Կակոնգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Municipalità Cacongo.jpg
ԵրկիրԱնգոլա Անգոլա
Բնակչություն21 000 մարդ
##Կակոնգո (Անգոլա)
Red pog.png

Կակոնգո (պորտ.՝ Cacongo, հայտնի է որպես Լանդանա (պորտ.՝ Lândana), Մալեմբա (պորտ.՝ Malemba) կամ Մալեմբո (պորտ.՝ Molembo)), քաղաք և մունիցիպալիտետ Անգոլայի Կաբինդայի հյուսիսում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կակոնգոյի թագավորության ծագումն ու վաղ պատմությունն անհայտ են։ Կակոնգոն առաջին անգամ հիշատակվել է 1535 թվականին Կոնգոյի թագավոր Ալֆոնսո I-ի կողմից։ Նա պորտուգալացիներին ցույց է տվել, որ ինքը ղեկավարում է այս տարածքը, ինչպես նաև Կոնգո գետի հյուսիսային ափին գտնվող մի շարք այլ վայրերում։ Պորտուգալացի վաճառականները, որոնք հետաքրքրված էին պղնձի, փղոսկրի վաճառքով և ստրկավաճառությամբ, սկսել են առևտրային կետեր բացել։ Նրանցից մեկը Ռեյնո դու Կակոնգոն էր, որը հիմնադրվել է 17-րդ դարի 20-ական թվականներին։ Ռեյնոն 18-րդ դարում դարձել է կարևոր առևտրային կենտրոն, որտեղ պարբերաբար այցելում էին Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից և Պորտուգալիայից ժամանած նավեր[1]։

1885 թվականի փետրվարի 1-ին Պորտուգալիայի թագավորությունը և տեղական աֆրիկյան կառավարիչները կնքել են Սիմուլամբուկի պայմանագիրը, որի արդյունքում ստեղծվել է Կաբինդայի պրոտեկտորատը, որը ներառում էր Կակոնգոյի թագավորությունը։ 1885 թվականի ապրիլի 30-ին Բեռլինի կոնֆերանսի անդամները սահմանների վերագծման արդյունքում Կաբինդան Անգոլայից բաժանել են Բելգիային փոխանցված հատվածով[2]։

1886 թվականին Պորտուգալական Կոնգոյի Առաքելական պրեֆեկտուրան Մաբանզա Կոնգոյից տեղափոխվել է Կակոնգո և այնտեղ մնացել մինչև 1914 թվականը։ Հետո տեղափոխվել է Կաբինդա։ Չնայած դրան, Կակոնգո քաղաքը մնացել է քրիստոնեական կարևոր կենտրոն մինչև 1940 թվականը։ Այս շրջանի ժառանգությունը Լանդանա առաքելության եկեղեցին է, որը բացվել է 1904 թվականին։ Ներկայումս եկեղեցին ստացել է մշակութային ժառանգության կարգավիճակ[3]։

Մունիցիպալիտետը ստեղծվել է 1941 թվականի հունվարի 8-ին և մինչև 1975 թվականը կոչվում էր «Վիլա Գիլմերո Կապելո»[4].

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մունիցիպալիտետը բաղկացած է գլխավոր կոմունայից՝ Կակոնգո քաղաքից, և Դինջա ու Մասսաբի կոմունաներից։ Տարածքը կազմում է 1 732 կմ²[5]։ Մունիցիպալիտետի բնակչությունը 39 076 մարդ է (2014 թվականի տվյալներով)[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Azevedo, José Manuel de A colonização do Sudoeste Angolano : do deserto do Namibe ao planalto da Huíla - 1849-1900. — Salamanca: Universidade de Salamanca, 2014.
  2. Unrepresented Nations and Peoples Organization UNPO yearbook. — Martinus Nijhoff Publishers. — 502 с. — ISBN 978-90-411-1022-0
  3. «Missão de Lândana»։ Rede Angola - Notícias independentes sobre Angola։ Վերցված է 2021-10-03 
  4. «CFB_Uma_historia_sucinta»։ sites.google.com (ռուսերեն)։ Վերցված է 2021-10-03 
  5. Estratégia de Desenvolvimento Territorial da ELP Angola 2025.
  6. «Angola: Administrative Division (Provinces and Municipalities) - Population Statistics, Charts and Map»։ www.citypopulation.de։ Վերցված է 2021-10-02