Մեթյու Շեփարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեթյու Շեփարդ
Foto student Matthew Shepar.jpg
Ծնվել էդեկտեմբերի 1, 1976(1976-12-01)[1][2]
ԾննդավայրԿասպեր (Վայոմինգ), Վայոմինգ, ԱՄՆ[3][4]
Մահացել էհոկտեմբերի 12, 1998(1998-10-12)[5][1][2] (21 տարեկանում)
Մահվան վայրFort Collins, Կոլորադո, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[6]
ԿրթությունՎայոմինգի համալսարան, Catawba College?, Natrona County High School? և The American School In Switzerland?
Մասնագիտությունուսանող
Ծնողներհայր՝ Dennis Shepard?, մայր՝ Judy Shepard?
Կայքmatthewshepard.org
Matthew Shepard Վիքիպահեստում

Մեթյու Ուեյն Շեփարդ (անգլ.՝ Matthew Wayne Shepard, դեկտեմբերի 1, 1976(1976-12-01)[1][2], Կասպեր (Վայոմինգ), Վայոմինգ, ԱՄՆ[3][4] - հոկտեմբերի 12, 1998(1998-10-12)[5][1][2], Fort Collins, Կոլորադո, ԱՄՆ), ամերիկացի ուսանող, ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ ատելության հողի վրա կատարված հանցագործության զոհը, որը դարձել է հոմոֆոբիայի, բռնության և նախապաշարմունքների դեմ պայքարի խորհրդանիշը ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ[7][8][9]։ Նրա սպանությունը լայն արձագանք է գտել և հանրության ուշադրությունը հրավիրել ԼԳԲՏ համայնքի խնդիրների վրա[10][11]։ Հետագայում ԱՄՆ-ում ընդունվել է այսպես կոչված «Մեթյու Շեփարդի և Ջեյմս Բորդ կրտսերի ակտը», որը խարխլել է ատելության հողի վրա հանցագործության օրենսդրական սահմանումը[12]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիսի և Ջուդի Շեփարդի ավագ որդին՝ Մեթյու Ուեյնը, ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 1-ին Վայոմինգ նահանգի Կասպեր քաղաքում։ Նա լույս աշխարհ է եկել անհաս և ողջ է մնացել բժիշկների ջանքերի շնորհիվ[13]։ Մեթը սովորել է Խաչ Հիլլի տարրական դպրոցում, այնուհետև Դին Մորգանի դպրոցում և երկու տարի՝ Կասպեր քաղաքի Նատրոնի շրջանի դպրոցում։ Դրանից հետո Շեփարդը մեկնել է Եվրոպա՝ ճամփորդել, սովորել իտալերեն և գերմաներեն, 1995-ին ավարտել է Լուգանոյի ամերիկյան դպրոցը[14]։ Վերադառնալով ԱՄՆ՝ նա սովորորել է Սոլսբերիի Կատոբայի քոլեջում, ապա Կասպերում, իսկ 1998 թվականին ընդունվել է քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բակալավրիատի առաջին կուրսը Լարայի Վայոմինգի համալսարանում։ Նրա ծնողներն այդ ժամանակ գտնվել են Սաուդյան Արաբիայում, որտեղ Դենիս Շեփարդն աշխատել է «Saudi Aramco» նավթային ընկերությունում[11][13]։

Ավելի վաղ տարիներին Մեթյուն հետաքրքրություն էր ցուցաբերում արվեստի նկատմամբ, թատերական ներկայացումներում խաղում էր դպրոցում և քոլեջում։ Նա նաև զբաղվել է ֆուտբոլով, լողով, վազքով, դահուկավազքով և պարով։ Հարազատների խոսքով՝ Մեթյուն գիտեր, որ ինքը «աշխարհի լավագույն մարզիկը չէ», բայց սիրում էր մրցումային ոգին և սպորտային մրցումներին մասնակցում էր ուղղակի հուզմունքով։ Ծնողների հետ նա եղել է Եպիսկոպոս Մարկոսի եկեղեցու անդամ։ Բացի այդ, Շեփարդը բնապահպանական ակտիվիստ էր և նույնիսկ ընտրվել է ուսանողական ներկայացուցիչ Վայոմինգ նահանգի շրջակա միջավայրի պահպանության խորհրդում[13]։

«Մեթյուն շատ կապված է ընտանիքի հետ. նա սիրող որդի է, եղբայր և թոռ, նրա հետ մեր կյանքը շատ ավելի հարուստ է և ավելի լիարժեք։ Մեթյուի կյանքն անցել է մշտական պայքարի մեջ. նա վաղաժամ է ծնվել, և լինելով շատ թույլ երեխա՝ ամեն ինչ արել է, որպեսզի ողջ մնա։ Բնությունից Մեթյուն փոքր հասակ ուներ, բայց երբ մենք հիշում ենք, թե որքան հարգալից էր նա վերաբերվում շրջապատին, ապա ներկայացնում ենք նրան որպես հսկա։ Մենք գիտենք, որ Մեթյուն երազում էր գոնե մեկ մարդու կյանքը լավը դարձնել։ Նրա մոտ դա արդեն ստացվել էր։ Եվ դա նրա միակ հաջողության չափն է, որին նա միշտ ձգտել է»

Մոտիկների հիշողություններով՝ Մեթյուն բարի էր, արձագանքող, շփվող, կարողանում էր մարդկանց իր մոտ դնել, հեշտությամբ ընկերներ էր ձեռք բերում, միշտ պատրաստ էր օգնել։ Ընդ որում՝ նա դյուրահավատ էր, միամիտ, շրջապատի մեջ տեսնում էր միայն լավը։ Մեթյուն հանդես է եկել հավասարության և մարդկանց միջև տարբերությունների ճանաչման օգտին։ Շեփարդի ծանոթները նաև նշել են նրա միտքը, էրուդիցիան, կենդանի հումորը։ Շեփարդը համասեռամոլ էր, հաճախ էր գեյ-բարեր այցելում, տեղի ԼԳԲՏ խմբի անդամ էր, որտեղ ծանոթացել է ակտիվիստ Ռոմեյն Փաթերսոնի հետ։ Նա բավականին բաց էր սեքսուալության հարցում, և եթե նա հանդիպել է մի մարդու, ով իրեն հանգիստ և բարյացակամ էր թվում, կարող էր պատմել իր կողմնորոշման մասին[10][15]։

Այնուամենայնիվ, չի կարելի Շեփարդի կյանքն անվանել անսկզբունքային։ Սպանությունից երեք տարի առաջ նա դաժան հարձակման է ենթարկվել Մարոկկոյում տուրիստական ուղևորության ժամանակ։ Մի գիշեր Մեթյուն չէր կարողանում քնել և գնում էր զբոսնելու այն փողոցը, որտեղ նրան հարում էր մարոկկացիների ավազակախումբը, որոնք բռնաբարել էին նրան, ծեծել ու թալանել։ Դրանից հետո Շեփարդը դեպրեսիայի, խուճապի նոպաների և գիշերային մղձավանջների է ենթարկվել[16][17]։ Նա ՄԻԱՎ վարակակիր էր և նույնիսկ մտածել էր ինքնասպանության մասին[17]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի հոկտեմբերի 6-ին համալսարանական ԼԳԲՏ դաշինքի անդամները հավաքվել էին մշակելու հաջորդ շաբաթվա միջոցառումների ծրագիր, որոնցից գլխավորը պետք է լիներ բանավեճը՝ «Որքանով է անվտանգ Վայոմինգում բացահայտ գեյ լինելը» թեմայով։ Ընկերների հետ հանդիպումից հետո Մեթյու Շեփարդը որոշել է գնալ տեղական բար: Նա հրավիրել է ընկերներին գնալ իր հետ, սակայն նրանք հրաժարվել են և զգուշացրել են նրան գիշերային զբոսանքի վտանգի մասին[15]:

Հոկտեմբերի 7-ի կեսգիշերից քիչ անց Մեթյուն բարում ծանոթացել է 21-ամյա Ռասել Հենդերսոնի և 22-ամյա Ահարոն Մաք Քիննիի հետ[18]: Տղաները Շեփարդին հաճելի են թվացել, և նա պատմել է նրանց իր մասին: Ի պատասխան՝ տղաներն ասել են, որ իրենք գեյ են։ Այնուհետև, փորձելով հասկանալ, թե ինչպես Շեփարդը կարող է լքել բարը երկու կասկածելի անծանոթ մարդկանց հետ, ընկերները կտրականապես մերժել են հավանականությունը, որ Մեթյուն գայթակղվում է պատահական հարաբերությունից: Նա այն մարդկանցից չէր, ովքեր կարող էին սեռական հարաբերություն ունենալ անծանոթ մարդկանց հետ[15]: Մաք Քիննիի խոսքերով՝ Մեթյուն խնդրել է իրեն տուն տանել՝ պատճառաբանելով, որ ինքը շատ հարբած է[19]:

Երբ Շեփարդը նստել է տղաների մեքենան, Մաք Քիննին ատրճանակով հարվածել է նրա գլխին։ Նրանք Հենդերսոնի հետ Մեթյուին տարել են քաղաք, ամայի մի վայր, որտեղ նրան կապել են ցանկապատին, դաժան ծեծի ենթարկել, կողոպտել ու թողել որ մահանա ցրտից։ Հանցագործները նաև իմացել են Մեթյուի հասցեն և մտադրվել են թալանել նրա տունը, սակայն ձերբակալվել են նախքան մտահղացումը կատարելը: Վերադառնալով քաղաք՝ նրանք նորից կռվի մեջ են ներքաշվել, և նրանց ձերբակալել է ոստիկանը: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց[17]:

18 ժամ անց Շեփարդին պատահաբար տեսել է կողքով անցնող հեծանվորդը: Մեթյուն դեռ կենդանի է եղել, բայց այնքան տանջված, որ տղամարդուն սկզբից թվացել է, թե ցանկապատից կապված և կախված մարմինն անկենդան է` բանջարանոցային խրտվիլակ[20][21]: Մեթյուին տեղափոխել են Կոլորադո նահանգի Ֆորտ Քոլինսի Պադրե Վելլի հիվանդանոց: Նրա մոտ եղել է գանգի ոսկրերի կոտրվածք՝ հիմքից մինչև աջ ականջի առաջին ծայրը, ուղեղի ցողունի և որովայնի խոռոչի օրգանների ծանր վնասվածք, ինչպես նաև գլխի, դեմքի, պարանոցի և կրծքավանդակի բազմաթիվ մանր վերքեր ու քերծվածքներ[22][23]: Վնասվածքներն այնքան ծանր են եղել, որ բժիշկները չեն վիրահատել նրան։ Շեփարդին միացրել են թոքերի արհեստական օդափոխության ապարատին, և հինգ օր անց՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 12:53-ին, նա մահացել է, այդպես էլ գիտակցության չգալով[24][25]:

Հետաքննություն և դատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Fred Phelps on his pulpit.jpg 20051129 northlake-il5.jpg
Ֆրեդ Ֆելպսն ու իր ցուցարարները

Մեթյուի վրա հարձակումից անմիջապես հետո նրա ընկերներն ու տեղական ԼԳԲՏ ակտիվիստները ոստիկանությանը հայտնել են, որ նա գեյ է եղել, հարձակումը հստակ կատարվել է հոմոֆոբիայի հողի վրա, և նրանք թույլ չեն տա անտեսել այդ փաստը: Նրանք գրավել են ԶԼՄ-ների ուշադրությունը և պիկետներ կազմակերպել՝ պահանջելով արդար և օբյեկտիվ հետաքննություն[7][8]։ Դատարանը գտնվել է գեյ-ակտիվիստների և նրանց հակառակորդների աննախադեպ քաղաքական ճնշման պայմաններում: Ֆրեդ Ֆելփսի Ուեստբորո բապտիստական եկեղեցին պիկետներ է կազմակերպել դատարանի շենքի մոտ՝ պահանջելով մեղմացնել մարդասպանների պատիժը և նրանց չդատապարտել մահապատժի: Ընդ որում նրանք ձեռքերում պահել են պաստառներ՝ «Matthew is now in Hell» (Մեթյուն հիմա դժոխքում է), «God Hates Fags» (Աստված ատում է համասեռամոլներին), «God Hates Fag Enablers» (Աստված ատում է համասեռամոլների մեղսակիցներին), «Fags Doom Nation» (Համասեռամոլները դատապարտում են ազգը) և այլ նմանատիպ գրություններ։ Հենց այս կարգախոսերով էլ նրանք պիկետ են կազմակերպել գերեզմանոցում, որտեղ թաղվել է Շեփարդը[26][27][28]։ ԼԳԲՏ շարժման ակտիվիստները փորձել են հասնել նրան, որպեսզի Լարամիի քաղաքապետարանն արգելի Ֆրեդ Ֆելպսի կազմակերպությանն անցկացնել իր պիկետները։ Սակայան քաղաքային դատը հաստատել է, որ համաձայն ԱՄՆ սահմանադրության առաջին ուղղման, որն ապահովում է բոլոր քաղաքացիների խոսքի ազատությունը, ոչ ոք իրավասու չէ արգելել Ֆելպսին և նրա ակտիվիստներին արտահայտել իրենց տեսակետը, առավել ևս այն դեպքում, երբ այն մոտիվացված է նրանց կրոնական համոզմունքներով։ Այդ ժամանակ Մեթյու Ռոմեյն Պատերսոնի ընկերուհին և նրա կողմից կազմակերպված «Սպիտակ հրեշտակներ» շարժումը որդեգրել են նոր մարտավարություն․ վարդագույն եռանկյուններով սպիտակ հագուստներ հագնելով՝ նրանք շրջապատել են հոմոֆոբներին՝ մեկուսացնելով նրանց լրագրողներից և հասարակությունից և անտեսանելի դարձնելով իրենց ցույցը դատարանի պատուհաններից։ Նման մարտավարություն նրանք կիրառել են նաև ավելի ուշ, բայց իշխանությունները, վախենալով բախումից, շուտով հայտարարել են, որ կողմերը պիտի իրենց ցույցերն անցկացնեն տարբեր վայրերում[27][27][28]։ Լարվածությունն այնքան ուժեղ էր, որ որդուն հրաժեշտ տալու արարողության ժամանակ Դենիս Շեփարդը հագել է զրահաբաճկոն, քանի որ կային կասկածներ, որ գեյերի արմատական հակառակորդները կարող են վտանգի ենթարկել նրա կյանքը։ Քել Ռեռուչան՝ գործընթացի մեղադրողներից մեկը, ափսոսանքով հիշել է․ «Ամենաթախծալին այն է, որ այդ մարդիկ թույլ չտվեցին Մեթյուին արժանապատվությամբ թաղել։ Ես երբեք չեմ տեսել մարդկանց, ում մեջ այդքան շատ է ատելությունը»[29]։

Մարդասպաններ Ռասել Արթուր Հենդերսոնն ու Ահարոն Ջեյմս Մաք-Քինին մեծացել են պրոբլեմատիկ ընտանիքներում։ Հենդերսոնը դաստիարակվել է առանց հոր և վաղ հասակից սեր է ունեցել խմիչքի հանդեպ։ Մաք-Քինիի հայրը հազվադեպ է հայտնվել տանը և ի վերջո բաժանվել է նրա մոր հետ, ով ավելի ուշ մահացել է բժշկական սխալի պատճառով։ Ահարոնը ստացել է 100 000 դոլար որպես փոխհատուցում, բայց գումարի մեծ մասը նա օգտագործել է ավտոմեքենաների և թմրանյութերի վրա, քանի որ 18 տարեկանից ունեցել է լուրջ կախվածություն մեթամֆետամինից[17]։ Մաք-Քինիի նախկին ընկերուհին՝ Քրիստին Փրայսը և նրա ընկերներից մեկը հայտարարել են, որ Ահարոնը եղել է բիսեքսուալիստ և այդ պատճառով ատել է սեքս-փոքրամասնությունների ներկայացուցիչներին, բայց ինքը՝ մեղադրյալը, հերքել է տղամարդկանց հետ որևէ կապ ունենալը, ասելով, որ վերաբերվում է դրան զզվանքով[9][17]։

Ձերբակալությունից անմիջապես հետո հանցագործները կապնվել են իրենց ընկերուհիների հետ և խնդրել են տալ իրենց այլուրեքություն։ Աղջիկները սկզբում հաստատել են նրաց ցուցմունքները, բայց երբ իմացել են, որ Շեփարդը ոչ թե ծեծվել, այլ մահացել է ստացած վնասվածքներից և որ նրանց սպառնում է մեղադրանք սպանության մասնակցության և սուտ ցուցմունք ներկայացնելու համար, հետ են վերցերլ իրենց այլուրեքություններն ու հանդես եկել ընդդեմ մեղադրյալների[30]։ Մաք-Քինին և Հենդերսոնը փորձել են արդարացնել իրենց գործողություններն այսպես կոչված «գեյ-խուճապով»։ Մարդասպանները մեղադրել են Շեփարդին սեքսուալ ոտնձգությունների մեջ, որոնք, իբր թե, մտցրել են նրանց աֆեկտի դրության մեջ, ինչի արդյունքում նրանք չեն կառավարել իրենց գործողությունները[9] Դատահոգեբուժական փորձաքննությունը ցույց է տվել, որ երկու ամբաստանյալներն ամբողջությամբ մեղսունակ են եղել հանցագործության կատարման պահին և գիտակցել են իրենց արաքները[17]։ Մեղադրյալները նաև չեն կարողացել բացատրել, թե ինչու են թալանել իրենց զոհին և պատրաստվել ներխուժել Շեփարդի տուն, եթե գտնվել են գեյ-խուճապից առաջացած աֆեկտի կարգավիճակում։ Երբ այս տարբերակը հերքվել է, Հենդերսոնն ու Մաք-Քինին սկսել են հաստատել, որ ուզել են ուղղակի թալանել Մեթյուին, և ոչ սպանել, իսկ հարձակման մոտիվը ոչ թե հոմոֆոբիան էր, այլ թալանելու ցանկությունն ու թմրանյութերից առաջացած անկառավարելի ագրեսիան։ Սակայն հետաքննությունը հաստատել է, որ այդ օրը նրանք չեն գտնվել թմրանյութերի ազդեցության տակ։ Բացի դրանից պարզվել է, որ մեղադրյալներն ավելի վաղ պարբերաբար ցանկություն են հայտնել «ծեծի ենթարկել ինչ-որ գեյի»։ Սպանության հետաքննության ղեկավար սերժանտ Ռոբ դե Բրին հայտարարել է, որ ամեն ինչ կարող էր սկսվել սովորական թալանից, բայց հանցագործների մնացած գործողությունները կապված են եղել այն բանի հետ, որ Մեթյուն գեյ էր[31]։ Երբ Ռասել Հենդերսոնի առջև կանգնել է մահապատժի ենթարկվելու սպառնալիքը հատուկ դաժանությամբ սպանության համար, նա ամեն ինչ խոստովանել է և իր կյանքը պահպանելու դիմաց մանրամասն ցուցմունքներ տվել հանցակցի դեմ։ Դրանից հետո խոստովանություն է արել նաև Մաք-Քինին[32]։

Մեթյուի ծնողները խնդրել են դատարանին պահպանել հանցագործների կյանքերը որպես իրենց որդու հիշատակ։ Նրանք ասել են, որ ուզում են բուժել իրենց հոգու վերքերը՝ մարդասիրություն ցուցաբերելով նրանց հանդեպ, ովքեր մերժել են Մեթյուին ողորմածության մեջ, երբ նա աղաչել է ողորմածություն։ Նման որոշման մեկ այլ պատճառ էլ ցանկությունն էր, որ բանտում առանց ազատ արձակվելու շանսեր ունենալու նստած մարդասպաններն ամեն օր մտածեն այն մասին, թե ինչ են արել։ Շեփարդները հաստատակամ են մնացել իրենց մտադրության մեջ, չնայած, որ տեղի ունեցած իրադարձությունները Դենիսին զրկել են ոչ միայն որդուց, այլև հորից: Մեթյուի պապը կյանքից հեռացել է թոռանից երեք շաբաթ անց՝ չդիմանալով տեղի ունեցածին[15]։ Ռասել Հենդերսոնը և Ահարոն Մաք-Քինին դատապարտվել են ցմահ բանտարկության՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի[21][33]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես խորապես վշտացած եմ Մեթյու Շեփարդի դեմ բռնության ակտով։ Չկա ավելի կարևոր բան այս երկրի ապագայի համար, քան անհանդուրժողականության, նախապաշարմունքների և ֆանատիզմի դեմ մեր ընդհանուր միասնությունը։ Կոնգրեսում դեռ ուշ չէ ընդունել ատելության հողի վրա հանցագործությունների մասին օրենք, որը կկանխեր նման բաներն ապագայում։ Դա կարող էր բոլոր ամերիկացիների կյանքն ավելի անվտանգ դարձնել»:

Բարաք Օբաման և Ջուդի Շեփարդը (աջից երրորդը) օրենքի ստորագրումից հետո

Մեթյու Շեփարդի վրա հարձակումն առաջացրել է բազմաթիվ մարդկանց վրդովմունքն ԱՄՆ-ում և այլ երկրներում և սկիզբ է տվել հասարակական շարժմանը սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության ընդգրկման համար այն դրդապատճառների շարքում, որոնցով ատելության հողի վրա հանցագործություններ են կատարվում: Նման օրենքներ են ընդունվել ԱՄՆ մի շարք նահանգներում[21]։ Համապատասխան ուղղումները համազգային օրենսդրության փորձել է անցկացնել Բիլ Քլինթոնը, սակայն դրանք մերժվել են Կոնգրեսի կողմից: Հաջորդ նախագահը՝ Ջորջ Բուշ կրտսերը, ինքն է եղել փոփոխությունների հակառակորդը, և նրա օրոք օրենքը նույնպես չի փոխվել։ Վերջապես, 2009 թվականին Մեթյու Շեփարդի և Ջեյմս Բորդ կրտսերի ակտը, որը հոմոֆոբիան, տրանսֆոբիան և սեքսիզմը հավասարեցնում է որպես ռասիզմի և ազգայնականության դեմ հարձակումների շարժառիթներ, հաստատվել է օրենսդիրների կողմից և հոկտեմբերի 28-ին ստորագրվել Է Բարաք Օբամայի կողմից[34][35]:

Դենիսը և Ջուդի Շեփարդը, որոնք որդու կյանքի օրոք այդպես էլ չեն կարողացել մինչև վերջ ընդունել նրա համասեռամոլությունը, պատահածից հետո դարձել են սեռական փոքրամասնությունների իրավունքների համար շարժման մասնակիցներ: Նրանք աջակցել են գեյերի և լեսբուհիների ծնողների միավորմանը և հիմնել Մեթյու Շեփարդի հիմնադրամ, որը պարգևատրում է արվեստի գործիչներին, որոնք իրենց ստեղծագործություններում անդրադառնում են հանդուրժողականության թեմային: Մեթի ծնողները բազմաթիվ հարցազրույցներ և հրապարակային դասախոսություններ են տվել համասեռամոլների հանդեպ հանդուրժողական վերաբերմունքի անհրաժեշտության մասին[13][21][36]։ Ռոմեյն Փաթերսոնը դարձել է նաև ԼԳԲՏ շարժման ակտիվիստ և ստեղծել է կայք, որի բաժիններից մեկն ամբողջությամբ նվիրված է իր ընկեր Մեթյուին[37]:

Հողամասի սեփականատերը, որտեղ կանգնած է եղել ցանկապատը, որին կապել են Մեթին, այդ վայրում տեղադրել է Շեփարդի հուշարձանը, իսկ հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Էլեն Դեջեներեսը Մեթյուի հիշատակի արարողությունն անցկացրել Է Վաշինգտոնում[38]: 2008 թվականին նահանգապետ Դեյվ Ֆրոյդենտալի ներկայությամբ կանգնեցվել է Վայոմինգի համալսարանի հուշարձանը[39]։ Ֆրեդ Ֆելփսը փորձել է Լառամի կենտրոնական զբոսայգում հուշարձան ստեղծել, որի վրա փորագրված կլիներ այն մասին, որ Շեփարդը դժոխքում է, որ Աստծո պատիժը կընկնի բոլոր գեյերի վրա, և Աստվածաշնչի մեջբերումները համապատասխան թեմայով: Դա կտրուկ բողոք է առաջացրել հասարակության մեջ, և քաղաքային խորհուրդը մերժել է հոմոֆոբներին ատելություն քարոզող հուշարձանի կառուցման հարցում։ Այնուհետև Ֆելթսն ստեղծել է վիրտուալ նմանօրինակը իր կայքում[40][41][42]:

Ողբերգության մասին նկարահանվել են «Մեթյու Շեփարդի պատմությունը»[43], «Ատելության հողի վրա հանցագործության անատոմիան»[44] և «Լարամիի նախագիծը»[45] ֆիլմերը։ Վերջինս հիմնված է համանուն թատերական ներկայացման վրա, որն ավելի ուշ շարունակություն է ստացել «Լարամի նախագիծը. 10 տարի անց» ներկայացման մեջ[46][47]: Մեթյուին կենդանի կարելի է տեսնել սենատոր-գոմոֆոբի մասին վավերագրական ժապավենում Ջեսի Հելմսի «Թանկագին Ջեսի» կարճ հարցազրույցում[48][49]:

Մեթի հիշատակին նվիրված են բազմաթիվ երգեր, այդ թվում՝ Մելիսա Էթերիջի «Scarecrow», Էլթոն Ջոնի American Triangle, «Thursday» խմբի «M. Shepard», Ռենդի Դրիսկոլ «What Matters», «Protest the Hero» խմբի «Fear and Loathing in Laramie», Սինդի Լոպերի «Above the Clouds», Բրայան Հաուսթոնի The Ballad of Matthew Shepard, Ռոն Սեքսմիթի «God Loves Everyone», «Trivium» խմբի «And Sadness Will Sear», «Good Riddance» խմբի «Cheyenne», «Big Country» խմբի «Trouble the Waters», Թորի Ամոսի «Merman» և այլն[21][50]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 http://www.nytimes.com/1999/10/11/us/a-year-after-a-gay-man-s-killing-laramie-braces-for-a-second-trial.html
  4. 4,0 4,1 4,2 https://litigation-essentials.lexisnexis.com/webcd/app?action=DocumentDisplay&crawlid=1&doctype=cite&docid=11+Wyo.+L.+Rev.+125&srctype=smi&srcid=3B15&key=0771ab9de7c0ad96cdfb5d2e5ab4ecac
  5. 5,0 5,1 5,2 http://www.britannica.com/EBchecked/topic/1539649/Matthew-Shepard
  6. http://espn.go.com/new-york/nba/story/_/id/10513334/jason-collins-keeps-spirit-matthew-shepard-alive-no-98
  7. 7,0 7,1 Mother of Hate-Crime Victim to Speak at Colby Արխիվացված է Հունիս 29, 2011 Wayback Machine-ի միջոցով:. // Colby (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  8. 8,0 8,1 «Open phones»։ Talk of the Nation (National Public Radio)։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-08-ին  «Denounced nationwide as a hate crime» на 1:40 минуте (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  9. 9,0 9,1 9,2 The Matthew Shepard paradox: How one U.S. Representative opened hate’s old wounds Արխիվացված է Հունիս 6, 2011 Wayback Machine-ի միջոցով:. // Seattle Gay News (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  10. 10,0 10,1 PageServer. // Фонд Мэттью Шепарда (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  11. 11,0 11,1 Chelsey Parrott-Sheffer (2015-07-17)։ «Matthew Shepard» (անգլերեն)։ Encyclopædia Britannica։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-25-ին։ Վերցված է 2015-10-13 
  12. Obama Signs Defense Policy Bill That Includes 'Hate Crime' Legislation . // Foxnews (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  13. 13,0 13,1 13,2 13,3 «Matthew’s Story» (անգլերեն)։ Matthew's Place։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-08-ին։ Վերցված է 2015-10-13 
  14. Julie Cart (1999-09-14)։ «Matthew Shepard's Mother Aims to Speak With His Voice» (անգլերեն)։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-19-ին։ Վերցված է 2015-10-13 
  15. 15,0 15,1 15,2 15,3 Радомир Снегов (2001-12-17)։ «Мэттью Шепард. Его убили только за то, что он - гей»։ Gay.ru։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2015-10-13 
  16. «The Crucifixion of Matthew Shepard» (անգլերեն)։ Vanity Fair։ 1999-03։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-13-ին։ Վերցված է 2015-10-13 
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 «New Details Emerge in Matthew Shepard Murder» (անգլերեն)։ ABC News։ 2004-11-26։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-09-ին։ Վերցված է 2015-10-13 
  18. Matthew Shepard Արխիվացված է Օգոստոս 23, 2006 Wayback Machine-ի միջոցով:. // The Smoking Gun (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  19. Killer: Shepard didn’t make advances Արխիվացված է Հունիս 6, 2011 Wayback Machine-ի միջոցով: Salon.com (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  20. Other related stories Արխիվացված է Նոյեմբեր 28, 2010 Wayback Machine-ի միջոցով:. // Texasdude.com (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 Shepard, Matthew (1976—1998) Արխիվացված է Հոկտեմբեր 9, 2012 Wayback Machine-ի միջոցով:. // An Encyclopedia of Gay, Lesbian, Bisexual, Transgender, and Queer Culture (անգլ.) (Ստուգված է 16 Մայիսի 2011)
  22. Losing Matt Shepard Արխիվացված է Նոյեմբեր 1, 2017 Wayback Machine-ի միջոցով:. // The New York Times (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  23. Chiasson Lloyd «Illusive Shadows: Justice, Media, and Socially Significant American Trials». p. 183 — Praeger. — ISBN 9780275975074 (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  24. Murder charges planned in beating death of gay student. // CNN (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  25. The New Gay Struggle Արխիվացված է Հունվար 29, 2011 Wayback Machine-ի միջոցով:. // TIME (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  26. The Religious Right and Anti-Gay Speech: Messengers of Love or Purveyors of Hate? // Hatecrime.org (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  27. 27,0 27,1 27,2 Suspect pleads guilty in beating death of gay college student. // CNN (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  28. 28,0 28,1 The Whole World Was Watching: Living in the Light of Matthew Shepard by Romaine Patterson and Patrick Hinds Արխիվացված է Հոկտեմբեր 15, 2006 Wayback Machine-ի միջոցով:. // Paraview.com (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  29. New Details Emerge in Matthew Shepard Murder Արխիվացված է Հոկտեմբեր 24, 2013 Wayback Machine-ի միջոցով: // ABC News (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  30. New details emerge about suspects in gay attack. // CNN (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  31. Killer: Shepard didn’t make advances Արխիվացված է Հունիս 6, 2011 Wayback Machine-ի միջոցով:. // Salon.com (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  32. Убийство Мэтью Шепарда: интервью с убийцами Արխիվացված է Հոկտեմբեր 15, 2014 Wayback Machine-ի միջոցով: // GayNews.ru (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  33. Julie Cart (1999-11-05)։ «Killer of Gay Student Is Spared Death Penalty; Courts: Matthew Shepard's father says life in prison shows 'mercy to someone who refused to show any mercy.'»։ Los Angeles Times։ էջ A1  (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  34. This Is About Whether We Value One Another Արխիվացված է Հոկտեմբեր 23, 2010 Wayback Machine-ի միջոցով:. // The White House Blog (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  35. Matthew Shepard and James Byrd, Jr. Hate Crimes Prevention Act Արխիվացված է Մայիս 12, 2011 Wayback Machine-ի միջոցով:. // HRC (անգլ.) (Ստուգված է 16 Մայիսի 2011)
  36. Мать убитого гея Мэттью Шепарда начала кампанию против преступлений ненависти Արխիվացված է Հունիս 11, 2012 Wayback Machine-ի միջոցով:. // Gay.ru (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  37. Мэттью Шеппард Արխիվացված է Մայիս 18, 2011 Wayback Machine-ի միջոցով:. // Сайт Ромейн Паттерсон (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  38. Matthew Shepard Murder Site Արխիվացված է Ապրիլ 29, 2011 Wayback Machine-ի միջոցով:. // Finding Brokeback (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  39. В Вайоминге установлен мемориал Мэтью Шепарду Արխիվացված է Հոկտեմբեր 14, 2014 Wayback Machine-ի միջոցով:. // GayNews.ru (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  40. Council Votes To Move Ten Commandments From Park. // The New York Times (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  41. Matthew Shepard Monument for Casper, Wyoming. // Godhatesfags.com (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  42. Phelps seeks anti-gay marker. // Trib.com (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  43. Фильм «The Matthew Shepard Story» Արխիվացված է Հուլիս 19, 2011 Wayback Machine-ի միջոցով:. // Internet Movie Database (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  44. Фильм «Anatomy of a Hate Crime» Արխիվացված է Նոյեմբեր 14, 2010 Wayback Machine-ի միջոցով:. // Internet Movie Database (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  45. Фильм «The Laramie Project» Արխիվացված է Ապրիլ 11, 2011 Wayback Machine-ի միջոցով:. // Internet Movie Database (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  46. The Laramie Project(չաշխատող հղում). // Chapelhillnews.com (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  47. The Laramie Project: Remembering a Brutal Murder Արխիվացված է Դեկտեմբեր 10, 2009 Wayback Machine-ի միջոցով:. // The Faster Times (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  48. Matthew Shepard Արխիվացված է Մայիս 27, 2011 Wayback Machine-ի միջոցով:. // Internet Movie Database (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  49. Фильм «Dear Jesse» Արխիվացված է Նոյեմբեր 20, 2009 Wayback Machine-ի միջոցով:. // Internet Movie Database (անգլ.) (Ստուգված է 29 Ապրիլի 2011)
  50. Список песен о Мэттью Шепарде Արխիվացված է Հոկտեմբեր 20, 2014 Wayback Machine-ի միջոցով:. // Gueer music heritage (անգլ.)(Ստուգված է 29 Ապրիլի 2011)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Shepard, Judy; The Meaning of Matthew: My Son's Murder in Laramie, and a World Transformed. — New York, NY: Penguin Group, 2009. — ISBN 9781594630576
  • Campbell, Shannon; Laura Castaneda News and Sexuality: Media Portraits of Diversity. — Thousand Oaks, Calif: SAGE Publishing, 2005. — ISBN 1412909988
  • Fondakowski, Leigh; Kaufman, Moises The Laramie project. — New York: Vintage Books, 2001. — ISBN 0375727191
  • Garceau, Dee; Basso, Matthew; McCall, Laura Across the Great Divide: cultures of manhood in the American West. — New York: Routledge, 2001. — ISBN 0415924715
  • Hinds, Patrick; Romaine Patterson The Whole World Was Watching: Living in the Light of Matthew Shepard. — Advocate Books, 2005. — ISBN 1555839010
  • Loffreda, Beth Losing Matt Shepard: life and politics in the aftermath of anti-gay murder. — New York: Columbia University Press]], 2000. — ISBN 0231118597
  • Swigonski, Mary E.; Mama, Robin S.; Ward, Kelly From Hate Crimes to Human Rights: A Tribute to Matthew Shepard. — New York: Routledge, 2001. — ISBN 1560232560

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]