Էստոնիայի գեղարվեստի ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էստոնիայի գեղարվեստի ակադեմիա
Изображение логотипа
Eesti Kunstiakadeemia uus õppehoone Kalamajas.jpg
ՀապավումԷԳԱ
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1914
ՌեկտորՍիգնե Կիվի
Ուսանողներ1100
ԵրկիրFlag of Estonia.svg Էստոնիա
ՀասցեԷստոնիա, Տալլին, Տարտուի խճուղի 1
Կայքwww.artun.ee
Commons-logo.svg Estonian Academy of Arts Վիքիպահեստում

Էստոնիայի գեղարվեստի ակադեմիա (էստ․՝ Eesti Kunstiakadeemia, EKA), Էստոնիայի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը, որը իրականացնում է կրթություն արվեստի, դիզայնի, ճարտարապետության, արվեստի պատմության, վերականգնման բնագավառներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԷԳԱ պատմությունը սկսում է 1914 թվականից, երբ Էստոնիայի արվեստի հասարակությունը հիմնում է Տալլինի գեղարվեստա-արդյունաբերական դպրոցը[1]։ Այն Էստոնիայի առաջին, և որոշ ժամանակ, միակ արվեստի դպրոցն էր։ Հիմնադիրները ուսումնական պլանը կազմել էին ըստ բարոն Ալեքսանդր ֆոն Շտիգլիցի Սանկտ Պետերբուրգում հիմնած արվեստի դպրոցի պլանի։ Համակարգն աչքի էր ընկնում տեխնիկական և գործնական հմտություններով։

Անկախության ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնիայի անկախության պատերազմից հետո Տալլինի գեղարվեստա-արդյունաբերական դպրոցը 1920 թվականին դարձավ Պետական գեղարվեստա-արդյունաբերական դպրոց[1]՝ ապահովելով կիրառական արվեստի բոլոր մասնագիտությունների կրթություն։ 1922 թվականին ավարտվեցին կրթական բարեփոխումները և դպրոցը դարձավ եվրոպական բազմափուլ դպրոց։ 1920-ական թվականներին բացվեցին նոր արվեստանոցներ ու բաժիններ (տպագրության ուսումնառություն, քանդակ, գրաֆիկա, կերամիկա, փորագրություն)։ Դասախոսական կազմի մեծ մասն ուսանել էր Եվրոպայում։ 1938 թվականին Պետական գեղարվեստա-արդյունաբերական դպրոցը բաժանվեց երկու առանձին կառույցների։ Արդյունաբերական և գեղարվեստական արվեստների պետական դպրոց և Գեղարվեստի բարձրագույն դպրոց[2]։

Խորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին Խորհրդային Միության կողմից Էստոնիայի օկուպացիայի տարիներին երկրում դադարեցին նաև արվեստի տեսակետից շփումները։ Պետական արվեստի դպրոցները լուծարվեցին, և դպրոցն անվանափոխվեց Ջաան Կուրտի Կիրառական արվեստի դպրոցի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դպրոցը հաճախակի փակվում էր։

1944 թվականին դպրոցն անվանափոխվեց Էստոնական ԽՍՀ Տալլինի պետական կիրառական արվեստի ինստիտուտ[1]։ 1951 թվականին Տարտուի Պալլաս արվեստի դպրոցը փակվեց և գեղարվեստական ուղղությամբ մասնագիտությունները տեղափոխվեցին Տալլին։

1949 թվականին Տալլինի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը ներառվեց Տալլինի պետական կիրառական արվեստի ինստիտուտի կազմի մեջ։

1989 թվականից ի վեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին ինստիտուտն անվանափոխվեց Տալլինի գեղարվեստի համալսարանի` դպրոցի պատմության մեջ ազդարարելով նոր սկիզբ։ Շրջադարձային իրադարձություններից էր Արևմտյան կրթական մոդելին անցումը (հարատև կյանքի ուսուցում)։ 1997–2000 թվականներին կառուցվեց դպրոցի նոր և ժամանակակից գրադարանը։ 1999 թվականին Էստոնիայի գեղարվեստի ակադեմիան միացավ SOCRATES/ERASMUS ծրագրերին։ 2002 թվականին ԷԳԱ ուսումնական պլանը համապատասխանեցվեց Բոլոնյան հռչակագրի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Rosenfeld Alla (2001)։ Art of the Baltics։ Rutgers University Press։ էջ 368։ ISBN 0-8135-3042-3 
  2. Raun Toivo (2001)։ Estonia and the Estonians, Studies of nationalities։ Hoover Press։ էջ 167։ ISBN 0-8179-2852-9 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]