Մասնակից:Յան/Ավազարկղ 6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանրային ակցիայի մասնակիցները բանները կախել են կամրջից։

Բանների տեղադրում, բողոքի ակցիայի ձև, որի ժամանակ ակցիայի մասնակիցները հասարակական վայրերում կախում կամ տեղադրում են բաններներ։ Նպատակն իրենց ուղերձի տարածումն է և կոնկրետ հարցի կամ խնդրի վերաբերյալ իրազեկության բարձրացումը։ Այս եղանակով բողոքի ակցիան կարող է ուղղված լինել ինչ-որ կորպորացիայի, օրենսդրական, քաղաքական գործընթացների կամ որևէ այլ տեսակի գործունեության դեմ։ Ակտիվիստները բանները կարող են կախել իրենց արշավի թիրախ հանդիսացող կառույցի վրա կամ էլ կարող են ուղղակի կախել որևէ վայրում՝ իրենց արշավի մեկնարկի մասին հայտարարելու նպատակով։

Հանրային վայրում բանների տեղադրումը կարող է որակվել որպես հանցավոր վանդալություն և անօրինական ներթափանցում մասնավոր տարածք։ Այդուհանդերձ, տվյալ արարքը կհամարվի անօրինական, թե ոչ, կախված է բանների տեղադրման կոնկրետ վայրից և այն երկրի օրենսդրությունից, որտեղ իրականացվում է բողոքի այդ գործողությունը։

Կան բողոքի ակցիաների կամ ցույցերի ժամանակ կիրառվող բաններների պատրաստման ու տեղադրելու մի քանի ձևեր։ Դրանք սովորաբար պարունակում են կարգախոսներ կամ ակցիայի հետ կապ ունեցող պատկերներ՝ ձեռաներկ, սովորական կամ տրաֆարետային տպագրությամբ։ Բողոքի ակցիայի ժամանակ դրա մասնակիցները բանները սովորաբար կախում են նախապես ընտրված վայրում՝ այն ամրացնելով պարաններով ու ծանր առարկաներով, որոնք իրենց ծանրության հաշվին պահում են բանները։

Գլոբալ խնդիրների վերաբերյալ բանների կախում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին ցուցարարները #BridgesNotWalls ակցիայի շրջանակներում Էդինբուրգի Հյուսիսային կամրջի վրա բաններներ են կախել։

Տարիներ առաջ #BridgesNotWalls (հայերեն՝ «Կամուրջնե՛ր, ոչ թե պատեր») շարժման մասնակիցները բողոքի արշավներ էին իրականացնում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներգաղթի քաղաքականության համատեքստում նախատեսվող խստացումների դեմ։ 2017 թվականի հունվարի 20-ին, երբ Վաշինգտոնում ընթանում էր Թրամփի երդմնակալության արարողությունը, աշխարհի տարբեր երկրներում ակտիվիստները միացան այս արշավին՝ հինգ մայրցամաքների ավելի քան 200 հայտնի կամուրջներից կախելով բաններներ։ Սրա նպատակն էր խորհրդանշական կերպով իրենց անհամաձայնությունն արտահայտել ներգաղթի վերաբերյալ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանն ու պառակտման փոխարեն նպաստել միասնությանը[1][2][3]։

Լոնդոնում բաններները կախվել են Թեմզա գետի վրա կառուցված առնվազն ութ կամուրջներից, այդ թվում՝ այնպիսի հայտնի կամուրջներից, ինչպիսիք են Թաուեր բրիջը, Լոնդոնի կամուրջը, Սաութուորքը, Միլենիում բրիջը, Բլեքֆրայարսը, Վաթեռլո կամուրջը, Վեստմինստերյան կամուրջը և Վոքսհոլ կամուրջը։ Բաններները կախվել են նաև պատմական այնպիսի կամուրջներից, ինչպիսիք են Երկաթե կամուրջը Անգլիայում, Հյուսիսային կամուրջը՝ Շոտլանդիայում, Դայֆի կամուրջը՝ Ուելսում, Օբերբաում կամուրջը՝ Գերմանիայում, Օքլենդ Հարբոր բրիջը՝ Նոր Զելանդիայում, ինչպես նաև այլ կամուրջներ Ավստրալիայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Նեպալում և ԱՄՆ-ում։ Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Ճապոնիայում ու նրա մայրաքաղաք Տոկիոյում, Ֆիլիպիններում, Բելգիայում, և Ռուսաստանում[4][5][6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաններների կախումը կարող է տարբեր կերպ իրականացվել։ Ստորև ներկայացված պատկերներում երևում են բաններների կախման տարբեր տեղանքներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Adam, Karla (January 20, 2017). «Brits have a message for Donald Trump: Build bridges not walls». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից August 25, 2018-ին. Վերցված է January 31, 2023-ին.
  2. «Bridges Not Walls». January 20, 2017. Արխիվացված օրիգինալից January 31, 2023-ին. Վերցված է January 31, 2023-ին – via Vimeo.
  3. «Brits have a message for Donald Trump: Build bridges not walls». The Washington Post. January 20, 2017. Արխիվացված է օրիգինալից August 25, 2018-ին. Վերցված է January 31, 2023-ին.
  4. Snowdon, Kathryn (January 20, 2017). «Bridges Not Walls Protests Held In London And Across The World To Oppose Donald Trump's Inauguration». HuffPost. Արխիվացված օրիգինալից January 31, 2023-ին. Վերցված է January 31, 2023-ին.
  5. Landsbaum, Claire (January 20, 2017). «Protesters Around the World Call for 'Bridges Not Walls' in Response to Trump's Inauguration». The Cut. Արխիվացված օրիգինալից January 22, 2017-ին. Վերցված է January 31, 2023-ին.
  6. «Protesters Across Globe Take Stand Against Trump». Reuters. January 20, 2017. Արխիվացված օրիգինալից January 31, 2023-ին. Վերցված է January 31, 2023-ին – via Voice of America.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Category:Protest tactics Category:Vandalism