Մկրտիչ Մազմանյան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մկրտիչ Մազմանյան (այլ կիրառումներ)
Մկրտիչ Մազմանյան
Mkrtich Mazmanyan.jpg
Ծնվել էհուլիսի 27, 1944(1944-07-27) (75 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԳյումրու նկարչական դպրոց, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Էստոնիայի գեղարվեստի ակադեմիա
Ստեղծագործություն(ներ)Հայոց ցեղասպանության հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Մկրտիչ Մկրտչի Մազմանյան (1944, հուլիսի 27, Գյումրի), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Մազմանյանը սովորել է Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցում և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Այնուհետև կրթությունը շարունակել է Տալլինի արվեստի բարձրագույն ինստիտուտում, Էստոնիա։

1979 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1990 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-յի նկարիչների միջազգային միության անդամ[1].

Մկրտիչ Մազմանյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանում, Էստոնիայում, Լատվիայում, Մոլդովայում, Լիբանանում։ Ցուցահանդեսներ է ունեցել Միջին Արևելքում, Եվրոպայում, Ասիայում, Ռուսաստանում։

Arman Hambardzumyan, Myths, 2015 (3).JPG

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ո՛չ եղեռնին, Դոնի Ռոստով, 2015[2]
  • Սոս Սարգսյանի մահարձան, Երևան, Կոմիտասի անվան պանթեոն, 2014[3]
  • Սուրբ Հակոբ Հադադ, Բեյրութ, Լիբանան, 2009
  • Ռաֆիկ Հարիրիի հուշարձան, Բեյրութ, Լիբանան, 2009
  • Ռաֆիկ Հարիրիի հուշարձան, Բեյրութ, Լիբանան, 2008
  • Սուրբ Հակոբ Հադադ, Քամար, Լիբանան, 2005
  • Սուրբ Մարիամ, Քամար, Լիբանան, 2005
  • Հուշարձան հերոսներին, Շենգավիթ, Հայաստան, 1991
  • Մովսես Գորգիսյան, Արթուր Կարապետյան և ընկերներ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Երևան, Հայաստան, 1991
  • Զվարթնոց միջազգային օդանավակայանի կամարակապ սրահներ, Երևան, Հայաստան, 1980
  • Երևանի երիտասարդական պալատի զարդաքանդակներ, Երևան, Հայաստան, 1979
  • Գյումրիի օդանավակայանի և գլխավոր հրապարակի կոթողները, Գյումրի, Հայաստան 1979

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • L'Espace Pierre Cardin, Փարիզ, Ֆրանսիա 2014[4]
  • "Scope Art Basel", Բազել, Շվեյցարիա, 2014
  • Carrousell Du Louvre, Փարիզ, Ֆրանսիա, 2014
  • Մոնակո Արտ, Մոնտե Կառլո, Ֆրանսիա, 2014
  • Hivernales De Paris, Փարիզ, Ֆրանսիա, 2012
  • Beirut Art Fair , Բեյրութ, Լիբանան 2012
  • Le Grey Hotel (Esquisse Gallery), Բեյրութ, Լիբանան, 2012[5]
  • Տուրիզմի նախարարություն (Esquisse Gallery), Բեյրութ, Լիբանան, 2011
  • Manama արվեստի կենտրոն, Բահրեյն, 2010
  • Կիլիկիա թանգարան (մշտական ցուցադրություն), Անթիլիաս, Լիբանան
  • ARTUEL, Բեյրութ, Լիբանան, 1996-2003
  • Museum of Sursock, Բեյրութ, Լիբանան, 1997-2008
  • Euro Art, Ժնև, Շվեյցարիա, 2001
  • EUROPART, Fiera Internationale del’Arte, Ժնև, Շվեյցարիա, 2000
  • Riviera, Բեյրութ, Լիբանան, 1998
  • La Cigale, Բեյրութ, Լիբանան, 1995
  • Գյուլբենկյան կենտրոն, Բեյրութ, Լիբանան, 1992
  • Հայաստանի նկարիչների միություն, Yerevan, Armenia, 1979
  • Արտ սալոն, Տալլին, Էստոնիա, 1977
  • Տալլինի օպերայի ցուցասրահ, Էստոնիա, 1977

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]