Մասնակից:Lucie.Hovhannisyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lucie.Hovhannisyan/Ավազարկղ2

Կոնգո ռումբա (ֆր.՝ Rumba congolaise), հայտնի է որպես աֆրիկյան ռումբա, պարային երաժշտության ժանր, որը ծագում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից (նախկինում՝ Զաիր) և Կոնգոյի Հանրապետությունից (նախկինում՝ Ֆրանսիական Կոնգո)։ Իր ռիթմերով, մեղեդիներով և բառերով Կոնգո ռումբան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել և շարունակում է մնալ աֆրիկյան երաժշտական ​​ժառանգության անբաժանելի մասը: 2021 թվականի դեկտեմբերին այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում[1][2][3]:

20-րդ դարի կեսերին առաջանալով Կինշասայի և Բրազավիլի քաղաքային կենտրոններում գաղութատիրության ժամանակաշրջանում, Կոնգո ռումբան առաջացել է տարբեր երաժշտական ​​ազդեցությունների միաձուլումից, ներառյալ Կոնգոլական մարինգա պարային երաժշտությունը և Կուբայի սոնը[4][5][6]։ Կոնգո ռումբայում սովորաբար հնչում են կիթառի աշխույժ մեղեդիներ, ակոսավոր բաս գծեր, գրավիչ ռիթմեր, որոնք հիմնված են օստինատոյի կամ շրջադարձային արտահայտությունների վրա և պարային հարվածների վրա[7][8]։ Ժանրի արմատները կարելի է գտնել 1930-ական թվականներին, երբ աֆրիկացի երաժիշտները, հատկապես նրանք ովքեր Կոնգոյի ավազանից էին, ներառում էին կիթառ, շշեր և իկեմբե՝ ավանդական ձևերով երգեր կատարելու համար՝ համակցված Կուբայի սոնի հետ[9][10][11][12][13]։ Սա առաջացրեց սուկուս ժանրը, որը բնութագրվում է իր աշխույժ ռիթմերով, կիթառի բարդ բարձր հնչյուններով մեղեդիներով և փողային և պոլիռիթմիկ հարվածային գործիքների մեծ հատվածներով[14]։

Ոճը լայն տարածում է գտել Աֆրիկայում՝ հասնելով այնպիսի երկրներ, ինչպիսիք են Տանզանիան, Քենիան, Ուգանդան, Ռուանդան, Զիմբաբվեն, Մադագասկարը, Զամբիան, Փղոսկրի Ափը, Գամբիան, Նիգերիան, Գանան, Հարավային Սուդանը, Սենեգալը, Բուրունդին, Մալավին և Նամիբիան: Բացի այդ, այն գտել է հետևորդներ Եվրոպայում, մասնավորապես Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև ԱՄՆ-ում, Կոնգոյի երաժիշտների հյուրախաղերի արդյունքում, ովքեր ելույթ են ունեցել միջազգային տարբեր փառատոներում: Երաժիշտներ, ինչպիսիք են Անրի Բոուենը, Վենդո Կոլոսոյը, Ֆրանկո Լուամբո Մակիադին, Լե Գրանդ Կալլեն, Նիկո Կասանդան, Տաբու Լեյ Ռոշերոն, Սեմ Մանգվանան, Պապա Նոել Նեդուլը, Վիկի Լոնգոմբան և Պապա Ուեմբան նշանակալի ներդրում են ունեցել ժանրի մեջ և առաջ մղել դրա սահմանները ներառելով ժամանակակից երաժշտության տարրերը[15][16][1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռումբա» տերմինի համար առաջարկվող ստուգաբանությունն է, որ այն բխում է կոնգո լեզվի նկումբա բառից, որը նշանակում է «որովայնի կոճակ», նշանակում է հայրենի պար, որը կիրառվում էր Կոնգոյի նախկին Թագավորությունում, ընդգրկելով ներկայիս Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Կոնգոյի Հանրապետության և Անգոլայի մասերը[17][18][19]։ Դրա ռիթմիկ հիմքը բխում է Բանտուի ավանդույթներից, հատկապես Պալո կոնգո կրոնից, որը սկիզբ է առնում Կոնգո ժողովրդից, ովքեր 16-րդ դարում իսպանացի վերաբնակիչների կողմից անխոհեմ կերպով տեղափոխվեցին Կուբա[5][20][21][22]։

Միգել Անխել Բարնեթ Լանզայի «Կուբայում Բանտուի ծագման Կոնգոյի պաշտամունքների մասին» տրակտատը բացատրում է, որ Կուբա բերված ստրկացած աֆրիկացիների մեծամասնությունը սկզբում Բանտուի տոհմից էին, թեև հետագայում Յորուբան տոհմը՝ Նիգերիայից դարձավ գերիշխող[23]։ Երաժշտական ​​ավանդույթները, պարային ձևերը և հոգևոր պրակտիկաները գաղտնի պահպանվել են սերունդների ընթացքում այն ​​տարածաշրջաններում, որոնք բնութագրվում են ստրկացված աֆրիկացիների զգալի բնակչությամբ[12]։ Երաժշտական գործիքները, ինչպիսիք են՝ կոնգան, մակուտան, կատան, յամբուն, քլավսը, գյուիրոն և կախոն դե ռումբան օգտագործվում էին երաժշտական ​​երկխոսություն ստեղծելու համար, որը ներառում էր հարց ու պատասխան նախնիների հոգիների և մահացածների հետ[24][5]։ Արսենիո Ռոդրիգեսի նման նշանավոր գործիչները միախառնեցին ավանդական Բակոնգոյի հնչյունները Կուբայի սոնի հետ[22]

1920-ականների վերջ–1950-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնգո ռումբա խումբը ելույթ է ունենում Լեոպոլդվիլում

Ըստ Ֆիլիս Մարտինի «Ժամանց և հասարակություն գաղութային Բրազավիլում», հայտնի զուգապարային երաժշտությունը, որը ձևավորվել է Բելգիական Կոնգոյում և Ֆրանսիական Կոնգոյում, որոնք այժմ կազմում են Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը և Կոնգոյի Հանրապետությունը, հայտնի էր որպես մարինգա[4] ։ Մարինգան Բակոնգո պար էր, որը նման է արևմտյան Աֆրիկայի բարձրաշխարհիկ կյանքին և պատմականորեն կիրառվել է նախկին Լոանգոյի Թագավորությունում, ընդգրկելով ներկայիս Կոնգոյի Հանրապետության, Հարավային Գաբոնի և Կաբինդայի տարածքները[8]։ Պարը ներառում էր կաշվով ծածկված փոքրիկ թմբուկ, որը կոչվում էր փաթենջ հակառիթմերի համար, շիշ, որը գործում է որպես եռանկյունի, և ակորդեոն, որը հայտնի է որպես լիքեմբի, յոթից ինը պողպատե եղեգներով[4]։ Մարինգա պարողների յուրօրինակ շարժումները ներառում էին ազդրի ռիթմիկ ճոճանակ, որը մարմնի քաշը հերթափոխով տեղափոխում էր մի ոտքից մյուսը՝ հիշեցնելով աֆրո-կուբայական ռումբա պարը, որը հետագայում խավարեցրեց ավելի հին պարերն ու երաժշտական ​​ձևերը[4]։ Զուգապարերի հանրաճանաչությունը տարածվեց Կոնգոյի տարածաշրջանում մինչև 1930 թվականը[4]։ Էթնոերաժշտագիտության պրոֆեսոր Կազադի վա Մուկունան Քենթի պետական ​​համալսարանից բացատրում է, որ ձայնագրման ստուդիայի շատ սեփականատերեր այն ժամանակ փորձում էին վերաիմաստավորել մարինգա տերմինը՝ առաջացնելով նոր «ռումբա» ռիթմը՝ պահպանելով իր սկզբնական անվանումը[25]։ 1934 թվականին Ժան Ռեալը՝ ֆրանսիացի ժամանցային ռեժիսոր Մարտինիկից, ստեղծեց «Կոնգո ռումբա» տերմինը, երբ նա Բրազավիլում հիմնեց այդ անունով անսամբլ[26][4]։Կոնգոյի երաժշտագետ Կլեման Օսինոնդեն, ով մասնագիտացած է Կոնգոյի երաժշտության մեջ, նշում է, որ Կոնգո ռումբայի հետ փոխկապակցված կոնգոյի երաժիշտներից Գաբրիել Կակուն և Ջորջ Մոզեբոն նշանավոր դեմքեր էին, ովքեր գործիք էին հանդիսանում Կոնգո ռումբայի հանրահռչակման և զարգացող տեղական երաժիշտների ուսուցման գործում[27][28][29]։

Ժամանակակից Կոնգո ռումբայի էվոլուցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին Ռեալը կատարելագործել էր իր մշակումները և տեղացի երաժիշտներին համալրեց ժամանակակից գործիքներով, ինչը զգալի առավելություններ տվեց Բրազավիլի հայրենի արտիստներին, այդ թվում՝ Ալֆոնս Սամբայի, Միշել Կուկայի, Ջորջ Նանգայի, Կոմե Բատուկամա (կիթառներ), Վիտալ Կինզոնզիի (ակորդեոն), Էմանուել Դադետի (սաքսոֆոն, կիթառ և այլն) և Ալբերտ Լոբոկոն (բանջո, դաշնամուր, կիթառ)[27][30]։ Հետագայում Բրազավիլում ստեղծվեցին չորս փողային նվագախմբեր, մասնավորապես՝ Ֆանֆարե Միլիթեյը, Ֆանֆարե դե լա Միլիսը, Ֆանֆարե Կաթոլիկը և Ֆանֆարե Մունիցիպալը[31]։ Դադետը և Անտուան ​​Կասոնգոն դարձան կոնգոյի առաջին արտիստները, ովքեր ժամանակակից դարձրին Կոնգոյի ժողովրդական երաժշտությունը՝ իրենց երգերի մեջ ներդնելով նոր ազդեցություններ[31]։ Դադետը դարձավ հայրենի հազվագյուտ արտիստներից մեկը, ով տիրապետում էր սաքսոֆոնին, կլառնետին և կիթառին միաժամանակ։ Ոգեշնչվելով ջազի մենակատարներից՝ նա զարգացրեց երաժշտական ​​ոճ, որն իր մեջ ներառում էր տարբեր գործիքներ՝ հակված լինելով «ազատ պոլիֆոնիային»[31]։ Նրա «Մելո-Կոնգո» պարային խումբը հայտնիություն ձեռք բերեց սպիտակ վերնախավի շրջանում՝ կատարելով բազմազան երգացանկ՝ սկսած ավելի մեծ տարիքի վալսերից և ֆոքստրոտներից մինչև ժամանակակից ռումբա , բիգվիններ և տանգո[4]։ Այն զգալիորեն նպաստեց տեղացի արվեստագետների, ինչպիսիք են Պիեռ Մարան, Ջորջ Օնդայեն, Ժան Մարի Օկոկոն, Ֆիլիպ Նգաբան, Պիեռ Կանզան, Կազիմիր Բունդան, Ժան Դոնգուն, Ավգուստին Թոնին, Անդրե Ցիմբան, Պիեռ Լոեմբան, Բարետ Մոդին, Պասկալ Կակուն, Ֆելիքս Մալեկան և Բոտոկուան։ Խումբը մեծ հաջողություն ունեցավ՝ ելույթ ունենալով Պոտո-Պոտոյում ՝ Փիքափ պարային բարում, այնուհետև պարասրահներում, ինչպիսիք են՝ Չեզ Ֆայնյոնդը, Մակումբան, Բյութի Բրազան, Չեզ Նգամբալը, Մոն Պեյը և Լեոպոլդվիլը[31][4][28]։

1941 թվականի օգոստոսին Պաուլ Կամբան Պոտո-Պոտոյում ստեղծեց Վիկտորիա Բրազա անսամբլը՝ Անրի Պալի Բաուդուենի, Ժակ Էլենգա Էբոմայի, Ժան Օդեթ Էկվակայի, Ֆրանսուա Լիկունդուի, Մոիս Դինգայի, Ֆիլիպ Մուկուամիի, Պաոլ Մոնգելեի, Ֆրանսուա Լոկվաի, Պաոլ Ուոնգա, Ֆրանսուա Լոկվաի, Ժոզեֆ Լոկվաի և Օգուստին Բուկականի նվագակցությամբ[32]։ Անսամբլի ռիթմային բաժինը ներառում էր մարինգան և ավանդական գործիքները, ներառյալ բաս թմբուկը, պատենժեն, զանգերը(հիշեցնում է մարականեր կապված որսորդական շներին), կրկնակի զանգեր՝ հայտնի են որպես էկոնգա, լիքեմբի, և ժամանակակից գործիքներ ինչպիսին են՝ ակորդեոնը, կիթառը, մանդոլինը, բանջոն և ռակետտը։ Ժամանակակից ծրագրավորվող հնչյունները և միրինգայի ինտուիտիվ ռեսոնանսը չծրագրավորվող ավանդական գործիքների հնչյունների հետ ձևավորում էին «ժամանակակից Կոնգո ռումբան»[32]։

Կոնգո ռումբայի մեղեդիներով երիտասարդներ Լեոպոլդվիլում մոտ 1960-ական թվականներ
Կոնգո ռումբայի բար Լեոպոլդվիլում

1940-ականներիկեսերից մինչև 1950-ականներ, Կուբայի սոնի երաժշտական խմբերը, ինչպիսիք էին՝ Սաքստետո Հաբաներոն, Տրիո Մատամորոսը և Լոս Գուարաչերոս դե Օրիենտը, հնչում էին Լեոպոլդվիլի՝ ռադիո Կոնգո Բելժով ինչը մեծ ժողովրդականություն ձեռք բերեց երկրում հաջորդ տասնամյակների ընթացքում[33][34]։ Մարինգա պարային երաժշտությունը, թեև կապ չուներ կուբայական ռումբայի հետ, հայտնի դարձավ որպես «Կոնգո ռումբա», քանի որ Սաքստետո Հաբաներոնի և Տրիո Մատամորոսի ներմուծված ձայնագրությունները հաճախ սխալ պիտակավորված էին որպես «ռումբա»[25]։ Կոնգոյի երաժշտական ​​ասպարեզում հայտնվեցին տարբեր արտիստներ և խմբեր, որոնցից Պաուլ Կամբան, Զախարի Էլեգան և Անտուան ​​Վենդո Կոլոսոյը համարվում էին պիոներներ[28][4][27][35]։

Էլեգան հեղափոխեց Կոնգո ռումբայի ռիթմը՝ կիթառի սոլոներ մտցնելով երաժշտական ​​կազմի մեջ և հիմնելով երաժշտական ​​ուսուցում, որը ներառում էր ռիթմային կիթառ, առաջատար կիթառ, կոնտրաբաս, սաքսոֆոն և հարվածային գործիքներ[36]։ Միևնույն ժամանակ, Կասոնգոի Օդեոն-կինուա նվագախումբը կամ Հերմիոնե Կինուասը ներկայացրեց սեբենը, որը որոշակի քանակությամբ նոտաների հաջորդական կրկնություն է՝ շեշտը դնելով ռիթմ-կիթառի վրա։ Կասոնգոն նաև մի շարք երգեր է ներկայացրել Օլիմպիայի հրատարակության համար[31][37]։

1948 թվականին Անտուան ​​Վենդո Կոլոսոյի «Մարի-Լուիզ» հիթը, որը գրվել է կիթառահար Անրի Բոուանի հետ համատեղ և արտադրվել է Նգոմա հրատարակչության հույն՝ Նիկո Ջերոնիմիդիսի կողմից , զգալի հաջողությունների է հասել՝ վաճառելով ավելի քան երկու միլիոն օրինակ[36]։ Սա Լեոպոլդվիլը հաստատեց որպես Կոնգո ռումբայի «երաժշտական ​​ղեկավարության» կենտրոն, որը ամրապնդվեց ձայնագրման արդյունաբերության և ձայնագրման ստուդիաների գալուստով, որոնք շահագործվում էին քահանաների և ձայնագրությունների արտադրության ստորաբաժանումների կողմից, որոնք կապված էին հունական առևտրականների հետ[36]։

1950-ականների սկզբին տեղի արվեստագետները, որոնք կապված էին սպիտակամորթ վերաբնակիչներին պատկանող էկլեկտիկ կոնգոյի պիտակների հետ , ինչպիսիք են Նգոման, Կոնոլիան, Օպիկան , Լոնինգիսան և CEFA-ն, սկսեցին արտադրել Կոնգո ռումբայի նմանատիպ ոճ[27][28]։ Այս ոճը, որը հաճախ բնութագրվում է ավելի դանդաղ տեմպերով և նվագախմբերի միջև նվազագույն տարբերություններով, ներառում էր այնպիսի երգեր, ինչպիսիք են Զաքարի Էլեգան, Անտուան ​​Վենդո Կոլոսոյը և Անտուան ​​Մունդանդայի «Պաուլ Կամբա Ատիկի Բիսո» (1950) և Անտուան ​​Մունդանդայի «Մաբել յա Պաուլո»-ն։ «(1953), ձայնագրված Նգոմա հրատարակչության կողմից[27][28][38]։ Այս ձայնագրման պիտակները զգալի հարթակ են տրամադրել նաև բելգիական Կոնգոյին հայրենական նվագախմբերի և խմբերի տարածման և մշակման համար, ինչպիսիք են Աֆրիկյան ջազը, Օկ ջազը, Կոնգա ջազը, Նեգրո բենդը և Ռումբանելլա բենդը[27][28]։ Չնայած խմբերի անունները հաճախ ներառում էին «ջազ» բառը, Մարտինը նշում է, որ «հիմնական երաժշտական ​​ոգեշնչումը գալիս է աֆրիկյան և լատինաամերիկյան արմատներից»։ Անունն օգտագործվեց այն պատճառով, որ երիտասարդները շլացվեցին ամերիկացի զինվորների, հատկապես աֆրոամերիկացիների կողմից, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հաստատված էին Լեոպոլդվիլում գտնվող ռազմական ճամբարում[4]։ Գիտնականներ, ինչպիսիք են Իսահակ Ա. Կամոլան Թրինիթի քոլեջից և Շիերա Ս. էլ-Մալիքը ԴեՊոլ համալսարանից, առաջարկում են, որ Կոնգոյի «ջազ» անսամբլները ցուցադրում են նվազագույն երաժշտական ​​կապը ամերիկյան ջազի հետ՝ մեկնաբանելով յուրացումը որպես «նույնականացում մեկ այլ մշակութային կենսունակ, բայց քաղաքականապես թերներկայացված բնակչության հետ» և այն խորհրդանշում էր արդիականության ձև, որը շեղվում էր եվրոկենտրոն նորմերից[39]։ Այս հիբրիդությունը և օտար էությունը երաշխավորեցին, որ Կոնգո ռումբան չհամապատասխանեց բացառապես «որևէ որոշակի ավանդույթի, տարածաշրջանի կամ խմբավորման» հետ և տվեց «Կոնգո ռումբային լայն և ընդհանուր գրավչություն»[39]։

Կոնգո ռումբայի դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկ ջազ (ձախից) and Աֆրիկյան ջազ (աջից) կաին Կոնգո ռումբայի երկու հիմնական դպրոցներ 1950-1960-ական թվականներին։

1950-ականների կեսերին երաժիշտների միջև, ովքեր ընկալում էին օտար ազդեցությունները և ովքեր արմատավորված էին ավանդական Կոնգո ռումբայում, առաջացավ հերձում: Սա առաջացրեց ժամանակակից Կոնգո ռումբայի երկու դպրոց՝ Աֆրիկյան ջազ դպրոցը և Օկ ջազ դպրոցը[40][27]։ 1957 թվականին այս դպրոցները զգալի առաջընթաց գրանցեցին ժանրի մեջ, որտեղ Օկ ջազը ընդգրկեց ոճը, որը հայտնի է որպես օդեմբա,որը բնութագրվում է արագ տեմպով ռիթմը և օդեմբա ռիթմը ունի ազդեցություն Կոնգո գետի երկայնքով Մբանդակայի մոնգոյի բանահյուսությունից, որը հետագայում վերածվեց սուկուս երաժշտության: Մինչդեռ Աֆրիկյան ջազ դպրոցը ներմուծեց «ռումբա-ռոք»-ը, որն ուներ ավելի արագ տեմպ՝ ջազով և աֆրո-կուբայական «կոմպոզիցիաներով»[27][41][40][42][43]։ Աֆրիկյան ջազը նույնպես ներմուծեց տումբա հարվածային գործիքներ և էլեկտրոնային գործիքներ Կոնգո ռումբայի ռիթմում[38]։

Ֆրանկո Լուամբոյի Օկ ջազի երաժշտական ​​նորամուծություններից մեկը մի-սոլո (նշանակում է «կես մենակատար») կիթառահարն էր, որը նվագում էր արպեջիոյի նախշերով և դեր կատարելով առաջատար և ռիթմային կիթառների միջև[44]։ Օկ ջազը իշխում էր Կոնգո ռումբայի ոճի վրա մինչև 1959 թվականը, երբ ստեղծվեց Լե Բանտու դը լա կապիտալը՝ սկիզբ դնելով երրորդ երաժշտական ​​դպրոցին, որը սինթեզեց տարրեր նախորդ երկու ոճերից[27][45][46]։

1960–1970 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապա Ուեմբան և Ֆելիքս Մանուակու Ուակուի հետ ելույթ են ունենում Կինշասայում 1970 թվականին

1960 թվականի սկզբին Կոնգո ռումբան հաստատված ժանր էր Կենտրոնական Աֆրիկայի մեծ մասում , և այն ազդեց նաև Արևմտյան և Արևելյան Աֆրիկայի երաժշտության վրա[47][48][15]։ Որոշ արտիստներ, ովքեր ելույթ են ունեցել Ֆրանկո Լուամբոյի և Գրանդ Կալեի խմբերում, շարունակեցին ստեղծել իրենց անսամբլները՝ Տաբու Լեյ Ռոշերուն և Նիկո Կասանդան ստեղծեցին Աֆրիկյան ֆիեստան 1963 թվականին[49]։ Կասանդայի խմբակցությունը՝ ներառյալ Չարլզ Մվամբա Դեշոn, շարունակեց ստեղծել նոր անսամբլ Դոկտոր Նիկո և Աֆրիկյան ֆիեստա սուկիսա անունով, մինև Ռոշերուն և Ռոջեր Իզեյդին ստեղծեցին Աֆրիկյան ազգային ֆիեստան[50][51]։ Մյուսները, ինչպիսիք են Մուխոսը և Դեպյուսանտը, հեռացան՝ միանալու տարբեր երաժշտական խմբերի[50]։ Նրանք միացան Պապա Ուեմբաին և Սեմ Մանգուանաին և «Աֆրիկա Մոկիլի Մոբիմբա»-ի նման դասականները նրանց դարձրեցին Աֆրիկայի ամենանշանավոր խմբերից մեկը՝ իրենց «խռպոտ կիթառներով, յուրահատուկ թմբուկային և բաս ակոսներով, որոնք շրջում են ռիթմը և եղջյուրներով, որոնք պատմում են իրենց փոքրիկ մեղեդային պատմությունները»[52][53][54]։

Տաբու Լեյ Ռոշերուն ելույթ է ունենում Փարիզի Օլիմպիայում 1970 թվականին

Մինչ Կոնգո ռումբան ազդեցություն ունեցավ խմբերի վրա ինչպիսիք են՝ Լիպուա-Լիպուան, Վևը, Օկ ջազը և Բելլա Բելլան, Կոնգոյի երիտասարդ արտիստները ձգտում էին նվազեցնել այդ ազդեցությունը և ընդունել OK ջազ դպրոցի ավելի արագ տեմպերով սուկուս ոճը[55][27]։ 1969 թվականին ուսանողների մի խումբ՝ Պապա Ուեմբայի, Ջոսարտ Ն'Յոկա Լոնգոյի և Ֆելիքս Մանուակու Վակուի գլխավորությամբ, ի հայտ եկավ որպես Զաիկո Լանգա Լանգա՝ ներկայացնելով Կոնգո ռումբայի չորրորդ դպրոցը, որը բնութագրվում է ոչ ավանդական կառուցվածքով, կտրուկ շարժումներով և տարրերով, որոնք նկարագրված են որպես «կտրուկ և բարդ [իրենց] հիմնական ներդրումներում»[27][28][56]։ Կլեմենը բացատրում է, որ խումբն ամենաազդեցիկն էր 1970-ականներին՝ հանրահռչակելով այնպիսի յուրահատկություններ, ինչպիսիք են թմբուկի տեմպի տատանումները, կողային թմբուկի օգտագործումը, սեբենը (երաժշտական ​​նոտաների կրկնվող հաջորդականությունները) և զվարճանքի անսամբլը, որը բաղկացած էր ատալակուից (երգող զվարճացողներ), միասնական երգչախումբ, մենակատար և սուկուս «ցնցված» պար, որը բնութագրվում է մարմնի բարդ շարժումներով[27][28]։ Պեպե Կալեն՝ Գրանդ Կալեի ի հովանավորյալը, Պապի Թեքսի հետ միասին հիմնել է Կայսերական Բակուբա խումբը՝ ձեռք բերելով ժողովրդականություն Աֆրիկայում՝ Ֆրանկոյի և Ռոշերոյի երաժշտության մերկ, բարձր էներգիայով կատարմամբ[57]։

Նդոմբոլո[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոֆի Օլոմիդը և Պապա Ուեմբան ելույթ են ունենում 1988 թվականին

Առաջանալով 1990-ականների վերջին և ոգեշնչվելով Կոնգո ռումբայից և սուկուսից՝ նդոմբոլոն դարձավ Աֆրիկայում հայտնի և պարային արագ տեմպերով, հիպ-ճոճվող պարային երաժշտություն: Որոշվում է իր ոգևորված սեբենեով կամ «տաքացած մասով»՝ նդոմբոլոն ներկայացնում էր վոկալ զվարճանք՝ ատալակուսով և պտտվող կիթառի ռիֆերով[58][59][60][61][62][63]։ Չնայած այն նախաձեռնել է Ռաջա Կուլան 1995 թվականին[64][65], այն զգալիորեն տարածվել և կատարելագործվել է 1990-ականներին Վենգե Մյուզիքայի և Քոֆի Օլոմիդի կողմից[66][67][68]։

21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի դեկտեմբերին Կոնգո ռումբան ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում[69][70]։

{{{1}}}

Երաժշտական օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ օրինակը Ֆրանկոյի (Լումբո Մակիադի) և Oկ ջազի (մոտ 1950-ականների կեսեր) Կոնգոյի «Պասի յա բոլոկո» ռումբայից է[71]։ Բասը նվագում է տրեզիլոյի վրա հիմնված տումբաո, որը բնորոշ է սոն մոնտոնոին։ Ռիթմային կիթառը նվագում է կուբայի սոնի ռիթմային կիթառի ճշգրիտ օրինակը։ Ըստ Գարլանդ համաշխարհային երաժշտության հանրագիտարանի, առաջատար կիթառի մասը «հիշեցնում է 1950-ականների բլյուգրասի և ռոքաբիլի երաժշտության մեջ հնչած կապույտ երանգով կիթառի սոլոները՝ իր բնորոշ պնդմամբ մայոր-երրորդ և մինոր-երրորդ աստիճանների հակադրությամբ»[72]։

Ֆրանկոյի «Պասի յա բոլոկո» (մոտ 1950-ականների կեսեր)։ Վերևից՝ առաջատար կիթառ, ռիթմ կիթառ, բաս կիթառ։

Բենինգ Էյրին թորում է Կոնգոյի կիթառի ոճը մինչև այս կմախքի կերպարը, որտեղ ուղեցույցի ձևանմուշը հնչում է բասի նոտաներով (նշված ներքև ցողուններով)[73]։

Սուկուս երգի խիտ հյուսվածքով սեբեն հատվածում (ներքևում) կիթառի երեք փոխկապակցված մասերը հիշեցնում են կուբայական երաժշտության հակապատկեր կառուցվածքը՝ իր շերտավոր գուաջեոներով[74]։

Սեբեն բաժինը սուկուս երգի։ Վերևից՝ սոլո կիթառ, մի-մենակատար կիթառ, ուղեկցող կիթառ։

Կանայք Կոնգո ռումբայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանայք Կոնգո ռումբայի բարում

Մինչ ժանրի ազդեցությունն արձագանքում էր ամբողջ Աֆրիկայում, բեմ բարձրացող կին արտիստները և իրենց մեղեդային կարողություններն արտահայտողները հազվադեպ էին: 1930-ականներին Նատալիի և Էմմա Լուիզի նման ապագա կին վոկալիստները հիմք դրեցին Կինշասայում և Բրազավիլում կին արտիստների առաջացմանը[75][1]: Չնայած սահմանափակ փաստաթղթերի պատճառով հիմնականում անանուն մնալուն, նրանք համարվում են Կոնգոյի երաժշտական ​​ասպարեզի նշանավոր դեմքերը[75]: 1940-ականներին այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Գաբրիելա Մալեկան և Աննա Մբասուն, զգալի ներդրում ունեցան Կոնգո ռումբայի զարգացող ձայնի մեջ՝ որպես Փաուլ Կամբայի Վիկտորիա Բրազա անսամբլի մաս[75]: 1950-ականներին կին երգչուհիները ի հայտ եկան որպես հզոր ձայներ՝ կարևոր հաղորդագրություններով սիրային կապերի , պաշտպանության և սովորական պայքարների և հաջողությունների մասին: Մարթա Բադիբալան, Թեքելե Մոկանգոն, Աննա Ակոն, Էսթեր Սուդիլան, Լեոնին Մբոնգոն, Ժոզեֆին Սամբեյան, Ժաննա Նինինը և Կարոլին Մպիան ազդեցիկ դարձան ժանրի քանդակագործության մեջ այս փոխակերպվող դարաշրջանում[75][76][77][78]: Մարի Կիտոտոն նշանավոր դարձավ իր բուռն և հուզիչ վոկալիզմի շնորհիվ՝ «Մբոկամոսիկա»-ի նման չարթերի առաջատարների մեջ։ Միևնույն ժամանակ, Լյուսի Էյենգան աչքի ընկավ աֆրիկյան ջազում իր ձայնային ճարտարությամբ, իսկ ավելի ուշ՝ Ռոք-ը-Մամբոի և աֆրիկյան ջազի միաձուլմամբ[75]:

Աբեթի Մասկինի 1978 թվական

Մետամորֆոզային երաժշտական ​​դաշտի ողջ ընթացքում կանայք համառորեն վճռորոշ դիրքեր էին զբաղեցնում տարբեր ստուդիաներում և ձայնագրման լեյբլներում: Կամերունցի երգչուհի Մարսել Էբիբին, օրինակ, էլեկտրական կիթառի ռիթմեր մտցրեց ժանրում իր «Մամա է» օպուսով, որը ղեկավարում էին նրա փեսացուն՝ Գայ Լեոն Ֆիլլան և բելգիացի կիթառահար Բիլ Ալեքսանդրը[75][79][76][80]: 1970-ականներին Աբեթի Մասիկինին և նրա Վագրերը թատերախումբը քննադատների գնահատանքին արժանացան 1973 թվականին Փարիզի Օլիմպիա Հոլլում և 1974 թվականի հունիսին Նյու Յորքի Կարնեգի Հոլում իրենց ելույթի համար և կիսվցին բեմը Բեմը Ջեյմս Բրաունի , Միրիամ Մաքեբայի , Տաբու Լեյ Ռոշերոյի և Ֆրանկո Լուամբոյի հետ 1974 թվականի հոկտեմբերին՝ Կինշասայում պատմական Դղրդյուն ջունգլիներում շոույի բացման ժամանակ[81][82][83][84]:Աբետիի երկրորդ ալբոմը՝ «Զաիրի ձայնը՝ Աֆրիկայի կուռքը» թողարկված 1975 թվականին, այնպիսի հիթերով, ինչպիսիք են «Լիկայաբո», «Յամբա Յամբա, «Կիլիկի Բամբա» , «Նալիկու Պենդան» և «Նգոյաե Բելլա Բելլոուն» բարձրացրել են նրա ժողովրդականությունը հատկապես Արևմտյան Աֆրիկայում։ Նրա խումբը՝ Լե ռեդուտաբլն, ծառայեց որպես մեկնարկային հարթակ բազմաթիվ կին և տղամարդ երաժիշտների համար, այդ թվում՝ Մաբիլա Բելը, Լոկունա Կանզան և Տշալա Մուանան[82][81][75]:

1976 թվականին Մապոնգո Լովի «Հնարավոր չէ Մատի» երգի թողարկումը ճանաչվել է Կոնգո ռումբայի լավագույն կանացի ստեղծագործություններից մեկը[85]: 1984 թվականի սկզբին Տշալա Մուանան Սաֆարի Ամբիան ապրանքանիշի համար ձայնագրեց մի քանի ալբոմ ՝ Կամի, Մբանդա Մատիեր ևՄապոկոլո։ Իր ալբոմների և կատարումների միջոցով նա հանրահռչակեց մուտուաշիի ռիթմը՝ Լյուբա ավանդական պար, որը բնութագրվում է ազդրերի ընդգծված պտույտներով։ Նրա 1988 թվականի «Կարիբու Յանգու» երգը մեծ տարածում գտավ Արևելյան Աֆրիկայում՝ խթանելով նոր կին արտիստների ներկայացումը, ինչպիսիք են Ֆայա Թեսը և Բարբարա Կանամը[86][87][75][88]:

Միևնույն ժամանակ, աշխարհիկ Կոնգո ռումբայի կողքին, քրիստոնեական ժանրով ներարկված կատարումները հայտնվեցին որպես կանացի արտահայտման հզոր միջոց[75]: Այնպիսի համույթները, ինչպիսին է Լե Մակոման, առանցքային դեր են խաղացել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում ավետարանի կին արվեստագետների ներկայության հաստատման գործում, ներառյալ՝ Դեբորա Լուկալուն, Սանդրա Մբույին և Դենա Մվանան[75]:

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբիական շամպետա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկյան երաժշտությունը Կոլումբիայում տարածված է եղել 1970-ական թվականներից և զգալի ազդեցություն է ունեցել տեղական երաժշտական ​​ժանրի վրա, որը հայտնի է որպես շամպետա.[89][90]։ 1970-ականների կեսերին մի խումբ նավաստիներ Կոլումբիա ներկայացրեցին ձայնագրություններ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունից և Նիգերիայից, ներառյալ ափսեի 45 պտույտ/րոպե համարանիշով վերնագրված Էլ Մամբոտե Կոնգոյի Վև նվագախմբի երգը, որը ձեռք բերեց ժողովրդականություն երբ նվագում էր դիջեյ Վիկտոր Կոնդեն[91][92][93][94]։ Ձայնագրման լեյբլները ակտիվորեն ուղարկում էին պրոդյուսերներին՝ գտնելու աֆրիկյան ձայնագրություններ, որոնք ռեզոնանսային կլինեն դիջեյների և հանդիսատեսի մոտ։ Երաժշտությունը մեծ տարածում գտավ հատկապես տնտեսապես անապահով քաղաքային շրջաններում, որոնք հիմնականում բնակեցված էին աֆրո-կոլումբիական համայնքներում, որտեղ այն ներառված էր ձայնային համակարգերում տարբեր քաղաքներում կազմակերպված երեկույթների ժամանակ, ինչպիսիք են Կարթագենան, Բարանկիլյան և Պալենկե դե Սան Բազիլիոն[91]։

Շամպետայի ի հայտ գալը ներառում էր կոնգոյի այնպիսի արտիստների երաժշտական ​​մշակումները, ինչպիսիք են Նիկոլաս Կասանդա վա Միկալայը , Տաբու Լեյ Ռոշերոն , Մբիլիա Բելը , Սիրան Մբենզան, Լոկասսա Յա Մ'Բոնգոն, Պեպե Կալլեն , Ռեմի Սահլոմոնը և Կանդա Բոնգո Մանը[93][92]։ Տեղացի արտիստները, ինչպիսիք են Վիվիանո Տորեսը, Լուիս Թաուերսը և Չարլզ Քինգը, բոլորը Պալենկե դե Սան Բազիլիոյից, սկսեցին ստեղծել իրենց երգերը և ստեղծել եզակի երաժշտական ​​մշակումներ՝ միևնույն ժամանակ պահպանելով Կոնգոյի սուկուսի ազդեցությունը , որը Կոնգո ռումբայի ածանցյալն է[91]։ Նրանք ստեղծագործեցին և երգեցին իրենց մայրենի լեզվով՝ Պալենկերո, իսպաներեն և բանտու լեզուների կրեոլային խառնուրդ, ինչպիսիք են կիկոնգոն և լինգալան[91][95]։

Շամպետայի հնչյունը սերտորեն միահյուսված է Կոնգո ռումբայի հետ, մասնավորապես, սուկուս ոճով, որը կիսում է նույն ռիթմիկ հիմքը: Կիթառը և ձայնային էֆեկտների համար Կասիո ապրանքանիշի սինթեզատորի օգտագործումը մեծ դեր ունեն շամպետայի հստակ ձայնի ձևավորման գործում[94]։

2020 թվականի փետրվարի 2-ին, Մայամի Գարդենսի, Ֆլորիդայի Հարդ Ռոք մարզադաշտում , Սուպեր գեւնդ լիվ նդմիջման շոուի ժամանակ, Շակիրան պարեց Կոնգոյի արտիստ Սիրան Մբենզայի «Իչա» երգի ներքո՝ մի քանի պարողների ուղեկցությամբ։ Երգը Կոլումբիայի խոսակցականում հայտնի է որպես «Էլ Սեբաստիան»: Շակիրայի ելույթը ոգեշնչեց #ChampetaChallenge-ին սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում[94][96]։

Կոտդիվուարյան կուպե-դեկալե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնգո ռումբա պարը, որը կոչվում է նդոմբոլո, զգալիորեն ազդել է կուպե-դեկալե պարային երաժշտության վրա՝ ներառելով ատալակու տերմինը, որը վերաբերում է մուլտիպլիկատորներին կամ հիպ տղամարդկանց, ովքեր ուժեղացնում են կատարումների ռիթմն ու ինտերակտիվությունը այդ երգերում[97][98][99][100]։ Կոնգոյի առաջին խումբը, որ օգտագործեց ատալակուն, Զաիկո Լանգա Լանգան էր 1980-ականներին։ Այս մուլտիպլիկատորների մասնակցությամբ նրա վաղ ստեղծագործություններից մեկում կրկնվող «Իմ Աթալա! Թալա՜ Մայրս՝ Զեքեթեն» (Նայի՛ր ինձ! Նայիր ինձ, մամա՛, Զեքեթե) կրկնվող վանկարկումն արձագանքեց՝ ուշադրություն գրավելով[101][102]։ Երբ կուպե-դեկալեի ի հայտ եկավ, Կոնգո ռումբայի ազդեցությունը մնաց աչքի ընկնող։ Հատկանշական է, որ «Խոհեմություն»՝ Դուկ Սագայի դեբյուտային հիթի թողարկմամբ ակնհայտ երևում էր ատալակուի բացահայտ դրոշմը[97]։ Ֆրանսիա միջազգային ռադիոյի հարցազրույցում կոտդիվուարցի երաժիշտ դիջեյ Արաֆաթը խոստովանեց ատալակուի ազդեցությունը իր գեղարվեստական ​​մոտեցման վրա։ Տերմինը գանվել է իր ծագման սահմաները, ներառվելով Փղոսկրի Ափի և հարևան երկրների բառապաշարը, թեև այժմ նշանակում է «քծնանք»[94][103]։

Ֆրանսիական հիպ-հոպ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականների սկզբին Աֆրիկայում արբանյակային հեռուստատեսության ի հայտ գալով, ինչպես նաև հետագա տասնամյակների ընթացքում ինտերնետի հետագա զարգացումն ու ընդլայնումը մայրցամաքում, ֆրանսիական հիփ հոփը ծաղկեց աֆրիկյան ֆրանկոֆոն շուկայում[104][105][106]: Ծագումով Միացյալ Նահանգներից՝ ժանրը արագորեն տարածում գտավ աֆրիկյան ծագում ունեցող երիտասարդների շրջանում, Ֆրանսիայում և այլ եվրոպական երկրներում[104][107][108]: Ի սկզբանե ձևավորված ամերիկյան հիփ հոփի կողմից, ֆրանսիական տարբերակն այն ժամանակից ի վեր մշակել է հստակ ինքնություն և ձայն՝ ազդեցություն ունենալով աֆրիկյան երաժշտական ​​ժառանգությունից, որը կիսում են ֆրանսիացի շատ ռեփերներ[104]:

1990-ականների վերջին Բիսո Նա Բիսոն՝ ֆրանսիացի ռեփերների խումբը Կոնգոյի Հանրապետությունից, դարձավ ֆրանսիական ռեփի մեջ Կոնգո ռումբայի ռիթմերի ներթափանցման առաջամարտիկը[109][110][111]։ Նրանց Ռասինս ալբոմը միավորում է ամերիկյան հիփ հոփը, Կոնգո ռումբան, սուկուսը և զուկ ռիթմերը՝ ներառելով համագործակցություններ աֆրիկացի արտիստների հետ, ինչպիսիք են Քոֆի Օլոմիդեն, Պապա Ուեմբան, Իսմաել Լոն, Լոկուա Կանզան և Մանու Դիբանգոն, ֆրանս-կարիբյան զուկային Կասավ խմբի կողքին[112]։ Նրանց գրեթե բոլոր թեմատիկ տարրերը պտտվում են իրենց արմատների հետ վերամիավորման շուրջ, ինչը ակնհայտ է Կոնգո ռումբայից և սուկուսից ստացված նմուշների միջոցով[112]։ 2000-ականների սկզբին շատ ֆրանսիական ռեփ երգերի լեզուն Լինգալան էր ՝ ուղեկցվող ռումբա կիթառի ռեզոնանսային ռիֆերով[113][114]։ Մալիացի-ֆրանսիացի ռեփեր Մոկոբե Տրաորեն ավելի ընդգծեց այս ազդեցությունը Իմ Աֆրիկա ալբոմի վրա, որտեղ նա ներկայացրեց այնպիսի արտիստների, ինչպիսին Ֆալի Իպուպան էր «Մալեմբե» սուկուսից ոգեշնչված երգով[112]։ «Կոնգոլիզացիայի» լայնածավալ ազդեցությունը գերազանցում է հիփ հոփին` ներթափանցելով այլ ժանրերի, ինչպիսիք են ֆրանսիական R&B-ն և կրոնական երաժշտությունը, այս ամենը միաժամանակ գրավելով ողջ Եվրոպան և ֆրանկոֆոն Աֆրիկան[94]։ Նշանավոր արտիստներից Յուսուֆան, Մետր Գիմսը, Դադջուն, Նիսկան, Սինգուիլան, Դեմսոն, ԿեԲլեքը, Նազան, Զոլան, Կալաշ Կրիմինելը, Նինյոն, Քայշան, Ֆրենգլիշը, Գրադուրը, Շայը, Բրամսիտոները, Տիակոլա, Յա Լևիս Դալվեար՝ Կոնգոյի երաժշտական ​​տոհմի ժառանգներն են[113][114][115][116]։

Արևելյան Աֆրիկայի երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիո Կոնգո Բելգեի հիմնադրումից հետո, որն իր հեռարձակմամբ լայն տարածում ունի Արևելյան, Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում, Կոնգո ռումբան մեծ լսարան հավաքեց՝ վերածվելով արևելյան Աֆրիկայի արվեստագետների դիտարկման և ընդօրինակման ուշադրության կենտրոնում[117]։ Ըստ Բրայանտի համալսարանի էթնոերաժշտագիտության պրոֆեսոր Ալեքս Պերուլոյի, Մոբուտուի Զաիրիանացման շարժումը արագացրեց Կոնգո ռումբայի ժողովրդականության աճը Տանզանիայում և Քենիայում[118] և Կինշասայից ծովահեն ալբոմներն ու ձայներիզները ճանապարհ ընկան դեպի Արևելյան Աֆրիկայի տեղական շուկաներ[118]։ Կոնգո ռումբայի խմբերը, ինչպիսիք են Օրիգինալ Մաքիս նվագախումբը, իրենց շահագործման բազան հիմնեցին Տանզանիայում՝ Մզե Մակասսիի կողքին[117]։ Կոնգո ռումբայի կատարման մեջ հմուտ այս խմբերը ազդեցին տեղացի երաժիշտների վրա, ինչպիսիք են Սիմբա Վանյիկան, Լես Վանյիկան, Ֆունդի Կոնդեն, Դաուդի Կաբակա և Ֆադհիլի Ուիլյամը, ովքեր միաձուլեցին Կոնգո ռումբայի ռիթմերը արևելյան աֆրիկյան լեզվական և մշակութային տարրերի հետ[117]։ Քենիայի տեղական խմբերը, ինչպիսիք են Տպ Լունա Քիդին[119][120] և Լիմպոպո միջազգայինը ընդունեցին Կոնգո ռումբա ոճը, երբ երգում էին իրենց մայրենի լեզվով՝ դհոլուո, ընդմիջված սուահիլի լեզվով[117]։ Միևնույն ժամանակ, այլ հայրենի արվեստագետներ մեծապես թեքվեցին դեպի Կոնգո ռումբա ոճը, երգելով ամբողջությամբ լինգալա լեզվով, այնքանով, որ նրանց տեղական լեզուները կարծես ստվերվում էին[117]։ Ռումբայի հանրաճանաչությունը Արևելյան Աֆրիկայում, մասնավորապես Քենիայում, զուգորդված երաժշտական ​​ճաշակի էվոլյուցիայի հետ, դարձավ երաժշտական ​​փորձաքար տարեց հանդիսատեսի համար, որտեղ ռեզիդենտ խմբերը զվարճանքի վայրերում հետևողականորեն ներառում էին ռումբան իրենց երգացանկում[117]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Stewart, Gary (5 May 2020). Rumba on the River: A History of the Popular Music of the Two Congos. Verso. ISBN 9781789609110.
  2. Pietromarchi, Virginia (15 December 2021). «'The soul of the Congolese': Rumba added to UNESCO heritage list». www.aljazeera.com. Վերցված է 17 December 2021-ին.
  3. «43 elements inscribed on UNESCO's inscribed on UNESCO's intangible cultural heritage lists». UNESCO. 16 December 2021. Արխիվացված օրիգինալից 17 December 2021-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Martin, Phyllis (8 August 2002). Leisure and Society in Colonial Brazzaville. Cambridge, United Kingdom: Cambridge University Press. էջեր 131–152. ISBN 978-0-521-52446-9.
  5. 5,0 5,1 5,2 Jelly-Schapiro, Joshua (22 November 2016). Island People: The Caribbean and the World. New York City, New York State, United States: Knopf Doubleday Publishing Group. ISBN 9780385349772.
  6. «Beneath the rhythm, Congolese rumba is a link to the past». The Economist. ISSN 0013-0613. Վերցված է 10 July 2023-ին.
  7. «Congolese rumba: why the dance recognised by Unesco is special». South China Morning Post. 16 December 2021. Վերցված է 22 August 2023-ին.
  8. 8,0 8,1 Okamba, Emmanuel (30 March 2022). «La "Rumba", un humanisme musical en partage» (ֆրանսերեն). Lyon, France: HAL. էջ 5. Վերցված է 15 December 2023-ին.
  9. Davies, Carole Boyce (29 July 2008). Encyclopedia of the African Diaspora [3 volumes]: Origins, Experiences, and Culture [3 volumes]. Santa Barbara, California: Bloomsbury Publishing USA. էջեր 848–849. ISBN 978-1-85109-705-0.
  10. Erenberg, Lewis A. (14 September 2021). The Rumble in the Jungle: Muhammad Ali and George Foreman on the Global Stage. Chicago, Illinois, United States: University of Chicago Press. էջ 116. ISBN 9780226792347.
  11. Mongrue, Jesse (10 June 2016). What's Working in Africa?: Examining the Role of Civil Society, Good Governance, and Democratic Reform. Bloomington, Indiana: iUniverse. ISBN 9781491795019.
  12. 12,0 12,1 Silusawa, Lwanga Kakule (1 October 2022). «DR Congo. Dancing to the Rumba Rhythm». www.southworld.net. Վերցված է 10 July 2023-ին.
  13. «Congolese Rumba | Tom Schnabel's Rhythm Planet». KCRW. 24 November 2017. Վերցված է 10 July 2023-ին.
  14. Appiah, Anthony; Gates, Henry Louis, eds. (2010). Encyclopedia of Africa, Volume 1. Oxford, United Kingdom: Oxford University Press. էջ 407. ISBN 978-0-19-533770-9.
  15. 15,0 15,1 Stone, Ruth M., ed. (2 April 2010). The Garland Handbook of African Music. Thames, Oxfordshire United Kingdom: Taylor & Francis. էջեր 132–133. ISBN 9781135900014.
  16. «La Rumba Congolaise». L'Institut français d'Oak Park – French Institute of Oak Park. 28 February 2023. Արխիվացված է օրիգինալից 10 July 2023-ին. Վերցված է 10 July 2023-ին.
  17. Daniel, Yvonne L. P. (1989). Ethnography of Rumba: Dance and Social Change in Contemporary Cuba · Volume 1. Berkeley, California, United States: University of California, Berkeley. էջ 88.
  18. Clark, Duncan A.; Lusk, Jon; Ellingham, Mark; Broughton, Simon, eds. (2006). The Rough Guide to World Music: Africa & Middle East. London, United Kingdom: Rough Guides. էջ 75. ISBN 9781843535515.
  19. Malu, Muriel D. M. (2019). Congo Brazzaville (ֆրանսերեն). Paris, France: Éditions Karthala. էջ 242. ISBN 9782811125943.
  20. Green, Thomas A.; Svinth, Joseph R. (11 June 2010). Martial Arts of the World: An Encyclopedia of History and Innovation [2 Volumes]. Bloomsbury Academic. էջ 44. ISBN 9781598842432.
  21. Ochoa, Todd Ramón (2010). Society of the Dead: Quita Manaquita and Palo Praise in Cuba. Oakland, California, United States: University of California. էջ 79. ISBN 9780520256835.
  22. 22,0 22,1 Perkins, William Eric, ed. (1996). Droppin' Science: Critical Essays on Rap Music and Hip Hop Culture. Philadelphia, Pennsylvania, United States: Temple University Press. էջեր 214–215. ISBN 9781566393621.
  23. Lanza, Miguel Á. B. (September 1997). «On Congo Cults of Bantu Origin in Cuba». Diogenes. 45 (179): 141–164. doi:10.1177/039219219704517912. S2CID 143537762.
  24. Pietrobruno, Sheenagh (29 August 2023). Salsa and Its Transnational Moves. Lanham, Maryland, United States: Lexington Books. էջ 35. ISBN 9780739110539.
  25. 25,0 25,1 Mukuna, Kazadi wa (7 December 2014). «A brief history of popular music in DRC». Music in Africa. Վերցված է 25 August 2023-ին.
  26. wa Mukuna, Kazadi (1992). «The Genesis of Urban Music in Zaïre». African Music. 7 (2): 72–84. ISSN 0065-4019. JSTOR 30249807.
  27. 27,00 27,01 27,02 27,03 27,04 27,05 27,06 27,07 27,08 27,09 27,10 27,11 Ossinondé, Clément (3 March 2020). «Voyage Musical : l'aller et retour de la rumba» [Musical Journey: the return and return of the rumba]. Dac-presse.com (ֆրանսերեն). Վերցված է 28 October 2023-ին.
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 28,5 28,6 28,7 Ossinondé, Clément. 52 ans de musique congolaise : Au Congo-Kinshasa République démocratique du Congo (RDC) – 1960–2012 (ֆրանսերեն).
  29. Ngoma, Marie Alfred (26 July 2021). «Musique : Clément Ossinondé en séjour à Brazzaville» [Music: Clément Ossinondé in Brazzaville]. www.adiac-congo.com (ֆրանսերեն). Վերցված է 28 October 2023-ին.
  30. Ossinondé, Clément (24 July 2019). «Albert Loboko, inspirateur et précurseur des notions de la rumba en 1932 – Congo rumba» [Albert Loboko one of the very first precursors of the Congolese Rumba in 1935]. Dac-presse.com (ֆրանսերեն). Վերցված է 28 October 2023-ին.
  31. 31,0 31,1 31,2 31,3 31,4 Ossinondé, Clément (7 September 2019). «Les deux premiers grands orchestres de cuivres de Brazzaville et de Kinshasa en 1940 – Zenga-Mambu» [The first two major brass orchestras of Brazzaville and Kinshasa in 1940]. Zenga-mambu.com (ֆրանսերեն). Վերցված է 2 November 2023-ին.
  32. 32,0 32,1 Okamba, Emmanuel (30 March 2022). «La "Rumba", un humanisme musical en partage» (ֆրանսերեն). Lyon, France: HAL. էջ 8. Վերցված է 18 December 2023-ին.
  33. The Encyclopedia of Africa v. 1. 2010 p. 407.
  34. Storm Roberts, John (1999). The Latin Tinge: The Impact of Latin American Music on the United States (2nd ed.). New York, NY: Oxford University Press. էջեր 217–218. ISBN 978-0-19-976148-7.
  35. «Wendo Kolosoyi». Արխիվացված է օրիգինալից 1 January 2009-ին. Վերցված է 16 December 2015-ին.
  36. 36,0 36,1 36,2 Okamba, Emmanuel (30 March 2022). «La "Rumba", un humanisme musical en partage» (ֆրանսերեն). Lyon, France: HAL. էջ 9. Վերցված է 18 December 2023-ին.
  37. «Le sébène dans la musique congolaise moderne» [Sebène in modern Congolese music]. Congopage (ֆրանսերեն). 6 October 2023. Վերցված է 2 November 2023-ին.
  38. 38,0 38,1 Okamba, Emmanuel (30 March 2022). «La "Rumba", un humanisme musical en partage» (ֆրանսերեն). Lyon, France: HAL. էջ 11. Վերցված է 18 December 2023-ին.
  39. 39,0 39,1 el-Malik, Shiera S.; Kamola, Isaac A. (3 March 2017). Politics of African Anticolonial Archive. Lanham, Maryland, United States: Rowman & Littlefield. էջեր 112–113. ISBN 978-1-78348-791-2.
  40. 40,0 40,1 Lema, Jean Claude Engbondu (15 October 2020). «Les deux écoles de la Rumba Congolaise» [The two schools of Congolese Rumba]. Universrumbacongolaise.com (ֆրանսերեն). Վերցված է 9 December 2023-ին.
  41. Tenaille, Frank (2002). Music is the Weapon of the Future: Fifty Years of African Popular Music. Brooklyn, New York: Chicago Review Press. էջ 62. ISBN 978-1-55652-450-9.
  42. Mbu-Mputu, Norbert X. L'autre Lumumba. Peuple du Congo : Histoire, résistances, assassinats et victoires sur le front de la Guerre froide (ֆրանսերեն). Morrisville, North Carolina, United States. էջ 22. ISBN 978-0-244-77422-6.
  43. Seck, Nago (1 January 1985). Musiciens africains des années 80 (ֆրանսերեն). Paris, France: Éditions L'Harmattan. էջ 20. ISBN 978-2-296-37410-2.
  44. «An Introduction to Franco Luambo Makiadi». kenyapage.net. Վերցված է 22 August 2023-ին.
  45. «Congo-B : les Bantous de la capitale fêtent leur 60 ans et un "best of"» [Congo-B: the Bantus of the capital celebrate their 60th anniversary and a "best of"]. RFI (ֆրանսերեն). Paris, France. 7 May 2019. Վերցված է 28 October 2023-ին.
  46. Ossinondé, Clément (21 June 2019). «Les Bantous de la capitale : L'expérience d'une vie – Zenga-Mambu» (ֆրանսերեն). Վերցված է 28 October 2023-ին.
  47. Anheier, Helmut K.; Isar, Yudhishthir R., eds. (21 January 2010). Cultures and Globalization: Cultural Expression, Creativity and Innovation. Thousand Oaks, California: SAGE Publications. էջ 119. ISBN 9780857026576.
  48. Knights, Vanessa (29 April 2016). Music, National Identity and the Politics of Location: Between the Global and the Local. Thames, Oxfordshire United Kingdom: Taylor & Francis. էջ 45. ISBN 9781317091608.
  49. Millward, Stephen (1 December 2012). Changing Times: Music and Politics in 1964. Leicestershire, England: Troubador Publishing Ltd. էջ 231. ISBN 978-1-78088-344-1.
  50. 50,0 50,1 Stewart, Gary (June 1992). Breakout: Profiles in African Rhythm. Chicago, Illinois, United States: University of Chicago Press. ISBN 978-0-226-77406-0.
  51. Smith, C.C. (5 July 2018). «Afropop Worldwide | Best of the Beat on Afropop: Leo Sarkisian and Mwamba Dechaud». Afropop Worldwide. Վերցված է 28 October 2023-ին.
  52. Roberts, John Storm. Afro-Cuban Comes Home: The Birth and Growth of Congo Music. Original Music cassette tape (1986)
  53. Network, World Music. «Tabu Ley Rochereau Receives Award». World Music Network. Վերցված է 10 July 2023-ին.
  54. JazzTimes. Braintree, Massachusetts, United States: JazzTimes, Inc. April 1996. էջ 64.
  55. Appiah, Anthony; Gates (Jr.), Henry Louis (2010). Encyclopedia of Africa. Oxford, United Kingdom: Oxford University Press. էջ 407. ISBN 978-0-19-533770-9.
  56. Ray, Rita. «What made Papa Wemba so influential?». Վերցված է 20 July 2021-ին.
  57. Seaman, Jacobs Odongo (1 February 2023). «20 years after Pepe Kalle's death, where are Empire Bakuba stars?». Monitor. Վերցված է 28 October 2023-ին.
  58. «Le Ndombolo». Site de miziki-ya-congo ! (ֆրանսերեն). 2018. Վերցված է 12 November 2023-ին.
  59. Tchakam, Stéphane (2 December 2003). «Cameroun: L'autre danse congolaise». Cameroon Tribune (ֆրանսերեն). Վերցված է 8 November 2023-ին.
  60. Otiso, Kefa M. (24 January 2013). Culture and Customs of Tanzania. New York City, New York State, United States: Bloomsbury Publishing USA. ISBN 979-8-216-06991-1.
  61. Sobania, Neal W. (30 June 2003). Culture and Customs of Kenya. Santa Barbara, California, United States: Bloomsbury Publishing USA. էջեր 207–208. ISBN 978-0-313-03936-2.
  62. AfroConex (9 March 2023). «Spreading Ndombolo Dance Across Africa with Bush Sebar». AfroConex (անգլերեն). Վերցված է 8 November 2023-ին.
  63. Kabwe, Jason (15 March 2013). «Ndombolo Craze». Czech Radio (չեխերեն). Վերցված է 9 November 2023-ին.
  64. Ngaira, Amos (22 August 2020). «Dancing styles innovator Radja Kula Mbuta takes last bow». Nation. Վերցված է 13 January 2024-ին.
  65. Mafuta, Masand (5 September 2020). «Kinshasa: Gentiny Ngobila s'engage mordicus pour l'organisation des obsèques de Radja Kula» [Kinshasa: Gentiny Ngobila is committed to organizing the funeral of Radja Kula]. AxeNordSud Media (ֆրանսերեն). Վերցված է 13 January 2024-ին.
  66. George, Nelson; Carr, Daphne (20 October 2008). Best Music Writing 2008. New York City, New York State, United States: Hachette Books. էջ 129. ISBN 978-0-7867-2612-7.
  67. Buettner, Elizabeth (24 March 2016). Europe after Empire: Decolonization, Society, and Culture. Cambridge, United Kingdom: Cambridge University Press. էջ 313. ISBN 978-1-316-59470-4.
  68. Makumeno, Emery (1 July 2022). «Musique : qu'est-ce que le clan Wenge, pionnier de la danse Ndombolo ?». BBC News Afrique (ֆրանսերեն). Վերցված է 12 November 2023-ին.
  69. Pietromarchi, Virginia. «'The soul of the Congolese': Rumba added to UNESCO heritage list». www.aljazeera.com. Վերցված է 17 December 2021-ին.
  70. «43 elements inscribed on UNESCO's inscribed on UNESCO's intangible cultural heritage lists». UNESCO. 16 December 2021. Արխիվացված օրիգինալից 17 December 2021-ին.
  71. Stone, Ruth. Ed. (1998: 360). The Garland Encyclopedia of World Music. v. 1 Africa. New York: Garland. 0824060350
  72. Stone, Ruth. Ed. (1998: 361). The Garland Encyclopedia of World Music. v. 1 Africa.
  73. After Banning Eyre (2006: 13). "Highlife guitar example" Africa: Your Passport to a New World of Music. Alfred Pub. 0-7390-2474-4
  74. Stone, Ruth. Ed. (1998: 365). Excerpt from a Choc Stars seben. Original transcription by Banning Eyre. The Garland Encyclopedia of World Music. v. 1 Africa.
  75. 75,00 75,01 75,02 75,03 75,04 75,05 75,06 75,07 75,08 75,09 Ossinondé, Clément (8 March 2020). «Musique congolaise: 8 Mars Journée Internationale des Femmes». Zenga-mambu.com (ֆրանսերեն). Վերցված է 14 November 2023-ին.
  76. 76,0 76,1 Agbu, Osita (15 October 2009). Children and Youth in the Labour Process in Africa. Oxford, United Kingdom: African Books Collective. էջ 200. ISBN 978-2-86978-390-4.
  77. Jeune Afrique : cahier de l'Union africaine des arts et des lettres, Issues 21-32 (ֆրանսերեն). Paris, France: Kraus Reprint. 1954. էջ 29.
  78. Botombele, Bokonga Ekanga (1976). Cultural Policy in the Republic of Zaire: A Study. Lanham, Maryland, United States: Bernan Associates. էջ 33. ISBN 978-92-3-101317-1.
  79. Bayo, Herman Bangi (2020). «Les femmes dans la musique congolaise : un apport remarquable» (PDF). e-journal.info (French). էջ 12. Վերցված է 15 November 2023-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  80. Mudimbe, V. Y. (31 January 2013). Contemporary African Cultural Productions (ֆրանսերեն). Dakar, Senegal: African Books Collective. էջ 180. ISBN 978-2-86978-561-8.
  81. 81,0 81,1 Matanda, Alvin (12 September 2023). «Découvrez l'histoire captivante d'Abeti Masikini : une légende inoubliable». Music In Africa (ֆրանսերեն). Վերցված է 14 November 2023-ին.
  82. 82,0 82,1 «musicMe: Biographie de Abeti Maskini». musicMe. Վերցված է 14 November 2023-ին.
  83. Lokale, Prisca (28 December 2021). «RDC : Yolanda, la fille aînée de Abeti Masikini a été enterrée ce mardi». Actualite.cd (ֆրանսերեն). Վերցված է 14 November 2023-ին.
  84. «Biographie de Abeti Maskini». AllAfrica (ֆրանսերեն). 6 May 2008. Վերցված է 14 November 2023-ին.
  85. «Biographie M'pongo Love». MusicMe (ֆրանսերեն). Boulogne-billancourt, Ile-de-France, France. Վերցված է 14 November 2023-ին.
  86. Pareles, Jon (23 December 2022). «Tshala Muana, Congolese Singer with Danceable Messages, Dies at 64». The New York Times. Վերցված է 14 November 2023-ին.
  87. «How East Africa said karibu to Tshala Muana's Mutuashi». The East African. 20 December 2022. Վերցված է 14 November 2023-ին.
  88. Seaman, Jacobs Odongo (17 December 2022). «Tshala Muana: The raunchy DR Congo diva who captivated a continent». BBC News. Վերցված է 14 November 2023-ին.
  89. Malandra, Ocean (December 2020). Moon Cartagena & Colombia's Caribbean Coast. New York City, New York State, United States: Avalon Publishing. ISBN 9781640499416.
  90. Koskoff, Ellen, ed. (2008). The Concise Garland Encyclopedia of World Music: Africa; South America, Mexico, Central America, and the Caribbean; The United States and Canada; Europe; Oceania. Oxfordshire, England, United Kingdom: Routledge. էջ 185. ISBN 9780415994033.
  91. 91,0 91,1 91,2 91,3 Valdés, Vanessa K., ed. (June 2012). Let Spirit Speak!: Cultural Journeys Through the African Diaspora. Albany, New York City, New York State: State University of New York Press. էջեր 40–41. ISBN 9781438442174.
  92. 92,0 92,1 Hodgkinson, Will (8 July 2010). «How African music made it big in Colombia». The Guardian. ISSN 0261-3077. Վերցված է 23 August 2023-ին.
  93. 93,0 93,1 Slater, Russ (17 January 2020). «Colombia's African Soul». Long Live Vinyl. Վերցված է 23 August 2023-ին.
  94. 94,0 94,1 94,2 94,3 94,4 Mwamba, Bibi (7 February 2022). «L'influence de la rumba congolaise sur la scène musicale mondiale». Music in Africa (ֆրանսերեն). Վերցված է 23 August 2023-ին.
  95. Schwegler, Armin; Kirschen, Bryan; Maglia, Graciela, eds. (19 December 2017). Orality, Identity, and Resistance in Palenque (Colombia): An Interdisciplinary Approach. Amsterdam, Netherlands: John Benjamins Publishing Company. էջեր 15–104. ISBN 9789027264954.
  96. «Shakira Brought Afro-Colombian Dance to the Super Bowl». www.okayafrica.com. 2 February 2020. Վերցված է 23 August 2023-ին.
  97. 97,0 97,1 Lavaine, Bertrand (8 January 2021). «Coupé décalé, tempo sulfureux». RFI Musique (ֆրանսերեն). Վերցված է 23 August 2023-ին.
  98. Ciyow, Yassin (25 July 2022). «"C'est la musique préférée des Ivoiriens" : à Abidjan, les Congolais entretiennent la flamme de la rumba». Le Monde.fr (ֆրանսերեն). Վերցված է 23 August 2023-ին.
  99. Isar, Yudhishthir Raj (31 March 2012), Cultures and Globalization: Cities, Cultural Policy and Governance, London, United Kingdom: SAGE Publications Ltd, էջ 174, ISBN 9781446291726, Վերցված է 23 August 2023-ին
  100. Nuttall, Sarah (2006). African and Diaspora Aesthetics. Durham, North Carolina: Duke University Press. էջեր 84–92. ISBN 978-0-8223-3907-6.
  101. Conteh-Morgan, John; Olaniyan, Tejumola (October 2004). African Drama and Performance. Bloomington, Indiana: Indiana University Press. էջ 202. ISBN 978-0-253-21701-1.
  102. White, Bob W. (27 June 2008). Rumba Rules: The Politics of Dance Music in Mobutu's Zaire. Durham, North Carolina: Duke University Press. էջեր 48–61. ISBN 978-0-8223-8926-2.
  103. Légendes urbaines – Dj Arafat, la renaissance [Urban legends – Dj Arafat, the rebirth] (ֆրանսերեն), RFI Musique, 20 March 2019, Վերցված է 23 August 2023-ին
  104. 104,0 104,1 104,2 Fonseca, Anthony J.; Goldsmith, Melissa Ursula Dawn (9 September 2021). Listen to Hip Hop!: Exploring a Musical Genre. New York, New York State, United States: Bloomsbury Publishing USA. էջեր 239–245. ISBN 978-1-4408-7488-8.
  105. Charry, Eric S. (2012). Hip Hop Africa: New African Music in a Globalizing World. Bloomington, Indiana: Indiana University Press. էջ 15. ISBN 978-0-253-00307-2.
  106. Sterling, Christopher H. (25 September 2009). Encyclopedia of journalism. 6. Appendices. Thousand Oaks, California, United States: SAGE. էջ 1289. ISBN 978-0-7619-2957-4.
  107. Alim, H. Samy; Ibrahim, Awad; Pennycook, Alastair (October 2008). Global Linguistic Flows: Hip Hop Cultures, Youth Identities, and the Politics of Language. Oxfordshire, England, United Kingdom: Routledge. էջեր 141–145. ISBN 978-1-135-59299-8.
  108. Bennett, Andy; Waksman, Steve (16 December 2014). The SAGE Handbook of Popular Music. Thousand Oaks, California, United States: SAGE. էջ 239. ISBN 978-1-4739-1099-7.
  109. «Bisso Na Bisso – Finest African Hip Hop Music». African Music Safari. Արխիվացված է օրիգինալից 24 August 2023-ին. Վերցված է 24 August 2023-ին.
  110. Goldsmith, Melissa Ursula Dawn; Fonseca, Anthony J. (1 December 2018). Hip Hop around the World [2 volumes]: An Encyclopedia [2 volumes]. Santa Barbara, California, United States: Bloomsbury Publishing USA. էջ 138. ISBN 978-0-313-35759-6.
  111. «African Music Spotlight: Bisso Na Bisso Brought African Heritage to French Rap». AfricaOTR. 23 June 2018. Վերցված է 24 August 2023-ին.
  112. 112,0 112,1 112,2 Paravisini-Gebert, Lisa (5 July 2017). «How French hip hop found its own voice by going back to Africa». Repeating Islands. Վերցված է 24 August 2023-ին.
  113. 113,0 113,1 Sar, Yerim (9 May 2018). «Le Congo dans le rap français». www.booska-p.com (ֆրանսերեն). Վերցված է 24 August 2023-ին.
  114. 114,0 114,1 Cynthia, N. (22 June 2020). «L'influence de l'Afrique dans le rap français». Youtrace.tv (ֆրանսերեն). Վերցված է 24 August 2023-ին.
  115. Kambala, Etienne (11 November 2022). «France : La liste non exhaustive des rappeurs originaires de deux Congo». Eventsrdc.com (ֆրանսերեն). Վերցված է 24 August 2023-ին.
  116. Kambala, Etienne (29 September 2022). «Comment le Congo a transformé le rap français ? (EXPLICATIONS)». Eventsrdc.com (ֆրանսերեն). Վերցված է 24 August 2023-ին.
  117. 117,0 117,1 117,2 117,3 117,4 117,5 Gazemba, Stanley (21 November 2014). «Effect of rumba on the Kenyan pop scene». Music in Africa. Վերցված է 20 November 2023-ին.
  118. 118,0 118,1 Perullo, Alex (2008). «Rumba in the City of Peace: Migration and the Cultural Commodity of Congolese Music in Dar es Salaam, 1968-1985». Ethnomusicology. 52 (2): 296–323. ISSN 0014-1836. JSTOR 20174590.
  119. Butunyi, Cosmas (23 June 2007). «Kenya: Artiste Tries to Fit Into His Late Father's Big Shoes». Nation.africa/kenya. Վերցված է 20 November 2023-ին.
  120. Musica (11 April 2012). «Ochieng Kabaselleh: Career, Arrest and Imprisonment». Kenya Page. Վերցված է 20 November 2023-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]