Մելվին Քելվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մելվին Քելվին
անգլ.՝ Melvin Ellis Calvin
Melvin Calvin.jpg
Ծնվել էապրիլի 8, 1911(1911-04-08)[1][2][3]
Սեյնթ Փոլ, ԱՄՆ
Մահացել էհունվարի 8, 1997(1997-01-08)[1][2][3] (85 տարեկանում)
Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունքիմիկոս, կենսաքիմիկոս, համալսարանի պրոֆեսոր և կենսաբան
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Գործունեության ոլորտԿենսաքիմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[4]
Ալմա մատերՄինեսոտայի համալսարան, Մանչեսթերի համալսարան և Michigan Technological University
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2]
Գիտական ղեկավարMichael Polanyi
Եղել է գիտական ղեկավարCyril Ponnamperuma
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ Քիմիայի Նոբելյան մրցանակ[5][6] Վիլարդ Գիբսի պարգև Ազգային գիտական մեդալ Centenary Prize Բեյքերյան լեկցիա Davy Medal[7] Փպիստլիի մեդալ[8] A. I. Virtanen Award և Foreign Member of the Royal Society
Melvin Calvin Վիքիպահեստում

Մելվին Էլիս Քելվինը(անգլ.՝ Melvin Ellis Calvin, ապրիլի 8, 1911(1911-04-08)[1][2][3], Սեյնթ Փոլ, ԱՄՆ - հունվարի 8, 1997(1997-01-08)[1][2][3], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի քիմիկոս է, ով ավելի հայտնի է որպես Քելվին ցիկլի հայտանգործողը Էնդրյու Բենսոնի և Ջեյմս Բեսշամի հետ, որի համար քիմիայի ասպարեզում արժանացել է Նոբելյան մրցանակի 1961 թվականին: Նա իր հինգ տասնամյակի մեծ մասն անց է կացրել Կալիֆորնիայի համալսարանում, Բերկլի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քելվինը ծնվել է Մինեսոտայում՝ Էլիաս Քելվինի և Ռոզ Հուրվիթցի ընտանիքում[9]: Նրանք հրեաներ են, որոնք ներգաղթել են Ռուսական Կայսրությունից: Նրա հայրը ծնվել է Լիտվիայում, որը Ռուսական կայսրության մի մասն էր կազմում, իսկ մայրը՝ Վրաստանում: Երբ նա փոքր էր, ընտանիքը տեղափոխվում է Դետրոյթ և հենց այնտեղ նա 1928 թվականին նա ավարտել է կենտրոնական միջնակարգ դպրոցը[10]:

Մելվին Քելվինն իր բակալավրի կոչումը ստացել է Միչիգանի տեխնոլոգիական քոլեջում 1931 թվականին։ Ընտրվել է գիտությունների թեկնածու Մինեսոտայի համալսարանում 1935 թվականին: Այնուհետև նա չորս տարի աշխատել է Մանչեսթերի համալսարանում։ 1942 թվականին նա ամուսնացել է Մարի Ջենեվիվի հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր և մեկ որդի։ 1937 թվականին նա ընդունվել է Կալիֆորնիայի համալսարան և 1947 թվականին նշանակվել քիմիայի պրոֆեսոր։ Օգտագործելով ածխածնի 14-րդ իզոտոպը՝ Քելվինը, Էնդրյուն և Ջեյմսը պարզում են, որ ածխածինը ֆոտոսինթեզի ընթացքում անցնում է բույսի միջով՝ սկսելով կլանել այն որպես մթնոլորտային ածխածնի երկօքսիդ տարբեր օրգանական միացություններ և ածխաջրեր ստեղծելու համար[11][12]..[13]:Դրանով նրանք ցույց տվեցին, որ արևի լույսն ազդում է բույսերի քլորոֆիլի վրա ոչ թե ինչպես առաջ էին կարծում ածխածնի երկօքսիդի, այլ՝ օրգանական միացություններ արտադրելու համար։ 1961 թվականին Քելվինը միակն էր, որ ստացավ նոբելյան մրցանակ քիմիայի ասպարեզում, որը հաճախ անվանում են Քելվին-Բենսոնն-Բեսշեմ ցիկլ։ Երեսուն տասնամյակ անց Քելվինը գրում է ինքնակենսագրական «Հետևելով լույսի արահետին» խորագրով[13]: 1950–ականներին նա ընդհանուր հասարակական համակարգերի հետազոտությունների առաջին անդամներից էր։ 1963 թվականին նա ստացել է հավելյալ մրցանակ որպես մոլեկուլային կենսաբանության պրոֆեսոր։ Նա քիմիական բիոդինամիկայի լաբորատորիայի գլխավոր հիմնադիրն ու տնօրենն է, ինչպես նաև նա տնօրինել է Բերկլիի ռադիոացիոն լաբորատորիան, որտեղ էլ իրականացրել է իր հետազոտությունները մինչև 1980 թվականը: Իր վերջին տարիներին նա շատ հետազոտություններ է կատարել, սովորել է ինչպես նավթն օգտագործել որպես վերականգնվող էներգիայի աղբյուր։ Նա նաև երկար տարիներ զբաղվել է կյանքի քիմիական էվոլուցիայի թեստավորմամբ և այդ թեմայով գրել է գիրք, որը տպագրվել է 1969 թվականին:

Բանավեճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին BBC հեռուստատեսային բուսաբանական ծրագրում Թիմոթի ՈՒոքերը՝ Օքսֆորդի բուսաբանական այգու տնօրենը, քննադատել է Քելվինի բուժումը՝ կատարված Էնդրյու Բենսոնի համար, պնդելով, որ Քելվինը մեծ վարկ է ստացել Բենսոնի կողմից[14] : Այնուհետև Քելվինն անգամ իր կենսագրականի մեջ չի նշել Էնդրյու Բենսոնի դերը[15]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119220792 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. NNDB — 2002.
  5. http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/1961/
  6. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  7. Award winners : Davy Medal
  8. https://www.acs.org/content/acs/en/funding-and-awards/awards/national/bytopic/priestley-medal.html
  9. http://www.royalsoced.org.uk/cms/files/fellows/biographical_index/fells_indexp1.pdf
  10. http://www.bookrags.com/biography/melvin-calvin/
  11. CALVIN M (1956)։ «[The photosynthetic cycle.]»։ Bull. Soc. Chim. Biol. 38 (11) (դեկտեմբերի 7, 1956)։ էջեր 1233–44։ PMID 13383309Կաղապար:Inconsistent citations 
  12. BARKER S A, BASSHAM J A, CALVIN M, QUARCK U C (1956)։ «Intermediates in the photosynthetic cycle»։ Biochim. Biophys. Acta 21 (2) (Aug 1956)։ էջեր 376–7։ PMID 13363921։ doi:10.1016/0006-3002(56)90022-1Կաղապար:Inconsistent citations 
  13. 13,0 13,1 Calvin Melvin (1992)։ Following the Trail of Light: A Scientific Odyssey (Profiles, Pathways & Dreams) ։ Wiley VCH։ ISBN 0-8412-1828-5 
  14. Walker, Timothy (2011)։ «Botany: A Blooming History»։ BBC Four։ BBC, UK։ Վերցված է հունիսի 17, 2014 
  15. Interview conducted by Bob B. Buchanan, Scripps Institution of Oceanography, University of California, San Diego (June 26–27, 2012)։ «Interview Transcript – A Conversation with Andrew Benson – "Reflections on the Discovery of the Calvin-Benson Cycle"»։ University of California, Berkeley։ Վերցված է հունիսի 17, 2014։ «Page 25 – (24:51) BUCHANAN: So, would you use the word “fired?” (24:54) BENSON: Yeah. ... Page 30 – (30:04) BENSON: ... He published a book, an autobiography, Following the Trail of Light, which is a fantastic – a beautiful title for what it was about. It makes the whole volume about him getting a Nobel Prize, no mention of Benson at all in that book. And he didn’t have to do that. He could have done it right. And finally, one of his last publications he mentioned – Dr. Benson and some graduate students were involved – but just briefly mentioned.»