Էդուարդ Ակոպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Ակոպով
Edward Akopov.jpg
Ծնվել է հունիսի 24, 1945(1945-06-24) (73 տարեկան)
Ծննդավայր Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն սցենարիստ

Էդուարդ Տիգրանի Ակոպով (Հակոբով (Հակոբյան), հունիսի 24, 1945(1945-06-24), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային և ռուսական թատերական դրամատուրգ, սցենարիստ և գրող[1]: ԽՍՀՄ սցենարիստների միության (գիլդիա) առաջին նախագահն է, արդյունքում նաև Ռուսաստանի սցենարիստների միության առաջին նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Ակոպովը ծնվել է Բաքվում։ 1967 թվականին ավարտել է Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական համալսարանը։ Մի քանի տարի աշխատել է տարբեր գործարաններում, գիտահետազոտական ինստիտուտում` էլեկտրոնային տեխնիկայի և հաշվողական մեքենաների գծով ճարտարագետ։ Դեռ ուսանողական տարիներին սկսել է գրել պատմվածքներ, որոնք տպագրվում էին տեղական ամսագրերում։

1972 թվականին ավարտել է սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները, սովորել կինոդրամատուրգ Բուդիմիր Մետալնիկովի արվեստանոցում։ Նրա դիպլոմային աշխատանքը «Մարդն «Օլիմպոսից» (1974 թ.) կինոնկարի սցենարն էր։ Էդուարդ Ակոպովի սցենարով ստեղծվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Զինվորն ու փիղը» (1977 թ.), «Թթենի» (1979 թ.), «Դարձեք իմ ամուսինը» (1981 թ.), «Կիրակնօրյա հայրիկը» (1985 թ.), «Մարդը Կապուցինների ծառուղուց» (1987 թ.), «Ընկերը» (1987 թ.) և այլն։ Այդ ֆիլմերից շատերը մրցանակներ են շահել միջազգային տարբեր կինոփառատոներում` Ֆրանսիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում և Ռուսաստանում։ Էդուարդ Ակոպովի պիեսները բեմադրվել են զանազան թատրոնների բեմերում, այդ թվում նաև արտասահմանում։ Նրա արձակը տպագրվում է նաև այժմ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1974  Մարդն «Օլիմպոսից» -
1974  Առաջին ձյունը Первый снег
1976  Այստեղ իմ կառանատեղն է Здесь мой причал
1977  Զինվորն ու փիղը -
1978  Տրվում է բնակարան` երեխայի հետ Сдаётся квартира с ребёнком
1978  Աստղային ամառ Звездное лето
1979  Թթենի -
1979  Օ՜, Գևորգ -
1979  Տատիկի թոռնիկը Бабушкин внук
1981  Դարձեք իմ ամուսինը Будьте моим мужем
1984  Հարսնացուների խռովությունը Бунт невесток
1985  Կիրակնօրյա հայրիկը Воскресный папа
1985  Վերջին կիրակին -
1987  Մարդը Կապուցինների ծառուղուց Человек с бульвара Капуцинов
1987  Ընկերը Друг
1989  Կղզին Остров
1989  Արևելյան խարդախուհին Восточная плутовка
2002  Միայն մեկ անգամ Только раз…
2006  Խորհրդային ժամանակաշրջանի զբոսայգին Парк советского периода
2009  Մարդը Կապուցինուհիների ծառուղուց Человек с бульвара Капуцинок

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]