Վաշինգտոնի Մայր տաճար
Վաշինգտոնի Մայր տաճար անգլ.՝ Washington National Cathedral | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | անգլիկական տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Թեմ | Episcopal Diocese of Washington? |
Ժառանգության կարգավիճակ | Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[1] և National Treasure?[2] |
Նվիրված | Պետրոս առաքյալ և Պողոս առաքյալ |
Ճարտարապետ | George Frederick Bodley? և Philip H. Frohman? |
Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկա |
Հիմնադրված | 20-րդ դար |
Բարձրություն | 91,7 մետր |
![]() | |
![]() | |
cathedral.org(անգլ.) |
Վաշինգտոնի մայր տաճար (անգլ.՝ Washington National Cathedral), Սուրբ Պողոս-Պետրոս տաճար կամ Վաշինգտոնի մայր տաճար, Ամերիկայի Միացյալ Նահանգների անգլիական եպիսկոպոսական եկեղեցու հիմնական տաճար, գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։ Տաճարի շենքը՝ կառուցված նեոգոթական ոճով, իր մեծությամբ համարվում է աշխարհում վեցերորդը, իսկ ԱՄՆ-ում՝ երկրորդը[3]։ 1907 թվականի սեպտեմբերի 29-ին՝ տաճարի հիմքի առաջին քարը դնելիս, ներկա է եղել նախագահ Թեոդոր Ռուզվելտը։ Շինարարությունը տևել է 83 տարի, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1990 թվականին, որին ներկա է գտնվել նախագահ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը։ Մայր տաճարը գտնվում է բողոքական եպիսկոպոսական տաճարի հիմնադրամի վերահսկողության ներքո, որը հենց այդ նպատակով է ստեղծվել այն պահից, երբ 1893 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսը որոշեց սկսել տաճարի շինարարությունը։ Շենքը գտնվում է Վաշինգտոնի հյուսիս-արևմուտքում գտնվող Մասաչուսեթս և Վիսկոնսին պողոտայի խաչմերուկում։ Ներառված է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում։ 2011 թվականի օգոստոսի 23-ի երկրաշարժի հետևանքով շենքի աշտարակներից մեկի երեք գագաթները քանդվել են, իսկ չորրորդը՝ թեքվել[4]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայր տաճարի վերջնական տեսքը նման է գոթական միջնադարյան ճարտարապետական ոճերի խառնուրդի։
Շինարարական աշխատանքների համար հիմնական շինանյութը կենտրոնական Ինդիանայի քարհանքերից տարված թեթև շագանակագույն ավազաքարն է եղել։ Ժամանակակից նյութերը օգտագործվել են միայն հեծանների և ծպեղների համար, որոնք պատրաստված են փայտից և պողպատից։ Բացի այդ, զանգերը պահող կառույցների և արևմտյան աշտարակների հատակների համար օգտագործել են բետոն։
Ամբիոնը կամ գրակալը փորագրված են Քենթերբերիի տաճարի քարերից, իսկ եպիսկոպոսի ամբիոնը պատրաստված է Գլաստոնբերիի վանահոր կողմից տրամադրած քարից։ Զոհասեղանը պատրաստված է Երուսաղեմի մերձակայքում գտնվող Սողոմոնի քարհանքերից տարված ավազաքարից, որտեղի քարով նաև Սողոմոնի տաճարն է կառուցվել։ Զոհասեղանի առջևի հատակին դրված է Սինայ լեռան վրա գտնվող Մովսեսի մատուռից բերված տասը քար, որոնք խորհրդանշում են Տասը պատվիրանները։
Ավելի քան 200 ապակե խճանկար պատուհաններից ամենահայտնին, այսպես կոչված, «Տիեզերական պատուհանն» է, ի պատիվ Ապոլոն (ծրագիր)ի, որն իր մեջ ներառում է խճանկարի կենտրոնում տեղադրված լուսնաքարի մի կտոր։
Հայտնի մարդկանց գերեզմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաշինգտոնի մայր տաճարը և նրա կոլումբարիումը հանդիսանում են մի շարք հայտնի ամերիկացիների գերեզմանատուն։
- Ջորջ Դյուի (1837-1917)՝ ԱՄՆ ծովակալ
- Հելեն Քելլեր (1880-1968)՝ ամերիկյան գրող
- Էն Սալիվան (1866-1936)՝ հայտնի մանկավարժ
- Ստյուարտ Սայմինգտոն (1901-1988)՝ ամերիկյան քաղաքական գործիչ, սենատոր և նախագահի թեկանծու
- Վուդրո Վիլսոն (1856-1924)՝ 28-րդ ԱՄՆ նախագահ
- Էդիթ Վիլսոն (1872-1961)՝ Վուդրո Վիլսոնի երկրորդ կին, առաջին տիկին
- Կորդեր Հալ (1871-1955)՝ 47-րդ ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ-ի մյուս նախագահների հուղարկավորության արարողությունից առաջ Մայր տաճարում անցկացվել էն սգո արարողություններ.
- Դուայթ Էյզենհաուեր (1890-1969) - 34-րդ ԱՄՆ նախագահ
- Ջերալդ Ֆորդ (1913-2006) - 38-րդ ԱՄՆ նախագահ
- Ռոնալդ Ռեյգան (1911-2004) - 40-րդԱՄՆ նախագահ
Գեյերի պսակադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունվարի 12-ին տաճարի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է նույն սեռական զույգերին պսակադրելու պատրաստակամության մասին։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1980-ական թվականներին National Geographic ամսագիրըը երեխաների շրջանում անցկացրել էր «լավագույն գարգոյլա» մրցույթը, որտեղ հաղթող մասնակցի նկարած գարգոյլան պետք է տեղադրվեր տաճարում[5]։ Երրորդ տեղում հայտնվել էր ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի Կարնի քաղաքից Քրիստոֆոր Ռեյդերը, ով նկարել էր Դարթ Վեյդերին և Աստղային պատերազմները [5][6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչ — 1966.
- ↑ https://savingplaces.org/places/washington-national-cathedral
- ↑ WNC: Facts and Figures.(չաշխատող հղում)
- ↑ Lenta.ru: Америка: Из-за землетрясения Вашингтонский собор лишился шпилей
- ↑ 5,0 5,1 Darth Vader Grotesque // Extreme Craft.
- ↑ «Darth Vader at the National Cathedral | StationStart.com»։ Վերցված է 2019-11-16
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վաշինգտոնի Մայր տաճար կատեգորիայում։ |