Ալեքսանդրա Յակովլևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Յակովլևա
ռուս.՝ Александра Евгеньевна Яковлева
Ծնվել էհուլիսի 2, 1957(1957-07-02)[1]
ԾննդավայրԿալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 1, 2022(2022-04-01)[2] (64 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1978)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, կինոռեժիսոր, հասարակական գործիչ, քաղաքական գործիչ, railway worker և գործարար
Ամուսին(ներ)Վալերի Կուխարեշին և Ալեքսանդր Նևզորով

Ալեքսանդրա Եվգենևնա Յակովլևա (ռուս.՝ Александра Евгеньевна Яковлева, իրական ազգանունը` Իվանես (Иванес), հուլիսի 2, 1957(1957-07-02)[1], Կալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 1, 2022(2022-04-01)[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասանուհի, հասարակական և քաղաքական գործիչ, երկաթուղագործ։ Հետագայում զբաղեցրել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի Արագընթաց հաղորդակցության տնօրինության փոխտնօրենի պաշտոնը[3]։ 2012 թվականից «Յաբլոկո» քաղաքական կուսակցության Կալինինգրադի տարածաշրջանային բաժանմունքի նախագահն է[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրա Յակովլևան ծնվել է Կալինինգրադ քաղաքում։ Իր Յակովլևա ազգանունը նա վերցրել է պապից[5]։ Մանկության տարիներին հաճախել է պարի դպրոց, սովորել երաժշտական դպրոցի ջութակի բաժնում։ 1978 թվականին ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը։

1980-ական թվականներին նա խորհրդային կինոյի հանրաճանաչ դերասանուհիներից մեկն էր։ 1979 թվականին նկարահանված «Անձնակազմ» խորհրդային առաջին ֆիլմ-աղետում, Լեոնիդ Ֆիլատովի հետ միասին նա նկարահանվել է էրոտիկ անկողնային տեսարանում, որը ԽՍՀՄ կինեմատոգրաֆում եզակի դեպքերից էր[6]։

1993 թվականից Ալեքսանդրա Յակովլևան հեռացել է կինոաշխարհից[7]։ Մինչ 1997 թվականը զբաղվել է հասարակական գործունեությամբ, զբաղեցրել Կալինինգրադ քաղաքի մշակույթի և զբոսաշրջության հարցերով կոմիտեի նախագահի և Կալինինգրադի քաղաքապետի տեղակալի պաշտոնները։ 2016 թվականին նա հայտարարել է, որ վերադառնում է դերասանի մասնագիտությանը։ Նույն թվականի սեպտեմբերին ընտրվել է Կալինինգրադի պատգամավորների քաղաքային խորհրդի անդամ[8]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրա Յակովլևայի առաջին ամուսինը դերասան Վալերի Կուխարեշինն էր։ Ունի երկու երեխա` մեկ դուստր և մեկ որդի[9]։ Երկրորդ ամուսինը լրագրող և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Նևզորովն էր[10][11], իսկ երրորդ ամուսինը` էստոնացի պարաշյուտիստ Կալյու Աասմյաեն։ Վերջինիս հետ նա ծանոթացել է 1984 թվականին, «Պարաշյուտիստները» կինոնկարի նկարահանումների ժամանակ[12]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1979 Անձնակազմ Экипаж Թամարա
1980 Երկրորդ ծնունդ Второе рождение Տանյա
1980 Լողում են ծովափղերը Плывут моржи դրվագ
1980 Աղմկահարույց պատահար Բրիքմիլում Скандальное происшествие в Брикмилле Մոնիկա Թվիգ
1981 Երիտասարդ Ռուսաստան Россия молодая Տաիսիա Ռյաբովա
1982 Տարածություն խուսավարման համար Пространство для манёвра Լենա Բելոզյորովա
1982 Արցունքները կաթում էին Слёзы капали Լյուսիա
1982 Կախարդները Чародеи Ալյոնա Սանինա
1982 Մոնոմախի գլխարկը Шапка Мономаха Իվաննա Միխայլովնա
1983 Երիտասարդ մարդիկ Молодые люди Սաշա
1984 Հույսի ութ օր Восемь дней надежды Լյուսիա
1984 Եղբայրներից կրտսերը Меньший среди братьев Ալլա
1984 Հրամայված է վերցնել կենդանի Приказано взять живым Սաշա Աստախովա
1984 Ուրվականների մոտ գերի У призраков в плену Վալյա
1984 Պարաշյուտիստները Парашютисты Զինաիդա Գոստիլովա
1985 Սկսի՛ր սկզբից Начни сначала Լերա
1985 Պարահրապարակ Танцплощадка Սաշա
1986 Ներիր Прости Նատաշա
1987 Սպիտակ անեծք Белое проклятье Կատյա
1987 Փնտրում եմ կյանքի ընկեր Ищу друга жизни Մաշա Պանկովա
1987 Մարդը Կապուցինների ծառուղուց Человек с бульвара Капуцинов միս Դիանա Լիթլ
1987 Եվ վաղն ապրել И завтра жить Իրինա
1988 Ֆանտաստիկ պատմություն Фантастическая история կուրֆյուրստի դուստրը
1988 Ձարխոտի կարմիր գույնը Красный цвет папоротника Խելգա
1989 Բարձր արյուն Высокая кровь մուգ ակնոցով կին
1989 Լուսավոր անձնավորություն Светлая личность Ռիտա Խարիտուլինա
1990 Գոլ Սպասովյան դարպասներին Гол в Спасские ворота Լյուդմիլա
1990 Չգնդակահարված երաժշտություն Неотстрелянная музыка Օլյա
1991 Ժանգ Ржавчина -
1991 Յատրինսկի վհուկը Ятринская ведьма անառակ կին
1992 Շահի ադամանդները Алмазы шаха Օլեսյա
1993 «Աննա Կարենինա» լաստանավը Паром «Анна Каренина» Ժենյա
2016 Անձնակազմ Экипаж Թամարա Իգորևնա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 https://www.imago-images.de/st/0154616683
  3. Игорь Ленский. Где скорость, там и комфорт. Какие удобства нужны пассажирам в экспрессах? ОАО "Издательский дом «Гудок»]] // gudok.ru (31 октября 2014 года)
  4. Звезда «Экипажа» и «Чародеев» возглавила калининградское «Яблоко». ЗАО «Фёст Ньюс» // firstnews.ru (8 июня 2012 года)
  5. Биография Александры Яковлевой. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // a-yakovleva.sitecity.ru
  6. Яковлева рассказала о первой постельной сцене советского кино. Телеканал «НТВ» // ntv.ru (18 ноября 2012 года)
  7. Евгений Колесников. Наша Николь Кидман. Александра Яковлева ушла из кино 21 год назад. Еженедельник «Аргументы и факты» (выпуск № 25, 18 июня 2014 года) // spb.aif.ru
  8. [1]
  9. Ольга Гончарова. Звезда кино 80-х Александра Яковлева: «Возвращаюсь в Калининград на постоянное место жительства». Знаменитая киноактриса, режиссёр, создатель фестиваля «Янтарная пантера» собирается побороться за кресло мэра Калининграда. Газета «Կոմսոմոլսկայա պրավդա» // kaliningrad.kp.ru (17 июля 2012 года)
  10. Кротов Н. И. Невзоров Александр Глебович Արխիվացված 2020-02-20 Wayback Machine // Информационно-аналитический журнал Обозреватель — Observer. 1993. № 21 (25)
  11. «Звезды» телевидения // Энциклопедический справочник "Под одной звездой с «Созвездием» (архив)
  12. Фотогалерея. К юбилею Александры Яковлевой. Արխիվացված 2017-05-28 Wayback Machine Газета «Կոմսոմոլսկայա պրավդա» // kaliningrad.kp.ru (2 июля 2012 года)