Խորհրդարանի պալատ
![]() | |
Տեսակ | պալատ, խորհրդարանի շենք, կոնֆերանսների կենտրոն և թատրոն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Sector 5? |
Ճարտարապետական ոճ | նեոդասական ճարտարապետություն |
Բարձրություն | 86 մետր |
Երկարություն | 240 մետր |
Լայնություն | 270 մետր |
Հարկեր | 18 |
Վերելակներ | 31 |
Շինանյութ | մարմար և Cristallo? |
Բնակիչ | Chamber of Deputies of Romania? և Ռումինիայի Սենատ |
Հիմնադրված է | 1985 |
Բացված | 1997 |
Ճարտարապետ | Anca Petrescu? |
Իրադարձություններ | շինարարություն և foundation stone laying ceremony? |
![]() | |
![]() | |
Խորհրդարանի պալատ (ռումիներեն՝ Palatul Parlamentului), ճարտարապետական հայտնի հուշարձան Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Կառուցվել է Ռումինիայի սոցիալիստական հանրապետության ժամանակշրջանում։ Պալատը Եվրոպայի խոշորագույն վարչական շենքն է, խորհրդարանի ամենամեծ շենքը (մակերեսը՝ 350,000 մ², ծավալը՝ 2,550,000 մ³), ինչպես նաև վարչական ամենածանր շենքը ողջ աշխարհում[1]։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում պալատը կոչվել է Ժողովրդի տուն (ռումիներեն՝ Casa Poporului) կամ Հանրապետության տուն (ռումիներեն՝ Casa Republicii), սակայն հետկոմունիստական շրջանում ավանակոչվել է Խորհրդարանի պալատ։ Չնայած դրան՝ շատերն այն ներկայումս էլ շենքն անվանում են հին անունով։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալատն ունի 270 մ երկարություն, 240 մ լայնություն։ Բարձրությունը 86 մ է։ Պալատի ստորգետնյա մասն ունի 92 մ խորություն։ Խորհրդարանի պալատն ունի 1,100 սենյակներ, 12 հարկ։ Ստորգետնյա չորս մակարդակները պատրատ են և արդեն օգտագործվում են, իսկ չորս մակարդակները կառուցման փուլում են և ավարտվածության տարբեր աստիճաններ ունեն։ Շինարարության համար ծախսվել է մոտ 1 միլիոն մ³ մարմար (480 ջահ, 1,409 առաստաղի լամպ և հայելիներ), 700,000 տոննա պողպատ և բրոնզ դռների, պատուհանների ու խոյակների համար։ Օգտագործվել է 900,000 մ³ փայտ մանրահատակի ու պատերի փայտյա հարթակների համար, 200,000 մ² բրդյա գորգ՝ տարբեր չափերի ու ձևերի։ Պալատ են բերվել տարբեր հաստոցներ, որպեսզի մեծ չափերի որոշ գորգեր հենց տեղում գործվեն[2]։
Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պալատը կառուցվել է Սպիրիում (լատ.՝ Spirium, բառացի՝ շնչել) բլրի վրա, որը շենքի կառուցման նպատակով մի փոքր փորվել է։ Շինարարությունը սկսվել է 1984 թվականի հունիսի 25-ին Նիկոլաե Չաուշեսկուի ղեկավարությամբ։ Շինության գլխավոր ճարտարապետ է նշանակվել Անկա Պետրեսկուն․ նրա ղեկավարությամբ են գործել 700 ճարտարապետներից բաղկացած խումբը և մոտ 20,000 շինարարներ։ Շինությունն ի սկզբանե նախատեսված է եղել որպես պետական հիմնական ինստիտուտների շտաբ-բնակարան։ Պալատը հիմնականում կառուցվել է ռումինական արտադրության նյութերով։ Շինարարության ընթացքում մարմարի պահանջարկն այնքան է մեծացել, որ երկրում նույնիսկ տապանաքարերը սկսել են պատրաստել այլ նյութերից։ Պալատի շինարարության պատճառով ոչնչացվել է քաղաքի պատմական կենտրոնի մեկ հինգերորդ հատվածը, ոչնչացվել են մի քանի եկեղեցիներ․ սա բողոքի ալիքի պատճառ է հանդիսացել։ Շինարարությունը գրեթե ավարտվել է 1989 թվականին, երբ մահապատժի է ենթարկվել Չաուշեսկուն։ Պալատի շինարարական որոշ աշխատանքներ մինչ օրս էլ անավարտ են մնացել․ փաստացի այն ամբողջությամբ չի ավարտվել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Largest administrative building»։ World Records Academy։ էջ 1։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-15-ին։ Վերցված է 2013-04-11
- ↑ Anmelden
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խորհրդարանի պալատ կատեգորիայում։ |
|