Պայթող գլխի համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պայթող գլխի համախտանիշ
Exploding head syndrome (EHS)
Exploding head syndrome.jpg
լսողական պատրանք
Ենթադաս Պարասոմնիա
Բժշկական մասնագիտություն sleep medicine
Հայտնաբերող Սայլաս Ուեյր Միտչել
ՀՄԴ-10 G47.59

Պայթող գլխի համախտանիշ, հիվանդին թվում է, թե բարձր ձայներ է լսում, ինչպես օրինակ՝ ռումբի պայթյուն, կրակոցի ձայն և այլն [1][2][3]: Այս ձայները հիվանդն անսպասելի է լսում, նրանց տևողությունը կարճ է, և հիմնականում դրանք տհաճ ու նյարդայնացնող բնույթ են կրում [4]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայթող գլխի սինդրոմը համարվում է որպես պարասոմնիայի դրսևորում: Այն լսողական պատրանքի հազվադեպ հանդիպող տեսակ է: Հիմնական տարօրինակությունը կայանում է նրանում, որ այն դրսևորվում է այն պահին, երբ մարդը ո՛ չ ամբողջությամբ քնած է, ո՛ չ էլ արթուն [5]: Պայթող գլխի սինդրոմի առաջացման պատճառներն անհայտ են[5]: 2015 թվականին անցկացված ուսումնասիրությունների արդյունքում այդպես էլ չհաջողվեց պարզել՝ ինչպիսի մարդիկ են առավել հակված այս հիվանդությամբ տառապելու և թե որքան է կազմում այս սինդրոմն ունեցող մարդկանց թիվը [6]: Նախկինում կար վարկած, որ այն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ, հատկապես հիսունանց կանանց, ովքեր տառապում են քնային կաթվածից: Սակայն 2015 թվականի հետազոտությունները ցույց տվեցին, որ այս սինդրոմը մեծ տարածում ունի նաև երիտասարդների շրջանակներում: Հարցմանը մասնակցած յուրաքանչյուր հինգերորդ ուսանողը նշել է, որ առնվազն մեկ անգամ պայթող գլխի համախտանիշի զգացում է ունեցել:

Ուսումնասիրությունների արդյունքում կազմած վիճակագրությունը չապացուցեց, որ կանայք ավելի շատ են հակված պայթող գլխի սինդրոմ ունենալուն: Սակայն այն հաստատեց, որ այս սինդրոմով տառապող մարդկանց ավելի քան մեկ երրորդի մոտ դրսևորվել է քնային կաթված: Ավելին, ապացուցվել է, որ ոմանց մոտ պայթող գլխի սինդրոմն այն աստիճանի է դրսևորվել, որ լրջորեն ազդել է այդ մարդկանց հետագա կյանքի վրա [7]:

Առաջին անգամ հիվանդությունը հայտնաբերվել է 1876 թվականին: Սայլաս Ուեյր Միտչել անունով բժիշկը այն անվանել է զգայական խանգարումներ[6]: Իսկ պայթող գլխի համխտանիշ տերմինն առաջարկվել է 1920 թվականին ուելսցի բժիշկ և հոգեբույժ Ռոբերտ Արմսթոնգ Ջոնսի կողմից[6]: Սակայն հիվանդության առավել մանրամասն և հավաստի նկարագրությունը տրվել է միայն 1989 թվականին բրիտանացի նյարդաբան Ջոն Փիրսի կողմից[8]:

Ախտանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայթող գլխի համախտանիշով տառապող մարդիկ բարձր երևակայական ձայներ են լսում քնելիս կամ արթնանալիս: Փիրսն իր հետազոտությունների ժամանակ խնդրում էր հիվանդներին մանրամասն նկարագրել, թե ինչպիսի աղմուկ են հիմնականում լսում: Հիվանդները նշում էին, որ լսում են պայթյունի, կրակոցի բարձր ձայներ, որոտ, հրավառություն, աղմուկ, որից, կարծես, գլուխդ կպայթի: Քանի որ այդ աղմուկը շատ հանկարծակի և ուժգնորեն է լսվում, հիվանդները կարող են այնպես անակնկալի գալ, որ իրենց թվա, թե ցավ զգացին: Ոմանք աղմուկը նկարագրում էին որպես սարսափելի մռնչյուն, որը կարող է սպանել ինձ: Սակայն մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում ապացուցվել է, որ հիվանդությունը չի դրսևորվում ցավով: Իհարկե, կան դեպքեր, երբ հիվանդությունը մեղմ է դրսևորվում[9]:

Բացի աղմուկից որոշ հիվանդներ նշում են նաև վախի, սթրեսի, շփոթության զգացում, հաճախասրտություն, առատ քրտնարտադրություն, շնչարգելություն[2][9][10][11]:

Այս լսողական պատրանքների հաճախականությունը տարբեր է: Որոշ հիվանդներ նշում են, որ հիվանդության սրացումը տևել է 2-4 ժամ, շաբաթական մի քանի անգամ: Անգամ գրանցվել են դեպքեր, որ մեկ գիշերվա ընթացքում հիվանդությունը դրսևորվել է յոթ անգամ նույն անձի մոտ[9]:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած որ պայթող գլխի համախտանիշի առաջացման պատճառներն անհայտ են, այժմ կան որոշ ենթադրություններ.

  • Ըստ որոշ գիտնականների պայթող գլխի համախտանիշն առաջանում է, երբ քնելիս ուղեղի տարբեր հատվածներ, ինչպես օրինակ՝ լսողական, տեսողական կամ շարժողական նեյրոները դադարում են աշխատել: Քնած ժամանակ լսողական նեյրոնները կարող են պատահաբար ակտիվանալ՝ սուր լսողական պատրանքների պատճառ հանդիսանալով,
  • Անկանոն քուն,
  • Խորը քնի խանգարումներ,
  • Վնասվածքներ միջին ականջում կամ ականջաբլթակում [3] [3]:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի դրությամբ մի շարք կլինիկական փորձարկումների արդյունքում այդպես էլ չի հաջողվել որևէ ապահով և արդյունավետ միջոց գտնել պայթող գլխի սինդրոմի բուժման համար: Միայն շատ քիչ քանակությամբ հիվանդների է հաջողվել բուժել: Բուժման ընթացում օգտագործվել են զանազան դեղամիջոցներ՝ քլոմիպրամին, նիֆեդիպին, տոպիրամատ, կարբամազեպին, մետիլֆենիդատ[1]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sharpless Brian A. (December 2014)։ «Exploding head syndrome»։ Sleep Medicine Reviews 18 (6): 489–493։ PMID 24703829։ doi:10.1016/j.smrv.2014.03.001 
  2. 2,0 2,1 Frese A., Summ O., Evers S. (6 June 2014)։ «Exploding head syndrome: Six new cases and review of the literature»։ Cephalalgia 34 (10): 823–827։ PMID 24907167։ doi:10.1177/0333102414536059 
  3. 3,0 3,1 3,2 «Exploding Head Syndrome - American Sleep Association»։ www.sleepassociation.org։ Վերցված է 2015-11-28 
  4. Sharpless Brian (December 2014)։ «Exploding head syndrome»։ Sleep Medicine Reviews 
  5. 5,0 5,1 Blom JD (2015)։ «Auditory hallucinations»։ Handb Clin Neurol 129: 433–55։ PMID 25726283։ doi:10.1016/B978-0-444-62630-1.00024-X 
  6. 6,0 6,1 6,2 Sharpless BA (2015)։ «Exploding head syndrome is common in college students»։ J Sleep Res. 24: 447–9։ PMID 25773787։ doi:10.1111/jsr.12292 
  7. Sorensen Eric (March 30, 2015)։ «‘Exploding head syndrome’ affects more young than thought»։ Washington State University։ Արխիվացված օրիգինալից-ից 19 September 2015-ին 
  8. The Parasomnias and Other Sleep-Related Movement Disorders։ Cambridge University Press։ 2010։ էջ 231։ ISBN 0-521-11157-9։ Վերցված է 2011-03-18 
  9. 9,0 9,1 9,2 Pearce J.M. (July 1989)։ «Clinical features of the exploding head syndrome»։ Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry 52: 907–10։ PMC 1031943։ PMID 2769286։ doi:10.1136/jnnp.52.7.907 
  10. Blom Jan Dirk (2009-12-08)։ A Dictionary of Hallucinations։ Springer Science & Business Media։ ISBN 9781441912237 
  11. Larner Andrew J., Coles Alasdair J., Scolding Neil J., Barker Roger A. (2011-01-19)։ A-Z of Neurological Practice: A Guide to Clinical Neurology։ Springer Science & Business Media։ ISBN 9781848829947 
  12. Feketeova Eva Feketeova (June 2014)։ «Exploding head syndrome – a rare parasomnia or a dissociative episode?»։ Sleep Medicine