Միանձնուհու անեծքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միանձնուհու անեծքը
անգլ.՝ The Nun
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ, թրիլեր, դետեկտիվ ֆիլմ և ֆիլմ ուրվականների մասին
Թվականսեպտեմբերի 6, 2018[1][2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորCorin Hardy?
ՊրոդյուսերՋեյմս Վան
Սցենարի հեղինակՋեյմս Վան և Գարի Դաուբերման
ԴերակատարներՏաիսսա Ֆարմիգա, Դեմիան Բիչիր, Շառլոթ Հոուփ, Ինգրիդ Բիսու և Յոնաս Բլոկե
ՕպերատորՄաքսիմ Ալեքսանդր
ԵրաժշտությունԱբել Կոժենյովսկի
ՄոնտաժՄիշել Ալլեր և Ken Blackwell?
Պատմվածքի վայրՌումինիա
ԿինոընկերությունNew Line Cinema
Տևողություն96 րոպե
Շահույթ365 600 000 $[3]
ՀաջորդThe Nun II?
Պաշտոնական կայքէջ

«Միանձնուհու անեծքը» (անգլ.՝ The Nun, բառացիորեն — «Միանձնուհի»), ամերիկյան սարսափ ֆիլմ, որի ռեժիսորն է Քորին Հարդին, «Անեծքը 2» ֆիլմի սփին-օֆֆ։ Նկարահանվել է Հարրի Դոբերմանի և Ջեյմս Վանի պատմության հիման վրա[4][5]։

Warner Bros. Pictures ընկերությունը «Միանձնուհու անեծքը» ֆիլմը ԱՄՆ-ում թողարկել է 2018 թվականի սեպտեմբերի 7-ին։ Քննադատները բարձր են գնահատել ֆիլմի մթնոլորտը, թերև վատաբանել են սյուժետային անտրամաբանությունը։

2023 թվականին թողարկվել է «Միանձնուհու անեծքը 2» ֆիլմի շարունակությունը, որի ռեժիսորն է Մայքլ Չավեսը[6][7][8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվական, Ռումինիա։ Սուրբ Կարթայի վանքում ապրող երկու միանձնուհիներ ենթարկվում են անտեսանելի չար ուժի հարձակման։ Փրկված միանձնուհին՝ քույր Վիկտորիան, փախչում է հարձակվողից՝ դևից, որը հայտնվում է միանձնուհու կերպարով և կախվում։ Նրա մարմինը հայտնաբերում է գյուղացի Ֆրենչին, որը մթերք է մատակարարում միանձնուհիներին։

Վատիկանը հայր Բյորկին քույր Այրինի հետ ուղարկում է Ռումինիա՝ հետաքննության։ Զույգը հանդիպում է Ֆրենչիին, հայտնաբերում Վիկտորիայի մարմինը և բանալին վերցնում նրա դիակից։ Աբբայության ներսում նրանք հանդիպում են վանամորը, որը նրանց ասում է՝ միանձնուհիները գիշերը լռություն են պահպանում, ուստի նրանք պետք է վերադառնան հաջորդ օրը։ Այդ գիշեր Այրինը փրկում է Բյորկին այն բանից հետո, երբ դիվային արարածը նրան կենդանի թաղում է գերեզմանատանը։

Հաջորդ օրը Այրինը և Բյորկը վերադառնում են աբբայություն, բայց միայն Այրինը կարող էր ներս մտնել, քանի որ այն փակ է։ Նա ծանոթանում է այլ միանձնուհիների հետ և իմանում, որ նրանք անընդհատ հերթափոխով աղոթում են՝ արարածին հեռու պահելու համար։ Աբբայությունը կառուցվել է Եվրոպայի պատմության Մութ դարերում՝ որպես Սուրբ Կարթայի դուքսի ամրոց։ Դուքսը հզոր արիստոկրատ էր, որը տարված էր օկուլտիզմով։ Նա դևին կանչել էր կատակոմբների խզվածքի միջով, բայց սպանվեց քրիստոնյա ասպետների կողմից, ովքեր խզվածքը կնքեցին Քրիստոսի արյունով լցված սրվակով։ Այնուամենայնիվ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած պայթյունները վերաբացեցին խզվածքը՝ դևին ազատ արձակելով։ Բյորկը դևին նույնացնում է որպես Վալակ և հայտնաբերում, որ վանամայրը ողջ այդ ընթացքում մահացած էր եղել։

Այրինի վրա հարձակվում է Վալակը, և նա միանում է միանձնուհիներին աղոթքով՝ դրանից ազատվելու համար։  Երբ նա վերամիավորվում է Բյորկի և Ֆրենչիի հետ, նա հայտնաբերում է, որ միանձնուհիներից ոչ մեկը, ում հետ տեսել և խոսել է, իրական չէ, և նա միայնակ էր աղոթում։ Քույր Վիկտորիան, իրականում, այս աբբայության վերջին միանձնուհին էր և զոհաբերել էր իրեն, որպեսզի թույլ չտա Վալակին տիրելու իր մարմինը։

Ենթադրելով, որ Վալակը կարող է կանգ առնել միայն այն դեպքում, եթե նրանք Քրիստոսի արյունով նորից կնքեն խզվածքը, ինչպես դա արել էին ասպետները։ Այրինը խնդրում է Բյորկին բարձրացնելու իր կարգավիճակը որպես միանձնուհի, ինչը նա անում է։ Թունելում Վալակը տեղափոխվում է Այրինի մեջ, բայց, երբ խզվածքը կնքվում է, Ֆրենչին Քրիստոսի արյունը քսում է դևի դեմքին՝ հետ պահելով նրան։ Վալակը սկսում է խեղդել նրան հեղեղված խցում։ Այրենը, որը Քրիստոսի արյան որոշ մասը բերանում էր պահում, այն թքում է դևի դեմքին՝ ճեղքի կնքման պահին վտարելով նրան։ Ֆրենչին վերակենդանացնում է իրեն և բացահայտում, որ իր իսկական անունը Մորիս է։ Առանց մյուսների իմացության, հարձակման ժամանակ Վալակը տեղափոխվել էր Մորիսի մեջ։

Քսան տարի անց, Մասաչուսեթս նահանգի Ուեյքֆիլդ քաղաքում համալսարանական սեմինարի ժամանակ, Քերոլին Պերոնը դիտում է, թե ինչպես են Էդ և Լորեյն Ուորենները ներկայացնում տարեց դիվահար Մորիսին վտարելու իրենց փորձի տեսանյութը։ Մորիսը բռնում է Լորենին՝ ցույց տալով նրան հորձանուտի տեսիլքը, որը նախաձեռնում է Ուորենների հետաքննությունը Պերոն ֆերմայի ուրվականների վերաբերյալ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 15-ին Warner Bros. Pictures և New Line Cinema ընկերությունները հայտարարել են 2016 թվականի «Անեծքը 2» ֆիլմի սփին-օֆֆի մասին, որը կոչվում է «Միանձնուհու անեծքը»[9]։ Ֆիլմի սցենարիստն ի սկզբանե նշանակվել է Դեյվիդ Լեսլի Ջոնսոնը, որին հետագայում փոխարինել են Հարրի Դոբերմանը և Ջեյմս Վանը[10]։

Դերակատարների ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլի 5-ին տեղի են ունեցել առաջին ընտրությունները, որտեղ Դեմիան Բիչիրը դարձել է ֆիլմի առաջին դերասանը՝ հոգևորականի դերում, որը հետաքննում է միանձնուհու խորհրդավոր ինքնասպանությունը[11]։ Շուտով Տաիսսա Ֆարմիգան միացավ գլխավոր դերին[12]։ Այնուհետև դերասանական կազմի մեջ մտավ Բոնի Աարոնսը՝ կրկնելու դևի՝ Վալակի դերը[13]։ Ավելի ուշ ֆիլմին միացան Շարլոթ Հոուփը, Յոնաս Բլոկեն և Ինգրիդ Բիսուն[14][15][16]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են 2017 թվականի մայիսի 3-ին Բուխարեստում՝ օպերատոր Մաքսիմ Ալեքսանդրի ղեկավարությամբ[17]։ Տեսարանները նկարահանվել են Խորհրդարանի պալատի շենքում հունիսին՝ ժամում 5000 եվրո վճարի դիմաց[18]։ Նկարահանումները տեղի են ունեցել նաև Հունեդոարայի Կորվին ամրոցում և Տրանսիլվանիայի Սիգիշոարա քաղաքում[19]։ 2017 թվականի հունիսի 22-ին ֆիլմի ռեժիսոր Քորին Հարդին սոցիալական ցանցերի իր էջերում հայտարարել է 38-օրյա նկարահանումների ավարտի և հաջորդ օրը մոնտաժի մեկնարկի մասին[20]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միանձնուհու անեծքը» ֆիլմի օրիգինալ երաժշտությունը գրել է Աբել Կորժենովսկին[21]։ Թողարկվել է 2018 թվականի օգոստոսի 31-ին WaterTower Music լեյբլի կողմից։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Warner Bros. Pictures-ը նախատեսել էր, որ «Միանձնուհու անեծքը» ֆիլմը ԱՄՆ-ում էկրան կբարձրանա 2018 թվականի հուլիսի 13-ին[22]։ 2018 թվականի փետրվարի 7-ին հայտարարվել էր, որ ֆիլմի թողարկման ամսաթիվը կտեղափոխվի 2018 թվականի սեպտեմբերի 7-ը[23]։ Ֆիլմը թողարկվել է Digital HD ձևաչափով 2018 թվականի նոյեմբերի 20-ին, իսկ Blu-ray Disc-ով և DVD-ով՝ 2018 թվականի դեկտեմբերի 4-ին[24]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնականում բացասական արձագանքներ է ստացել կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում այն ունի հավանության 24% վարկանիշ՝ հիմնված 204 գրախոսականի վրա, միջին գնահատականը ՝ 4.4/10[25]: Metacritic կայքում ֆիլմի գնահատականն է 46/100՝ հիմնված 32 գրախոսականի վրա[26]։ Cinemascore-ի կողմից հարցված հեռուստադիտողները ֆիլմին տվել են միջին «C» գնահատական A+ -ից F սանդղակով[27]։

Որոշ գրախոսներ քննադատել են պատմության տրամաբանական ընթացքի բացակայությունը[28]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.imdb.com/title/tt5814060/releaseinfo
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. Box Office Mojo — 1999.
  4. Collis, Clark (2017 թ․ օգոստոսի 7). «James Wan gives update on The Conjuring 3». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  5. Fleming, Mike Jr. (2017 թ․ փետրվարի 2). «Corin Hardy Takes Vow To Helm 'The Nun,' New Line's 'Conjuring' Spinoff». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  6. Lammers, Timothy (2017 թ․ օգոստոսի 12). «James Wan Teases The Nun And How A Sequel Would Connect To The Conjuring». Screen Rant. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  7. «'Nun 2' In Production With 'Conjuring: The Devil Made Me Do It' Director Michael Chaves». Collider (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
  8. «The Nun 2 Confirms Production Start and Director». Horror (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
  9. «'Conjuring 2' Spinoff 'The Nun' in the Works (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  10. McNary, Dave (2017 թ․ փետրվարի 3). «Corin Hardy to Direct 'Conjuring 2' Spinoff 'The Nun'». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  11. «Сюжет фильма Монахиня на портале Киноафиша». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  12. McNary, Dave (2017 թ․ ապրիլի 24). «Taissa Farmiga to Play Titular Role in Horror Movie 'The Nun'». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  13. «'Conjuring 2' Actress Reprising Demon Nun for New Line's 'The Nun' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  14. «'Game of Thrones' Actor Charlotte Hope Joins New Line's 'The Nun' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  15. N'Duka, Amanda (2017 թ․ ապրիլի 28). «Jonas Bloquet Joins New Line's 'The Nun'». Deadline (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  16. McNary, Dave (2017 թ․ մայիսի 3). «'Toni Erdmann' Star Ingrid Bisu Joins Horror-Thriller 'The Nun'». Variety (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  17. «The Conjuring: Nun Spinoff Begins Filming This Week». Screen Rant (անգլերեն). 2017 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  18. Marica, Irina (2017 թ․ ապրիլի 25). «Scenes from new Warner Bros horror film to be shot at Romania's famous Parliament's Palace». Romania Insider (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  19. Insider, Ro (2017 թ․ ապրիլի 10). «Warner Bros films horror movie in Romanian locations». Romania Insider (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  20. CORIN HARDY (2017 թ․ հունիսի 22). «We began filming #TheNun 37 days ago, somehow we have reached the last day, tomorrow... #NunArmageddonpic.twitter.com/VhskScQ9rW». @corinhardy. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  21. «Abel Korzeniowski to Score 'The Conjuring' Spinoff 'The Nun' | Film Music Reporter» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
  22. Miska, Brad (2017 թ․ փետրվարի 17). «'Conjuring' Spinoff 'The Nun' Gets a Friday the 13th Release!». Bloody Disgusting! (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 24-ին.
  23. D'Alessandro, Anthony (2018 թ․ փետրվարի 14). «'The Nun' Moves To Warner Bros' New Favorite Spot On Calendar: Post-Labor Day Weekend». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 24-ին.
  24. The Nun Blu-ray (Blu-ray + DVD + Digital HD), Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 24-ին
  25. «The Nun (2018) - Rotten Tomatoes». web.archive.org. 2019 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 24-ին.
  26. «The Nun» (անգլերեն). Metacritic. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  27. D'Alessandro, Anthony (2018 թ․ սեպտեմբերի 9). «'The Nun' Hits The Hallelujah With $54M Opening, Best Ever In 'Conjuring' Universe – Sunday AM Update». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 24-ին.
  28. Kenigsberg, Ben (2018 թ․ սեպտեմբերի 5). «Review: In 'The Nun,' a Franchise Resumes Its Scary Habits». The New York Times. ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 15-ին. «Specters and hallucinations appear without consistent narrative logic.»