Մեյ Զիադե
Ծննդյան անուն | արաբ․՝ ماري إلياس زيادة |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1886[2][3] |
Ծննդավայր | Պաղեստին, Սիրիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն կամ Նազարեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 17, 1941 (55 տարեկան) |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոսի թագավորություն |
Գրական անուն | مي زيادة, إيزيس كوبيا[4] և Isis Copia |
Մասնագիտություն | գրական սալոնի տեր, բանաստեղծուհի, գրող, վիպասան և թարգմանչուհի |
Լեզու | արաբերեն և ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Եգիպտական սուլթանություն և Եգիպտոսի թագավորություն |
Կրթություն | Collège Saint Joseph – Antoura? |
Ուշագրավ աշխատանքներ | Q66361135? և Bayna al-Juzur wa-al-mudd : Ṣafaḥāt fī al-lughah wa-al-Ādāb wa-al-fann wa-al-ḥaḍārah? |
May Ziade Վիքիպահեստում |
Մեյ Զիադե (արաբ․՝ مي زيادة, փետրվարի 11, 1886[2][3], Պաղեստին, Սիրիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն և Նազարեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 17, 1941, Կահիրե, Եգիպտոսի թագավորություն[5][6]), քրիստոնյա[7], լիբանանա-պաղեստինցի բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ։
Արաբերեն գրել է թերթերում և ամսագրերում, մի շարք բանաստեղծությունների և արձակ գրքերի հեղինակ է։ Եղել է 20-րդ դարի սկզբի արաբական գրական ասպարեզի Նահդա մշակութային վերածննդի առանցքային գործիչ։ Հայտնի է եղել որպես «Արևելյան ֆեմինիզմի պիոներ»[6][8][9]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զիադեն ծնվել է 1886 թվականին Նազարեթում՝ լիբանանցի մարոնիկի (հայրական կողմից) և պաղեստինցի (մայրական կողմից) ծնողների ընտանիքում։ Հայրը եղել է «Аль-Mahrūsah» թերթի խմբագիրը։ Տարրական դպրոց հաճախել է Նազարեթում։ 14 տարեկանում նրան ուղրակել է Այնթուրա՝ սովորելու տեղի մենաստանում[6]։ Այնթուրայում ուսանելու տարիներին նրա մոտ հետաքրքրություն է առաջացել ֆրանսիական գրականության նկատմամբ[10]։ Լիբանանում հաճախել է մի քանի կաթոլիկ դպրոցներ, 1904 թվականին վերադարձել է Նազարեթ՝ ծնողների մոտ[6]։ Զիադեի առաջին հոդվածները տպագրվել են, երբ նա 16 տարեկան է եղել։
Զիադեն չի ամուսնացել։ Մտերիմ հարաբերություններ է ունեցել 20-րդ դարի լիբանանա-ամերիկացի գրող Ջուբրան Խալիլ Ջուբրանի հետ։ Թեև նրանք երբեք չեն հանդիպել, բայց պահպանել են գրավոր նամակագրությունը մինչև 1931 թվականին Ջուբրանի մահը[11]։
1928-1932 թվականներին ունեցել է անձնական կորուստներ. մահացել են ծնողները և ընկերը՝ Ջուբրան Խալիլ Ջուբրանը։ Հայտնվելով խորը դեպրեսիայի մեջ՝ վերադարձել է Լիբանան, որտեղ հարազատները նրան տեղափոխել են հոգեբուժարան, որպեսզի հսկողություն ունենան նրա սեփականության նկատմամբ[5]։ Նավալ Էլ Սադավին պնդում է, որ Զիադեին հոգեբուժարան են տեղափոխել ֆեմինիստական հայացքների համար[9]։ Ապաքինվելուց հետո հոգեբուժարանից դուրս է գրվել. բժշկական եզրակացությունը ցույց է տվել, որ նա առողջ է։ Զիադեն վերադարձել է Կահիրե, որտեղ մահացել է 1941 թվականի հոկտեմբերի 17-ին[6][12]։
Լրագրություն և լեզվաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականին Մեյ Զիադեն և նրա ընտանիքը գաղթել են Եգիպտոս։ Եգիպտոսում գտնվելու տարիներին նրա հայրը հիմնադրել է «Al Mahroussah» թերթը, որտեղ հետագայում Զիադեն գրել է մի շարք հոդվածներ[6]։
Զիադեին հետաքրքրել է լեզուներ սովորելը։ Մասնավոր սովորել է տանը ֆրանսիական կաթոլիկ կրթության հետ համատեղ, ինչպես նաև սովորել է տեղի ժամանակակից լեզուների համալսարանում։ Խոսել է արաբերեն, ֆրանսերեն, տիրապետել է անգլերենի, իտալերենի, գերմաներենի, իսպաներենի, լատիներենի և ժամանակակից հունարենի[13]։ 1917 թվականին ավարտել է համալսարանը[5]։
Արաբ գրական գործիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զիադեն հայտնի է եղել արաբական գրական շրջանակներում, որտեղ կային բազմաթիվ գրողներ։ 1912 թվականին նա ստեղծում է գրական սալոն, ուր այցելում էին Տահա Հուսեյնը, Խալիլ Մուտրանը, Ահմեդ Լուտֆի Էլ-Սայեդը, Անտուն Ժմայելյան, Վալեդին Յական, Աբբաս ալ-Ակկադ և Յակուբ Սարուֆը[6]
Ֆիլիսոփայական հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեմինիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն իր ժամանակակիցների՝ Զայնաբ Նազլի Խանումի[14] և Խուդա Շաարավիի, Զիադեն ավելի շատ եղել գրող է, քան սոցիալական բարեփոխիչ։ Այնուամենայնիվ, նա նաև ներգրավված է եղել կանանց ազատության շարժման գործում[15]։ Զիադեն խորապես մտահոգված էր արաբ կանանց ազատության հարցով. ըստ նրա՝ առաջին հերթին պետք էր վերացնել տգիտությունը, այնուհետև՝ ժամանակավրեպ ավանդույթները։ Նա կնոջը համարում էր յուրաքանչյուր մարդկային հասարակության հիմնական տարրը և գրում է, որ ստրկության մեջ կինը չի կարող կերակրել իր երեխաներին, քանի որ կաթից սերվիտուտի հոտ է գալիս[6]։
1921 թվականին Զիադեի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Le but de la vie» («Կյանքի նպատակը») համաժողովը, որտեղ նա կոչ արեց արաբ կանանց ձգտել ազատության և բաց լինել դեպի Արևմուտք՝ չմոռանալով իրենց արևելյան ավանդույթները[8]։
Ռոմանտիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործունեության ռոմանտիկ ժամանակաշրջանում Զիադեն եղել է Ալֆոնս դը Լամարթինի, Ջորջ Բայրոնի, Պերսի Բիշի Շելլիի, Ջուբրան Խալիլ Ջուբրանի ազդեցության ներքո։ Այս հեղինակները մեծ ազդեցություն են ունեցել նրա ստեղծագործությունների վրա, որոնցում ներկայացված է նրա լիբանանյան կարոտախտը։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Al Bâhithat el-Bâdiya باحثة الباديةة ;
- Sawâneh fatât سوانح فتاة ;
- Zulumât ва Ichâ'ât ظلمات وأشعة ;
- Kalimât ва Ichârât كلمات وأشارات ;
- Al Saha'ef الصحائفائف ;
- Ghayat Аль-Hayât غاية الحياة ;
- Al-Musâwât المساوا ة ;
- Байна л-Jazri ва л-Мэдд بين الجزر والمد .
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ الزركلي خ. ا. الأعلام (արաբ.): قاموس تراجم لأشهر الرجال والنساء من العرب والمستعربين والمستشرقين — 15 — بيروت: دار العلم للملايين, 2002. — Vol. 5. — P. 253.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France Mayy Ziyādah (1886-1941) (ֆր.) — 2011.
- ↑ 3,0 3,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ Record #89808276 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 «Previously Featured Life of a Woman: May Ziade». Lebanese Women's Association. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 «May Ziade: Temoin authentique de son epoque». Art et culture. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Rappaport, Helen (2001). Encyclopedia of women social reformers. Vol. Vol. 1: A-L. Santa Barbara, California: ABC-CLIO. էջ 773. ISBN 978-1-57607-101-4. OCLC 164817493.
{{cite book}}
:|volume=
has extra text (օգնություն) - ↑ 8,0 8,1 Boustani, 2003, p. 203.
- ↑ 9,0 9,1 Peterson and Lewis, 2001, p. 220.
- ↑ «Notice sur la poetesse May Ziade». BIBLIB. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Gibran, Khalil (1983). Blue Flame: The Love Letters of Khalil Gibran to May Ziadah. edited and translated by Suheil Bushrui and Salma Kuzbari. Harlow, England: Longman. ISBN 0-582-78078-0.
- ↑ Khaldi, 2008 p. 103
- ↑ «Notice sur la poetesse May Ziade». BIBLIB. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Who is Princess Nazli Fazl?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Zeidan, 1995, p. 75
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյ Զիադե» հոդվածին։ |
|
- Փետրվարի 11 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 1941 մահեր
- Կահիրե քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Արաբ գրողներ
- Լիբանանցի ֆեմինիստներ
- Պաղեստինցի կին գրողներ
- Պաղեստինցի ֆեմինիստներ
- Պաղեստինցի հասարակական գործիչներ
- Լիբանանցի բանաստեղծուհիներ
- Կին վիպասաններ