Մասնակից:MarieBeg/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրիքի
Թրիքին 2009 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Tricky
Ի ծնե անունԷդրիան Նիկոլաս Մաթիուս Թոուս
Նաև հայտնի է որպեսԹրիքի Քիդ, Թրիքի Ռոք
Ծնվել էԲրիսթոլ,Անգլիա
ԵրկիրՄեծ Բրիտանիա
ԺանրերԹրիփ հոփ[1][2], էլեկտրոնային երաժշտություն[3], Ալտերնատիվ հիփ-հոփ[4]
Մասնագիտությունպրոդյուսեր, երաժիշտ,վոկալիստ,դերասան
ԼեյբլFalse Idols, Domino,Epitaph,Island
ԿապվածՈւայլդ Բանչ,Դեյմ Գրիս, Դիջեյ Մագզ, Մեսիվ Ըթաք, Մարկ Սթյուարթ, Մարթինա Թոփլի-Բըրդ
Կայքtrickysite.com

Էդրիան Նիկոլաս Մաթյու Թոուս[5] (անգլ.՝ Adrian Nicholas Matthews Thaws, հունվարի 27, 1968) հայտնի Թրիքի բեմական կեղծանվամբ, անգլիացի պրոդյուսեր [6], ռեփեր և դերասան[7]: Ծնվելով ու կյանքի վաղ շրջանն անց կացնելով Բրեսթոլում ՝ նա սկսեց իր կարիերան որպես համագործակցող և ռեփփեր/պրոդյուսեր, հայտնի է որպես Մեսիվ Ըթեք խմբի հիմնադրող ՝ Ռոբերտ դել Նայեի, Գրենթ Մարշալի ու Անդրյու Վաուլզի մասնակցությամբ: Նա 1995 թվականին սկիզբ դրեց իր սոլո կարիերային «Maxinquaye» դեբյուտային ալբոմով: Ալբոմի թողարկումը մեծ համբավ շնորհեց Թրիքիին և նշանավորեց երկարատև համագործակցություն վոկալիստ Մարթինա Թոփլի-Բըրդի հետ: 1996 թվականին թողարկեց ևս 4 ստուդիո ալբոմ ՝ ներառյալ «Pre-Millenium Tension»-ը ու «Nearly God»-ը: 2000 թվականից ի վեր թողարկել է 9 ստուդիո ալբոմ, վերջինը ՝ «Fall to pieces» (2020): 2016 թվականին նա մի քանի անգամ ելույթ է ունենում Մեսիվ Ըթաքի համերգներին ՝ միաժամանակ շարունակելով իր սոլո կարիերան: Թրիքին թրիփ հոփ երաժշտության հիմնադիրն է, նրա ստեծագործությունները առանձնանում են մութ, բարդ երաժշտական ոճով, որը մեկտեղում է տարբերվող մշակութային ազդեցություններն ու ժանրերը ՝ ներառյալ հիփ-հոփը, ալտերնատիվ ռոքը և ռագան [8]: Իր կարիերայի ընթացքում Թրիքին համագործակցել է մեծ թվով արտիստների հետ, նրանց թվում ՝ Թերրի Հոլի, Բյորկի, Գրեյվդիգազի, Գրեյս Ջոնսի, Փի Հարվիի [1] ու Էմել Մաթլութիի[9]:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրիքին ծնվել է Բրիսթոլի հարևանությամբ գտնվող Նոլ Վեսթում ջամայկացի հոր և խառնածին անգլո-գայանացի մոր ընտանիքում: Նրա մոր՝ Մաքսին Քուայեի մահվան պատճառը կա՛մ ինքնասպանությունն էր, կա՛մ էպիլեպսիա հիվանդությունը, երբ Թրիքին դեռևս 4 տարեկան էր [2][10]: Նրա հայրը ՝ Ռոյ Թոուսը, աշխատում էր ստուդիո 17-ի հնչյունային համակարգում իր եղբոր ՝ Ռուպերտի, ու հոր՝ Հեկտորի հետ[11]: Բրիսթոլի երաժիշտ Բանի Մարեթը 2012 թվականինին նշում է. «Այդժամ այն ամենահռչակավոր հնչյունային համակարգն էր Բրիսթոլում»[12][13]:

Թրիքին ծանր մանկություն է ունեցել Նոլ Վեսթում ՝ [14]Հարավային Բրիսթոլի տնտեսապես աղքատ շրջանում[15]: Վաղ տարիքից ներգրավվում է հանցավոր կյանքի մեջ [14] ու միանում ավազակախմբի, որը զվաղվում էր մեքենաների գողությամբ, կողոպուտով ու անկարգությամբ [16]: Թրիքին իր երիտասարդ տարիներն անց է կացրել տատի խնամքի ներքո,որը մեղմ էր վերաբերվում Թրիքիի դպրոց գնալու փոխարեն հին,սարսափ ֆիլմեր դիտելուն: 15 տարեկանում նա սկսեց երգի բառեր գրել. «Ես սիրում եմ ցնցել, սիրում եմ պարել, սիրում եմ, երբ գեղեցիկ աղջիկները հանում են իրենց տաբատները» , MixMag, 1996: 17 տարեկանում նա որոշ ժամանակ անց է կացնում բանտում այն բանից հետո, երբ գնում է 50 ֆունտանոց կեղծված ստացական իր ընկերոջից, որը մի փոքր ուշ տեղեկացնում է ոստիկանությանը դրա մասին: Թրիքին հարցազրույցներից մեկում այսուհետև հայտարարում է. «Բանտում ամեն բան հրաշալի էր: Ես երբեք չեմ վերադառնա» [17]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1987-94: Ուայլդ Բանչ, Մեսիվ Ըթեք[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականների կեսին Թրիքին ծանոթացավ Դիջեյ Միլոյի հետ ու միասին սկսեցին աշխատել Սաունդ Սիսթեմում, որն անվանեցին «Ուայլդ Բանչ», որը 1987 թվականին վերանվանվեց «Մեսիվ Ըթեք»: Նա ստացավ «Թրիքի Քիդ» կեղծանունը և 18 տարեկանում դարձավ Ֆրեշ 4-ի անդամ ՝ ռեփ խումբ ստեղծված Ուայլդ Բանչի կողմից: Նա նաև ռեփ կատարումներով հանդես եկավ Մեսիվ Ըթեքի դեբյուտային «Blue Lines»(1991) ալբումում [18] :

1991 թվականին նախքան Մեսիվ Ըթեքի «Blue Lines» ալբոմի թողարկումը նա ծանոթավ Մարթինա Թոփլի-Բըրդի հետ Բրիսթոլում: Որոշ ժամանակ անց վերջինս հայտնում է Թրիքիին ու Մարկ Ստյուարթին իր երգելու շնորհի մասին: Չնայած Մարթինան դեռևս 15 տարեկան էր, սակայն իր «honey-coted vox»-ը տպավորել էր Թրիքիին ու Ստյուարթին, ու նրանք ձայնագրեցին «Aftermath» անվամբ երգ[19] (Թեպետ «The Face '95»-ը նշում է,որ միասին ձայնագրած առաջին երգը կոչվում էր «Shoebox»): Թրիքին «Aftermath»-ը ներկայացրեց Մեսիվ Ըթեքին, սակայն նրանք տպավորված չէին այդ երգով: Այնումենայնիվ, 1993 թվականին նա որոշում կայացրեց այդ երգի մի քանի հարյուր վինիլային օրինակներ թողարկել: Երգի մեջ փոփոխություններ կատարեց այնքան, որ թողեց միայն «բասային գիծը և սուլոցը»(NME 1994): 1995 թվականին «Ուայթ Լեյբլը»-ը պայմանագիր կնքեց «Այլընդ Ռեքըրդս»-ի հետ Թրիքիի համար, և Թրիքին սկսեց ձայնագրել իր առաջին սոլո ալբոմը ՝ «Maxinquaye»[20]:

1995-2001 : Սոլո առաջընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրիքին 2008-ի ելույթի ժամանակ

Թրիքին դուրս եկավ Մեսիվ Ըթեքից, որպեսզի թողարկի իր դեբյուտային ալբոմը ՝ «Maxinquaye»-ն՝ իր, Մարկ Սանդերսի ու հայտնի երգչուհի Մարթինա Թոփլի-Բըրդի համատեղ արտադրությամբ [19] The album was successful and Tricky consequently attained international fame, something he was notably uncomfortable with.[21]: Ալբոմը հաջողակ էր և հետևաբար Թրիքին ստացավ միջազգային հռչակ. մի բան, որին նա սովոր չէր: «Maxinquaye» ալբոմի դիտարկումը Ռոլին Սթոունի կողմից. ՝ «Թրիքին լափլփեց ամեն ինչ ՝ ամերիկյան հիփ-հոփից ու սոուլից մինչև ռեգի ու 80-ականների բրիտանական ռոքի ավելի մելանխոլիկ տրամադրություններ»[22]:

Հեղինակներ Դեյվիթ Հեսմոնդալֆն ու Քասփար Մելվիլը «Global Noise: Rap and Hip-Hop Outside the USA» գրքում գրեցին. ՝ «Թրիքին իր պարտքը ցույց տվեց հիփ-հոփ գեղագիտությանը ՝ վերականգնելով նմուշներ ու մասեր թե՛ հարգարժան սև երաժշտությունից (Փաբլիք Էնըմի բենդ), թե՛ անճաշակ փոփից (մեջբերում Դեյվիդ Քեսիդիի «How Can I Be Sure?»-ից)[23]: Ինչպես Ռոլին Սթոնի հոդվածը հետագայում բացատրում է, Թրիքին ստեղծեց «պարային երաժշտության մերկուրիական ոճ, որն անմիջապես գտնում է իր ուղին» [22]:

Թրիքիին չհաջողվեց ավարտին հասցնել մի շարք երգերի խոսքեր Մեսիվ Ըթեքի «Protection» ալբոմի համար, ուստի նա «Maxinquaye»-ի համար գրված բառերը նվիրեց բենդին:Այսպիսով,երկու ալբոմներում էլ տեղ են գտել միանման խոսքերով երգեր՝վերնագրված «Overcome» և «Hell is Round the Corner» «Maxinquaye» ալբոմում և «Karmacoma» ու «Eurochild» «Protection» ալբոմում համապատասխանաբար: Թրիքիի համար դժվար էր առերեսվել Maxinquaye-ի մեծագույն հաջողությանը և հետագայում նա խուսափեց առաջին ալբոմի սոլային հնչյուններից,որպեսզի ստեղծի երաժշտության սաստիկ ու ագռեսիվ փանկ ոճ:

1996 թվականին Նանե Չերին և Բյորկը երկրորդական դերով հանդես եկան Թրիքիի երկրորդ «Nearly God» ալբոմում[19]: Ալբոմը բացող համարը փրի-թրիփ-հոփ ժանրին պատկանող «Tattoo» երգի Շուզի Էնդ Դը Բանշիզի [24] կողմից արված քավըր տարբերակն էր, որը ոգեշնչել էր Թրիքիին,երբ նա զարգացնում էր իր ոճը[25]:

2001 թվականին Թրիքին հայտնվեց «Տասներեք Ուրվականներ»-ի ֆիլմերգում «Excess» երգով, որում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Ըլենիս Մորիսետին իր 2 կրկներգերով: 2002 թվականին նույն երգը հայտնվեց նաև «Անիծյալների Թագուհի» ֆիլմի սաունտրեկում:

2002-11: «Mixed Race» և այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրիքին Էն Մյուզիք փառատոնին

Թրիքիի ստուդիո ալբոմը ՝ «Knowle West Boy»-ը թողարկվեց Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում 2008 թվականի հուլիսին ու ԱՄՆ-ում 2008 թվականի սեպտեմբերին: Ալբոմի առաջին սինգլը «Council Estate»-ն էր, որում արտիստն հանդես է գալիս որպես սոլո վոկալիստ. ՝ «Սա առաջին սինգլն է, որում հադնես եմ գալիս միայն իմ վոկալով: Ես չէի կարող շշնջալ այդ երգը: Ես պետք է պոռթկայի և բարձր, ճչացող վոկալ ցուցադրեի: Ես ուզում էի դրա առաջամարտիկը լինել» [26]: The Skinny-ին 2008 թվականի հուլիսին տված հարցազրույցում Թրիքին նշեց, որ «Knowle West Boy»-ը առաջին ալբոմն էր, որի համար նա որոշել էր հանդես գալ որպես համապրոդյուսեր: Նախկին կիթառահար Բեռնարդ Բաթլերը Թրիքիի նախնական ընտրությունն էր, սակայն, սիրահարված Բաթլերի տեխնիկական հզորությամբ ՝ Թրիքին ավարտում է ալբոմը ՝ ամբողջովին վերաձայնագրելով ողջ նյութը[27]:

Թրիքին իր ՝ 1995 թվականի դեբյուտային ալբոմը ՝ «Maxinquaye»-ն, 2009 թվականի դեկտեմբերի 8-ին վերաթողարկվում է բոնուսային 13 երգից բաղկացած սկավառակով ՝ հանդես բերելով «B-Sides»-ը,«outtake»-ը և 7 նախկինում չթողարկված երգերի միքսեր, ինչպիսիք են «Overcome»-ը,«Hell is Round The Corner»-ը և «Black Steel»[28]:

2009 թվականի դեկտեմբերին լրատվամիջոցները զեկուցում են, որ Մեսիվ Ըթեքը Փարիզում հանդիպեց Թրիքիին և խնդրեց նրան աշխատել մի նախագծի վրա,այդ առիթով Դեդի Ջին ասաց. «Թվում է, թե ամեն ինչ հրաշալի է մեր ու Թրիքիի միջև: Բավականին լավ գիտի հանրությունը, թե որքան լավ ենք մենք ու Թրիքին իրար հասկանում, այդպես չէ՞: Դա այդքան էլ այդպես չէ. որոշ բաներ են փոխվել: Որոշ բաներ այլևս առաջվանը չեն: Մենք Թրիքիին մի քանի շաբաթ առաջ տեսել ենք Փարիզում, և դա բավականին հաճելի հանդիպում էր 5 կամ 6 տարի անց» [29]: Թրիքին համաձայնեց ձայնագրվել բենդի հետ, այնուհետև նա 2013 թվականի հունիսին տված հարցազրույցում բացահայտեց, որ «Մի քանի երգեր կան, որոնք լավն են և որոնք իսկապես հրաշալի են, անկեղծ ասած»: Այնուամենայնիվ, Թրիքին նաև հունիսին հայտնեց, որ նա այլևս չէր կարողանում 2,3 օրից ավել աշխատել Մեսիվ Ըթեքի հետ ու բնութագրեց բենդի անդամ Դեդի Ջիին որպես «շատ գոռոզ մեկը»[30]:

Թրիքիի 9-րդ ալբոմը ՝ «Mixed Race»-ը, թողարկվեց 2010 թվականի սեպտեմբերի 27-ին, որի առաջին սինգլը վաճառքի հանվեց օգոստոսի 23-ին: Ալբոմը ներառում է կատարումներ Ֆրենքի Ռայլիի, Թիրի Լինի, Բոբի Ջիլեսփիի, Հեմըդուշի, Բլեքմենի ու Թրիքիի կրտսեր եղբոր ՝ Մերլըն Թոուսի կողմից[11]:

2011 թվականի հունիսին Թրիքիի լեյբլ «Brownpunk»ը մեկ երգի համար պայմանագիր ստորագրեց մեքսիկական Մայ Բլեք Հարթ Մըշին բենդի հետ. «Իթ Բիթս Լայք Դիզ», որը Թրիքին համատեղ ստեղծել է նրանց հետ[31]: Մայ Բլեք Հարթ Մըշին բենդը այնուհետև հրավիրվել է լեյբլի կողմից, որպեսզի Maxinquaye ալբոմի մի երգի քավըր տարբերակը կատարի Browpunk-ի ցուցակի քավըրների ալբոմի համար,բենդն ընտրեց «Hell Is Round the Corner»-ը: «It Beats Like This»-ը թողարկվեց 2013-ի ապրիլին բենդի կողմից:

Թրիքին ստեղծեց ռեփեր Օմնիի ալբոմը IamOmni, որը հանրությանը ներկայացվեց 2011-ի օգոստոսի 30-ին,որպես անվճար ներբեռնում Օմնիի պաշտոնական կայքում:

2011-այժմ:False Idols,կյանքի իրադարձություններ,Ununiform[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-ի հունիսի 26-ին Թրիքին Բեյոնսեի հետ հանդես եկավ Գլեսթոնբըրիի բրգաձև բեմում «Baby Boy» երգով, հետագայում նա հայտարարեց, որ նա ապշած էր իր կատարումով ՝ ասելով, որ «Ես երբեք այդքան անհանգիստ չեմ եղել. Մարմինս սառել էր»[32]:

2012 թվականի ապրիլին Թրիքին Մեծ Բրիտանիայում, այդ թվում նաև առաջին անգամ իր ծննդավայր Բրիսթոլում կատարեց «Maxinquaye»-ն Մարթինա Թոփլի-Բըրդի հետ: Ելույթները առանձնանում էին կանոնավոր ընդհատումներով Թրիքիի կողմից, այդ ելույթների ժամանակ նա իր հետ բերում էր իր կրտսեր եղբորը ՝ Մերլըն Տաոսին, որպեսզի վերջինս ռեփ կարդա բեմի վրա տեղացի ռեփերների հետ և ոգեկոչի լսարանին բեմ բարձրանալ: Մանչեսթրի համերգի դիտարկումն այն էր, որ միջոցառումը անկազմակերպ էր, քանի որ Թրիքին հաճախ էր հեռանում բեմից, շարունակաբար մոռանում բառերը ՝ մնացած երգերի կատարումները թողնելով Թոփլի-Բըրդին, հանգեցնելով ամբոխի բղավոցներին և նրան, որ շատերը վաղ հեռանում էին միջոցառումից Թրիքիի կրկնվող վարքագծի պատճառով[33]:

2013 թվականի փետրվարին Թրիքին հայտարարեց նոր ալբոմի թողարկման մասին ՝ «False Idols»: Ալբոմը շարունակությունն է իր 2010 թվականի «Mixed Race»-ի,որում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Փիթըր Սիլբըրմենը, Ֆիֆի Ռոնգը, Նեկան: Թրիքին հայտարարություն արեց ալբոմի վերաբերյալ. ՝ «Ես պաշտում եմ այս նոր ալմոբի յուրաքանչյուր երգը: Ինձ հետաքրքիր չէ ՝ մարդիկ կհավանեն, թե ոչ: Ես անում են այն, ինչ ուզում եմ անել, այն, ինչ արեցի իմ առաջին ձայնագրության հետ: Դա ինձ դարձրեց այն, ինչ սկզբում էի: Ինձ համար միևնույն է, եթե մարդիկ դա չհավանեն, որովհետև ես այնտեղ եմ, ուր նախկինում էի»[34]:

2014 թվականի գարնանը հայտարարվեց, որ Թրիքին մինչև 2014 թվականի ամառ Եվրոպայով մեկ ելույթ է ունենալու մի շարք փառատոների ՝ ներառելով Քընթրոլ Դեյը Ռումինիայում, Քուլող Քաֆեի փառատոնը Բելգիայում, Փոսթիվուս փառատոնը Լատվիայում և Գելթրես Փարքլենդս Ֆեսթիվըլ փառատոնը Անգլիայում:

Թրիքին 2014 թվականի հունիսին հայտնեց նոր ալբոմի մասին ՝ վերնագրված «Adrian Thaws»: Այն թողարկվել է 2014-ի սեպտեմբերի 8-ին[35]: «Skilled Mechanics»-ը թողարկվել է 2016-ի հունվարին[36]: Նույն ամսում թողարկվեց մի երգ, որը Թրիքին գրել էր Մեսիվ Ըթեքի 3D-ի հետ [37]:

Նրա 13-րդ պաշտոնական ալբոմը ՝ «Ununiform»-ը,թողարկվեց 2017 թվականի սեպտեմբերի 22-ին և առանձնացավ Էյժա Արջենթոյի, Էվըլըն Լըրքսի, և Մարթինա Թոփլի-Բըրդի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Հոլի «Doll Parts» երգի քավըր տարբերակով[38]:

Բլինքը ` Bonnier Books UK-ի տպագրիչ, ձեռք է բերել Թրիքիի ինքնակենսագրությունը: Գիրքը խմբագրիչից պատվիրելով ՝ Քերի Շարփը ձեռք բերեց K7-ից համաշխարհային իրավունք(երաժշտական անկախ կազմակերպություն, որի գլխավոր շենքը գտնվում է Բեռլինում, որտեղ Թրիքին հիմա ապրում է)[37]: Գիրքը հիմա վերնագրված չէ և կվաճառվի 20 £-ով 2019-ի հոկտեմբերին [39]:

Նրա մինի ալբոմը ՝ «20,20»-ը, թողարկվեց 2020 թվականի մարտի 6-ին: Նրանում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Lonely Dancer» երգը ՝ ձայնագրված երգչուհի Անիկայի հետ[40]: Նա նախկինում աշխատել է Բիքի հետ 2010թվականին[41]: Թրիքիի հաջորդ ալբոմը ՝ «Fall to Pieces»-ը, պլանավորված է թողարկվել սեպտեմբերին[42]:

Լրատվամիջոցների մտահոգություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրիքին Բարսելոնայի ելույթի ժամանակ

Թրիքին_Բարսելոնայի_ելույթի_ժամանակ,2008_թվական]] Երբ «Pre-Millenium Tension»-ը թողարկվեց 1996 թվականին, Թրիքին զայրացած էր բրիտանական մամուլով, մասնավորապես The Face ամսագրի կողմից գրված հոդվածներով: «The Face»-ը հավատացած էր, որ «Maxinquaye»-ն ավելի շատ դուետ էր, քան solo նախագիծ[43]: «The Face»-ը հրապարակեց մի հոդված ՝ հայտարարելով, որ վոկալիստ Մարթինա Թոփլի-Բըրդըը պետք է միայնակ մեծացներ երեխային, որի հայրը Թրիքին էր[44]:

Թրիքին նաև մտհոգված էր մեդիայի ռասայական կարծրատիպերով[45]: «The Naked & Famous» փաստավավերագրական ֆիլմում նա պնդում էր, որ լուսանկարիչները կամենում էին, որ նա լուսանկարներում խոժոռվի: Նա «The Big House» ամսագրում ավելի մեղմ դեմքի արտահայտությամբ է: «Tricky Kid» երգում նա գրում էր. ՝ «Քանի դեռ դուք համեստ եք,թույլ տվեք ձեզ ջունգլիի արքա զգալ»:

Իր ստեղծագործություններում նա խառնակում է հիփ-հոփում առկա պարզ գենդեռային սահմանումները: Չնայած իր դեբյուտային ալբումի ՝ «Maxinquaye»-ի ծանր ազդեցությանը, որ նա վերցրել է ամերիկյան հիփ-հոփից, նա պայքարում է տիպիկ գենդեռային դրսևորումների դեմ. օրինակ իր ալբոմի նկարի մի կողմում կնոջ պես հագնվելով[46]:

Այլ նախագծեր և ֆիլմային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրիքին երկրորդական դերերով է հանդես եկել մի շարք ալբոմներում ՝ ներառյալ «Live»-ի 5-րդ ստուդիո ալբոմը ՝ «V.»: Այս համագործակցության շնորհիվ Թրիքին և Լայվի գլխավոր երգիչ Էդ Քոուոլչիքը ընկերացան, նույնիսկ Քոուոչիկն իր վոկալով ամբողջացրեց «Evolution Revolution Love» երգը Թրիքիի «Blowback» ալբոմից:

Թրիքին նաև բազմաթիվ ֆիլմերում է հանդես եկել: Նա 1997 թվականին Լյուկ Բեսոնի «Հինգերորդ Տարրը» ֆիլմում կարևոր դեր է ստանձնել ՝խաղալով «Աջ-թևի» կերպարը չար բիզնեսմեն պրն.Զորգի մոտ [18]:

2004 թվականի Օլիվիե Ասսայայի «Մաքրություն» ֆիլմում է նաև խաղացել, մեծ դեր է ունեցել երաժշտության տեսահոլովակի «Parabol/Parabola»-ի համար ՝ Թուլի կողմից ստեղծված: Ասեկոսեներ էին պտտվում, թե Թրիքին փոքրիկ դերով հանդես է եկել Ջոն Վուի 1997 թվականի «Առանց դեմքի» ֆիլմում, սակայն նա ժխտել է այդ լուրը, թեպետ նրա սինգլը ՝ «Christiansands»-ը, ֆիլմում նկատելի է [47]: Թրիքին նաև հանդես է եկել որպես ֆինն երաժիշտ, ով սիրում և վերջ է դնում սիրային հարաբերությունները գլխավոր կերպարի ՝ Լիննի հետ ամերիկյան «Ընկերուհիներ» սիթքոմում:

2001 թվականին Թրիքին օնլայն գովազդներում է երևան գալիս «We Deliver» վեբ շարքի համար,որը Նյու Յորքում կանեփ առաքող ծառայության մասին էր: Չնայած նա ոչ մի կադրում չի երևում, գովազդում կարծես թե նա է հաճախորդը[48]:

«Brown Punk» անվամբ ձայնագրական լեյբլի հիմնումը հայտարարվեց 2007 թվականի կեսերին, որը համագործակցություն էր Թրիքիի ու «Island Records»-ի գործադիր տնօրեն Քրիս Բլեքուելի հետ: Այդժամ Թրիքին ասաց. ՝ « «Brown Punk»-ը իրենից ներկայացնում է մի դրական շարժում, որտեղ դուք կգտնեք ինտելեկտուալներին աշխատող դասակարգի հետ, ռոքը ռեգիի հետ միախառնված և ինդին էմոյի հետ պարուրված»: Դըրթին, Գասփը, Լեդ Բլեք մեքսիկական բենդը, Մայ Բլեք Հարթ Մըշինը բոլորը պայմանագիր կապեցին լեյբլի հետ, սակայն 2013 թվականի հոկտեմբերից լեյբլը կարծես թե ակտիվ չէ[49][50]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրիքին պնդում էր, որ նա «շատ բաների միջով է անցել». ՝ «Ես տեղափոխվել եմ մի ընտանիքից մյուսը, մինչև 16 տարեկանը երբեք չեմ մնացել միևնույն տանը, ուր ծնվել եմ...Դա նորմալ չէ:Այս ամենը կապված է իմ դաստիարակության հետ…Ինչ-որ տեղ մնալ 3 տարի, այնուհետև գնալ ուրիշ տեղ կրկին 3 տարի...Հորեղբայրներս սրիկաներ են: Այս ամեն ինչը..Ես բավականին դիսֆունկցիոնալ ընտանիք ունեմ..Չգիտեմ, թե ինչու են իմ ընտանիքում մայրերը թողնում երեխաներին տատիկների հոգածությանը» [51]:

Թրիքին հորական կողմից 14 հարազատ քույրեր/եղբայրներ ունի[52]:

Թրիքին կարճատև սիրավեպ է ունեցել իսլանդացի երգիչ, երգերի հեղինակ Բյորկի հետ 1990-ականներին: Երբ 2013 թվականի կեսերին հարցնում էին զույգին սիրավեպի մասին, Թրիքին պատասխանում էր. ՝ «Ես լավը չէի Բյորկի համար, ես համապատախան չէի նրան: Ես կարծում եմ, որ նա ուշադիր էր իմ նկատմամբ, նա իմ մասին հոգ էր տանում, այդպես չէ՞»[53]: 1998 թվականի սկզբին Նա նաև կարճատև ամուսացել էր Կարմեն Էյոգոյի հետ Լաս Վեգասում[54]:

Թրիքին ունի մեկ դուստր Մինա Մեյզին ՝ ծնված 1995 թվականի մարտի 19-ին, նրա մայրը Մարթինա Թոփլի-Բըրդն է, երաժիշտ, ում հետ Թրիքը ծանոթացել է, երբ Թոփլին նստած է եղել Թրիքի տան մոտ: Մեյզին դեպրեսիայով էր տառապում, նա ինքնասպանություն է գործել 2019 թվականի մայիսի 8-ին: Դստեր մահվան մասին Թրիքին ասել է. ՝ «Թվում է, թե մի աշխարհում եմ գտնվում, որը գոյություն չունի ՝ իմանալով, որ այլևս ոչինչ նույնը չի լինի: Ոչ մի բառ կամ տեքստ չի կարող իրապես բացատրել, թե որքան դատարկ է հոգիս»[55]:

2015 թվականին Թրիքին տեղափոխվել և ապրում է Բեռլինում, Գերմանիա [56]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ալբոմ Առավելագույն հորիզոնական Վաճառքներ Սերտիֆիկացում
(Երաժշտական ստեղծագործությունների սերտիֆիկացում)
ՄԲ
ԱՄՆ
Ավստրիա
[57]
Ավստրիա Բելգիա
(Fl)
Բելգիա
(WA)
Կանադա Ֆրանսիա
[58]
Նիդերլանդներ Նորվեգիա
[59]
Շվեդիա
[60]
Շվեյցարիա
[61]
1995 «Maxinquaye» 3 48 53
1996 «Nearly God» 10 77 37
«Pre-Millennium Tension» 30 140 63
1998 «Angels with Dirty Faces» 23 84 35 32 69 14 38 54
1999 «Juxtapose»
(with DJ Muggs and Dame Grease)
22 182 49 35 38 8 35
2001 «Blowback» 34 138 28 5 27 29 16 43 29 33
2003 «Vulnerable» 88 86 67 21 28 22 43 29 27
2008 «Knowle West Boy» 63 147 93 35 35 89 31 86 29 25
2010 «Mixed Race» 118
[64]
61 69 33 99
2013 «False Idols» 66 149 34 17 43 93 30
2014 «Adrian Thaws» 107
[65]
44 47 54 63
2016 «Skilled Mechanics»
(featuring DJ Milo and Luke Harris)
156 120
2017 «Ununiform» 114 52 127
[66]
47
2020 «Fall to Pieces»[42] 69

Սինգլներ և մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993–2000[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Երգ UK
[67]
AUS
[57]
FRA
[58]
IRE
[68]
SWE
[69]
Ալբոմ
1994 «Aftermath» 69 154 «Maxinquaye»
«Ponderosa» 77
1995 «Overcome» 34
«Black Steel» 28 101
«The Hell E.P.» (vs. The Gravediggaz) 12 112 27
«Pumpkin» 26
«I Be The Prophet EP» (as Starving Souls) 66[70] «Nearly God»
1996 "Poems" (as Nearly God) 28[71] 60
«Grassroots EP» (US only) «EP only»
«Christiansands» 36 128 «Pre-Millennium Tension»
1997 «Tricky Kid» 28
«Makes Me Wanna Die» 29 125
1998 «Money Greedy» 25 89 «Angels with Dirty Faces»
«Broken Homes» 56
«6 Minutes» (US only)
1999 «For Real» 45 «Juxtapose»
«Bom Bom Diggy / Hot Like A Sauna» (UK promo only)
2000 «Mission Accomplished EP» 83 «EP only»
"—" denotes releases that did not chart or were not released in that country

2001–այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Երգ ՄԲ Ֆրանսիա
[58]
Նիդերլանդներ
[72]
Բելգիա
(FLA)

[73]
ԱՄՆ
[74]
Ալբոմ
2001 «Evolution Revolution Love» 79 35 «Blowback»
2002 «You Don't Wanna»
«Mixed Up Faces» (as Rico vs. Tricky) «Single only»
2003 «Antimatter» 97[75] «Vulnerable»
«How High»
2008 «Council Estate» «Knowle West Boy»
«Slow»
2009 «Puppy Toy»
«C'mon Baby»
2010 «Murder Weapon» 76 «Mixed Race»
«Ghetto Stars»
2011 «Time to Dance»
«Mediate» (INXS featuring Tricky) «Mediate: The Ralphi Rosario Remixes»
2013 «Nothing's Changed» «False Idols»
«Nothing Matters» 39
«Parenthesis»
2014 «Bejing to Berlin» (featuring Ivy) «Skilled Mechanics»
2020 «20,20»
"—" denotes releases that did not chart or were not released.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Stephen Thomas Erlewine. «Tricky | Biography & History». AllMusic. Վերցված է 10 April 2016-ին.
  2. 2,0 2,1 «Interview with Tricky». The Guardian. Վերցված է 18 October 2014-ին.
  3. Flick, Larry (15 February 1997). «Electronic Music Rises From Underground». Billboard. Vol. 109, no. 7. Վերցված է 16 December 2016-ին.
  4. Boles, Benjamin (11 September 2014). «Tricky – Adrian Thaws». NOW Toronto. Վերցված է 15 December 2016-ին.
  5. Dave Simpson. «Tricky: 'I don't believe that death exists'». The Guardian. Վերցված է 10 April 2016-ին.
  6. «Tricky Interview | The End». Endclub.com. Արխիվացված է օրիգինալից 23 February 2012-ին. Վերցված է 3 April 2012-ին.
  7. Ray, Ray, ed. (2012). Alternative, Country, Hip-Hop, Rap, and More: Music from the 1980s to Today. Britannica Educational Publishing. էջ 146. ISBN 978-1615309108.
  8. Erlewine, Stephen Thomas. «Tricky – Juxtapose». AllMusic. Վերցված է 13 December 2015-ին.
  9. Hudson, Alex (9 May 2014). «Tricky '54U' EP». exclaim.ca. Վերցված է 20 January 2015-ին.
  10. «Tricky – Maxinquaye (album review )». Sputnikmusic. 12 September 2013. Վերցված է 10 April 2016-ին.
  11. 11,0 11,1 Tim Adams (19 September 2010). «Tricky: 'I can still be really dark in my mind'». The Guardian. Վերցված է 24 June 2013-ին.
  12. Alex Cater (January 2012). «BUNNY MARRETT». Bristol Archive Records. Վերցված է 27 August 2013-ին.
  13. «Tricky [biography]». Moon-palace.de. Վերցված է 24 August 2014-ին.
  14. 14,0 14,1 Strong, Martin Charles (2006). The Essential Rock Discography. Canongate U.S. էջ 1118. ISBN 978-1841958606.
  15. Frisckis-Warren, Bill (2006). I'll Take You There: Pop Music and the Urge for Transcendence. A&C Black. էջ 107. ISBN 978-0826419217.
  16. Shields, Andy (2003). «Tricky». In Buckley, Peter (ed.). The Rough Guide to Rock. Rough Guides. էջ 1101. ISBN 978-1843531050.
  17. «Tricky [biography]». Moon-palace.de. Վերցված է 18 December 2010-ին.
  18. 18,0 18,1 Massive Attack: Out Of The Comfort Zone: Amazon.co.uk: Melissa Chemam: 9781910089729: Books. Կաղապար:ASIN.
  19. 19,0 19,1 19,2 Colin Larkin, ed. (1997). The Virgin Encyclopedia of Popular Music (Concise ed.). Virgin Books. էջ 1191. ISBN 1-85227-745-9.
  20. «Tricky (musician)( Adrian Nicholas Matthews Thaws ) Total collection of 19 albums 227 lyrics». Mojim.com. Վերցված է 5 February 2018-ին.
  21. Lynskey, Dorian (18 April 2012). «Culture Music Tricky Tricky: 'I thought I'd be an underground artist. I was not ready'». The Guardian. Վերցված է 19 April 2012-ին.
  22. 22,0 22,1 "Album Reviews: Tricky – Maxinquaye", Ռոլին Սթոուն, փետրվարի 2,1998. Արխիվացված 25 Մայիս 2009 Wayback Machine
  23. David Hesmondhalgh and Caspar Melville, "Urban Breakbeat Culture: Repercussions of Hip-Hop in the United Kingdom," in Global Noise: Rap and Hip-Hop Outside the USA (Middletown, CT: Wesleyan University Press, 2001), 104–105.
  24. Boyd, Brian. "He Be The Prophet". The Irish Times. 24 May 1996. Retrieved 12 October 2015.
  25. «Tricky | Similar Artists». AllMusic. Վերցված է 10 April 2016-ին.
  26. Amrit Singh (27 May 2008). «New Tricky Video – "Council Estate"». Stereogum. SpinMedia. Վերցված է 24 June 2013-ին.
  27. Dave Kerr (30 July 2008). «Tricky: Real Gone Kid». The Skinny. Վերցված է 14 August 2011-ին.
  28. «Tricky – Maxinquaye». Discogs.com. 2013. Վերցված է 24 June 2013-ին.
  29. Georgie Rogers (8 December 2009). «Massive Attack and Tricky make up». BBC News. Վերցված է 24 June 2013-ին.
  30. Tom Mann (12 June 2013). «Tricky on Massive Attack, Bjork, Obama and false idols». FasterLouder. FasterLouder Pty Ltd. Արխիվացված է օրիգինալից 15 June 2013-ին. Վերցված է 24 June 2013-ին.
  31. Caballero, Jorge (13 August 2012). «My Black Heart Machine lanzará en septiembre su primer EP: Little Tragedies». La Jornada. Վերցված է 21 October 2013-ին.
  32. «Tricky | Tricky Was Mortified By Ill-fated Beyonce Duet». Contactmusic.com. 30 April 2012. Վերցված է 1 June 2013-ին.
  33. «Tricky featuring Martina Topley Bird. Manchester Academy 2». Louder Than ar. May 2012. Վերցված է 9 September 2017-ին.
  34. Minsker, Evan (27 February 2013). «Tricky Announces New Album False Idols, Shares Track "Nothing's Changed"». Pitchfork. Վերցված է 27 February 2013-ին.
  35. Gordon, Jeremy (30 June 2014). «Tricky Announces New Album Adrian Thaws, Shares "Nicotine Love"». Pitchfork. Վերցված է 7 July 2014-ին.
  36. David Jeffries (22 January 2016). «Skilled Mechanics – Skilled Mechanics, Tricky | Songs, Reviews, Credits». AllMusic. Վերցված է 10 April 2016-ին.
  37. 37,0 37,1 https://www.factmag.com/2016/01/28/massive-attack-ritual-spirit-ep/
  38. Cardew, Ben (20 September 2017). «Tricky: ununiform». Pitchfork. Վերցված է 20 September 2017-ին.
  39. «Blink acquires the 'fascinating and moving' autobiography of Tricky». Bonnierbook.co.uk. 12 March 2019.
  40. Roberts, Christopher. «Tricky Announces New EP, Shares New Song "Lonely Dancer" (Feat. Anika)». undertheradarmag.com (անգլերեն). Վերցված է 2020-07-02-ին.
  41. «Tricky talks to Melissa Chemam on the release of his much acclaimed Autobiography, Hell Is Around The Corner». Phacemag.com. Վերցված է 2020-05-21-ին.
  42. 42,0 42,1 «Fall to Pieces, by Tricky». Tricky. Վերցված է 2020-06-14-ին.
  43. o'Hagan, Sean. «The Wide Bunch». Moon Palace. Վերցված է 19 December 2015-ին.
  44. O'Hagan, Sean (25 May 2003). «Girl interrupted». The Guardian. London. Վերցված է 26 May 2010-ին.
  45. Adams, Time (19 September 2010). «Tricky: 'I can still be really dark in my mind'». Observer. Վերցված է 19 December 2015-ին.
  46. David Hesmondhalgh and Caspar Melville, "Urban Breakbeat Culture: Repercussions of Hip-Hop in the United Kingdom", in Mitchell, Global Noise, 104.
  47. «The Guardian: "What's Wikipedia?"». Վերցված է 15 January 2015-ին.
  48. Moretti, Eddy (December 2001). «Tricky's on His Way with His Attache». Vice. Վերցված է 19 December 2015-ին.
  49. Mike Diver (26 July 2007). «Tricky and Chris Blackwell launch Brown Punk». Drowned in Sound. Վերցված է 13 October 2013-ին.
  50. {{cite web |title=My Black Heart Machine – Making Little Tragedies |url=http://vime
  51. «Tricky (c)1995, 1997 David Bennun». Homepage.ntlworld.com. Արխիվացված է օրիգինալից 27 July 2014-ին. Վերցված է 24 August 2014-ին.
  52. «Tricky announces new album, video & 2010 tour dates». Brooklynvegan.com. 23 September 2010. Վերցված է 24 April 2014-ին.
  53. Tom Mann (12 June 2013). «Tricky on Massive Attack, Bjork, Obama and false idols». FasterLouder. FasterLouder Pty Ltd. Արխիվացված է օրիգինալից 17 July 2013-ին. Վերցված է 4 August 2013-ին.
  54. «Tricky [biography]». Moon-palace.de. 10 October 1999. Վերցված է 24 August 2014-ին.
  55. «Tricky and Martina Topley-Bird pay tribute to daughter Mina of 404: "Your words and songs will live on"». 29 May 2019.
  56. «Skilled Mechanics». Tricky. Արխիվացված է օրիգինալից 2 September 2016-ին. Վերցված է 9 September 2016-ին.
  57. 57,0 57,1 Australian (ARIA) peaks:
  58. 58,0 58,1 58,2 «Tricky discography». Lescharts.com. Hung Medien. Վերցված է 10 June 2013-ին.
  59. «Tricky discography». Swedishcharts.com. Hung Medien. Վերցված է 10 June 2013-ին.
  60. «Ola discography». Swedishcharts.com. Hung Medien. Վերցված է 24 May 2013-ին.
  61. «Ola discography». Hitparade.ch. Hung Medien. Վերցված է 4 October 2017-ին.
  62. 62,0 62,1 62,2 62,3 62,4 62,5 «Ten Years Of People On Verge». Vibe. 1 September 2003. էջ 63. Վերցված է 27 February 2020-ին.
  63. 63,0 63,1 «British album certifications – Tricky». British Phonographic Industry. Վերցված է 27 February 2020-ին. Select albums in the Format field. Type Tricky in the "Search BPI Awards" field and then press Enter.
  64. «CHART LOG UK: New Entries Update 9 October 2010». Zobbel.de. Վերցված է 18 October 2014-ին.
  65. «CHART LOG UK: New Entries Update 20 September 2014». Zobbel.de. Վերցված է 3 September 2017-ին.
  66. «Le Top de la semaine : Top Albums – SNEP (Week 39, 2017)» (ֆրանսերեն). Syndicat National de l'Édition Phonographique. November 2013. Արխիվացված է օրիգինալից 9 October 2017-ին. Վերցված է 3 October 2017-ին.
  67. Roberts, David (2006). British Hit Singles & Albums (19th ed.). London: Guinness World Records Limited. էջ 567. ISBN 978-1-904994-10-7.
  68. «The Irish Charts – All there is to know > Search results for 'Tricky' (from irishcharts.ie)». Imgur.com (original source published by Fireball Media). Վերցված է 13 September 2016-ին.
  69. «Tricky – Swedish Chart». swedishcharts.com. Վերցված է 15 June 2014-ին.
  70. «(Link redirected to OCC website)». officialcharts.com. Վերցված է 18 October 2014-ին.
  71. «NEARLY GOD | Artist». Official Charts. 20 April 1996. Վերցված է 1 June 2013-ին.
  72. «Tricky – Dutch Chart». dutchcharts.nl. Վերցված է 15 June 2014-ին.
  73. «Tricky – Belgian Chart». ultratop.be. Վերցված է 15 June 2014-ին.
  74. «Tricky – US Alternative Songs». Billboard. Վերցված է 15 June 2014-ին.
  75. «Chart Log UK 1994–2008 – DJ T – Tzant (scroll down to Tricky – artists in alphabetical order)». Zobbel.de. Վերցված է 18 October 2014-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chemam, Melissa, "Massive Attack: Out of the Comfort Zone", Tangent Books (2019) 1910089729, 978-1910089729
  • Tricky, "Hell Is Around The Corner", Blink Publishing (2019

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]