Կասպեր (Վայոմինգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Կասպեր
Casperskyline.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես69,418361 կմ²
ԲԾՄ1560±1 մետր
Բնակչություն55 316 մարդ (2010)
Ժամային գոտիԼեռնային ժամային գոտի
Հեռախոսային կոդ307
Փոստային ինդեքսներ82604
Պաշտոնական կայքcasperwy.gov(անգլ.)
##Կասպեր (Վայոմինգ) (ԱՄՆ)
Red pog.png

Կասպեր (անգլ.՝ Casper), Վայոմինգ նահանգի մեծությամբ երկրորդ քաղաքը: Քաղաքում ապրում է 49 644 մարդ: Կասպերը համարվում է Նատրոն շրջանի վարչական կենտրոնը և տեղակայված է Կասպեր լեռան (Ժայռոտ լեռներ) ստորոտին` Նորթ Պլատ գետի վրա:[1]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է նախկին Կասպերի ֆորտից արևելք: Կասպերի ֆորտը կառուցվել էր 19-րդ դարի կեսերին՝ Օրեգոնի ուղու երկայնքով տարածված ազատ հողեր փնտրելու նպատակով սպիտակամորթների զանգվածային գաղթերի ժամանակաշրջանում: Կասպերը հիմնադրվել է Նորթ Պլատ գետի ափին՝ 19-րդ դարավերջին: Երկրի արևմուտք տանող բոլոր հիմնական ուղիների` Օրեգոնի, Մորմոնի, Բոզմենի և Պոնի Էքսպրեսի հատման կետում գտնվելու շնորհիվ շրջանը արագ զարգանում է: Մորմոնի և Օրեգանի ուղիները կրում են «ազգային պատմական ուղիներ» անվանումը:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասպերը տեղակայված է 42°50′05″ հս․ լ. 106°19′30″ ամ. ե.HGЯO-ում: Մոտակա մեծ քաղաքները. Դենվերը Կոլորադո նահանգում, Շայենը Վայոմինգ նահանգում, Սոլթ Լեյք Սիթին Յուտա նահանգում, Բիլլինգսը Մոնտանա նահանգում, Ռեփիդ Սիթին Հարավային Դակոտա նահանգում: Քաղաքը գտնվում է Կասպեր լեռան ստորոտին (բարձրությունը 183 մետր է, սակայն ունի շատ երկար մակերեսային իջվածք (ավելի քան երկու կմ), որով հարմար է ձմռանը դահուկներով սահելը): Քաղաքի շուրջը կան մի քանի լճեր և գետեր:

Ըստ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալների՝ քաղաքը զբղեցնում է 63 կմ² տարածք, որից 62 կմ²-ին գտնվում է ցամաքի վրա, իսկ 0.78 կմ²-ին` ջրային պաշարների վրա: Քաղաքի ընդհանուր տարածքի ընդամենը 1,32 %-ը զբաղեցված է ջրով:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասպերը, ինչպես և ամբողջ Վայոմինգը, ունի կիսաանապատային կլիմա (BSk, ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման) երկար, ցուրտ, սակայն չոր ձմեռներով, շոգ և հիմնականում չոր ամառներով, մեղմ գարուններով, ինչպես նաև կարճ և վառ արտահայտված աշուններով: Միջին ամսական ջերմաստիճանային մաքսիմումը հունվարին տատանվում է 1.8 C°-ի շուրջը, իսկ հուլիսին` մինչև 31.2 C°-ի շուրջը: Կասպերում ամռանը օդի գիշերային ջերմաստիճանը հաճախ զգալիորեն ցածր է լինում ցերեկային ջերմաստիճանից: Ձյունն ուժգին գալիս է հիմնականում ձմեռային ամիսներին, սակայն ձյան տեսքով տեղումների մեծամասնությունը թափվում է ապրիլին: Կասպերում տեղումների մեծամասնությունը գալիս է գարնանը և ամռան սկզբին, սակայն նույնիսկ այդ ժամանակ նրանց քանակությունը զգալի չէ:

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կասպեր
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 15,6 20,0 25,0 28,9 35,0 38,9 40,0 38,9 36,1 30,6 22,2 18,3 40,0
միջին առավելագույնը (°C) 1,8 3,2 8,8 13,8 19,5 26,0 31,2 30,2 23,5 15,2 7,1 1,2 15,1
միջին ջերմաստիճանը (°C) −4,1 −2,9 1,8 5,9 11,2 16,8 21,4 20,6 14,4 7,3 0,7 −4,6 7,4
միջին նվազագույնը (°C) −9,8 −9,1 −5,3 −1,9 2,9 7,6 11,7 10,8 5,2 −0,6 −5,8 −10,3 −0,4
բացարձակ նվազագույնը (°C) −40 −35,6 −29,4 −21,1 −8,9 −2,2 −1,1 0,6 −9,4 −19,4 −29,4 −40,6 −40,6
տեղումների քանակը (մմ) 13 15 21 33 51 41 36 22 27 28 19 12 318
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայսենի արվեստների թանգարան
  • Տեյտի երկրաբանական թանգարան
  • Կասպերի Ֆորտի թանգարան և պատմաճարտարապետական համալիր
  • «Ազգային պատմական ուղիների» հետազոտական կենտրոն
  • Վայոմինգ նահանգի գիտության և արկածների թանգարան
  • Թատրոններ և սիմֆոնիկ նվագախումբ

Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիչարդ Չեյնի
  • Մեթյու Շեպարդ

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր Ջեկ Շերի «Վայրի և անմեղ» (The Wild and the Innocent, 1959) կատակերգական վեստերնի (գլխավոր դերերում` Օդի Մյորֆի և Սանդրա Դի) մի հատված նկարահանվել է Կասպերում, որտեղ այն ներկայացվել է իբրև 19-րդ դարի կեսերի փոքր բնակավայր` ոչ խիստ բարքերով, որտեղ ամեն ինչը ղեկավարում էր կոռումպացված շերիֆը (Հիլբերտ Ռոլանդ):

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Find a County»։ National Association of Counties։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 31, 2011-ին։ Վերցված է հունիսի 7, 2011