Սուրաբայա (Surabaja), քաղաք և նավահանգիստ Ինդոնեզիայում, Ճավա կղզում, Կալի Մասի գետաբերանում։ Արևելյան Ճավա պրովինցիայի վարչական կենտրոնն է։ 2, 88 միլիոն բնակիչ (2020)։ Կարևոր տրանսպորտային հանգույց է։ Լաստանավով կապված է Մադուրա կղզու հետ։ Կան մետաղամշակման և մեքենաշինական, նավթաերամշակման, քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած է արհեստագործությունը։ Ունի համալսարան։
↑Pasal 1 // Undang-Undang tentang Pembentukan Daerah-Daerah Kota Besar dalam Lingkungan Provinsi Jawa Timur, Jawa Tengah, Jawa Barat dan Daerah Istimewa Yogyakarta — 1950.
12Pasal 73 ayat (2) // Undang-undang tentang Pokok Pemerintahan Daerah 1956 — 1957.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 201)։