Մեդան (Ինդոնեզիա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեդան (այլ կիրառումներ)
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Մեդան | |||||
| ինդոն.՝ Kota Medan[1] ինդոն.՝ Kota Besar Medan[2][3] ինդոն.՝ Kotapraja Medan[3] | |||||
| |||||
| 3°35′22″N 98°40′26″E / 3.58944°N 98.67389°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Հյուսիսային Սումատրա[4][5][2][…] | ||||
| Ներքին բաժանում | Medan Kota?[5][1], Medan Helvetia?[5][1], Medan Denai?[5][1], Medan Barat?[6][1], Medan Tuntungan?[6][1], Medan Amplas?[6][1], Medan Sunggal?[5][1], Medan Tembung?[7][8], Medan Marelan?[7][1], Medan Labuhan?[7][8], Medan Perjuangan?[9][8], Medan Timur?[9][8], Medan Selayang?[10][8], Medan Johor?[7][1], Medan Polonia?[9][8], Medan Baru?[9][8], Medan Area?[7][1], Medan Maimun?[9][8], Medan Deli?[6][1], Medan Petisah?[9][8] և Medan Belawan?[6][1] | ||||
| Հիմնադրված է | հուլիսի 1, 1590[11] թ. | ||||
| Մակերես | 265 100 000 քառակուսի մետր | ||||
| ԲԾՄ | 26 մետր | ||||
| Պաշտոնական լեզու | ինդոնեզերեն | ||||
| Բնակչություն | 2 109 330 մարդ (2010) | ||||
| Ժամային գոտի | UTC+7 | ||||
| Հեռախոսային կոդ | 61 | ||||
| Փոստային դասիչ | 44332 | ||||
| Պաշտոնական կայք | portal.medan.go.id | ||||
|
| |||||
Մեդան (ինդոն.՝ Medan), Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգի վարչական կենտրոնը, Սումատրայի ամենամեծ քաղաքը և բնակչությամբ չորրորդը Ինդոնեզիայում՝ Ջակարտայից, Սուրաբայայից և Բանդունգից հետո։ Գտնվում է նահանգի հյուսիսում։ Քաղաքի կենտրոնում է գտնվում Պոլոնիա միջազգային օդանավակայանը, արևմուտքում՝ Կուալանամու միջազգային օդանավակայանը, հյուսիսում՝ Բելավան խոշոր նավահանգիստը։
Մեդանի հիմնադրման պաշտոնական ամսաթիվը 1590 թվականի հուլիսի 1-ն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդանը սկսել է զարգանալ դեռևս Կամպունգ Մեդան (Մեդան գյուղ) կոչվող գյուղում։ Քաղաքը հիմնադրվել է 1590 թվականին ռաջա Գուրու Պատիմպուսի կողմից։ Մեդանի առաջին վերաբնակիչները բաթաքներն էին՝ պրոտոմալայացիների հետնորդները, Հյուսիսային Սումատրայի բնիկ բնակչությունը։ Մինչև 1860-ականները Մեդանը դանդաղ է զարգացել, այնուհետև հոլանդացի գաղութարարները, ովքեր 1872 թվականին Դելիի սուլթանությունից նվաճել են Մեդանը, սկսել են հողերը մաքրել ծխախոտի տնկարկների համար։ Մեդանը շատ արագ դարձել է վարչական և առևտրային կենտրոն, որն էլ խթանել է արևմտյան Ինդոնեզիայի զարգացմանը։
1915 թվականին Մեդանը պաշտոնապես դարձել է Հյուսիսային Սումատրա նահանգի մայրաքաղաքը, իսկ քաղաքի պաշտոնական կարգավիճակ է ստացել 1918 թվականին։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մասջիդ Ռայա (Մեծ մզկիթ)
- Իստանա Մայմուն (Սուլթանի պալատ)
- Էմանուել Փրկչի բողոքական եկեղեցի (1921)
- Մարիամ Աստվածածնի կաթոլիկ եկեղեցի
- Ռադոնեժի Սուրբ Սերգիուս Ուղղափառ եկեղեցի
- Բուկիտ Կուբու (Գավառագիտական թանգարան)
- Վիհարա Գունունգ Թիմուր (չինական տաճար)
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մեդանի կրոնական կազմը (2010)[12] | ||||
|---|---|---|---|---|
| Իսլամ | 67.80 % | |||
| Քրիստոնեություն | 22.06 % | |||
| Բուդդայականություն | 8.81 % | |||
| Հինդուիզմ | 0.44 % | |||
| Կոնֆուցիականություն | 0.02 % | |||
| Այլ | 0.86 % | |||
Ինդոնեզերեն և մալայերեն Մեդան նշանակում է դաշտ, սակայն այս բառը ծագում է կարո լեզվից և նշանակում է լավ, առողջ։
Մեդանում ապրում է ավելի քան 2 միլիոն մարդ։
Մեդանի բնակչությունը խառը էթնիկ և կրոնական կազմ ունի։ Ինդոնեզիայում այն հայտնի է որպես բաթակների ծննդավայր, չնայած այս ժողովրդի հուշարձանները ցրված են հյուսիսային Սումատրայում։ Բացի այդ քաղաքում ապրում է ճավայական մեծ էթնիկ խումբ, ովքեր այստեղ են գաղթել 20-րդ դարում, որպես կառավարության ներքին միգրացիոն քաղաքականության՝ ուղղված գերբնակեցված Ճավա կղզու վերաբնակեցմանը։
Մեդանում բնակվող չինացիները վերահսկում են քաղաքում բիզնեսի մեծ մասը։ Նրանցից բացի զգացվում է թամիլացիների ազդեցությունը։
Ինդոնեզերենից բացի Մեդանում խոսում են ճավայերեն, թամիլերեն, մանդարին և անգլերեն։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մեդանի կլիմայական տվյալները | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
| Ռեկորդային բարձր °C (°F) | 35 (95) |
36.1 (97) |
36.1 (97) |
37.2 (99) |
36.1 (97) |
37.2 (99) |
37.2 (99) |
37.2 (99) |
36.1 (97) |
35 (95) |
35 (95) |
34.4 (93.9) |
37.2 (99) |
| Միջին բարձր °C (°F) | 31.6 (88.9) |
32 (90) |
32.7 (90.9) |
32.9 (91.2) |
33.4 (92.1) |
33.3 (91.9) |
32.9 (91.2) |
33.3 (91.9) |
31.9 (89.4) |
31.7 (89.1) |
31 (88) |
30.9 (87.6) |
32.3 (90.1) |
| Միջին օրական °C (°F) | 25.5 (77.9) |
26.12 (79.02) |
26.6 (79.9) |
27.2 (81) |
27.2 (81) |
26.9 (80.4) |
26.9 (80.4) |
26.9 (80.4) |
26.6 (79.9) |
26.1 (79) |
26.1 (79) |
25.8 (78.4) |
26.493 (79.693) |
| Միջին ցածր °C (°F) | 22.2 (72) |
22.6 (72.7) |
23.2 (73.8) |
23.5 (74.3) |
23.3 (73.9) |
23.6 (74.5) |
23.5 (74.3) |
22.8 (73) |
22.2 (72) |
22.6 (72.7) |
23 (73) |
22.5 (72.5) |
22.9 (73.2) |
| Ռեկորդային ցածր °C (°F) | 18.3 (64.9) |
18.3 (64.9) |
18.3 (64.9) |
19.4 (66.9) |
18.3 (64.9) |
17.2 (63) |
16.1 (61) |
18.3 (64.9) |
18.8 (65.8) |
17.7 (63.9) |
15.5 (59.9) |
18.3 (64.9) |
15.5 (59.9) |
| Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 92 (3.62) |
115 (4.53) |
97 (3.82) |
157 (6.18) |
178 (7.01) |
141 (5.55) |
167 (6.57) |
185 (7.28) |
263 (10.35) |
387 (15.24) |
253 (9.96) |
228 (8.98) |
2263 (89,09) |
| Միջ. անձրևոտ օրեր | 14 | 19 | 13 | 18 | 22 | 15 | 13 | 17 | 24 | 22 | 20 | 19 | 216 |
| Միջին ամսական արևային ժամ | 129.6 | 141.0 | 153.1 | 131.2 | 134.8 | 157.9 | 153.9 | 143.9 | 123.1 | 116.3 | 104.8 | 98.1 | 1587,7 |
| Աղբյուր #1: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն[13], Համաշխարհային կենսակլիմայական դասակարգման համակարգ (միջին օրական և ռեկորդային ջերմաստիճան)[14] | |||||||||||||
| Աղբյուր #2: WeatherOnline (2010–2019)[15] | |||||||||||||
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 2. Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan Per Provinsi, Kabupaten/Kota dan Kecamatan Seluruh Indonesia // Peraturan Menteri Dalam Negeri Nomor 6 Tahun 2008 tentang Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan (ինդոն.) — P. 19.
- 1 2 Pasal 1 // Undang-Undang Darurat pembentukan Kota-Kota Besar di Propinsi Sumatera-Utara — 1956.
- 1 2 Pasal 73 ayat (2) // Undang-undang tentang Pokok Pemerintahan Daerah 1956 — 1957.
- ↑ Indonesian Minister of Home Affairs Decree 100.1.1-6117 Of 2022 — P. 591.
- 1 2 3 4 5 Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 589.
- 1 2 3 4 5 Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 590.
- 1 2 3 4 5 Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 591.
- 1 2 3 4 5 6 7 8 9 2. Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan Per Provinsi, Kabupaten/Kota dan Kecamatan Seluruh Indonesia // Peraturan Menteri Dalam Negeri Nomor 6 Tahun 2008 tentang Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan (ինդոն.) — P. 20.
- 1 2 3 4 5 6 Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 592.
- ↑ Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 593.
- ↑ http://www.pemkomedan.go.id/hal-hari-jadi-kota-medan-.html
- ↑ «Sensus Penduduk 2010: Penduduk Menurut Wilayah dan Agama yang Dianut – Kota Medan». Badan Pusat Statistik (ինդոնեզերեն). Badan Pusat Statistik. 2010. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «World Weather Information Service–Medan». World Meteorological Organization. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Worldwide Bioclimatic Classification System. «INDONESIA – POLONIA». www.globalbioclimatics.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Total Hours of Sunshine – Medan – Climate Robot Indonesia». www.weatheronline.co.uk. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
- 1 2 3 «Medan Menjalin Hubungan Kota Kembar Keempat». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Sister Cities – General Information – Gwangju Info :: Welcome to Gwangju Metropolitan City». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հյուսիսային Սումատրայի քարտեզ
- Մեդանի ժառանգությունը
- Կառավարության պաշտոնական կայք
- Medanesia – Medan Forum
- Մեդան (Ինդոնեզիա)-ը Բրիտանիկա հանրագիտարանում
| Վիքիճամփորդն ունի Medanին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
| Տես՝ Medan Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդան (Ինդոնեզիա)» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
