Աբբաս ալ-Ակկադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Աբբաս ալ-Ակկադ
عباس العقاد
Աբբաս ալ-Ակկադ1.jpg
Ծնվել է հունիսի 281889 / 1306հիջրա
Ծննդավայր Ասուան
Եգիպտոս Եգիպտոս
Վախճանվել է մարտի 13, 1964 (74 տարեկանում) / 1383հիջրա
Վախճանի վայր Կահիրե
Եգիպտոս Եգիպտոս
Մասնագիտություն (բանաստեղծ)
Ազգություն արաբ
Քաղաքացիություն Flag of Egypt.svg Եգիպտոս

Աբբաս ալ-Ակկադ (հունիսի 28, 1889 / 1306 հիջրա – մարտի 12, 1964 / 1383 հիջրա) (արաբ․՝ عباس محمود العقاد‎‎, 'Աբբաս Մահմուդ ալ-Ակկադ) , արաբ բանաստեղծ, արձակագիր, «Դիվան» գրական խմբակի հիմնադիր։

Ծնվել էր Ասուանում, ապա տեղափոխվել Կահիրե, որտեղ աշխատում էր լրագրողական ու մանկավարժական գործունեությամբ։ Գրել է հարյուրից ավելի գրքեր՝ փիլիսոփայության, կրոնի ու պոեզիայի մասին։ Առաջին աշխարհամարտից հետո նա դառնում է Վաֆդ կուսակցության անդամ։

Ալ-Ակկադը փորձում էր ապացուցել բանաստեղծության ներքին կապակցվածության անհրաժեշտությունը՝ փորձելով հաղթահարել միջնադարյան արաբական պոեզիայի քարացած նորմերը։ Անգլիական գրականության ազդեցության արդյունքում նրա գաղափարները և լեզուն բավականին բարդ են, ուստի իր բանաստեղծություններ է ներմուծում մեկնաբանություններ՝ միտքը պարզեցնելու համար։ Նա հիմնականում գրել է իր և իր հայացքների մասին։ Նրա մոտ հանդիպում են նաև բնության նկարագրություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
  • Ходжаева Р.У. Очерки развития египетской поэзии. Ташкент, 1985.
  • Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992

Արտաքին հղումներ[խմբագրել]