Մարտին վան Մեյտենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին վան Մեյտենս
Ծնվել էհունիսի 24, 1695(1695-06-24)[1][2][3][…]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
Վախճանվել էմարտի 23, 1770(1770-03-23)[4][5][2][…] (74 տարեկան) կամ մարտի 26, 1770(1770-03-26)[6] (74 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն[7][6]
Քաղաքացիություն Շվեդիա[8] և Ավստրիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներFrederick I, King of Sweden?, Ulrika Eleonora the Younger, Queen of Sweden? և Carl Gustaf Tessin, 1695-1770, greve, riksråd?
ԱշակերտներJohann Gottfried Roth Von Rothenfels?
Պաշտոնպալատական նկարիչ
ՀայրՄարտին Մեյտենս Ավագ[5]
 Martin van Meytens Վիքիպահեստում

Մարտին վան Մեյտենս կրտսեր ( հոլ.՝ Martin van Meytens, Mijtens; Meitens, Maitens, գերմ.՝ Meydenz, Mittence der Jüngere[9], հունիսի 24, 1695, Ստոկհոլմ - մարտի 23, 1770, Վիեննա), հոլանդացի նկարիչ-մանրանկարիչ և դիմանկարիչ։ Դելֆտից և Հաագայից արվեստագետների մեծ ընտանիքի անդամ, որի հիմնադիրներից մեկն էր Դանիել Մեյտենս Ավագը։ Աշխատել է հիմնականում Ավստրիայում։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Մեյտենս Կրտսերը Հաագայից նկարիչ և արվեստի կոլեկցիոներ Մարտին Մեյտենս Ավագի (1648–1736) որդին և աշակերտն էր։ Ծնվել է Ստոկհոլմում, որտեղ 1667 թվականից նրա հայրը շվեդական թագավորի պալատական նկարիչ էր[10]։

Իր ազգական Ժորժ Դեմարեի հետ Մեյտենս Կրտսերը հիմնավոր կրթություն է ստացել Ստոկհոլմի հոր նկարչական դպրոցում։ 1714 թվականին նա մեկնել է Անգլիա, ուսումնասիրել պալատական նկարիչ Էնթոնի Վան Դեյքի արվեստը և յուրացրել արծնապակիով մանրանկարչության տեխնիկան։ 1717 թվականին Փարիզում նա դարձել է արծնագործ Շառլ Բուայի աշակերտը, որի հետ 1720 թվականին նա ճանապարհորդել է Դրեզդեն, որտեղ աշխատել է Սաքսոնիայի կայսրընտիր իշխան Օգոստոս Ուժեղի հրամանով[11]։

Ֆրանսիայում Մեյթենսը դարձել է հայտնի մանրանկարիչ, հովանավորվելով հենց Օռլեանի դուքսի կողմից, և նա, ի թիվս այլ բաների, ստեղծել է քառասուն արծնապատ դիմանկար Ռուսաստանի ցար Պետրոս Մեծի համար։ «Լյուդովիկոս XV-ի և Պետրոս I-ի ստեղծված արծնապատ դիմանկարները, որոնք ստեղծել է Մեյտենսը, իրենց տեսակի մեջ լավագույններից են»[12]։

1721 թվականին Մեյտենսը գնացել է Վիեննա։ Կայսր Կառլ VI-ին որպես պալատական նկարիչ ծառայելու առաջարկը նրան դրդել է նախապես կատարելագործել իր հմտությունները Իտալիայում։ 1723-1727 թվականներին նա ապրել է Վենետիկում, Հռոմում, Նեապոլում, Ֆլորենցիայում, Բոլոնիայում, Մոդենայում, Միլանում, Թուրինում և Ջենովայում և ձեռք է բերել երփնագրի տեխնիկայի հմտություններ[13]։

Ֆլորենցիայում, Միլանում և Թուրինում նրա փոքր չափերի նկարները մեծ տարածում են գտել։ Իտալիայից վերադառնալուց և հայրենիք երկար այցից հետո՝ 1731 թվականին, Մեյտենսը վերջնականապես հաստատվել է Վիեննայում։ Մեկ տարի անց նա դարձել է պալատական «կամերային նկարիչ» (Կամմերմալեր) և ստացավ տուն գնելու իրավունք, որը սովորաբար հասանելի էր միայն կաթոլիկներին (Մյուտենսը բողոքական էր)։ 1740 թվականից կայսրուհի Մարիա Թերեզայի օրոք նա հասել է իր փառքի գագաթնակետին որպես կայսերական ընտանիքի արտոնյալ նկարիչ։ 1759 թվականին նշանակվել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի տնօրեն[13]։

Մի մեծ արհեստանոց, որը ղեկավարում էր նրա եղբորորդին և ուսանող Սոֆոնիա դե Դերիխը, թույլ է տվել նրան ստեղծել մեծ քանակությամբ կայսրուհու, նրա ընտանիքի անդամների և արքունիքի անդամների դիմանկարները։ Վարպետը սահմանափակվել է տարրական մանրամասներով, իսկ բոլոր նախնական աշխատանքները, աքսեսուարները, ծալազարդարանքներն ու հետին պլանները նկարել են օգնականները։ Աշխատանքի այս մեթոդը արտասովոր չէր, այն կիրառում էին, մասնավորապես, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Վան Դեյքը և շատ այլ հայտնի նկարիչներ[13]։

Մոտ 1760 թվականին նա հայտնաբերել է երիտասարդ քանդակագործ Ֆրանց Քսավեր Մեսսերշմիդտի գեղարվեստական տաղանդը և ֆինանսապես օժանդակել՝ նրան աշխատանքի տեղավորելով կայսերական զինանոցում որպես փորագրող և դրոշմահատ[14]։

Մեյտենսը լավ վարվեցողությամբ պալատական էր, խոսում էր մի քանի լեզուներով, սիրում էր նվագել և լավ պարող էր։ Ֆիզիկայի և ալքիմիայի նկատմամբ նրա կրքոտ հետաքրքրությունը օգնել է նրան արձնային ներկերի արտադրության մեջ, և 1743 թվականին նա կայսերական արտոնություն է ստացել մանրանկարչության արձնապակու համար ներկերի արտադրության գործարան հիմնել[13]։

Պաշտոնավարման տարիներին Մեյտենսը պատկերել է բոլոր պատմական իրադարձություններն ու արարողությունները, ինչպես։ Նա դաստիարակել է բազմաթիվ ուսանողների և օգնականների, ովքեր օգնել են նրան ստեղծել բազմաֆիգուր նկարներ[13]։

Մարտին Մեյտենս Կրտսերի անհատական ոճը միավորում էր հոլանդական գեղանկարչության ավանդույթները, առանձնահատուկ վիեննական ռոկոկոյի էսթետիկան, որը գոյություն ուներ 18-րդ դարի կեսերին Մարիա Թերեզայի արքունիքում, և նուրբ տեխնիկայի և «հարթ» մակերեսի առանձնահատկությունները, ինչը բխում էր արձնով նկարելու հմտություններից։ Մեյտենսի գեղանկարչության ազդեցությունը երկար ժամանակ զգալի էր ամբողջ Ավստրո-Հունգարական կայսրությունում[13]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La vie de Mr. de Meytens à Vienne communiquée par lui-même. Fait à Vienne le 1 Juillet 1755, in: Torkel Baden (Hrsg.): Briefe über die Kunst von und an Christian Ludwig Hagedorn. 1797.
  • Axel Gauffin: Martin von Meytens d.y. och hans nyförvärvade arbeten i statens konstsamlingar, in: Nationalmusei årsbok, 1920.
  • Anselm Weißenhofer: Martin de Meytens und der Wiener Hof, in: Mitteilungen des Vereines für Geschichte der Stadt Wien, 4, 1923.
  • Walter Kramm: Fürst Karl von Waldeck und die Wiener Hofmaler Martin von Meytens und August Querfurt, in: Zeitschrift des deutschen Vereins für Kunstwissenschaft, 5, 1938.
  • Birgitta Lisholm: Martin van Meytens d.y. Hans liv och hans verk (mit einer Zusammenfassung auf deutsch), Malmö 1974.
  • Elfriede Baum: Katalog des Österreichischen Barockmuseum im Unteren Belvedere in Wien, 2, 1980, S. 425 ff.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Martin (II) Mytens (նիդերլ.)
  2. 2,0 2,1 KulturNav — 2015.
  3. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 Martin Meytens, van (շվեդերեն) — 1917.
  6. 6,0 6,1 Wurzbach D. C. v. Meytens, Martin von (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 18. — S. 193.
  7. Union List of Artist Names — 2017.
  8. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  9. В российской историографии закреплена форма: Мейтенс. См.: Государственный Эрмитаж. Западноевропейская живопись. Каталог 2. — Л.: Искусство, 1981. — С. 146
  10. Neues allgemeines Künstler-Lexicon; oder Nachrichten von dem Leben und den Werken der Maler, Bildhauer, Baumeister, Kupferstecher etc. Bearb. von Dr. G. K. Nagler. — München: E.A. Fleischmann, 1835—1852
  11. Власов, Виктор Георгиевич, Мейтенс // Стили в искусстве. В 3-х т. — СПб.: Кольна. — Т. 3. — Словарь имён, 1997. — С. 42. — ISBN 5-88737-010-6
  12. Власов, Виктор Георгиевич, Мейтенс. — С. 42
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Werke von Martin van Meytens der Jüngere bei Digitales Belvedere «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 8-ին.
  14. Ilse Krumpöck: Die Bildwerke im Heeresgeschichtlichen Museum. Wien 2004, S. 120 f.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին վան Մեյտենս» հոդվածին։