Մասնակից:Zvart Hovsepyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարածքային և սահմանային վեճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքային և սահմանային վեճերը. դրանց դասակարգումն ու առաջացման պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքային վեճերի շարքին են դասվում պետությունների միջև տարաձայնությունները` որևէ տարածքի պատկանելության վերաբերյալ կամ նրանց միջև սահմանի գծման վերաբերյալ: Այս առումով տարաձայնությունները կարող են լինել զուտ տարաձայնություններ կամ տարածքային վեճեր: Երկու դեպքում էլ դրանք ենթակա են միայն խաղաղ կարգավորման. այդ տարաձայնությունների կարգավորման նպատակով ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն արգելված են ժամանակաիկից միջազգային իրավունքով: Նշված իմաստով տարածքային վեճերի թվին չի պատկանում ժողովուրդների ազգային-ազատագական պայքարն ինքնորոշման համար: Այս պայքարը հաճախ ընդունում է զինված բնույթ, որը միջազգային իրավունքի կողմից օրինական է ճանաչվում: Իրավաբանական տեսանկյունից տարածքային վեճը որոշակի կատեգորիա է, որը տարբերվում է միակողմանի տարածքային ոտնձգություններից և որոշ սահմանային տարաձայնություններից: Տարածքային վեճին բնորոշ են երեք հիմնական տարր. 1. սուբյեկտները պետություններն են, 2. վիճելի սահմանի կամ տարածքի առկայություն, 3. վեճի օբյեկտի կամ առարկայի հստակ սահմանված համընկնում: Տարածքային վեճի սուբյեկտ կարող են լինել միայն պետությունները:Նման դեպքերի մեծամասնությունում սուբյեկտները սովորաբար երկու պետություններ են: Սակայն հնարավոր են նաև դեպքեր, երբ վիճող կողմերի թիվը հասնում է երեքից չորսի: Դա տեղի է ունենում, երբ վիճելի տարածքը գտնվում է երեք կամ չորս երկրների սահմանների միջև: Տարածքային վեճերի մեծամասնությունը հիմնականում բաժանվում են երկու տեսակի` 1) սահմանի գծի տեղակայման վերաբերյալ վեճեր, 2) որոշակի տարածքի պատկանելության վերաբերյալ վեճեր: Երբեմն այս բաժանումը կարող է հարաբերական լինել: Տարածքային վեճերի շատ տիպային դեպքեր են հնարավոր, սակայն յուրաքանչյուր դեպքում վեճի մասնակիցը պետք է ներկայացնի իր ինքնիշխանության օրինականության մասին փաստեր կամ ծայրահեղ դեպքում ապացուցի, որ նախկինում տվյալ տարածքի նկատմամբ ինքնիշխանություն է իրականացրել և որևէ ձևով չի հրաժարվել դրանից: Կողմերի միջև տարաձայնությունները պետք է լինեն ինչպես վեճի օբյեկտի վերաբերյալ (կողմերը պետք է խոսեն միևնույն տարածքի կամ սահմանի միևնույն հատվածի մասին), այնպես էլ վեճի առարկայի վերաբերյալ (կողմերի տարաձայնությունները վերաբերում են սահմանի կարգավիճակի կամ տարածքի պատկանելության մասին միևնույն նորմերի պնդումներին կամ մերժմանը): Անհրաժեշտ է, որպեսզի կողմերը վիճեն որոշակի միջազգային-իրավական նորմերի վերաբերյալ: Այն դեպքերում, երբ կողմերի տարաձայնությունները բավական հստակ չեն սահմանվում, երբ կողմերի դիրքորոշումներն անկայուն են և փոփոխական, այսինքն` ամեն կողմ առաջ է քաշում վեճի իր օբյեկտն ու առարկան, ընդունված է համարել, որ տարածքային վեճ գոյություն չունի, այլ կան տարածքային հարցերի շուրջ տարաձայնություններ: Արևմտյան գրականության մեջ երբեմն տարածքային վեճերի շարքին են դասվում նաև տեղում սահմանի դեմարկացիայի վերաբերյալ վեճերը: Սակայն այս դեպքում նկատի է առնվում ոչ այնքան դեմարկացիային վերաբերող վեճը, որքան դելիմիտացիայի մեկնաբանման վերաբերյալ վեճը` դեմարկացիայի նպատակներով: Վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի համաձայն` տարածքային վեճի ճանաչման արդյունքն է հանդիսանում կողմերի պարտավորությունը` այն կարգավորել միայն խաղաղ ճանապարհով կամ ծայրահեղ դեպքում ձգտել դրա խաղաղ լուծմանը: Միաժամանակ կողմերը պարտավոր են զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են իրադրությունը վատթարացնել մինչև այն աստիճան, որ սպառնալիքի տակ հայտնվեն միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: Տարածքային վեճը լուծելու պարտավորությունը դնում է դրա լուծման խաղաղ միջոցների ընտրության հարցը և հնարավորություն է տալիս կողմերից մեկին առաջարկելու արբիտրաժի կամ դատարանի դիմել, ինչն անհնար է միակողմանի տարածքային նկրտումների դեպքում: Տարածքային վեճերն առաջանում են տարբեր պատճառներով. - էթնիկ պատճառներ. 1977թ. Եթովպիան ենթարկվեց հարևան Սոմալիի կողմից զինված ագրեսիայի, որը տարածքային պահանջներ ուներ Եթովպիայի մի մասի` Օգադեն անապատի նկատմամբ: Այս տարածքում բնակվում էին էթնիկ սոմալացիներ: Այս հակամարտությունը կարելի է դասել ‹‹գաղութային համակարգից ժառանգություն մնացած հակամարտությունների›› շարքին: - ռազմաճակատի գծով տարածքների բաժանումից հետո. Հյուսիսային և Հարավային Կորեաները 1960-70-ական թթ. անընդհատ խախտում էին միմյանց օդային և ջրային սահմանները: 15 տարի շարունակ երկու կողմերի ռազմական ուժերը հարվածում էին այն ինքնաթիռներին ու նավերին, որոնք խախտում էին պետությունների օդային և ջրային սահմանները: - որպես պատերազմի նախանշան. բախումները վկայում են իրավիճակի թեժացման մասին: Դրա օրինակներն են ԱՄՆ-ի Հյուսիսի և Հարավի սահմանին հակամարտությունը անմիջականորեն քաղաքացիական պատերազմից առաջ Միսսուրի և Կանզաս նահանգներում, Էրիթրեայի և Եթովպիայի հակամարտությունը: Որոշ տարածքների վերաբերյալ վեճը միայն առիթ էր պատերազմական գործողությունների սկզբի համար: Իրականում հակամարտության հիմքում ընկած էին տնտեսական խնդիրները, որ առաջացել էին երկու երկրների բաժանումից հետո: - որպես գաղութային շրջանից մնացած ժառանգություն. Իսպանիայի տիրապետությունից ազատագրվելուց հետո Լատինական Ամերիկայում նրա նախկին գաղութները բախվեցին տարածքային խնդիրների հետ: Նմանատիպ վեճեր ծավալվեցին նաև Աֆրիկայի տարածքում: Ֆոլքլենդյան կամ Մալվինյան կղզիները վեճի օբյետկ են հանդիսանում Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի միջև: Վեճի ակունքները գալիս են գաղութային շրջանից: Քաշմիրի շրջանը, չնայած ակնհայտ պատկանելությանը մահմեդական աշխարհին, անգլիական գաղութարարների գնալուց հետո թողնվեց Հնդկաստանին: Այս վեճը կարելի է դասել թե՛ կրոնական, թե՛ տնտեսական վեճերի շարքին. նահանգում կան ջրային պաշարներ, որ անհրաժեշտ են երկու կողմին էլ: - կրոնական պատճառներով. Սաուդյան Արաբիայի և Իրաքի սահմանային վեճերը 1941թ. : Սաուդյան Արաբիայի բնակչության մեծամասնությունը սուննիներ են, իսկ Իրաքինը` շիաներ: - տնտեսական պատճառներով. Իրաքի և Իրանի միջև վեճը սահմանային Շատ էլ-Արաբի գետաբերանի իրանական նավահանգիստների օգտագործման պատճառով: Այն պարբերաբար շարունակում էր ճգնաժամներն ու զինված հակամարտությունները այս երկրների միջև: Ի վերջո հին վեճը պատճառ դարձավ 8-ամյա արյունալի պատերազմի համար (1980-1988 թթ.): Մեկ այլ պատճառ էին իրանական Խուզիստանի նահանգի հարուստ նավթատար շրջանները, որտեղ կենտրոնոցած է ողջ իրանական նավթի 90%-ը: Հենց Խուզիստանի վրա էր ուղղված իրաքյան գլխավոր հարվածը 1980թ. սեպտեմբերին: Մեկ այլ օրինակ է Վենեսուելայի և Գայանայի միջև վեճը այն տարածքի պատճառով, որ անցել էր Գայանային դեռ 1899թ.: Այն հարուստ էր ոսկով, կավահողով, ալմաստով, նավթով, փայտանյութով: - սահմանի դեմարկացիայի կամ դելիմիտացիայի և տարածքի կարգավիճակի որոշման անավարտության կամ անկատարության արդյունքում, ինչպես նաև պայմանագրերի կետերի և հենց սահմանի տարբեր մեկնաբանումների պատճառով. օրինակ` չինական սահմանն ունի շատ վիճելի հատվածներ` Հնդկաստանի և Տաջիկստանի հետ սահմանի մեծ մասը, Սպրատլի կղզիները (Մալայզիա, Ֆիլիպիններ, Վիետնամ և հնարավոր է ` Բրունեյ): Հաճախ հակամարտություններն առաջանում են տարբեր մշակույթներում պայմանագրերի նկատմամբ տարբեր վերաբերմունքի պատճառով: Այսպես, եթե բազմաթիվ պատերազմներ տեսած Եվրոպայի համար ռազմական գործողություններ սկսելու համար անհրաժեշտ է առիթ, ապա ասիական և աֆրիկյան երկրներում բավական է միայն միակողմանի ցանկությունը և կամքը այլ պետության տարածքի նկատմամբ պահանջներ առջադրելու համար: Սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդիրը հատկապես սուր է զգացվում նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծամասնությունում: Հակամարտությունների կարգավորումը պահանջում է ժամանակ, համբերություն և բարի կամք, ինչը երբեմն բավական չէ սահմանային բախումները կանխելու համար:

Վեճերի կարգավորման եղանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակամարտությունների կարգավորման ժամանակ կիրառվող միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն են պետությունների միջև խաղաղ և բարիդրացիական հարաբերությունների պահպանումը, ինչպես նաև այնպիսի իրավիճակների կանխումը, որոնք կարող են հանգեցնել վեճի, հակամարտության կամ ճգնաժամի: Եթե վեճը, հակամարտությունը կամ ճգնաժամն այնուամենայնիվ առաջանում են, ուժի մեջ են մտնում երկու փոխկապված սկզբունք` զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից մյուս կողմին հակամարտության սեփական լուծումը պարտադրման համար և վեճերի, հակամարտությունների, ճգնաժամերի կարգավորման փորձեր ձեռնարկել` խաղաղ ճանապարհով: Միաժամանակ հաշվի են առնվում լրացուցիչ միջազգային կանոններ` չնպաստել վեճի բարդացմանը, իսկ դրա կարգավորումը չպետք է սպառնալիք լինի միջազգային խաղաղությանը և անվտանգությանը: Վեճերի խաղաղ լուծման միջոցներ ասելիս նկատի են առնվում միջազգային իրավունքի սուբյեկտների միջև վեճերի կարգավորման միջազգային-իրավական եղանակները` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, առանց որևէ հարկադրանքի: Վեճերի խաղաղ կարգավորման եղանակներն են 1. բանակցությունները. միջազգային կյանքի ամենատարբեր հարցերի լուծման, միջազգային-իրավական նորմերի մշակման, վեճերի խաղաղ կարգավորման միջոց են, 2. խորհրդակցությունները. կարելի է համարել բանակցությունների տարատեսակ, 3. միջնորդությունը. բանակցությունների անցկացումն է վեճի կողմ չհանդիսացող պետության կամ պետությունների կամ միջազգային կազմակերպության կողմից` վեճի խաղաղ կարգավորման փոխզիջումային տարբերակների որոնման նպատակով, 4. բարի ծառայությունները (bons offices). իրենցից ներկայացնում են վեճի կողմ չգանդիսացող պետության կամ միջազգային կազմակերպության գործողություններ` վիճող կողմերի միջև ուղղակի կապի հաստատման նպատակով` հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցություններ սկսելու համար, 5. հետաքննական և համաձայնեցնող հանձնաժողովները. ջանքեր են գործադրում վեճի կարգավորման համար և այդ նպատակով առաջարկներ են կատարում, 6. միջազգային արբիտրաժը. միջազգային վեճերի կարգավորման գործընթաց են` երրորդ կողմի մասնակցությամբ, որը վեճի կողմ չի հանդիսանում, 7. միջազգային դատական քննություն. միջազգային արբիտրաժի հետ շատ ընդհանրություններ ունի, գլխավոր տարբերությունն այն է, որ նման դատարանի կազմը նախօրոք է որոշվում:

Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման վերաբերյալ առաջին համընդհանուր ակտը ‹‹Միջազգային բախումների խաղաղ լուծման ›› մասին կոնվենցիան է, որն ընդուվել է խաղաղության առաջին հաագյան կոնֆերանսի ժամանակ և լրացվել 1907թ. խաղաղության երկրորդ հաագյան կոնֆերանսի ժամանակ: 1928թ. Ազգերի լիգան ընդունել է Միջազգաին վեճերի խաղաղ լուծման մասին ընդհանուր ակտը, որը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1949թ. բանաձևով (ուղղումներով): Հատուկ տեղ է գրավում ՄԱԿ-ի կանոնադրությունը, որն ամրագրում է մի շարք կարևոր դրույթներ, որոնք վերաբերում են վեճերի խաղաղ կարգավորման եղանակներին (մասնավորապես 33-րդ հոդվածը): Ի զարգացումն այդ դրույթների` ՄԱԿԳլխավոր Ասամբլեան ընդունել է մի շարք բանաձևեր և հռչակագրեր, այդ թվում` 1982թ. Մանիլյան հռչակագիրը վեճերի խաղաղ կարգավորման մասին: Տարածաշրջանային համաձայնագրերից կարելի է առանձնացնել 1948թ. Միջամերիկյան պայմանագիրը վեճերի խաղաղ լուծման մասին (Բոգոտայի պակտը), Վեճերի խաղաղ կարգավորման մասին եվրոպական կոնվենցիան, որն ընդունվել է 1957թ. Եվրոպայի Խորհրդի կողմից, Հաշտեցման և արբիտրաժի մասին կոնվենցիան ԵԱՀԿ շրջանակներում 1992թ. և այլն, ինչպես նաև տարածաշրջանային կազմակերպությունների (ԱՊԼ, ԱՊԿ, ԱՄԿ, ԱՊՀ և այլն) կանոնադրությունները, որոնք պարունակում են վեճերի խաղաղ կարգավորման վերաբերյալ հոդվածներ: Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մեխանիզմներ են նախատեսված մի շարք բազմակողմ կոնվենցիաներոում, որոնք կարգավորում են պետությունների համագործակցությունը տարբեր հատուկ ոլորտներում, օրինակ` Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին 1972թ. կոնվենցիան, Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի 1982թ. կոնվենցիան, ինչպես նաև երկկողմ պայմանագրերում և համաձայնագրերում: Ժամանակակից միջազգային իրավունքը նախատեսում է վեճերի խաղաղ կարգավորման մի շարք եղանակներ` դրանց կիրառման ընտրությունը թողնելով կոնկրետ դեպքի համար առանձին: Այդ եղանակների հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես` վեճերի խաղաղ կարգավորումը, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումը և այլն: