Ինգրիդ Բիսու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգրիդ Բիսու
ռումիներեն՝ Ingrid Bisu
Ծնվել էսեպտեմբերի 15, 1987(1987-09-15)[1] (36 տարեկան)
ԾննդավայրԲուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիա
Մասնագիտությունդերասանուհի, գործադիր պրոդյուսեր և սցենարիստ
Ամուսին(ներ)Ջեյմս Վան

Ինգրիդ Բիսու (ռումիներեն՝ Ingrid Bisu, սեպտեմբերի 15, 1987(1987-09-15)[1], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի դերասանուհի, մոդել և պրոդյուսեր։ Առավել հայտնի է Անկայի դերով Մարեն Ադեի «Թոնի Էրդման» ֆիլմում, որը հեղինակավոր մի շարք մրցանակներ է ստացել[2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգրիդ Բիսուն ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 15-ին Բուխարեստում՝ ռումինագերմանական ընտանիքում։ Մեծացել է Ռումինիայի գերմանական համայքնում, սովորել Բուխարեստի գերմանական մանկապարտեզում, դպրոցում և քոլեջում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին, տասնվեց տարեկան հասակում, Ինգրիդը «Cool Girl» պատանեկան ամսագրի ամանորի գլխավոր հերոսուհին է դառնում։ Դրանից հետո դառնում է Orange S.A.. հեռահաղորդակցման ընկերության գովազդային հերոսուհին։ Նրա դերը ցուցադրվեց Իսրայելում և Ռումինիայում[5]։

Կինոյում Բիսուի դեբյուտը կայացել է 2005 թվականին․ նա էպիզոդային դերով հանդես եկավ Ուվե Բոլլի «Բլադրեյն» ֆիլմում՝ խաղալով Բեն Քինգսլիի հետ[6]։ 2006 թվականին գլխավոր դեր է խաղում ռումինական «Ցավի աշխարհ» ֆիլմում, որտեղ նրան ուշադրություն է դարձնում Քրիստիան Մունջիուն՝ կանչելով Ինգրիդին խաղալու իր ալմանախում, որը կոչվում է«Ոսկեդարի հեքիաթներ»[7]։ Սա առիթ հանդիսացավ, որ Ինգրիդ Բիսուն համաշխարհային ճանաչում ստանա և խաղա հայտնի ռեժիսորներ Կլոդ Լելուշի[8], Թեո Փիրի, Մարեն Ադեի ֆիլմերում։

Այսօր դերասանուհին ապրում է Կալիֆոռնիայում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Cannes 2016 Toni Erdmann, American Honey and the Palme d'Or contenders». 2016 թ․ մայիսի 19.
  3. «Cannes 2016: Ken Loach's 'I, Daniel Blake' wins Palme d'Or; Xavier Dolan takes Grand Prix» – via LA Times.
  4. «Toni Erdmann».
  5. «Ingrid Bisu».
  6. «Ingrid Bisu».
  7. «Brief Encounter: Cristian Mungiu - Film Comment».
  8. Hammond, Pete (2014 թ․ ապրիլի 22). «Colcoa: Oscar Winner Claude LeLouch Opens Biggest French Film Festival Outside Of Cannes».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգրիդ Բիսու» հոդվածին։