Մասնակից:Seda 2020/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քնի խանգարումներ կամ սոմնիոպաթիա, դասվում է բժշկական խանգարումների շարքին և դրսևորվում է անձի անհատական քնի ռեժիմի խանգարումով։Քնի խանգարման որոշ տեսակներ լրջորեն ազդում են նորմալ ֆիզիկական, հոգեկան սոցիալական և էմոցիոնալ գործառույթների վրա։ Պոլիսոմնոգրաֆիան և ակտիգրաֆիան քնի խանգարումների ախտորոշիչ թեստեր են։ Քնի խանգարումները դասակարգվում են դիսսոմնիաների, պարասոմնիաների, քնի խանգարումներ ցիրկադային ռիթմի խախտմամբ, որն ընդգրկում է քնի տևողության փոփոխությունը, և այլ խանգարումներ կապված բժշկական և հոգեբանական տարբեր ախտաբանությունների հետ։ Քնի առավել հաճախ հանդիպող խանգարումներից է անքնությունը(ինսոմնիա)[1] , երբ մարդը չի կարողանում քնել կամ հաճախակի է արթնանում առանց այլ օբյեկտիվ պատճառների առկայության[2]։Այլ խանգարումներից են քնի ապնոէն, նարկոլեպսիան և հիպերսոմնիան (չափազանց արտահայտված քնկոտություն ոչ ակտիվ ժամերին), աֆրիկյան քնախտ (քնի խանգարում Trypanosoma cruzi մակաբույծի պատճառով), լուսնոտություն, գիշերային սարսափ։ Քնի խանգարումների պատճառները տարբեր են, սկսած բրուկսիզմից և գիշերային մղձավանջներից։Երկրորդային քնի խանգարումների բուժումը (ի տարբերություն հոգեբուժական հիվանդությունների կամ հոգեմետ դեղերի չարաշահմամբ պայմանավորված ախտաբանական վիճակները, որոնք առաջնային են) հիմնվում է հիմնական խնդրի լուծման վրա[3]։ Քնի առաջնային խանգարումները լայնորեն տարածված են ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում։Բայց երեխաների շրջանում հանդիպող խանգարումները ավելի քիչ են պարզաբանված, քանի որ շատ դեպքերում չեն իդենտիֆիկացվում[4]։ Քնի խանգարումների սկիզբը հաճախ կապված է լինում մի շարք գործոնների հետ՝ դեղորայքի ընդունում, ցիրկադային ռիթմի տարիքային փոփոխություններ, շրջապատող միջավայրի փոփոխություն, ապրելակերիպի փոփոխություն, վաղ հայտնաբերված ֆիզիոլոգիական խնդիրներ կամ սթրես[5] ։ Մեծահասակների շրջանում տարածված է քնի ընթացքում շնչառական ֆունկցիայի խանգարումը, վերջույթների շարժումները, անհանգիստ ոտքերի համախտանիշը, աչքերի արագ շարժման փուլի (REM փուլ), անքնությունը և ցիրկադային ռիթմի խանգարումը[5]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի քնի խանգարման բազմաթիվ տեսակներ

  • Բրուկսիզմ՝ քնի ժամանակ ատամների ոչ կամային սեղմում և կրճտացում
  • Կատաթրենիա կամ գիշերային հևոց, որն առաջանում է արտաշնչման ժամանակ
  • Քնի դանդաղ փուլի խանգարում(DSPD) քնելու և արթնանալու անհնարինություն համապատասխան ժամերին, ցիրկադային ռիթմերի խանգարմամբ, բայց դանդաղ քնի պահպանմամբ։Այլ ախտաբանություններից են քնի փուլերի հարաճող խանգարումը, ոչ 24 ժամյա քուն-արթնեցում խանգարումը կույրերի կամ նորմալ տեսողություն ունեցողների մոտ և քնից արթնանալու ոչ պարբերական ռիթմը։ Այս ախտահարումները ավելի հազվադեպ են հանդիպում քան DSPD-ն։ Բացի վերը նշվածներից հանդիպում են նաև քնի իրավիճակային խանգարումները, օրինակ աշխատանքային գրաֆիկի հետ կապված[6]։
  • Մահացու ելքով ընտանեկան անքնությունը շատ հազվադեպ հանդիպող, մահացու պրիոնային հիվանդություն է, որն առաջացնում է քնի լրիվ բացակայություն։
  • Հիպոպնոէի համախտանիշ, հազիվ նշմարելի շնչառություն կամ շնչառական շարժումների հաճախականության դանդաղեցում քնի ժամանակ
  • Իդիոպաթիկ հիպերսոմնիա, երկարատև քնի առաջնային նյարդաբանակ պատճառ, որն ունի մի շարք ընդհանրություններ նարկոլեպսիայի հետ[7]։
  • Անքնություն (առաջնային անքնություն) քուն մտնելու կամ քնած մնալու քրոնիկ խանգարում, երբ որևէ այլ օբյեկտիվ պատճառ չի հայտնաբերվում։Անքնութոյւնը կարող է լինել նաև կոմորբիդ կամ կարող է լինել երկրորդային։
  • Քլեյն-Լևինի համախտանիշ, հազվադեպ հանդիպող խանգարում է, որը բնութագրվում է կայուն էպիզոդիկ հիպերսոմնիաներով և ճանաչողական գործառույթի կամ տրամադրության խանգարումներով[8]։
  • Նարկոլեպսիա, բնութագրվում է արտահայտված ցերեկային քնկոտությամբ (անգլ.՝ ESD) և, այսպես կոչված, քնի նոպաներով, համեմատաբար հանկարծակի առաջացող անհաղթահարելի քնելու ցանկությամբ, որը խանգարում է մասնագիտական և սոցիալական պարտականությունների կատարմանը։Նարկոլեպսիայով տառապողների 70%-ը ունի նաև կատապլեքսիա՝ շարժիչ մկանների հանկարծակի թուլություն, որը կարող է հանգեցնել վայր ընկնելուն գիտակցության լրիվ պահպանմամբ[9]։
  • Գիշերային սարսափ, բնութագրվում է քնած ժամանակ մղձավանջներ տեսնելով։ Այսպիսի խանգարում ունեցողնմերը հանկարծակի արթնանում են քնից և շարունակում են իրենց պահել տեսած սարսափին համապատասխան* Night terror, Pavor nocturnus, sleep terror disorder, an abrupt awakening from sleep with behavior consistent with terror[10]։
  • Գիշերամիզություն(նիկտուրիա), միզարձակման հաճախացում գիշերային ժամերին։ Այն գիշերային անմիզապահությունից (էնուրեզից) տարբերվում է նրանով, որ վերջինիս դեպքում մարդը չի արթնանում[11]։
  • Պարասոմնիաներ, քնի խանգարման տեսակ են, որոնք բնութագրվում են քնած ժամանակ ոչ համապատասխան վարքով, մասնավորապես՝լուսնոտությամբ, գիշերային սարսափներով և կատաթրենիայով։
  • Քնած վիճակում վերջույթների պարբերական շարժումներ(անգլ.՝ PLMS), ձեռքերի և/կամ ոտքերի հանկարծակի առաջացող, ոչ կամային շարժումներ քնած ժամանակ։ Քնի այլ խանգարումների բացակայության դեպքում PLMS-ն հանգեցնում է քնի որակի նվազմանը հանգեցնելով վերջույթների պարբերական շարժումների խանգարման(անգլ.՝ PLMD):
  • Վերջույթների այլ շարժումներ քնած վիճակում, այդ թվում հիպնոտիկ տեղաշարժեր և գիշերային միոկլոնուս։
  • Աչքերի արագ շարժում քնած ժամանակ(անգլ.՝ RBD), բնորոշ է քնի արագ փուլի շրջանում դաժան կամ դրամատիկ երազներով, երբեմն վնասելով ինքն իրեն կամ անկողնում իր կողքին պառկած մարդուն (արագ քնի խանգարում կամ RSD):
  • Անհանգիստ ոտքերի համախտանիշ(անգլ.՝ RLS), ոտքերը շարժելու անհաղթահարելի ցանկություն։
  • Հերթափոխային աշխատանքով պայմանավորված քնի խանգարում(անգլ.՝ SWSD) քնի իրավիճակային խանգարում է՝ կապված ցիրկադային ռիթմերի խախտման հետ։ Այն նախկինում մտնում էր ցիրկադային ռիթմերի իրավիճակային խանգարումների խմբի մեջ, բայց DSM-5-ում այն առանձնացվել է(հավելյալ տեղեկությունների համար նայեք հոգեկան խանգարումների ախտորոշիչ-վիճակագրական ձեռնարկները)։
  • Քնի ապնոէ, օբստրուկտիվ ապնոէ, քնած ժամանակ շնչառական ուղիների օբստրուկցիա, որը հանգեցնում է ոչ խորը քնի և ուղեկցվում է խռռացնելով։ Ապնոէի մյուս տեսակները հանդիպում են ավելի հազվադեպ[12]։ Քնի օբստրուկտիվ ապնոէն բժշկական խանգարում է քնած ժամանակ վերին շնչառական ուղիների կոլապսի հետևանքով (կոկորդի հետին հատված)։ Վերին շնչառական ուղիների լրիվ կոլապսման էպիզոդները, որոնք շարունակվում են 10 վայրկյան և ավելի կոչվում են ապնոէ[13]։
  • Քնի պարալիզ, բնութագրվում է մարմնի ժամանակավոր պարալիզով մինչև քնի անցնելը կամ քնից արթնանալուց։ Քնի պարալիզը կարող է ուղեկցվել տեսողական, լսողական և տակտիլ հալյուցինացիաներով։ Եթե ընթացքը ծանր չէ, աօա այն չի համարվում հիվանդություն և հաճախ դիտարկվում է որպես նարկոլեպսիայի մաս։
  • Լուսնոտություն կամ սոմնամբուլիզմ, ակտիվ գործողությունների կատարում (օրինակ քայլք) առանց գիտակցական ակտիվության
  • Սոմնիֆոբիա, քնի խանգարման պատճառներից է քնելու վախը։ Այս խանգարման նշաններից են անհանգստությունը և պանիկ գրոհները քնելու փորձեր կատարելուց առաջ և ընթացքում։

Տիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիսսոմնիաներ, քնի խանգարումների մեծ խումբ է, որին բնորոշ է կա՛մ հիպերսոսմնիայով, կա՛մ անքնությամբ։ Ունի երեք հիմնական ենթադաս։ Դրանք են՝ ներքին (այսինքն օրգանիզմում առաջացած), արտաքին (շրջապատող միջավայրի գործոններով կամ տարբեր ախտաբանություններով պայմանավորված) և ցիրկադային ռիթմի խանգարումներ։
  • Անքնություն (ինսոմնիա), այն կարող է լինել առաջնային կամ զուգակցվել այլ հիվանդությունների հետ կամ լինել երկրորդային, այսինքն այլ հիվանդության հետևանք (օրինակ տրամադրության կամ նյարդային խանգարումների)
  • Առաջնային հիպերսոմնիա, հիպերսոմնիան լինում է կենտրոնական կամ ուղեղային ծագման
    • Նարկոլեպսիա, քրոնիկ նյարդաբանական խանգարում է կապված ուղեղի անկարողության հետ կառավարելու քունը և արթնությունը
    • Իդիոպաթիկ հիպերսոմնիա, քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է, որը շատ նման է նարկոլեպսիային, որի ընթացքում նկատվում է հոգնածություն և քնկոտություն օրվա ընթացքում։ Իդիոպաթիկ հիպերսոմնիա ունեցող անձինք առօրյա գործունեության ապահովման համար անհրաժեշտ քունը չեն կարողանում ապահովել։ Դա անդրադառնում է նրանց աշխատանքային գործունեության վրա, և դա շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում։
    • Հետադարձ հիպերսոմնիա, որն ընդգրկում է Քլայն-Լևինի համախտանիշը
    • Հետտրավմատիկ հիպերսոմնիա
    • Դաշտանային ցիկլի հետ կապված հիպերսոմնիա
  • Շնչառական խանգարումներ քնած ժամանակ, այդ թվում (ոչ ամբողջական ցանկ)՝
    • քնի ապնոէի տեսակները
    • խռռացնելը
    • վերին շնչառական ուղիների ռեզիստենտության համախտանիշը
  • Անհանգիստ ոտքերի համախտանիշ
  • Վերջույթների շարժումների պարբերական խանգարումներ
  • Քնի ցիրկադային ռիթմի խանգարումներ
    • Քնի փուլերի հետաձգում
    • Քնի փուլերի ընդլայնված խանգարում
    • 24 ժամվա հետ չկապված քուն-արթնության խանգարում
  • Պարասոմնիաներ, քնի խանգարումների խումբ է, որն ընդգրկում է ոչ նորմալ և անբնական շարժույմները, վարքը, էմոցիաները, ընկալումը և երազները
  • Բժշկական կամ հոգեկան հիվանդություններ, որոնք կարող են առաջացնում են քնի խանգարում․

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգային մոտեցումները ցույց են տվել, որ մանկական տրավմաները(օրինակ ընտանեկան խնդիրները կամ սեռական տրավմաները) զգալիորեն բարձրացնում են քնի խանգարումների զարգացման հավանականությունը հասուն տարիքում, այդ թվում քնի ապնոէի, նարկոլեպսիայի և անքնության։ Դրանից զատ, ապացուցողական հիմքեր կան ենթադրելու, որ արագ քնի իդիոպաթիկ վարքային խանգարումները(iRBD) կարող են ունենալ ժառանգական բնույթ։632 հոգանոց խմբում, որտեղ կեսը ունեին iRBD, մյուս կեսը՝ ոչ, կատարված հետազոտություններ։ Այդ հետազոտությունների արդյունքներով այն անձինք, ովքեր ունեին iRBD հաճախ նշում էին, որ իրենց առաջին կարգի հարազատները ևս ունեին քնի խանգարում։ Իհարկե, այս փաստը ապացուցելու համար դեռևս շատ հետազոտություններ պետք է կատարվեն։ Քնի խանգարումների զարգացման ռիսկի խմբի մեջ են մտնում գանգուղեղային տրավմա ունեցոփղ անձինք։ Քանի որ այս կապի բացահայտում ը ևս շատ կլարևոր է եղել մասնագետների համար, անցկացվել են մի շարք հետազոտություններ։Արդյունքները փաստում են, որ գանգուղեղային տրվմա ունեցող մարդիկ ունեն նարկոլեպսիայի, քնի օբստրուկտիվ ապնոէի, ցերեկային քնկոտության և անքնության զարգացման բարձր ռիսկ։ Շատ հետազոտությունների արդյունքներ ներկայացված են աղյուսակում․

Տվյալների աղբյուր Քնի փոփոխություն Խումբ ԳՈՒՎ Խումբ ԳՈՒՎ
Քնի տիպը NՄասնակիցներ NՄասնակիցներ P P Z փորձ
Առողջների խումբ
Քնի խանգարումներ Ընդհանուր 66 85 .32 .56 3.02 .003
Քնի խնդիրներ Քնի անցման խթանում 77 77 .05 .41 5.33 <.001
Բարձր ցերեկային քնկոտություն 85 99 .10 .24 2.65 .008
Հիվանդների խումբ
Քնի խանգարումներ Ընդհանուր 2187 1706 .41 .50 5.59 <.001
Քնի խանգարումներ Անքնություն 1007 581 .10 .29 9.94 <.001
Հիպերսոմնիա 7954 212 .10 .28 8.38 <.001
Քնի օբստրուկտիվ ապնոէ 1741 283 .02 .25 15.51 <.001
Վերջույթների պարբերական շարժումներ քնած ժամանակ 18,980 212 .04 .08 2.95 .003
Նարկոլեպսիա 18,980 152 .00b .04 17.11 <.001
Քնի խնդիրներ Խռռացնել 2629 65 .42 .60 3.56 <.001
Անքնություն 6340 1001 .31 .50 11.8 <.001
Քնի պահպանում 24,600 309 .27 .50 8.96 <.001
Քնի արդյունավետություն 1007 119 .27 .49 4.93 <.001
Քնելու անցման խթանում 24,600 368 .27 .36 3.80 <.001
Մղձավանջներ 2187 133 .08 .27 7.43 <.001
Բարձր ցերեկային քնկոտություն 16,583 651 .09 .27 15.27 <.001
Առավոտյան վաղ արթնացում 24,600 364 .18 .38 9.76 <.001
Լուսնոտություն 4972 99 .02 .09 4.85 <.001

Նեյրոդեգեներատիվ հիվանդություններ և քնի խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյրոդեգեներատիվ հիվանդությունները հաճախ են ասոցացվում քնի խանգարումների հետ, հատկապես, երբ ուղեկցվում են ալֆա-սինուկլեինի կուտակմամբ, ցրված համակարգային ատրոֆիա, Պարկինսոնի հիվանդություն, Լևիի մարմնիկներով դեմենցիա։ Օրինակ՝ Պարկինսոնի հիվանդության դեպքում առաջանում են քնի տարբեր խանգարումներ, սովորաբար անքնություն (70%-ի շրջանում), հիպերսոմնիա (50%-ից ավելիի շրջանում), արագ քնի վարքային խանգարումներով(40%-ի շրջանում և կապված է շարժիչ ֆունկցիայի խանգարման հետ)։ Բացի դրանից RBD-ն տարբեր նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման նախատրամադրող գործոն է։ Քնի խանգարումներ դիտվում են նաև Ալցհեյմերի հիվանդության ժամանակ։ Այս հիվանդությամբ տառապողների 45%-ն ունենում են քնի խանգարումներ։ Եթե հիմնվենք խնամակալների խոսքերի վրա այդ թիվը հասնում է մինչև 70%։Ինչպես Պարկինսոնի հիվանդության, այնպեսլ էլ Ալցհեյմերի դեպքում հաճախ են հայտնաբերվում անքնությունը և հիպերսոմնիան, որի պատճառը բետա-ամիլոիդի կուտակումն է ցիրկադային ռիթմի և մելատոնինի փոփոխությամբ։Բացի դրանից Ալցհեյմերի հիվանդության ժամանակ փոխվում է քնի փուլերի հերթագայության փոփոխությամբ։Չնայած տարիքի հետ փոխվում է քնի ենթակառուցվածքը, բայց այս դեպքում խնդիրը խորանում է։ Ալցհեյմերի հիվանդության դեպքում քնի խանգարումը կապված է երազային ցնորքների(հալուցինացիա)բարձր տագնապայնությամբ, անընդհատ արթնացումներով: Այս փոփոխությունները հավանաբար կապված են արևի մայր մտնելու հետ՝ կենսքաբանական ժամացույցի տիպիկ փոփոխություն։ Նեյրոդեգֆեներատիվ փոփխությունները հիմնականում կապված են գլխուղեղում կառուցվածքային փոփոխություններրի հետ, որոնք խախտում են քունը և արթնությունը, ցիրկադային ռիթմը, շարժողական կամ ոչ շարժողական գործառույթները։Մյուս կողմից քնի խանգարումները ազդում են ճանաչողական գործառույթի, բուժառուի հոգեվիճակի և կյանքի որակի վրա։ Դրանից զատ այսպիսի վարքագծային փոփոխությունները ազդում են նաև այս բուժառուների հարազատների և խնամակալների վրա։ Կատարված սահմանափակ հետազոտությունները այս հարցի վերաբերյալ և կյանքի տևողության երկարացումը պահանջում են քնի խանգարումների և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների միջև կապի առավել մանրամասն հետազոտություն։

  1. Hirshkowitz M (2004). «Chapter 10, Neuropsychiatric Aspects of Sleep and Sleep Disorders (pp 315-340)» (Google Books preview includes entire chapter 10). In Yudofsky SC, Hales RE (eds.). Essentials of neuropsychiatry and clinical neurosciences (4 ed.). Arlington, Virginia, USA: American Psychiatric Publishing. ISBN 978-1-58562-005-0. «...insomnia is a symptom. It is neither a disease nor a specific condition. (from p. 322)»
  2. «APA "What are sleep disorders?", Retrieved 2019-06-25».
  3. «Sleep Problems and Sleep Disorders». Sleepify. 26 June 2019. Վերցված է 2021-08-24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. Meltzer LJ, Johnson C, Crosette J, Ramos M, Mindell JA (June 2010). «Prevalence of diagnosed sleep disorders in pediatric primary care practices». Pediatrics. 125 (6): e1410-8. doi:10.1542/peds.2009-2725. PMC 3089951. PMID 20457689.
  5. 5,0 5,1 Roepke, S. K., & Ancoli-Israel, S. (2010). Sleep disorders in the elderly. The Indian Journal of Medical Research, 131, 302–310.
  6. American Academy of Sleep Medicine (2001). The International Classification of Sleep Disorders, Revised (ICSD-R) (PDF). ISBN 978-0-9657220-1-8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-07-26-ին.
  7. «Idiopathic hypersomnia | Genetic and Rare Diseases Information Center (GARD) – an NCATS Program».
  8. Arnulf I, Rico TJ, Mignot E (October 2012). «Diagnosis, disease course, and management of patients with Kleine-Levin syndrome». The Lancet. Neurology. 11 (10): 918–28. doi:10.1016/S1474-4422(12)70187-4. PMID 22995695. S2CID 7636103.
  9. «Narcolepsy Fact Sheet». Վերցված է 2011-06-23-ին.
  10. Hockenbury DH, Hockenbury SE (2010). Discovering psychology (5th ed.). New York, NY: Worth Publishers. էջ 157. ISBN 978-1-4292-1650-0.
  11. «Nocturia or Frequent Urination at Night». Sleep Foundation. November 21, 2018.
  12. Mandell R. «Snoring: A Precursor to Medical Issues» (PDF). Stop Snoring Device. Վերցված է 27 July 2016-ին.
  13. «Sleep Apnea Diagnosis». SingularSleep. Վերցված է 27 April 2018-ին.