Jump to content

Մարդը Կապուցինների փողոցից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդը Կապուցինների փողոցից
ռուս.՝ Человек с бульвара Капуцинов
Երկիր ԽՍՀՄ
Ժանրվեստեռն, կինոկատակերգություն և Red Western?
Թվական1987
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլլա Սուրիկովա[1]
Սցենարի հեղինակԷդուարդ Ակոպով
ԴերակատարներԱնդրեյ Միրոնով, Գալինա Պոլսկիխ, Միխայիլ Բոյարսկի, Օլեգ Տաբակով, Ալեքսանդրա Յակովլևա, Նիկոլայ Կարաչենցով և Իգոր Կվաշա
ԵրաժշտությունԳենադի Գլադկով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն98 րոպե

«Մարդը Կապուցինների փողոցից» (ռուս.՝ «Человек с бульвара Капуцинов»)[2], խորհրդային կատակերգական վեստերն, որը նկարահանել է ռեժիսոր Ալլա Սուրիկովան Էդուարդ Ակոպովի սցենարով։ Պրեմիերան կայացել է 1987 թվականի հունիսի 23-ին Մոսկվայի «Միր» կինոթատրոնում։ Վարձույթի մեկ տարվա ընթացքում ֆիլմը դիտել է 60 000 000 հանդիսատես։

Նատուրալ նկարահանումներն անցկացվել են Ղրիմում՝ Խաղաղ ծովածոցում, որտեղ կառուցվել է Վայրի արևմուտքի քաղաքի նրբատախտակե դեկորացիա։ Այս ֆիլմը նման է ամերիկյան «Լիմոնադի Ջոն» ծաղրերգությանը։ Նկարահանումների ժամանակ հայտարարվել է ֆիլմի մեկ այլ անվանման մրցույթ, սակայն արդյունքում մնացել է օրիգինալը։

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 19-20-րդ դարերի սահմանագծին։ Պարոն Ջոնի Ֆյոստը (անգլ.՝ first – առաջին), որը կինոյի միսիոներ է՝ իսկական ջենտլմենի վարվելաձևով, գնում է Սանտա Կարոլինա՝ մի զարհուրելի քաղաք Վայրի Արեւմուտքում՝ նպատակ ունենալով բացել համր կինոթատրոն։ Մարդու կյանքն այստեղ գին չունի, և անզգույշ ասված բառը կարող է զանգվածային ծեծկռտուքի պատճառ դառնալ։ Քաղաքի բնակիչների հիմնական ժամանցի ձևերն են հարբեցողությունը, անբարոյականությունը և կռիվները։ Ֆյոստն իր համար բացահայտել է կինոյի աշխարհը Փարիզում՝ Կապուցինոկ բուլվարում[2], որտեղ Լյումիեր եղբայրները ցուցադրել են իրենց ֆիլմերը։

Ճանապարհին Ֆյոստի կառքի վրա հարձակվում է կողոպտիչների ավազակախումբ։ Սև Ջեք մականունով պարագլուխը Ֆյոստի ձեռքում տեսնում է կինեմատոգրաֆիայի համաշխարհային պատմության մասին գիրք, բայց իր անգրագիտության պատճառով սկզբում այն համարում է Աստվածաշունչ։ Թերթելով այդ գիրքը՝ Ջեքը նկատում է մի քանի դատարկ էջեր և հետաքրքրվում է, թե ինչի համար են նախատեսված դրանք։ Ջոնին բացատրում է, որ Կինեմատոգրաֆիայի պատմությունը դեռ մինչև վերջ գրված չէ, ապա կատակով կամ լրջորեն առաջարկում է Սև Ջեքին իր ներդրումն ունենալ համաշխարհային կինեմատոգրաֆիայի զարգացման գործում, և գուցե այդ ժամանակ Ջեքի անունն ապագայում հայտնվի այդ էջերում։

Հասնելով նշանակման վայր և ծանոթանալով տեղի բարքերին՝ Ֆյոստը, սակայն, չի կորցնում այն համոզմունքը, որ կինեմատոգրաֆիան կարող է վերադաստիարակել այդ մարդկանց, և, իրոք, նրա սեանսները հրաշքներ են գործում. բանդիտներն ու անխոհեմ հարբեցողները էկրանին տեսած կատակերգությունների ու մելոդրամաների տպավորությամբ նոր կյանք են սկսում՝ թողնում են խմելը, սովորում են էթիկետ և փորձում են ջենտլմեն ու պարզապես լավ մարդ դառնալ։

Ֆյոստը կինոսեանս է կազմակերպում նաև հնդկացիների համար՝ դրանով իսկ հասկացնելով, որ կինեմատոգրաֆիային խորթ են ռասայական հատկանիշով նախապաշարմունքները։ Հանդիսատեսի շարքերում Ֆյոստը գտնում է իր սերը՝ միսս Դիանա Լիթլին՝ տեղական կաբարեի աստղին, որին սիրահարված են քաղաքի բոլոր տղամարդիկ։ Դիանան փոխադարձաբար սիրում է Ջոնիին և համաձայնում է ամուսնանալ նրան։ Բացի այդ, Ֆյոստը ձեռք է բերում հավատարիմ ընկեր ի դեմս նախկին հարբեցող ու կռվարար կովբոյ Բիլլի Քինգի։

Գարրի Մաքքյուն՝ սալունի սեփականատերը, որը Ֆյոստը վարձակալում է ֆիլմեր ցուցադրելու համար, նրան առաջարկում է կինոդիտումը վերածել համատեղ շահավետ բիզնեսի, բայց Ֆյոստը համաձայնում է միայն նվազագույն գներով տոմսերի վաճառքի։ Հաճախորդների փոփոխված բարքերի պատճառով Մաքքյուն ստիպված է ալկոհոլային խմիչքների փոխարեն իր սալունում կաթ վաճառել, ինչի պատճառով նրա եկամուտները զգալիորեն կրճատվում են։ Չնայած Գարրին սիրում է կինեմատոգրաֆիան, նա հասկանում է, որ վնասները, ի վերջո, կհանգեցնեն իր կործանմանը։

Գարրին ու տեղացի պաստորը, որը բազմիցս փորձել է արժանանալ միսս Լիթլի սիրուն և, հետեւաբար, ատում է Ֆյոստին, փորձում են ամեն կերպ խանգարել նրան, այրում են այն շինությունը, որտեղ պահվում են կինոժապավենները, գողանում է Դիանայի սավանը, որն օգտագործվում է որպես էկրան։ Քահանան փորձում է ներշնչել քաղաքի կանանց, որոնք դեռ սինեմատոգրաֆում չեն եղել, որ նրանք պետք է վտարեն «աստծու համար անընդունելի գայթակղիչ» Ֆյոստին, քանի որ սինեմատոգրաֆը «անբարոյականության և արատի ծնունդ է», սակայն քարոզը հակառակ էֆեկտ է առաջացնում. ամբողջ քաղաքի կանայք ամբոխով վազում են դեպի Ֆյոստը և պահանջում են անհապաղ իրենց համար ցուցադրել «ֆիլմը», ինչը Ջոնին հաճույքով անում է։

Արդյունքում Գարրին վճարում է Սև Ջեքին, որպեսզի նա սպանի Ֆյոստին։ Հանցագործները հյուրի անվան տակ խնդրում են Ֆյոստին օգնել ինչ-որ տատիկի։ Պարզվում է, որ այդ «տատը» Սև Ջեքն է, իսկ Ջեքի մարդիկ ծեծում են Ջոնիին։ Բիլլին, որը դուրս է եկել Ջոնիին փնտրելու, տեսնում է ծեծողներին, հաշվեհարդար է տեսնում Սև Ջեքի խմբավորման հետ և փրկում է ընկերոջը։ Ջեքը, ձգտելով կատարել առաջադրանքը, որը նա այնքան էլ ուրախությամբ չի անում, կրակում է Ջոնիի մեջքին և թաքնվում։ Մեռնող Ֆյոստը խնդրում է որպես իր վերջին ցանկություն՝ ֆիլմ ցուցադրել։ Ի զարմանս բոլորի՝ ֆիլմի դիտումը (Չարլի Չապլինի կատակերգությունը) հրաշքով բուժում է Ֆյոստին։ Ֆիլմը սալունի պատուհանից դիտում է նաև Ջեքը։

Ֆյոստը ժամանակավորապես հեռանում է քաղաքից Դիանայի համար հարսանեկան նվերներ ձեռք բերելու համար։ Վերադառնալուց հետո նա իմանում է, որ իր տեղը հասցրել է զբաղեցնել քաղաք ժամանած գործամոլ միստր Սեքոնդը (անգլ.՝ second – երկրորդ), որը բերել է նոր ֆիլմեր։ Նա ցուցադրում է ցածր որակի մարտաֆիլմեր ու սարսափ ֆիլմեր, որոնք լի են բռնության ու արյան տեսարաններով, և հանդիսատեսը արագորեն խորասուզվում է կռիվների, անբարոյականության ու հարբեցողության նույն մթնոլորտում, որին այժմ արդեն աջակցում է կինոն, որին կովբոյները սովոր են վստահել։ Հասկանալով, որ իր ջանքերն ապարդյուն էին, պարոն Ֆյոստը հեռանում է դեպի պրերիա. նրա հանդիսատեսը սպասում է նրան։ Նրան միանում են Սև Ջեքը, որը որոշել է կինեմատոգրաֆիային նվիրել մնացած կյանքը, ինչպես նաև Դիանան։

Եզրափակիչ կադրերում սալունից դուրս է գալիս Բիլլին, որը, այնուամենայնիվ, գիտակցել է նախկին ու նոր ֆիլմերի միջև եղած տարբերությունը, և ապարդյուն կանչում է հեռացած Ջոնիին։

 – գլխավոր դեր

Դերասան Դեր
Անդրեյ Միրոնով միստր Ջոննի Ֆյոստ միստր Ջոննի Ֆյոստ
Ալեքսանդրա Աասմյանե միսս Դիանա Լիթլ (երգում է Լարիսա Դոլինան) միսս Դիանա Լիթլ (երգում է Լարիսա Դոլինան)
Միխաիլ Բոյարսկի Սև Ջեք Սև Ջեք
օլեգ Տաբակով Գարրի Մաքյու սալունի սեփականատեր Գարրի Մաքյու
Նիկոլայ Կարաչենցով Բիլլի Քինգ կովբոյ, Ջոննի Ֆյոստի ընկերը Բիլլի Քինգ
Իգոր Կվաշա պաստոր պաստոր
Լև Դուրով փիլիսոփա դագաղագործ փիլիսոփա դագաղագործ
Գալինա Պոլսկիխ միսիս Թոմսոն բազմազավակ մայր միսիս Թոմսոն
Նատալյա Կրաչկովսկայա Կոնչիտա Դիանայի աղախինը Կոնչիտա
Սպարտակ Միշուլին հնդկացի առաջնորդ հնդկացի առաջնորդ
Նատալյա Ֆատեևա սքվո սքվո
Ալբերտ Ֆիլոզով միստր Սեքոնդ միստր Սեքոնդ
Օլեգ Անոֆրիև դաշնակահար դաշնակահար
Միխայիլ Սվետին դեղագործ դեղագործ
Լեոնիդ Յարմոլնիկ Մարտին միաչքանի կովբոյ Մարտին
Սեմյոն Ֆարադա միստր Թոմսոն բազմազավակ հայր միստր Թոմսոն
Ալեքսանդր Պավլով Հյու բեղավոր կովբոյ Հյու
Յուրի Մեդվեդև Ստաֆի տարեց կովբոյ Ստաֆի
Բորիսլավ Բրոնդուկով Դենլի (հնչյունավորել է Իգոր Եֆիմովը) խռովարար կովբոյ Դենլի (հնչյունավորել է Իգոր Եֆիմովը)
Միխայիլ Խերխեուլիձե միստր Էդվուդ տարեց կովբոյ միստր Էդվուդ
Իգոր Վորոբյով Փարքեր սպիտակավուն կովբոյ Փարքեր
Անտոն Տաբակով Բոբի մուտքի տոմս ստուգող Բոբի
Ալեքսանդր Ինշակով Ջոնսոն / հնդկացի բեղավոր կովբոյ Ջոնսոն / հնդկացի
Նիկոլայ Աստապով հարբեցող կովբոյ հարբեցող կովբոյ
Բորիս Իվանով գեր ճաղատ կովբոյ գեր ճաղատ կովբոյ
Ալեքսանդր Մալիշև կովբոյ սալունում կովբոյ սալունում
Մարիա Բուլատովա Ֆյոստի ծեր ուղեկցորդուհին Ֆյոստի ծեր ուղեկցորդուհին
Վալերի Լիսենկով Սեմմի կառապան Սեմմի
Անատոլի Կալմիկով միստր Ֆյոստի ուղեկցորդը միստր Ֆյոստի ուղեկցորդը
Նիկոլայ Սիսոև Էնդի կառապան Էնդի
Յուրի Դումչև Սպիտակ Փետուր առաջնորդի կինը Սպիտակ Փետուր
Ալեքսանդր Սլաստին Ֆյոստի ուղեկցորդը Ֆյոստի ուղեկցորդը
Սերգեյ Միկուլսկի հետախույզ հնդկացի հետախույզ հնդկացի
Վիկտոր Գրիգորև կովբոյ Ջեքի ավազակախմբից կովբոյ Ջեքի ավազակախմբից

Ֆիլմի ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սկզբում ֆիլմի սցենարը Անդրեյ Միրոնովին դուր չի եկել, և Սուրիկովան դերասանին իսկական «պաշարման» մեջ է վերցրել։ Իմանալով, որ սցենարը դրված է եղել «Մոսֆիլմի» դարակում արդեն 5 տարի և Միրոնովից բացի ոչ ոքի ռեժիսորը այդ դերում չի տեսնում, Միրոնովը հուզվել է և տվել իր համաձայնությունը[3]։
  • Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 1986 թվականի ամռանը և աշնանը Ղրիմում։ Սկիզբը և եզրափակիչ դրվագները նկարահանվել են Սպիտակ ժայռի (Ակ Կայա) մոտակայքում՝ Բելոգորսկից ոչ հեռու։ Վայրի արևմուտքի քաղաքի դեկորացիաները կառուցվել են Կոկտեբելի մոտ գտնվող Խաղաղ ծովախորշի ափին[4]։
  • Բիլլի Քինգի դերի համար գործնականում արդեն հաստատվել էր Ալեքսեյ Ժարկովը, իսկ Նիկոլայ Կարաչենցովին ռեժիսորն առաջարկել է Սև Ջեքի դերը[3]։ Բայց դերասանին այդ առաջարկը թվացել է անհետաքրքիր, և նա խնդրել է իրեն տալ Բիլլի Քինգի դերը՝ համոզելով ռեժիսորին կասկադյոր Ալեքսանդր Ինշակովի հետ ծեծկռտուքի փորձերի ժամանակ[5]։ Ժարկովը դրանից հետո մի քանի տարի չի խոսել Սուրիկովայի հետ[3]։ Սև Ջեքի դերի համար դերասանին արագ գտնելու համար Սուրիկովան դիմել է խորամանկության՝ զանգահարելով Բոյարսկուն և ասելով, որ Միրոնովն անձամբ է ցանկանում այդ դերում տեսնել նրան[3]։
  • Դիանա Լիթլի դերը կարող էին կատարել Օլգա Կաբոն կամ Իրինա Ռոզանովան, բայց նրանց փորձերը եղել են ոչ համոզիչ[3]։ Վերջնական ընտրությունը վերապահվել է Միրոնովին, և նա ամենից շատ հավանել է Ալեքսանդրա Յակովլևային[3][5]։
  • Միրոնովը ափսոսացել է, որ ֆիլմում չի ընդգրկվել «Всё кончено» երգը․ «Այնտեղ ախր այսպիսի խորաթափանց խոսքեր կային․ «Каждому своё, тебе — забава, мне — мученье, а время лечит только тех, кто болен не смертельно…»[3]։
  • Փարիզյան ծառուղին, որը հիշատակվում է ֆիլմի վերնագրում, իրականում կոչվում է Կապուցինոկ բուլվար։
  • Ֆիլմի պաշտոնական ազդագիրը Սիքստինյան Տիրամայր կտավի ծաղրերգությունն է։
  • Ֆորտ-Նոքս ռազմակայանում ոսկու պահոցը, որը հիշատակվում է ֆիլմի հերոսների կողմից, կառուցվել է միայն 1936 թվականին՝ ֆիլմի գործողության ժամանակից մի քանի տասնամյակ անց։
  • Ֆիլմի դրվագներից մեկում կովբոյները դիտում են Չառլի Չապլինի «Կաբարեում բռնվածը» կատակերգությունը, որը թողարկվել է 1914 թվականին։ Ֆոն է խաղում Չապլինի մեկ այլ՝ 1936 թվականի «Նոր ժամանակներ» ֆիլմի երաժշտությունը։
  • Ֆիլմը պարունակում է հղումներ բազմաթիվ դասական վեստերնների և որոշ այլ ֆիլմերի։

Ֆիլմի անվանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համար սկզբում ընտրվել է «Տասը կաթիլ կրակելուց առաջ» անվանումը, որն ուղիղ մեջբերում է ֆիլմից։ Այնուամենայնիվ, վարձույթի դուրս գալու համար ֆիլմը նախ պետք է հաստատվեր պետական հանձնաժողովի կողմից։ Այդ ժամանակ երկրում արդեն երկրորդ տարին հակաալկոհոլային արշավ էր ընթանում, և անվանումը մերժվել է սպիրտային խմիչքի օգտագործման ակնարկի պատճառով։ Դրա համար էլ ֆիլմը դրա փոխարեն ստացել է արդեն հայտնի անվանումը[6]։

Ֆիլմի սյուժեում պրոտագոնիստ Ջոնի Ֆյոստն իր համար կինոյի աշխարհը բացահայտել է Փարիզում՝ Կապուցինոկ բուլվարում (ֆր.՝ Boulevard des Capucines), որը ֆիլմում, սակայն, սխալմամբ կոչվում է «Կապուցինների բուլվար»։ Իսկական Փարիզի Կապուցինոկ բուլվարը, որտեղ Լյումիեր եղբայրները ցուցադրել են իրենց ֆիլմերը, կոչվում է այնտեղ նախկինում եղած կանանց, այլ ոչ թե տղամարդկանց՝ կապուցինների հռոմեական կաթոլիկ միաբանության վանքի անունով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.imdb.com/title/tt0092745/
  2. 2,0 2,1 «Կապուցինների բուլվարը» (ռուս․՝ «Бульвар Капуцинов») Կապուցինոկ բուլվարի անվան՝ իգականից արական սեռի փոխված ձևն է։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 ««Человек с бульвара Капуцинов или „Билли, заряжай!!!"»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. Человек с бульвара Капуцинов
  5. 5,0 5,1 Майк Львовски Вестерн по-крымски // Сегодня. — 2012. — С. 22—23.
  6. Обсуждение фильма «Человек с бульвара Капуцинов» на цикле телепередач Тайны нашего кино. Отметка времени: 22:40—23:25. Видео загружено на сайт YouTube каналом TV Center (ТВИ) в мае 16, 2013. Извлечено в августе 2, 2020.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]