Մաքսիմ Ռիլսկի
Մաքսիմ Ռիլսկի ուկրաիներեն՝ Максим Тадейович Рильський | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 7 (19), 1895[1] կամ մարտի 19, 1895 |
| Ծննդավայր | Կիև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
| Վախճանվել է | հուլիսի 24, 1964[2][1][3] (69 տարեկան) |
| Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
| Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
| Մասնագիտություն | թարգմանիչ, գրող, բանաստեղծ, քաղաքական գործիչ, translator of Adam Mickiewicz և լիբրետիստ |
| Լեզու | ուկրաիներեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կիևի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ |
| Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ | |
| Զավակներ | Bohdan Rylski? |
| Մաքսիմ Ռիլսկի Վիքիքաղվածքում | |
Մաքսիմ Ֆադեևիչ Ռիլսկի (ուկրաիներեն՝ Максим Тадейович Рильський, մարտի 7 (19), 1895[1] կամ մարտի 19, 1895, Կիև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 24, 1964[2][1][3], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ, հասարակական գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր։ ՈՒԽՍՀ ԳԱ (1943) և ԽՍՀՄ ԳԱ (1958) ակադեմիկոս։ ԽՄԿԿ անդամ՝ 1943 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է գիտնական-ազգագրագետի ընտանիքում։ Սովորել է գիմնազիայում, իսկ այնուհետև՝ Կիևի համալսարանի բժշկական և պատմաբանասիրական ֆակուլտետներում։ Որոշ ժամանակ զբաղվել է մանկավարժությամբ։ 1910 թվականին հրատարակել է «Սպիտակ կղզիներում» բանաստեղծությունների առաջին ժողովածուն[4]։
1920-ական թվականներին պատկանել է ուկրնեոդասականների խմբավորմանը («Փոթորկի ու ձյան միջով», 1925, «Տասներեքերորդ գարունը», 1926, «Երբ միանում են ճամփաները», 1929, «Ձայն և արձագանք», 1929, բանաստեղծությունների ժողովածուներ) 1930-ական թվականների սկզբներին կտրուկ շրջադարձ է կատարել դեպի արդիականությունը, դեպի խորհրդային հայրենասիրության ու ժողովուրդների բարեկամության թեմաները («Կշեռքի նշանը», 1932, «Կիև», 1935, «Այգեկութ», 1940, ժողովածուներ)։
Լույս է ընծայել ավելի քան հարյուր գիրք, որտեղ ամփոփված են նրա բանաստեղծությունները, պոեմները, թարգմանությունները, գրականագիտական հոդվածներն ու ուսումնասիրությունները։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով[4]։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ռիլսկի պոեզիան կոչել է պայքարի ընդդեմ զավթիչների, ներշնչել է հաղթանակի հավատ։
Եղել է Ուկրաինական ԽՍՀ ԳԱ արվեստագիտության, բանահյուսության և ազգագիտության ինստիտուտի տնօրեն։ Բազմիցս ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։
Մաքսիմ Ռիլսկին փայլուն թարգմանիչ էր և թարգմանական արվեստի տեսաբան։ Նա ուկրաինացի ընթերցողին ծանոթացրել է ռուս և համաշխարհային գրականության բազմաթիվ ստեղծագործությունների հետ։ Հայ գրողներից թարգմանել է Խաչատուր Աբովյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Սողոմոն Տարոնցու, Սարմենի, Հովհաննես Շիրազի, Գուրգեն Բորյանի և այլոց ստեղծագործությունները։ Հոդվածներ է գրել Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի մասին։
1954 թվականի սեպտեմբերին Մաքսիմ Ռիլսկին եղել է Հայաստանում[4]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ պետական մրցանակով (1943) են նշանավորվել նրա «Խոսք մայր հայրենիքի մասին», «Ցայգալույս», «Լուսավոր զենք» ժողովածուները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 Рыльский Максим Фадеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 32-33։
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Ռիլսկի» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Ռիլսկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 662)։ |
- Մարտի 19 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Կիև քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 24 մահեր
- 1964 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային բանաստեղծներ
- Ուկրաինացի բանաստեղծներ
- Ռուսերենից ուկրաիներեն թարգմանիչներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Անձինք նամականիշերի վրա
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Խորհրդային թարգմանիչներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՄԿԿ 22-րդ համագումարի պատվիրակներ
- Ուկրաինացի թարգմանիչներ
- Ուկրաինացի գրողներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Ուկրաինացի արձակագիրներ
- Ուկրաինացի հասարակական գործիչներ