Մասնակից:Hermine Meliksetyan/Ավազարկղ21
Ենի-Կալե (նաև՝ Ենիկալե, ուկրաիներեն՝ Єні-Кале; ռուս.՝ Еникале; թուրքերեն՝ Yenikale; Ղրիմի թաթարերեն՝ Yeñi Qale), ամրոց Կերչի նեղուցի ափին, Կերչ քաղաքում։
Ենիկալե անվանումը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «նոր ամրոց» (Ենի - նոր, Կալե - ամրոց) [1]: Հնում Ենի-Կալե ամրոցի տեղում գտնվել է, ինչպես կարծում էին որոշ հնագետներ, հունական քաղաք (բնակավայր[2]) Պարթենիոնը(լատին․՝ Parthenion)[1], իսկ դրա դիմաց՝ նեղուցի արևելյան ափին, մեկ այլ փոքր քաղաք՝ Աքիլլեսը (հին հունարեն՝ Ἀχίλλειον ἐπὶ τοῦ στόματος), Աքիլլեսին նվիրված տաճարով[3]։
Շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին ժամանակներում «Նոր ամրոցի» տեղում գտնվում էր հունական Պարթենիոն քաղաքը։ Միջնադարում (XIII դարից սկսած) այստեղ եղել է ջենովական գաղութը, որը XV դարի վերջին անցել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ[1]։
Ենի-Կալեն կառուցվել է օսմանյան թուրքերի կողմից 1699-1706 թվականներին Ղրիմի խանությանը պատկանող Կերչի թերակղզում[3]։ Ամրոցը կառուցվել է Գոլոպպոյի ղեկավարությամբ, ով իսլամ ընդունած իտալացի էր։ Շինարարությանը մասնակցել են նաև մի քանի ֆրանսիացի ճարտարագետներ[4]։
Ենի-Կալեն զինված էր հզոր թնդանոթներով և Օսմանյան կայսրության համար կարևոր ռազմավարական նշանակություն ուներ։ Ամրոցը, որ գտնվում էր Կերչի նեղուցի նեղ մասում, խոչընդոտում էր ռուսական նավերի անցումը Ազովի և Սև ծովերի միջև։
Ամրոցն զբաղեցնում էր 25 000 մ2 տարածք։ Այն հատակագծով ունեցել է անկանոն հնգանկյունի ձև և կտրուկ ռելիեֆին պատճառով գտնվում էր մի քանի մակարդակներում։ Անկյուններում կային հինգ կիսաբաստիոններ, որոնք ունակ են եղել դիմակայել երկարատև պաշարմանը և հրետանային հզոր կրակին։ Դրանցից մի քանիսը տեղադրվել են շատ հեռու՝ պատերի պարագծից այն կողմ։ Դրանով զգալիորեն մեծացել է հակառակորդի խոցման տարածքը և հնարավորություն է ստեղծվել պատերին հարող տարածքի եզրային հրետակոծման համար։ Պաշտպանության լրացուցիչ շերտ էր ծառայում բերդը երեք կողմից շրջապատած խրամատը, բացառությամբ առափնյա կողմի։
Ամրոցն ուներ երկու վառոդի պահեստ, զինանոց, ջրամբար, բնակելի շենքեր, բաղնիք և մզկիթ։ Մոտ 800 թուրք և 300 Ղրիմի թաթար զինվորներ կազմել են Ենի-Կալեի կայազորը։ Ենի-Կալեն նաև ծառայել է որպես փաշայի նստավայր։
Ամրոցի թույլ կետը տարածքում խմելու ջրի բացակայությունն էր, ուստի ստորգետնյա ջրատար է տեղադրվել ամրոցից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող աղբյուրից (ժամանակակից Գլազովկա (ուկրաիներեն՝ Глазівка, Ղրիմի թաթարերեն՝ Baqsı) գյուղի տարածք) ջուր մատակարարելու համար:
Օսմանյան ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Օսմանցիների օրոք Ենիկալե ամրոցում գործում էր ստրուկների խոշոր շուկա։ Ռուսական նվաճումից հետո ստրկավաճառությունը անկում է ապրում[5]։
Ռուսական կայսրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1771 թվականի ամռանը, 1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, ռուսական բանակը ներխուժել է Ղրիմ։ 1771 թվականի հունիսի 21-ին Ենի-Կալեն առանց կռվի վերցվել է գեներալ-մայոր Նիկոլայ Բորզովի երկրորդ բանակի ստորաբաժանումների կողմից[6]։ Թուրքական կայազորը, իր ղեկավար Աբազա Մուհամմադ փաշայի հետ միասին, չնայած Օսմանյան կայսրությունից օգնական զորքը նախապես ժամանմանը, թողել է ամրոցը, իսկ ինքը՝ հրամանատարը[3] Թեոդոսիայով փախել է Սինոպ։ Սուլթանը նրան մահապատժի է դատապարտել մի շարք ռազմական անհաջողությունների համար։
1774 թվականի Քյուչուկ-Կայնարջիի հաշտության պայմանագրից հետո Կերչը և Ենի-Կալե ամրոցը հանձնվել են Ռուսաստանին։ Ամրոցը մտել է Տավրիկյան նահանգի Կերչ-Ենիկալե քաղաքային շրջանի կազմի մեջ[7]։
1818 թվականի տեղեկագրի համաձայն՝ ամրոցը զինված էր 52 թնդանոթով, 10 ականանետով և 7 հաուբիցով, զորանոցներում տեղավորվում էր անձնակազմի 770 մարդ[1]։
19-րդ դարի սկզբին Ենի-Կալեն կորցրել է իր ռազմական նշանակությունը, իսկ 1835 թվականին նրա տարածքում տեղակայվել են ռազմական հոսպիտալի շենքերը, որոնք գոյատևել են մինչև 1880 թվականը։ Ենի-Կալեի զինվորական հոսպիտալի վերացումից հետո այն վերջնականապես լքվել է։
Այժմյան վիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեր օրերում Ենի-Կալեն Կերչի և Ղրիմի տեսարժան վայրերից մեկն է։ Ամրոցին շնորհվել է պետության կողմից պահպանվող ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ։
Չնայած այն հանգամանքին, որ 20-րդ դարի երկրորդ կեսին Ենիկալոում իրականացվել են մի շարք վերականգնողական աշխատանքներ, գրեթե ամբողջ բերդը ավերակների մեջ է։ Առավել լավ են պահպանվել դարպասները, պարսպապատերի բեկորները և ափամերձ կողմի կիսաբաստիոնը։
Անմիջապես ամրոցի տարածքով անցնում է մեկ երկաթուղային ճյուղ, որ Կերչը կապում է Կերչի լաստանավային անցման հետ։ Գնացքների շարժման ժամանակ առաջացող թրթռումը հուշարձանի աստիճանական ոչնչացման սպառնալիք է ստեղծում։ Ղրիմի կամրջի կառուցման ներդրումը, դրա վրա երկաթուղային հոսքի տեղափոխումը և ամրոցով անցնող ճյուղի փակումը կպահպանեն պատմական օբյեկտը։
Այսօր զբոսաշրջիկները հաճախ են այցելում Ենի-Կալեի ավերակներ։ Կերչի հարևան շրջանը կոչվում է նաև Ենի-Կալե:
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ենի-Կալեի հարավային դարպասը
-
Ենի-Կալեի հյուսիսային պատը
-
Ենի-Կալե, ափամերձ կողմը
-
Թուրքական ամրոց
-
Արևելյան դարպաս
-
Գնացք Ենիկալեում, Կերչ, 2007 թվական
-
Լուսանկար Կերչի նեղուցի ամրությունների պլանից, որը ներկայացրել է փոխգնդապետ Նեստերովը 1703 թվականին[8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «ВЭ/ВТ/Еникале — Виkisource.org» (ռուսերեն). Վերցված է 2023-05-05-ին.
- ↑ Еникале // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- ↑ 3,0 3,1 3,2 «Еникале». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ "Крепость Еникале", Тематический сайт Крым
- ↑ «Торговля невольницами на черноморском побережье Северо-Западного Кавказа». Российский Кавказ (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-01-27-ին. Վերցված է 2021-01-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ "Крепость Ени-Кале", www.kerch.com.ua
- ↑ «Крепость Еникале». www.someplaces.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-03-19-ին. Վերցված է 2008-09-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Елагин С. И., «История русского флота. Период азовский». — СПб., 1864
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Hermine Meliksetyan/Ավազարկղ21 կատեգորիայում։ |
- «Еникале». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Панорама на 360 градусов с юго-западного бастиона Еникале на сайте «Виртуальный тур по Крыму».