտավան, թերահավատ, ճարպիկ, գրագետ մտավորականի դերասանական գերազանցությունը»։ Ահա, «հանկարծակի Պյատակովին խոսափողից հեռացնելով՝ ինքը կանգնեց նրա տեղում։ Նա մեկ թերթով հարվածում էր արգելապատին, մեկ վերցնում էր թեյի բաժակը, մի շերտ կիտրոն էր ավելացնում, խառնում գդալով, և, պատմելով հրեշավոր գործերի մասին, փոքրիկ ումպերով թեյ էր խմում»[10]։
1937 թվականի հունվարի 30-ին Ռադեկը դատապարտվում է 10 տարի ազատազրկման (այսքան թեթև պատիժը, բոլորի կողմից սպասված մահապատժի փոխարեն, կարող է բացատրվել այսպես. հետաքննությունը ցանկանում էր նրանից հավելյալ տեղեկություն կորզել Նիկոլայ Բուխարինի և Մոսկովյան երրորդ դատավարությունը նախապատրաստողների մասին)։ Դատական նիստից հետո Ռադեկին ուղարկում են Վերխնեուրալսկի քաղմեկուսարան։
Ռադեկը հայտնի է եղել իր սրամտությամբ. նրան են վերագրել բազում «հակախորհրդային» սրախոսությունների, բառախաղերի, անեկդոտների հեղինակությունը[12]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ պաշտոնական վարկածի՝ քաղբանտարկյալների Վերխնեուրալսկի մեկուսարանում Ռադեկին սպանել են կալանավորները՝ 1939 թվականի մայիսի 19-ին։ Այսպես, Ռադեկի մահվան մասին բանտի վարչության կողմից կազմված արձանագրության մեջ գրվել է.
|
Գործում հիշատակված սովորական հանցագործ Վարեժնիկովին ակտում «տրոցկիստ» են անվանել, որպեսզի իրական մեղավորների վրայից հեռացնեն մեղադրանքը։
1956-61 թթ. ԽՄԿԿ Կենտկոմը և ԽՍՀՄ ՊԱԿ-ը հետաքննել են Կառլ Ռադեկի մահվան հանգամանքները։ Ներքին գործերի ժողկոմիսարիատի նախկին օպերլիազորներ Ֆեդոտովը և Մատուսովը ցուցմունք են տվել, որ այդ սպանությունը (ինչպես նաև Գ. Սոկոլնիկովի սպանությունը երկու օր անց) կազմակերպվել է Ներքին գործերի ժողկոմիսարիատի ավագ օպերլիազոր Կուբատկինի ղեկավարությամբ, ով կատարում էր Բերիայի և Կոբուլովի անմիջական հրահանգները (իսկ կալանավորներին վերացնելու հրահանգը տրվում էր անմիջապես Ստալինի կողմից)[13]։
Ինչպես փաստում է Ն. Պետրովը, «Ժողկոմիսարիատի քաղաքական գաղտնի բաժնի օպերլիազոր Պ. Կուբատկինը եկել է Վերխնեուրալսկի այն բանտը, որտեղ Ռադեկն էր կալանավորված։ Սկզբից բերել է կալանավոր Մարտինովին, որը կռիվ է հրահրել Ռադեկի դեմ, սակայն նրան սպանել չի կարողացել։ Այդ ժամանակ մի քանի օրից նա բերել է ուրիշ կալանավորի, այսպես կոչված «Վարեժնիկովին», որն իրականում Ի. Ստեպանովն էր՝ Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ-ի Ժողկոմիսարիատի նախկին պարետը, ով ևս այդ ժամանակ բանտում էր՝ պաշտոնեական կեղծարարության պատճառով։ Ահա նա էլ, կռիվ հրահրելով՝ սպանել է Ռադեկին»։ Շուտով՝ 1939 թվականի նոյեմբերին, Ստեպանովը ազատ է արձակվել, Կուբատկինը նոր պաշտոն է ստացել և դարձել է Մոսկվայի Ներքին գործերի ժողկոմիսարիատի վարչության ղեկավար[13]։
1988 թվականին Կառլ Ռադեկը հետմահու ռեաբիլիտացվել և վերականգնվել է ԽՄԿԿ շարքերում։
Ժամանակակիցների հիշողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թվականի հունիսին Հատուկ խորհրդի[16] որոշմամբ Ռադեկի դստերը՝ Սոֆյային (15.02.1919 — 1994), և կնոջը՝ Ռոզա Մավրիկեևնա Ռադեկին[17], 5 տարով աքսորել են Աստրախան։ Աստրախանում Ռոզա Ռադեկը ձերբակալվել է և ութ տարի ժամկետով ուղարկվել Պոտմայի ճամբար, որտեղ և մահացել է։ Սոֆյային 1941 թվականին աքսորել են Ղազախստանի Չելկար քաղաք[16]։ 1947 թվականից բնակվել է Աստրախանում, բայց շուտով ձերբակալվել է և դատապարտվել ճամբարային պատժի, որը կրել է Մինլագում (Минеральный лагерь, Աբեզ, Ինտա)։ 1961 թվականից բնակվել է Մոսկվայում[18]։
Սոֆյայի ամուսինը՝ Վիկտոր Յակովլևի Սիդորովը (ծնվ. 1915թ.), գնդակահարվել է 1938 թվականին։ Նրանց դուստրը՝ Նինան, ձևականորեն գրանցված է եղել որպես Սոֆյայի երկրորդ ամուսնու՝ Ռոստիսլավ Մաքիմովի աղջիկ (Ի. Ուբորևիչի կնոջ եղբայրը)։ Ռոսստիսլավը և Սոֆյան պաշտոնապես չեն ամուսնացել. նրանք բաժանվել են Սոֆյայի ձերբակալության պատճառով, իսկ պատերազմից հետո Ռոստիսլավը նոր ընտանիք է կազմել։ Սոֆյային որդեգրել է հորական կողմի տատիկը՝ Անաստասիա Վասիլևնա Եգորովան[19]։
Կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դևիդ Հոֆման («Մոսկովյան առաքելություն», 1943)
- Գյունտեր Երշկե («Տուխաչևսկու անկումը» / Der Fall Tuchatschewskij (ԳԴՀ, 1968)
- Յան Տրիսկա («Կարմիրները», 1981)
- Փիթեր Ուիթմեն («Լենին։ Գնացք», 1988)
- Սերգեյ Չերկասով («Իմ բոլոր Լենինները», 1997)
- Դանիլ Լավրենով («Հեղափոխության դևը», 2017)
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Эра демократического пацифизма Արխիվացված 2021-08-29 Wayback Machine
- Пути русской революции (по поводу новой экономической политики)
- Генуэзская и Гаагская конференции Արխիվացված 2022-10-16 Wayback Machine
- Война польских белогвардейцев против Советской России. — М., 1920
- Третий год борьбы Советской республики против мирового капитала Արխիվացված 2021-08-31 Wayback Machine (1921)
- Комментарии к третьему конгрессу коммунистического интернационала Արխիվացված 2007-12-08 Wayback Machine (1921)
- Что дала Октябрьская революция Արխիվացված 2020-07-18 Wayback Machine (1922)
- Внешняя политика Советской России. — М.—Пг., 1923[20]
- Германская революция. Т. 1-2. — М., 1925[21][22]
- Лондонская конференция (16 июля — 16 августа 1924 г.). — М., 1925
- Немецкий ноябрь. М., Огонек, 1927[23]
- Портреты и памфлеты. Т. 1-2., —М., 1934
- Зодчий социалистического общества. — Л., 1934
- Современная мировая литература и задачи пролетарского искусства. — М., 1934
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 3,0 3,1 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.) — СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Земан, З., Шарлау, У. Кредит на революцию. План Парвуса. — 1-е. — Москва: Центрполиграф, 2007. — 320 с. — 5000 экз. — ISBN 978-5-9524-2941-3
- ↑ 8,0 8,1 В. А. Артемов Карл Радек: идея и судьба
- ↑ 50 знаменитых убийств.
- ↑ 10,0 10,1 10,2 Юрий Белов (5-6 мартя 2019). ««Москва, 1937» Лиона Фейхтвангера». Газета Правда. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ Совершенно СЕКРЕТНО — Русская болезнь
- ↑ О жанре политического анекдота на примере анекдотов о Сталине — Газета. Ru | Наука
- ↑ 13,0 13,1 Никита Петров. (05.06.2008). «Сталинский заказ. Как убивали Сокольникова и Радека». Новая газета.
- ↑ Балабанова А. И. Моя жизнь — борьба. Мемуары русской социалистки 1897—1938 = My Life as a Rebel / Глебовская Л. И.. — Москва: ЗАО «Центрополиграф», 2007. — С. 259. — 335 с. — 3000 экз. — ISBN 978-5-9524-3006-8
- ↑ Борис Бажанов Воспоминания бывшего секретаря Сталина. — Париж: «Третья Волна», 1980.
- ↑ 16,0 16,1 «Дмитрий Волкогонов. «Сталин»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
- ↑ Радек Роза Маврикиевна
- ↑ Медведев Ф. Мои великие старухи. СПб.: BHV, 2011.
- ↑ Сидорова Н. Я — внучка Карла Радека // Звезда. 2016. № 12. — http://magazines.russ.ru/zvezda/2016/12/ya-vnuchka-karla-radeka.html
- ↑ Внешняя политика Советской России.
- ↑ Германская революция. Т. 1. Империализм, война и возникновение Германской компартии.
- ↑ Германская революция. Т. 2. Ноябрьская революция в Германии.
- ↑ Немецкий ноябрь.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Broué P. Немецкая революция (книга Бруэ) = Révolution en Allemagne, 1917—1923. — Paris: Les Éditions de Minuit, 1971. — 988 p. — (Arguments, 50). — ISBN 9782707301673
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կառլ Ռադեկ, կենսագրություն, «Ռուս մարքսիստի տեղեկագիր»
- Կ. Ռադեկի Տեսական աշխատանքները
- Փաստաթուղթ Ռադեկի Սոկոլնիկովի սպանության վերաբերյալ
- Կառլ Ռադեկ՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Կրակովի համալսարանի շրջանավարտներ
- Հոկտեմբերի 31 ծնունդներ
- 1885 ծնունդներ
- Լվով քաղաքում ծնվածներ
- Մայիսի 19 մահեր
- 1939 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Քաղաքական կեղծանուններ
- Լեհ հեղափոխականներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Լեհ լրագրողներ
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ