Jump to content

Կատապլեքսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատապլեքսիա
Տեսակախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն
ՀՄԴ-9347
ՀՄԴ-10G47.4

Կատապլեքսիա, տեխնիկական տերմին, որն առաջարկել է գերմանացի ֆիզիոլոգ Փրեյերը՝ նկարագրելու այն յուրօրինակ վիճակը, որի մեջ վախի ազդեցությամբ հայտնվում են որոշ կենդանիներ։ Հանկարծակի, անսպասելի բռնելու դեպքում (փորձերը կատարվում էին հավերի, սագերի, մանր թռչունների,ինչպես նաև ծովախոզուկների, մկների, գորտերի և այլ կենդանիների վրա) կենդանին կորցնում է կամայական շարժումներ կատարելու ունակությունը և հետագայում ձեռքից բաց թողնելով՝ մնում է հանգիստ իր տեղում։ Այս դեպքում, այն չի արձագանքում արտաքին տպավորություններին և նրան կարելի է շրջել ինչպես իներտ զանգված կամ դնել ամենաանհարմար դիրքով։ Այս վիճակը որոշ ընդհանրությւններ ունի հիպնոտիկ քնի հետ և նախապես փաստացի հիպնոս էր ընդունվում, բայց Փրայերը ցույց տվեց, որ այն իր բնույթով ոչ մի ընդհանրություն չունի հիպնոսի, առավել ևս սովորական քնի հետ (ինչպես կարծում էր պրոֆեսոր Գեյբելը)։ Հանկարծակի բռնելուց հետո սկզբնական շրջանում կենդանիների մոտ հայտնաբերվում են ուժեղ վախի բոլոր նշանները․ դող, անշարժ հայացք, աղիքի ուժեղացված գալարակծկանք, ոչ կամային արտաթորում։ Այնուհետև գալիս է ամբողջական անշարժություն, որը տևում է կարճ և, հենց որ կենդանին ուշքի է գալիս, փորձում է փախչել։ Կենդանիների կատապլեքսիայի հեռավոր նմանությունը փայտացումն է, որի մեջ մարդիկ երբեմն հայտնվում են ուժեղ վախից։

Կատապլեքսիա (հին հուն․ κατάπληξις - "վախ, սարսափ, շփոթմունք", հոմանիշները՝ աֆեկտիվ անշարժություն, զգացմունքային ասթենիա, մկանային լարվածության աֆեկտիվ կորուստ, լարվածության բլոկադա, Լևենֆելդ-Գեննեբերգի սինդրոմ) նարկոլեպսիայի ախտանիշ, բնութագրվում է կարճաժամկետ նոպայանման զարգացմամբ մկանային լարվածության կորստով պայմանավորված, որի արտահայտված դեպքերում հիվանդը ընկնում է առանց գիտակցությունը կորցնելու, սովորաբար տեղի է ունենում ուժեղ հուզական ռեակցիաների ֆոնի վրա (հաճախ ծիծաղելու ժամանակ)։

Շատ դեպքերում կատապլեքսիայով հիվանդների մոտ դիտվում է մակերեսային, տագնապային, ընդհատվող քուն, որն ուղեկցվում է մղձավանջային երազներով։ Հարկ է նշել, որ հիվանդագին վիճակ առաջացնում են ոչ թե երազները, այլ հուզական ռեակցիաները, որոնք առաջանում են երազատեսություններից։ Հիվանդը տեսնում է տարբեր իրեր, հաճախ կենդանիներ, որոնք նրա մոտ առաջացնում են պայծառ հոգեկան ապրումներ։ Կատապլեքսիան սովորաբար ուղեկցվում է հետևյալ հիվանդություններով՝

  • ներզատիչ-վեգետատիվ խախտումներ,
  • զարկերակային թերճնշում,
  • ճարպակալում,
  • լիմֆոցիտոզ,
  • էոզինոֆիլեզ,
  • ամիմիա։ Ամիմիա (հուն․ a- ժխտական մասնիկ և mimikos- միմիկա, դիմախաղ)- դիմային արտահայտվածության թուլացում կամ արգելակում, որն ի հայտ է գալիս նյարդային համակարգի հիվանդությունների, որոշ հոգեկան հիվանդությունների ժամանակ։ Ամիմիան, որն առաջանում է արտաբրգային համակարգի վնասման, հանդիսանում է հուզական ռեակցիաների շարժիչ բաղադրիչների խախտման արդյունք և մտնում է ընդհանուր ակինեզիայի սինդրոմի մեջ։ Ուղեղի ճակատային բլթերի վնասման դեպքում ամիմիան պայմանավորված է հուզական ոլորտի խախտումներով և մտնում է ճակատային սինդրոմի մեջ։

Նարկոլեպսիայի ընթացքում քրոնիկ, ինտելեկտուալ արատներ չեն առաջանում։ Տարիքի հետ հիվանդության հաճախականությունը նվազում է։ Հաճախ կատապլեքսիան միանում է արդեն գոյություն ունեցող քնկոտության նոպաներին, սակայն կարող է նկատվել և հակառակ պատկերը։ Տղամարդիկ հիվանդանում են ավելի հաճախ։