Մարսել Բրեյեր
Մարսել Բրեյեր հունգ.՝ Breuer Marcell Lajos | |
---|---|
![]() | |
Ի ծնե | հունգ.՝ Breuer Marcell Lajos[1] |
Ծնվել է | մայիսի 21, 1902[2][3][4][…] |
Ծննդավայր | Պեչ, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[5][6] |
Մահացել է | հուլիսի 1, 1981[7][8][2][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[9][6] |
Ոճ(եր) | բրուտալիզմ |
Կրթություն | Բաուհաուզ (1924) |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Office buildings in Amstelveen?, Saint John's Abbey? և 945 Madison Avenue? |
Պարգևներ | |
![]() |
Մարսել Լաջոս Բրեյեր[10] (անգլ.՝ Marcel Lajos Breuer, մայիսի 21, 1902[2][3][4][…], Պեչ, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[5][6] - հուլիսի 1, 1981[7][8][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[9][6]), գերմանացի և ամերիկացի ճարտարապետ, դիզայներ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Հունգարիայում, հրեական ընտանիքում։ Պատանեկության տարիներին տեղափոխվել է Վայմար և ընդունվել Բաուհաուզ, որտեղ նա մնացել է դասավանդելու։ 1920-ականներին Բրեյերը հիմնականում զբաղվել է կահույքի ձևավորմամբ, հենց այդ ժամանակ նա ստեղծել է «Վասիլի» (1925) հանրահայտ աթոռը, որը նվիրված էր նկարիչ Վասիլի Կանդինսկուն։ «Վասիլին» պատրաստված էր կտավից և պողպատե խողովակներից, որոնց օգտագործումը հեղինակին հուշել է հեծանիվի ղեկը։ Այս տեխնոլոգիայի հիման վրա նա ստեղծել է վահանակով աթոռների արտահայտիչ նմուշներ։
1920-ական թվականների վերջին Բրեյերը տեղափոխվել է Բեռլին ՝ ճարտարապետությամբ զբաղվելու նպատակով։ Նրա նախագծերով տներ են կառուցվել Վիսբադենում և Ցյուրիխում։ Հիտլերի իշխանության գալուց հետո, ճարտարապետը, լինելով հրեա, արտագաղթել է Լոնդոն (1933) և ԱՄՆ (1937)։ Ոգեշնչված բրիտանացի մոդեռնիստների աշխատանքով՝ Բրեյերը նրբատախտակից ստեղծել է «Երկար աթոռը»։ Նյու Յորքում Բրեյերը կրկին զբաղվել է դասավանդմամբ, ծանոթացել Ֆ. Ջոնսոնի և Բեյ Յումինի հետ, Գրոպիուսի հետ ստեղծել է մի քանի ճարտարապետական նախագիծ։
1941 թվականին Բրեյերը ստեղծել է սեփական բյուրոն՝ կենտրոնանալով հիմնականում բնակելի շենքերի նախագծման վրա։ Այս շրջանի նրա նորամուծությունների թվում են «Երկմիջուկ տունը» (ննջասենյակների և այլ սենյակների համար առանձին թևերով) և «Թիթեռ տանիքը»։ 1953 թվականին ճարտարապետը հաղթել է Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի նախագծման մրցույթում, ինչը կարևոր նշաձող էր բրուտալիզմի զարգացման մեջ։ 1960-1970-ական թվականներին Բրեյերը շարունակել է կառուցել երկաթբետոնից պատրաստված մեծ շինություններ, որոնց գլուխգործոցներն են Նյու Յորքի Ամերիկյան արվեստի թանգարանի շենքը (1966) և AT Tower աշտարակը Քլիվլենդում (1971):
Ճարտարապետը երկու անգամ ամուսնացել էր և ուներ երկու երեխա։
Մարսել Բրեյերը մահացել է 1981 թվականի հուլիսի 1-ին։
Նրա դիզայներական աշխատանքների ցուցահանդեսները անցկացվում են մինչև օրս, և «Բաուհաուզի» գաղափարները պահպանում են իրենց ազդեցությունը 21-րդ դարում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.familysearch.org/ark:/61903/3:1:33S7-9PBF-VFD?i=627&wc=92SY-RMW%3A40680101%2C48561001%2C40848201%7C&cc=1452460
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 4,0 4,1 Rowland A. Breuer, Marcel // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T011169
- ↑ 5,0 5,1 5,2 Arkitekter verksamma i Sverige — 2015.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Artists + Artworks
- ↑ 7,0 7,1 7,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 8,0 8,1 8,2 Marcel Breuer (նիդերլ.)
- ↑ 9,0 9,1 9,2 Arkitekter verksamma i Sverige — 2014.
- ↑ Брёйер Марсель Лайош / А. Н. Шукурова // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 189. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարսել Բրեյեր կատեգորիայում։ |