Մասնավոր դասեր
Մասնավոր դասեր ֆր.՝ Élève libre | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Բելգիա |
Ժանր | դրամա[1] և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | մայիսի 19, 2008[2] և հունվարի 21, 2010[3] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Joachim Lafosse?[1][4] |
Պրոդյուսեր | Ժակ Անրի Բրոնքարթ |
Սցենարի հեղինակ | Joachim Lafosse? և François Pirot? |
Դերակատարներ | Anne Coesens?, Johan Leysen?, Ջոնաթան Զակաի[4], Պոլին Էտիեն, Yannick Renier?[4], Յոնաս Բլոկե[5] և Thomas Coumans?[5] |
Օպերատոր | Իշամե Ալաուի[2] |
Մոնտաժ | Sophie Vercruysse? |
Տևողություն | 105 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Մասնավոր դասեր (ֆր.՝ Élève libre), բելգիական-ֆրանսիական դրամատիկական ֆիլմ, որի ռեժիսորը Ժոակիմ Լաֆոսսոն է։ Պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի մայիսի 19-ին Կաննի 61-րդ կինոփառատոնում, որտեղ ֆիլմը մասնակցել է ռեժիսորների երկշաբաթյա օրվա 40-ամյակի ծրագրին[6]։ 2011 թվականին ֆիլմը առաջադրվել է 7 անվանակարգերում՝ Բելգիայի ազգային կինոնկարների «Մարգարիտ» մրցանակաբաշխության ժամանակ, որոնցից երկուսում՝ հաղթել[7]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]16-ամյա Ջոնասը դպրոցում լավ չի սովորում, բայց լավ թենիս է խաղում և նույնիսկ դպրոցի չեմպիոնն է, երազում է իր կյանքը նվիրել պրոֆեսիոնալ թենիսին։ Տղան ունի ընկերուհի՝ Դելֆինան, որի հետ նրանք պատրաստվում են պլատոնական հարաբերություններից անցնել սեռական հարաբերության։ Ջոնասի նոր մեծահասակ ընկերները՝ Նատալին, նրա ընկեր Դիդյեն և Պիեռը նրա համար դառնում են հաղորդակցման միակ շրջանակը։ Նրանք խորապես հետաքրքրված են դեռահասի անձնական կյանքով, սովորեցնում են նրան ապրել որպես մեծահասակ և խոստանում են օգնել սովորելու հարցում։ Միևնույն ժամանակ, 30-ամյա Պիեռն այլ տեսակետներ ունի Ջոնասի վերաբերյալ։ Նա ոչ միայն օգնում է պատրաստվել քոլեջի քննություններին և խորհուրդներ տալիս իր անձնական կյանքի վերաբերյալ, այլև դառնում է Ջոնասի ընկերը, դաստիարակն ու հետագայում նրա սիրեկանը։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Դեր |
---|---|
Յոնաս Բլոկե | Ջոնաս |
Ջոնաթան Զակկայի | Պիեռ |
Յաննիկ Ռենիե | Դիդյե |
Կլեր Բոդսոն | Նատալի |
Պոլին Էթյեն | Դելֆինա |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակ / Կինոփառատոն | Անվանակարգ | Ստացող կամ թեկնածու | Արդյունք |
---|---|---|---|
Կաննի կինոփառատոն | Art Cinema Award | Առաջադրված | |
Մարգաիրտ մրցանակ[8] | Art Cinema Award | Ժոակիմ Լաֆոսսո | Առաջադրված |
Լավագույն դերասան | Ջոնաթան Զակաի | Հաղթանակ | |
Երկրորդ պլանի լավագույն դերասան | Յաննիկ Ռենիե | Առաջադրված | |
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Քլեռ Բոդսոն | Առաջադրված | |
Առավել Խոստումնալից Դերասան | Յոնաս Բլոկե | Առաջադրված | |
Առավել խոստումնալից դերասանուհի | Պոլին Էթիեն | Հաղթանակ | |
Լավագույն ացենար | Յոահիմ Լաֆոսս և Ֆրանսուա Պիրոթ | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1226334/
- ↑ 2,0 2,1 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.kinokalender.com/film7502_privatunterricht.html
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=130898.html
- ↑ 5,0 5,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Présenté à la Quinzaine des Réalisateurs» (ֆրանսերեն). AlloCiné. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Le cinéma belge était à l'honneur lors de la Première édition des Magritte du cinéma belge francophone». Moniteur du film (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Engelen, Aurore (2011 թ․ հունվարի 14). «Magritte Awards shine spotlight on Belgian Francophone cinema». Cineuropa. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
|