Մասնակից:Anihgrigoryan/sandbox

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինքնորոշման իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է, որը հիմնվում է ՄԱԿ-ի բանաձևով[1][2] նախատեսված նորմերի վրա։ Ինքնորոշման իրավունքը նշանակում է, որ ժողովուրդը, հենվելով հավասար իրավունքի և հնարավորության հավասարության սկզբունքով նախատեսվող արդարության վրա, ունի իրավունք ազատորեն ընտրելու իր ինքնիշխանությունն ու միջազգային քաղաքական կարգավիճակը՝ առանց արտաքին միջամտության [3]:

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնորոշման իրավունքը կապված է կայսերականության գաղափարախոսության անկման և քաղաքական ինքնիշխանության հետ, որի ձևավորումը գալիս է 1648թ․ կնքված Վեստֆալիայի պայմանագրից։ Արդյունաբերական հեղափոխության ընթացքում և դրանից հետո մարդկանց տարբեր խմբեր ճանաչեցին իրենց ընդհանուր պատմությունը, աշխարհագրությունը, լեզուն և ավանդույթները։ Ազգայնականությունը առաջ մղվեց որպես միավորող գաղափարախոսություն ոչ միայն մրցակցող ուժերի, այն նաև այն խմբերի համար, որոնք ստորադաս կամ իրավազուրկ կարգավիճակ ունեին պետության ներսում։ Այս պայմաններում ինքնորոշումը կարող է դիտարկվել որպես կայսերականության նկատմամբ ռեակցիա։ Այսպիսի խմբերը սովորաբար հետապնդում են անկախություն և ինքնիշխանություն իրենց տարածքում, սակայն երբեմն նկատվել են ինքնավարության ձգտման և ձեռքբերման օրինակներ։

Առաջին անգամ այս կոնցեպտն իր արտահայտությունն է գտել 1860-ականներին և այդուհետ արագորեն տարածվել[4][5]։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո այն խրախուսվել է Վ․Ի․ Լենինի և ԱՄՆ նախագահ Վ․ Վիլսոնի կողմից։ Վերջինս, մասնավորապես, նշել է․ <<Ազգային ձգտումները պետք է հարգվեն, մարդիկ պետք է կառավարվեն իրենց համաձայնությամբ։ Ինքնորոշումը սոսկ եզր չէ, այն գործողությունների հրամայական սկզբունք է>>[6] ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացում, այն ընդգրկվեց Ատլանտյան Հռչակագրում, որը կնքվեց 1941թ․ օգոստոսի 14-ին Ֆ․ Դ․ Ռուզվելտի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ու․ Չերչիլի կողմից[7]։ Առավել ուշ շրջանում ինքնորոշման իրավունքը որպես միջազգային իրավունքի սկզբունք իր ճանաչումը գտավ այն բանից հետո, երբ հռչակվեց որպես իրավունք ՄԱԿ-ի կանոնադրության մեջ հռչակվեց որպես իրավունք[8]։ Սույն սկզբունքով նախատեսված չէ որոշումների կայացման հիմնական գործիքակազմը, ինչպես նաև այն, թե ինչպիսի արդյունքների դրանք կհանգեցնեն՝ անկախության, դաշնության, պրոտեկտորատի, ինքնավարության, թե ամբողջական ուծացման։ Հստակեցված չեն նաև <<ժողովուրդ>> եզրի սահմանները կամ այն միավորի, որը կարող է հանդես գալ որպես ժողովուրդ։ Գոյություն ունեն հակասական սահմանումներ և իրավական չափանիշներ, որպեսզի սահմանվեն, թե որ խումբը կարող է լեգիտիմորեն պնդել ինքնորշման իրավունքի իրացում։ Ընդհանուր առմամբ ինքնորոշման իրավունքն ընկալվում է որպես անձի՝ առանց արտաքին միջամտության ազատ ընտրության ակտ [9]։

Ինքնորոշում և տարածքային ամբողջականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգերի ինքնորոշման իրավունքը, թվում է, թե մարտահրավեր է նետում պետությունների տարածքային ամբողջականությանը՝ լեգիտիմիացնելով ժողովրդի կամքը։ Սա ենթադրում է, որ ժողովուրդը պետք է ազատ՝ լինի ընտրելու անկախության կամ որևէ պետության կազմում գտնվելու կարգավիճակների միջև 1975թ․ Հելսինկիի Եզրափակիչ ակտի, ՄԱԿ-ի Միջազգային Դատարանի և միջազգային իրավունքի դոկտրինի համաձայն՝ տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի միջև հակասություններ չկան[10][11][12][13]։ Մասնավորապես, նշվում է, որ ՄԱԿ-ի դատարանն իր խորհրդատվական եզրակացության 80-րդ կետում անդրադարձել է պետությունների տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների հարաբերակցությանը՝ համաձայն որի՝ տարածքային ամբողջականությունը դիտարկվում է միջպետական հարաբերությունների համատեքստում։ Այդպիսով՝ ՄԱԿի-ի դատարանը չեղարկել է ինքնորոշվող ազգային հանրույթի սեցեսիոն գործողությունների վիճարկման մյուս հիմքը՝ ազգերի ինքնորոշման և պետությունների տարածքային ամբողջականության ենթադրյալ հակասության ու տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության թեզը՝ փաստելով ազգերի ինքնորոշման սկզբունքի ինքնաբավ բնույթը[14]։  

Ինքնորոշման իրավունքի իրացման դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային Ղարաբաղի հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրջ 30 տարի ձգվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը հենվում է միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման վրա։ Ի տարբերություն, օրինակ՝ Կոսովոյի՝ Լեռնային Ղարաբաղը, իրացնելով իր ազատ ինքնորոշման իրավունքը, 1991թ․ դեկտեմբերի 10-ին հռչակեց անկախություն բնակչության ուղղակի կամարտահայտման ՝պլեբիսցիտի միջոցով՝ որպես ժողովրդավարության բարձրագույն դրսևորում։ Միջազգայի իրավունքի տեսանկյունից այս ակտը գերազանցում է ՄԱԿ-ի դատարանի սահմանած ժողովրդավարական լեգիտիմիացիայի նվազագույն շեմը [15]՝ պայմանավորված լինելով նաև «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կապի մասին» օրենքում (ապրիլի 3 1990)։

  1. United Nations General Assembly Resolution 1514 in Wikisource states
  2. McWhinney, Edward (2007). Self-Determination of Peoples and Plural-Ethnic States in Contemporary International Law: Failed States, Nation-Building and the Alternative, Federal Option. Martinus Nijhoff Publishers. p. 8. ISBN 978-9004158351.
  3. Chapter I - Purposes and Principles of Charter of the United Nations
  4. Jörg Fisch (9 December 2015). A History of the Self-Determination of Peoples: The Domestication of an Illusion. Cambridge University Press. p. 118. ISBN 978-1-107-03796-0.
  5. Jump up to:a b Knudsen, Rita Augestad (October 2013), Moments of Self-determination: The Concept of 'Self- determination' and the Idea of Freedom in 20th- and 21st- Century International Discourse (PDF), The London School of Economics and Political Science
  6. "President Wilson's Address to Congress, Analyzing German and Austrian Peace Utterances (Delivered to Congress in Joint Session on February 11, 1918)". gwpda.org. February 11, 1918. Retrieved September 5, 2014.
  7. Clause 3 of the Atlantic Charter reads: "Third, they respect the right of all people to choose the form of government under which they will live; and they wish to see sovereign rights and self government restored to those who have been forcibly deprived of them" then became one of the eight cardinal principal points of the Charter all people had a right to self-determination.
  8. "Self-Determination". Oxford Public International Law. doi:10.1093/law:epil/9780199231690/law-9780199231690-e873.
  9. "Merriam-Webster online dictionary". Merriam-webster.com. Retrieved 2012-03-04
  10. "Protracted conflicts in the GUAM area and their implications for international peace, security and development. The situation in the occupied territories of Azerbaijan, Security Council, Sixty-third year/ General Assembly, Sixty-third session, Agenda items 13 and 18, A/63/664 – S/2008/823, 29 December 2008" (PDF). Archived from the original (PDF) on January 20, 2012. Retrieved 2012-03-04.
  11. "Prof. Johan D. van der Vyver (Professor of International Law and Human Rights, Emory University School of Law), Self-Determination of the Peoples of Quebec Under International Law, Journal of TRANSNATIONAL LAW & POLICY, Vol. 10: 1, FALL 2000, USA"(PDF). Archived from the original (PDF) on 2012-02-06. Retrieved 2012-03-04.
  12. CRIA. "M. Mammadov, Legal Aspects of the Nagorno-Garabagh Conflict, Caucasian Review of International Affairs, Vol. 1 (1) - Winter 2006, Germany, pp. 14-30". Cria-online.org. Archived from the original on 2012-04-02. Retrieved 2012-03-04.
  13. "S. Neil MacFarlane (Professor of International Relations and Fellow, St Anne's College, University of Oxford), Normative Conflict – Territorial Integrity and National Self-Determination, Centre for Social Sciences, December 14, 2010". Retrieved 2012-03-04.
  14. Արտաշես Խալաթյան, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Կոսովոյի գորժով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության համատեսքտում, (ԼՂՀ) Արցախի 25-ամյա պետականության ձեռքբերումերն ու արդի մարտահարվերները միջազգային երիատասարդական գիտաժողով, 15-18 սեպտեմբերի 2016թ․, նյութերի ժողովածու, Արցախ(ԼՂՀ) , ք․ Ստեփանակերտ, https://artsakhlib.am/wp-content/uploads/2018/05/Khalatyan-Artashes-NKR-zhoxovrdi-inqnoroshman-iravunq-1.pdf
  15. IwAR03uLE_dM2HzzLmzX5aMhiS3SRA71vuBw3VrBIeXZuGwb7DflumWumB4GI