Գիշերամիզություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիշերամիզություն
Տեսակհիվանդություն և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և հոգեբանություն
ՀՄԴ-9307.6 և 788.36
ՀՄԴ-10F98.0 և R32
 Nocturnal enuresis Վիքիպահեստում

Գիշերամիզություն, գիշերային անմիզապահություն, նկատվում է հատկապես երեխաների մոտ՝ քնի ժամանակ։ Հիվանդության հիմքում առավել հաճախ կենտրոնական նյարդային համակարգի միզապարկի գործունեությունը կարգավորող բաժինների գործունեության ժամանակավոր (ֆունկցիոնալ) խանգարումն է (հատկապես բնորոշ է ասթենիկ հատկանիշներով, իր ուժերին անվստահ, անկայուն բնավորությամբ որոշակի երեխաներին կամ կայուն բնավորությամբ երեխաներին)։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության պատճառ կարող են լինել միզուղիների և ողնուղեղի միզարձակման կարգավորմանը մասնակցող բաժինների անկանոն զարգացումը, միզուղիների բորբոքային հիվանդությունները և այլն։ Գիշերային անմիզապահությունն ընդհատվում է մեծ մասամբ 12-13 տարեկանում։ Պատճառները բացահայտելու համար հարկավոր է որքան հնարավոր է վաղ հետազոտել երեխային, քանի որ չափազանց կարևոր է բուժումը վաղ հասակում սկսելը։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերամիզությունը կանխելու համար անհրաժեշտ է վաղ մանկական տարիքից մշակել կամային միզարձակման ունակություն (երեխային ստիպել քնից առաջ միզել, ինչպես նաև այդ նպատակով գիշերը նրան արթնացնել)։ Խորհուրդ չի տրվում քնելուց առաջ մեծ քանակությամբ հեղուկ ընդունել։ Կարևոր նշանակություն ունի կանոնավոր կազմակերպված օրվա ռեժիմը, հոգեկան հույզեր առաջացնող իրադրության բացառումը, ընտանեկան հանգիստ պայմանների ապահովումը, օրգանիզմի կոփումը։ Անկողինը թրջելու համար երեխային պատժելն անթույլատրելի է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։