Մասնակից:Վերգինե Քոթանջյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերգինե Քոթանջյան/Ավազարկղ

Սանդեյ (անգլ.՝ sundae, անգլ.՝ Sunday ՝«կիրակի» բառի աղճատումից), աղանդեր պաղպաղակից: Սովորաբար պատրաստվում է պաղպաղակի գնդիկներից, զարդարված մրգային օշարակով կամ դոնդողով, մանրացված ընկույզով, շոկոլադով, հարած սերուցքով և հատապտուղներով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն «Օքսֆորդի անգլերեն բառարան»-ի՝ Սանդեյ անունով «կիրակի» բառի ուղղագրության խեղաթյուրման պատճառը հայտնի չէ:

ԱՄՆ-ի տարբեր քաղաքներն ու նահանգները հակված են այն վարկածին, որ հենց այնտեղ է հորինվել այդ աղանդերը՝ Նյու Յորք, Բուֆֆալո, Օհայո, Քլիվլենդ, Նոր Օռլեան, Լուիզիանա և շատ ուրիշներ։

Սանդեյի գյուտի մասին բազմաթիվ պատմությունների շարքում կա բացատրություն, որ այն ԱՄՆ-ում հայտնի ice cream soda՝ «պաղպաղակով սոդայաջուր», աղանդերային խմիչքի հետագա էվոլյուցիան է: Մեկ այլ վարկածի համաձայն՝ սանդեյը ստեղծվել է, քանի որ հրուշակագործների մոտ անհրաժեշտություն է առաջացել սովորական պաղպաղակին, որը բավական տարածված է եղել կիրակի օրերին, գտնել փոխարինող։

Այդ անհրաժեշտությունը պայմանավորված էր ԱՄՆ-ում այսպես կոչված Կիրակնօրյա կամԿապույտ օրենքների Պատմական գոյությամբ, որոնք կիրակի օրերին արգելում էին որոշակի տեսակի աշխատանքներ և զվարճանքներ, ի սկզբանե, որպեսզի Միացյալ Նահանգների քաղաքացիները չշեղվեն եկեղեցի այցելելուց: Ժամանակին որոշ նահանգներում կապույտ օրենքների թվում էր կիրակի օրերին պաղպաղակի օգտագործման արգելքը։ Պիտեր Բյորդը «Սննդային առաջին կայսրություն» (the First Food Empire) գրքում (2000 թվական) գրել է, որ Սանդեյ անունը հորինվել է Իլինոյս նահանգում, որտեղ գոյություն է ունեցել նման օրենք․ այն դեպքում, երբ աղանդերի մեջ պաղպաղակը, այլ բաղադրիչների ավելացմամբ այլևս պաղպաղակ չէր համարվում։

Սանդեյի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդեյ բաթերսքոտչ սոուսով

Դասական բատերսքոթչ տաք սոուսով սանդեյը պատրաստված է վանիլային պաղպաղակից, տաք շոկոլադե սոուսով, հարած սերուցքով, մանրեցված ընկույզով և մարասկինային կոկտեյլային բալով: Վանիլային պաղպաղակի փոխարեն կարող է օգտագործվել այլ պաղպաղակներ։

Բաժակի մեջ շոկոլադով սանդեյ

Կրիայի Սանդեյ

Վանիլային պաղպաղակի, տաք իրիսի և տաք կարամելի սոուսի՝ տապակած կարիա պեկան ընկույզների հավելումով հայտնի համադրություն:

Սև և Սպիտակ

Սանդեյի այս տեսակը պատրաստված է վանիլային պաղպաղակից, շոկոլադե սոուսով և մարշմելոուով զարդարված շոկոլադե պաղպաղակի գնդիկով։

Կարկանդակով սանդեյ

Պատրաստված է շոկոլադե կարկանդակից՝ ընկույզով, վանիլային պաղպաղակով, շոկոլադե օշարակով, գետնանուշով, տաք իրիսով, հարած սերուցքով և հաճախ վերևից զարդարվում է կոկտեյլային բալերով։

Բանանե սպլիտ

Բանանով սպլիտ

Այս տեսակի սանդեյն իրենից ներկայացնում է երեք տեսակի սանդեյներ, որոնք գնդիկներով դասավորված են երկարությամբ կիսած բանանի մասերի միջև: Բաղկացած է ելակի պաղպաղակից, ելակի օշարակից, շոկոլադե պաղպաղակից, շոկոլադե օշարակից, վանիլային պաղպաղակից, մանրացված գետնանուշից: Յուրաքանչյուր պաղպաղակի գնդակը զարդարված է հարած սերուցքով և կոկտեյլային կեռասով։

Բանանե ֆոսթեր

Սանդեյի այս տեսակը պատրաստված է ռոմով, բանանի լիկյորով և համեմունքներով բանանե ֆլամբից։

Ամերկիակական պարֆե

Ամերիկական պարֆե

Այս տեսակի սանդեյը մատուցվում է բարձր բաժակով, լցված պաղպաղակի շերտերով, վարսակի փաթիլներով, օշարակով և լիկյորով։

  • Բրաունի Սանդեյ

Այս քաղցրավենիքը ներառում է բրաունի թխվածք, վանիլային պաղպաղակ, շոկոլադե սոուս, գետնանուշ, տաք իրիս և հարած սերուցք, հաճախ մարասկինի կեռաս։ Եթե Բրաունիի փոխարեն օգտագործվում է բլոնդի թխվածքը, ապա շոկոլադի փոխարեն օգտագործվում է կարամելային սոուս:

  • Դավիթ Հարում

Այս պաղպաղակը պատրաստված է վանիլային պաղպաղակից, մանրացված ելակից, մանրացված արքայախնձորից, հարած սերուցքից և կեռասից։ Այն անվանվել է «Դեյվիդ հարում կամ ամերիկյան կյանքի պատմություն» գրքի գլխավոր հերոսի պատվին, որը 1899 թվականին գրել է գրող Էդվարդ Վեթսքոթը[1]։

  • Կան նաև սանդեյի շատ այլ տեսակներ։

Ամենաթանկ պաղպաղակը աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև վերջերս աշխարհում ամենաթանկն էր համարվում «Ոսկե առատություն» (The Golden Opulence Sundae) կոչվող սանդեյը, որը ստեղծվել է Նյու Յորքի Serendipity 3 ռեստորանում։ Այս սանդեյի ստեղծումը նվիրված էր ռեստորանի բացման հիսուներորդ տարեդարձին՝ նրա ոսկե հոբելյանին[2]։ 2007 թվականին Սանդեյ «Ոսկե առատություն»-ը գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաթանկը և արժեցել է 1000 ԱՄՆ դոլար[3]։

Այս ռեկորդի գրանցումից հետո Serendipity 3 ռեստորանի սեփականատեր Սթիվեն Բրյուսը հայտարարել է 25000 ԱՄՆ դոլար արժողությամբ «Frrozen Haute Chocolate» պաղպաղակ - սանդեյից նոր աղանդեր ստեղծելու մասին[4]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. lindaseccaspina (2018-05-15). «What Was the David Harum Ice Cream Sundae Sold in Lanark County?». lindaseccaspina (անգլերեն). Վերցված է 2020-07-31-ին.
  2. «Serious Food». Serendipity3. Արխիվացված է օրիգինալից 2012-05-01-ին. Վերցված է 2010-07-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «World's Most Expensive Ice Cream — Golden Opulence Sundae». Elite Choice. Արխիվացված է օրիգինալից 2012-05-01-ին. Վերցված է 04-07-2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. New York’s $25,000 dessert sets Guinness record


Վերգինե Քոթանջյան/Ավազարկղ

Ջոն Ջեքոբ Ասթոր IV (անգլ.՝ John Jacob Astor IV,Հուլիսի 13 1864 - Ապրիլի 15 1912) — ամերիկացի միլիոնատեր, գործարար, գրող, հայտնի Ասթորների ընտանիքի անդամ և փոխգնդապետ,իսպանա-ամերիկյան պատերազմի մասնակից։ Մահացավ Տիտանիկի խորտակման ժամանակ ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ջեքոբ Ասթոր IV-ը ծնվել է 1864 թվականի հուլիսի 13-ին ։ Նա Ջոն Ջեքոբ Ասթորի ծոռն էր, որի կարողությունը կուտակվել էր մորթիների, ափիոնի և անշարժ գույքի առևտրի վրա, Ասթորների ընտանիքին դարձնելով Միացյալ Նահանգների ամենահարուստ ընտանիքներից մեկը: Անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ (1812-1814 թթ.) նա ստիպված էր վաճառել իր նավատորմը։ Ավագ Ասթորը հաստատվել է Նյու Յորքում, որտեղ զբաղվել է հյուրանոցային բիզնեսով։Ժառանգներին նա թողել է 20 միլիոն դոլլար, Ասթորը նախ սովորել է Կոնկորդ քաղաքի Սուրբ Պողոսի դպրոցում,Նյու-Հեմփշիր, ապա սովորել է Հարվարդի համալսարանում, որը վերջացնելուց հետո 1888 թվականին մեկնել է ճանապարհորդության: Վերադարձել է Միացյալ Նահանգներ երեք տարի անց և իր ձեռքն է վերցրել ընտանեկան բիզնեսի ակտիվները։ Իր պատանեկության տարիներին նա ստեղծել և արտոնագրել է հեծանիվի արգելակը, ինչպես նաև օդաճնշական ուղին, որի համար 1893 թվականին Չիկագոյի համաշխարհային տոնավաճառում մրցանակ է ստացել: Երիտասարդ Ասթորի մյուս գյուտերի թվում են վերալիցքավորվող մարտկոցը, ներքին այրման շարժիչը և թռչող մեքենան։ Նրա երազանքը արհեստական անձրևների կազմակերպումն էր ՝ «երկրի մակերևույթից տաք, խոնավ օդը դեպի մթնոլորտի վերին շերտեր մղելու միջոցով» ։ 1894 թվականին լույս է տեսել Ասթորի ֆանտաստիկ վեպը, որը կոչվում է «Ճանապարհորդություն դեպի այլ երկրներ»։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասթորը և իր երկրորդկինը Մադլեն Ասթորը։

1891 թվականին Ջոն Ջեքոբ Ասթորն ամուսնացավ Ավա Լոուլի Ուիլինգի հետ ։ Նա ունեցել է երկու երեխա, որդին ՝ Վինսենտ Ասթորը և դուստրը ՝ Ավա Էլիս Ասթորը (1902) ։ 1909 թվականին Ասթորը բաժանվել է Ավայից։ 47 տարեկան հասակում Ջոն Ջեքոբ Ասթորը 1911 թվականի սեպտեմբերի 9-ին ամուսնանում է Մադլեն Թալմաժ Ֆորսի հետ Նյուպորտում (Ռոդ Այլենդ նահանգ) իր մոր հանդիսությունների սրահում: Մադլենը մեկ տարով փոքր էր Ասթորի որդուց ՝ Վինսեթից։ Հարսանիքից հետո զույգը հարսանեկան ճանապարհորդության է մեկնել նախ Եգիպտոս, հետո Եվրոպա ։ Նրանց հետ ճամփորդել է Մարգարետ Բրաունը, որը հետագայում հայտնի է որպես «непотопляемая անխորտակելի Մոլլի Բրաուն» ։ Նա Եգիպտոսում և Ֆրանսիայում ուղեկցում էր Ասթորին և հանգամանքների բերումով կանչվել Էր ԱՄՆ: Միևնույն ժամանակ ամուսինները որոշել են դադարեցնել հարսանեկան ճամփորդությունը և մեկնել Նյու Յորք ։ Մադլենը փրկվել է «Տիտանիկի» խորտակումից և աղետից չորս ամիս անց որդի է ունեցել ՝ Ջոն Ջեքոբ Աստոր VI-ին:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Ջեքոբ Ասթոր IV-ը 1909 թվականին

Որպես գրող առանձնանում է 1894 թվականի գրված «ճանապարհորդություններ դեպի այլ երկրներ» վեպը, որում նկարագրվում են 2000 թվականին Սատուրնի և Յուպիտերի ճանապարհորդությունները: Բացի այդ,նա արտոնագրել է մի քանի գյուտեր, այդ թվում, Հեծանվի արգելակներ, օդաճնշական ուղին , և օգնել է զարգացնել շարժիչի տուրբինը։ Ասթորը բարեգործություններ է արել անշարժ գույքի ոլորտում։ 1897 թվականին նա Նյու Յորքում կառուցել է «Ուոլդորֆ-Աստորիա» հյուրանոցը, որն աշխարհում ամենաշքեղներից մեկն է, որին հարել է Աստորի զարմիկ Ուիլյամ Ուոլդորֆ Աստորի հյուրանոցը [1]։ Հյուրանոցը կոչվում էր «Waldorf Hotel»։Երկու հյուրանոցները հայտնի դարձան որպես «Waldorf-Astoria Hotel»։ Հենց այդ հյուրանոցներն են ընդունել «Տիտանիկի» վթարից հետո փրկված ուղևորներին ։ 1929 թվականին հյուրանոցը քանդվեց, և դրա տեղում կառուցվեց Էմփայր Սթեյթ Բիլդինգ։ Երկու տարի անց նախկին տեղից մի փոքր հյուսիս կառուցվել է 47-հարկանի նոր հյուրանոց ՝ նույն անունով։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Astor Battery on parade, January 1899

1894-ից մինչև 1896 թվականը նա գնդապետ էր Նյու Յորքի նահանգապետ Լևի Պ. Մորտոնի ռազմական շտաբում:1898 թվականին իսպանա–ամերիկյան պատերազմի սկսվելուց կարճ ժամանակ անց Ասթորն անձամբ է ֆինանսավորել կամավոր հրետանային ստորաբաժանումը, որը հայտնի է որպես «Ասթորի մարտկոց», որը ծառայում էր Ֆիլիպիններում: 1898 թվականի մայիսին Աստորը նշանակվել է ամերիկացի կամավորների փոխգնդապետ և ծառայել է որպես գեներալ-մայոր Ուիլյամ Շաֆտերի շտաբում ՝ Կուբայում Սանտյագոյի արշավի ժամանակ ։ Ավելի ուշ նա ստացել է (պատերազմ / ժամանակավոր բարձրացում) մինչև գնդապետ ճանաչման իր արժանիքների։Նա զորակոչվել է կամավորական բանակ 1898-ի նոյեմբերին։

Պատերազմի ժամանակ նա ԱՄՆ կառավարությանը թույլատրել է օգտագործել իր «Նուրմահալ» զբոսանավը ։ Նա նկարահանվել է «Վիկոֆֆի ճամբարի տեսչությունը նախագահ Մաքքինլիի կողմից» (1898) եւ «Գնդապետ Մաքքինլի» (1898) ֆիլմերում: Ջոն Jacob Astor, Իսպանա–ամերիկյան պատերազմի շտաբը եւ վետերանները (1899):Իր զինվորական ծառայության արդյունքում Աստորը ստացել է իսպանական արշավի մեդալի իրավունք։ Պատերազմից հետո Ասթորին հաճախ անվանում էին «գնդապետ Ասթոր» ։

Ասթորը մի քանի ռազմական և ժառանգական հասարակությունների անդամ էր ։ Նա Նյու Յորքի գաղութային պատերազմների միության առաջին անդամներից մեկն էր եւ ստացել է 138-ի անդամության համարը: Նա նաև արժանացել է արտաքին պատերազմների ռազմական շքանշանի, Սանտյագո դե Կուբա բանակի հասարակության և Միացյալ Նահանգների ամերիկյան պատերազմների հասարակության անդամ:

«Տիտանիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Յորք Հերալդ լուրեր «Տիտանիկի» խորտակման մասին: Ռեպորտաժների մեծ մասում Ասթորներն արտացոլվել են վերնագրերում։
Ասթորը իր կնոջ ՝ Մադլեն ֆորս Ասթորը,Քիթիի հետ։

Ճանապարհորդության ժամանակ Մադլենը հղիացել է և պնդել, որ երեխան ծնվի ԱՄՆ-ում ։ Ասթորաները «Տիտանիկ» են նստել Շերբուրում ՝ որպես 1-ին կարգի ուղևորներ ։ Նրանց հետ միասին նավ են բարձրացել անձնական սպասավոր Աստորան, Վիկտոր Ռոբինսը, Սպասուհի Մադլեն Ռոզալի Բայդոսը և բուժքույր Քերոլայն Լուիզա Էնդրյուսը: Բացի այդ, ամուսինների հետ ճանապարհորդության է մեկնել նաև նրանց ընտանի կենդանին ՝ քիթի մականունով էրդելտերյերը ։ Ասթորը «Տիտանիկ»-ում ամենահարուստ ուղևորն էր ։ Այսբերգի հետ նավի բախումից որոշ ժամանակ անց գնդապետ Ասթորը կնոջը հավաստիացրել է, որ վնասը «Տիտանիկի» համար վտանգ չի ներկայացնում ։ Ավելի ուշ Ասթորը կնոջ հետ գտնվել է մարմնամարզական դահլիճում ։ Մադլենը վախենում էր, որ փրկարարական բաճկոնները հուսալի չեն ։ Ասթորայի կինը նստել է թիվ 4 փրկարարական դարպաս ' սպասուհու եւ բուժքրոջ հետ: Գնդապետը խնդրել է երկրորդ օգնական Չարլզ Լայթոլերին, թե արդյոք նա կարող է նստել իր կնոջ հետ: Լայթոլերը պատասխանել է, որ տղամարդիկ պետք է մնան տախտակամածի վրա, մինչև բոլոր կանայք նստեն նավերը: Վերադառնալով ՝ նա հարցրեց նավակի համարը, որպեսզի հետո գտնի կնոջը։ Վերջին անգամ Ասթորին տեսել են կենդանի ՝ 1 ։ 55-ին ։ Նա կանգնած է տախտակամածին և նայում, թե ինչպես են մնացած մարդիկ փորձում են իջեցնել մնացած միակայմ նավերը։ Նրա մարմինը հայտնաբերվել է 1912 թվականի ապրիլի 22-ին «CS Mackay-Bennett» շոգենավով ։ Հետմահու զեկույցում ասվում է, որ Աստորի մարմինը խիստ այլանդակված է և ծածկված է մորուքով (հնարավոր է ՝ նրա վրա առաջին ծխնելույզի ընկնելուց), Բայց նրանք, ովքեր տեսել են նրա մարմինը, պնդում էին, որ այն գեղեցիկ վիճակում էր, նույնիսկ առանց կապտուկների։

№ 124, ՏՂԱՄԱՐԴ, ՏԱՐԻՔԸ — 50, ԲԱՑ ՄԱԶԵՐԻ ԳՈՒՅՆ և ԲԵՂԵՐ։
ՀԱԳՈՒՍՏ — ԿԱՊՈՒՅՏ ԿՈՍՏՅՈՒՄ, ԿԱՊՈՒՅՏ ԹԱՇԿԻՆԱԿ ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՈՎ «A.V.», ԳՈՏԻ ՈՍԿԵ ՃԱՐՄԱՆԴՈՎ, ՇԱԳԱՆԱԿԱԳՈՒՅՆ ԵՐԿԱՐԱՃԻՏ ԿՈՇԻԿ ԿԱՐՄԻՐ ՌԵՏԻՆԵ ՆԵՐԲԱՆՈՎ, ՇԱԳԱՆԱԿԱԳՈՒՅՆ ՖԼԱՆԱԼԵ ՎԵՐՆԱՇԱՊԻԿ, ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ «J.J.A.» ՕՁԻՔԻ ՀԵՏևԻ ՄԱՍՈՒՄ։
ՈՒՆԵՑՎԱԾՔ — Ոսկե ժամ, ոսկե ճարմանդներ թանկարժեք քարերով, թանկարժեք քարերով մատանի 3 քարերով, 225 ֆունտ ստերլինգ, 2440 դոլլար, 5 ֆունտ, 7 արծաթյա մետաղադրամներ, 50 ֆրանկ մետաղադրամներով, ոսկյա մատիտ, դրամապանակ։
ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳ,ԱՆՈՒՆ — Դ․ Դ․ ԱՍԹՈՐ[2]

։

Աստորին հուղարկավորել են Նյու Յորքի Երրորդության եկեղեցու գերեզմանատանը։ 1912 թվականի օգոստոսի 14-ին Մադլեն Ասթորը ծնեց Ջոն Ջեքոբ Ասթորի երկրորդ որդուն ՝ Ջոն Ջեքոբ Ասթոր VI[7][8] [3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stanley Turkel, «The Original Waldorf-Astoria Hotel» (April 4, 2007); http://www.hotelinteractive.com/article.aspx?articleid=7469 (accessed July 8, 2009)
  2. John Jacob Astor IV. Վերցված է 2010-10-27-ին. «Colonel John Jacob Astor IV was born in Rhinebeck, New York on July 13th, 1864 the son of William Astor and great-grandson of John Jacob Astor the fur trader. Astor was educated at St. Paul's School, Concord and later went to Harvard. After a period of travelling abroad (1888–91) he returned to the United States to manage the family fortune. He had homes at 840 Fifth Avenue, New York and at Ferncliff , Rhinebeck, New York. ...» {{cite encyclopedia}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն)
  3. «Son for Mrs. Astor. Named for Father. Both Mother and Baby Said to be Very Well, the Child Strong and Well Formed». New York Times. August 15, 1912, Thursday. Վերցված է 2008-06-22-ին. {{cite news}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն)
  4. «John J. Astor 5th, 79. Son of Builder of Hotel». New York Times. June 27, 1992. Վերցված է 2009-08-10-ին. «John Jacob Astor 5th, a descendant of one of America's most fabled merchant princes, died yesterday at his home in Miami Beach. ... His father was John Jacob Astor 4th, a businessman and inventor, who built the Astoria Hotel in New York City that was later combined with the hotel next door to become the Waldorf-Astoria. His mother was the former Madeline Talmage Force of New York City. She was pregnant with him when she and her husband sailed on the Titanic. Her husband put her on a lifeboat and went down with the ship on April 15, 1912.» {{cite news}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:ВС