Մասնակից:Tsovinar Alexanian/Ավազարկղ3
Բնակավայր | |
---|---|
Tsovinar Alexanian/Ավազարկղ3 | |
Ռեջո նել Էմիլիա [1] [2], Ռեջո Էմիլիա (իտալ.՝ Reggio nell'Emilia, լատին․՝ Regium Lepidi), քաղաք Իտալիայի Էմիլիա Ռոմանիա շրջանում։ Ռեջո նել Էմիլիա համայնքի կենտրոնն է, տեղակայված է Մոդենայի և Պարմայի միջև: Այն չպետք է շփոթել Կալաբրիայում նույնանուն քաղաքի հետ: Բնակչությունը կազմում է 165503 մարդ (2008 թ.), բնակչության խտությունը՝ 715 մարդ/կմ²։ Քաղաքն ընդգրկում է 232 կմ քառ․ տարածք: Փոստային ինդեքսը 42100 է, հեռախոսային կոդը՝ 0522:
Կոմունայի հովանավորն է Սուրբ Պրոսպերին, որի տոնակատարությունը տեղի է ունենում նոյեմբերի 24-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ․ թ․ ա․ 187 թվականին Էմիլյան ճանապարհի վրա հիմնադրվել է Ռեջիում Լեպիդի բնակավայրը, որն անվանակոչվել է կոմս Մարկոս Էմիլիա Լեպիդայի անունով:
Դեռևս 4-րդ դարում քաղաքն ունեցել է իր եպիսկոպոսը, խիստ տուժել է բարբարոսների արշավանքներից։ Արքա Ալբոինը այն դարձրեց լանգոբարդների պետության կենտրոններից մեկը: 899 թվականին քաղաքն ապստամբության է ենթարկվել հունգարացիների կողմից: 1002 թվականին այն անցել է Տոսկանայի կոմսերի տիրապետության տակ, որոնք բնակություն էին հաստատել մոտակա Կանոսայի ամրոցում:
12-րդ դարից ի վեր Ռեջոն Լոմբարդյան լիգայի անդամ է եղել որպես անկախ քաղաքային հանրապետություն։ Կոմունան մասնատվել է հզորագույն տոհմերի միջև ծագած արյունալի դիմակայությունից: 14-րդ դարում Ռեջոյի համար մղվող պայքարին միացել են դ'Էստե, Գոնզագա և Վիսկոնտի ազնվական ընտանիքները, ինչպես նաև Հռոմի Պապը:
1409 թվականին Ռեջոյի տիրապետությունը փոխանցվել է դ'Էստեի տոհմին, որն իր ձեռքերում պահեց այն մինչև Նապոլեոնյան պատերազմները: Փաստորեն այն Մոդենայի դքսության մասն էր կազմում, չնայած դե յուրե հատկացվել էր Ռեջոյի Դքսին: Դ'Էստե տոհմի կառավարման օրոք Ռեգիոյում ծաղկում է ապրում առևտուրն ու ճարտարապետությունը: Ռեգիոյի հետ են կապված երկու խոշոր բանաստեղծների՝ Բոյարդո և Արիոստոյի անունները։
1513 թվականին Հռոմի պապ Հուլիոս II-ը գրավել է քաղաքը, բայց Էմիլիայի այս հատվածում պապական տիրապետությունը տևեց ոչ ավելի, քան 10 տարի: 1796 թվականին Նապոլեոնը մտավ Ռեջո՝ հռչակելով այստեղ Ցիզալպիական հանրապետության ստեղծումը: Հենց Ռեջոյում է բարձրացվել ժամանակակից Իտալիայի դրոշը, և այստեղ էլ ստեղծվել է Լեհաստանի օրհներգը: 1810 թվականից ի վեր Ռեջոյի դքսի տիտղոսը կրում էր մարշալ Ուդինոն:
Վիեննայի վեհաժողովը Ռեջոն վերադարձրեց Մոդենայի դքսերին, սակայն քաղաքացիները, որոնք զգացել էին ազատության համը, բազմիցս ընդվզեցին իրենց տիրակալների դեմ: 1860-ին քաղաքն ընդգրկվեց միավորված Իտալիայի կազմում: 20-րդ դարի քաղաքական կյանքում գերակշռում էին սոցիալիստները և (հետպատերազմյան տարիներին) կոմունիստները: 1980-ականներին քաղաքում ձայնագրվել է CCCP Fedeli alla linea ռոք խումբը:
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դուոմո (Մայր տաճար), կառուցված է հիմնականում ռոմանական ոճով, որը բազմիցս վերանորոգվել է։ Միջնադարյան տաճարի տակ հայտնաբերվել են հին հռոմեական խճանկարներ։
- Մադոննա դելլա Գյարայի բազիլիկ (1597-1619), կարևոր կոթող է, որում արտացոլված է մաներիզմից մինչև բարոկկո ոճերը։ Էմիլիայի գլխավոր սրբավայրերից մեկն է։
- Սան Պրոսպերոյի բազիլիկ, հիմնադրվել է 10-րդ դարում, այնուհետև բազմիցս վերակառուցվել է։ Նրա ձևավորման վրա աշխատել են բոլոնացիներ Կամիլո Պրոկաչինին և Լոդովիկո Կարաչին:
- Վալի թատրոն (1852-1857):
- Արիոստո տուն
- Վերածննդյան պալատ
- Պարմեջանի պատկերասրահի գեղարվեստական թանգարան
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիգդոշ (լեհ.՝ Bydgoszcz), Լեհաստան
Դիժոն (ֆր.՝ Dijon), Ֆրանսիա
Զադար (խորվ.՝ Zadar), Խորվաթիա
Քիշնև (մոլդ.՝ Chisinau), Մոլդովա
Կրագուևաց (սերբախորվաթ․՝ Kragujevac, սերբ.՝ Крагуjевац), Սերբիա
Կուտրո (իտալ.՝ Cutro), Իտալիա
Տոլուկա դե Լերդո (իսպ.՝ Toluca), Մեքսիկա
Ֆորտ-Ուերտ (անգլ.՝ Fort Worth), Տեխաս, ԱՄՆ
Ժիրոնա (իսպ.՝ Gerona, կատ.՝ Girona), Իսպանիա
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության շարժը
![](http://upload.wikimedia.org/wikipedia/hy/timeline/5jg1mejxn8ipxbkxrw0yxbkkgiwtbxz.png)
Կոմունայի կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հեռախոս՝ 0522 456111
- Էլեկտրոնային հասցե՝ comune.informa@municipio.re.it
- Պաշտոնական կայք՝ http://www.municipio.re.it/
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Веб-камера на одной из площадей города
- Официальный сайт населённого пункта(իտալ.)
- Национальный институт статистики(իտալ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Tsovinar Alexanian/Ավազարկղ3 կատեգորիայում։ |