Յոնաս Բլոկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոնաս Բլոկե
ֆր.՝ Jonas Bloquet
Ծնվել էհուլիսի 10, 1992(1992-07-10) (31 տարեկան)
ԾննդավայրՎատերմալ-Բուաֆոր, Բրյուսել, Բելգիա
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Բելգիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան

Յոնաս Բլոկե (ֆր.՝ Jonas Bloquet, հուլիսի 10, 1992(1992-07-10), Վատերմալ-Բուաֆոր, Բրյուսել, Բելգիա[1], Բելգիա), բելգիացի կինոդերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոնաս Բլոկեն ծնվել է Բելգիայում։ Սովորել է Ուկկելի Եվրոպական դպրոցում, իսկ հետո՝ École de la Cité Ֆրանսիայում[2]։ Երիտասարդ տարիներին մեծ հետաքրքրություն է ցուցաբերել թենիսի նկատմամբ, որի շնորհիվ էլ սկսվել է նրա արտիստական կարիերան։ Հանդիպելով մի հայտարարության, որով հրավիրվում էր 15 - 17 տարեկան երիտասարդ, ով կարողանում է թենիս խաղալ, տղան հրապուրվում է և մասնակցում բելգիական «Մասնավոր դասեր» ֆիլմի նկարահանումներին, ստանձնելով գլխավոր հերոսի դերը. Ֆիլմի ռեժիսորն էր Ժոակիմ Լաֆոսը[2]։ 2011 թվականին, այս ֆիլմում աշխատելու համար երիտասարդ արտիստը «Մագրիտ» ազգային մրցանակաբաշխությանն արժանանում է «Առավել հեռանկարային դերասան» անվանակարգի։ 2013 թվականին Յոնաս Բլոկեն մի փոքրիկ դերակատարումով նկարահանվեց Լյուկ Բեսսոնի «Մալավիտա» ֆիլմում, որտեղ գործող անձի և Ռոբերտ դե Նիրոյի ու Միշել Պֆայֆֆերի երեխաների բնավորությունները համընկնում են[3]։ 2016 թվականի սեպտեմբերիին էկրան բարձրացավ Պոլ Վերխովենի Նա թրիլերը, Յոնաս Բլոկեի մասնակցությամբ։ Նույն տարում Ֆելիսեն Փինոյի հետ միասին նա արդեն կարճամետրաժ ֆիլմի ռեժիսոր էր ֆր.՝ Je suis un troc[4]:

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոնաս Բլոկեի Պարգևներ և անվանակարգեր[5]
Տարի Կատեգորիա/Պարգև Ֆիլմ Արդյունք
Մրցանակ «Մագրիտտ»
2011 Ամենախոստումնալից դերասան Մասնավոր դասեր անվանակարգ
Մրցանակ «Սեզար»
2017 Ամենահեռանկարային դերասան Նա անվանակարգ [6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cv de Jonas Bloquet(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 «Jonas Bloquet» (ֆրանսերեն). FIFF[fr]. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
  3. Биография Йонаса Блоке на CANALPLUS.FR
  4. Je suis un troc (2016) на IMDb
  5. Награды и номинации Йонаса Блоке на сайте IMDb(անգլ.)
  6. Benjamin Pierret (2017 թ․ փետրվարի 25). «César 2017: Xavier Dolan, Isabelle Huppert… Le palmarès de la 42e cérémonie». RTL.fr (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոնաս Բլոկե» հոդվածին։