Jump to content

Կանոսայի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանոսայի ամրոց
Տեսակդղյակ և դղյակի ավերակներ
ՏեղագրությունԻտալիա Իտալիա
ՀասցեCanossa Castello ‒ Canossa (RE)[1]
Վարչական միավորԿանոսա[2][3]
ԵրկիրԻտալիա
Կառուցված1077 թվական
ՊատվիրողAdalbert Atto?
Ընթացիկ
սեփականատեր
House of Canossa?
ԻրադարձություններՌեստավրացիա և շինարարություն
Կայքcastellodicanossa.it(իտալ.)
44°34′34″N 10°27′21″E / 44.576047°N 10.455789°E / 44.576047; 10.455789
Քարտեզ
Քարտեզ
 Castello di Canossa Վիքիպահեստում

Կանոսայի ամրոց (իտալ.՝ Castello di Canossa), Մաթիլդա Տոսկանացու ավերված ամրոց Ապենինյան լեռներում, որը գտնվում է Ռեջո նել Էմիլիա քաղաքից 18 կիլոմետր հեռավորության վրա։

1077 թվականին, երբ կառույցը դեռ ամրոց չէր ճանաչվել, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ IV-ը, կատարել է «երթ դեպի Կանոսա»։ Այդպիսով նա նվաստորեն դուրս է եկել Հռոմի պապ Գրիգոր VII-ի դեմ։

Այդ իրադարձություններից քիչ առաջ, կայսր Հենրիխ IV-ը պայքարում էր կաթոլիկ եկեղեցու դեմ ինվեստիտուրայի համակարգի կայերական իշխանության համար։ Նա դա անում է, որպեսզի եպիսկոպոսները նշանակվեն միապետի կողմից, այլ ոչ թե պապական կառավարության։

Հռոմի պապ Գրիգոր VII-ը եկեղեցուց վտարել է կայսրին և հայտարարել գահընկեց։ Եվ այդ ժամանակ՝ 1077 թվականի հունվարին, գահընկեց արված գերմանական կայսր Հենրի IV-ը երեք օր Հռոմի պապից ներողություն է խնդրել, ծնկի գալով Մաթիլդայի ամրոցի պատուհանների տակ, որտեղ հյուրընկավել էր Գրիգոր VII-ը[4]։ Ինչպես ասում են ժամանակակիցները, Գրիգոր VII-ը այդպես էլ չներեց գահընկեց արված կայսերը։ Նսեմացված Հենրի IV-ը հեռացել է՝ երդվելով Հռոմի պապից վրեժ լուծել։

1092 թվականին Հենրի IV-ը իր երրորդ իտալական արշավանքի ժամանակ ռազմական պարտություն է կրել Կանոսայի մոտ Մաթիլդայի զորքերից։

Այժմ Կանոսիայի ամրոցը վերածվել է ավերակների, որի հետագա փլուզումը կանխվել է, շնորհիվ վերականգնողական աշխատանքների[5]։ 1878 թվականին Իտալիայի հանրապետությունը գնել է ամրոցի ավերակները կոմս Վալենտայնից և հայտարարել է այն ազգային հուշարձան։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Tourer.it
  2. dati.beniculturali.it — 2014.
  3. Atlante castellano d'Italia
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 11 giugno 2012-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  5. Bargigia, Fabio. «The Spread of Firearms in the Visconti's Lordship (14th Century) - La diffusione delle armi da fuoco nel dominio visconteo (secolo XIV)». Revista Universitaria de Historia Militar (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին. {{cite web}}: Unknown parameter |cognome2= ignored (|last2= suggested) (օգնություն); Unknown parameter |nome2= ignored (|last2= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանոսայի ամրոց» հոդվածին։