Հայոց ցեղասպանության հուշարձան (Դոնի Ռոստով)
![]() Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան Դոնի Ռոստովում | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան կամ Ո՛չ եղեռնին պղնձաձույլ հուշարձան Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Նոր Նախիջևանի պատանի հանդիսատեսի թատրոնի մերձակա հրապարակում՝ Դոնի Ռոստովի Սուրբ Հարություն եկեղեցու բակում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագրի շրջանակում[1]։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու, հայկական, հունական, հրեական համայնքների ներկայացուցիչներ, հուշարձանի քանդակագործը՝ Մկրտիչ Մազմանյանը։ Հուշարձանը բացել են Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Յուրևիչ Գոլուբևը և Ռոստովի հայ համայնքի ղեկավար Հարություն Արմենակի Սուրմալյանը։
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի պատվանդանից վեր են հառնում ցեղասպանվածների ձեռքերը՝ տեսնելով ողջերի լռությունը և պաշտպան են կանգնում հայրենիքին։