Մասնակից:Մանոն/Ավազարկղ
Քարհանյան օնլայն դպրոց | |
---|---|
Տեսակ | Հեռավար կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն |
Հիմնադրված է | 2013թ. |
Տնօրեն | Գարեգին Քարհանյան |
Երկիր | Հայաստան, Լոռու մարզ |
Հասցե | ք. Վանաձոր,Թատերական 4-2/1 |
Կայք | kos.am |
էլ հասցե-karhanyanschool@gmail.com, հեռ. (+374) 33 003-723 |
«Քարհանյան օնլայն դպրոց»[1], Հեռավար ուսուցում իրականացնող ուսումնական հաստատություն՝ ստեղծված 2013 թվականին Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։
Դպրոցի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 2013 թվականին, Քարհանյան ուսումնական դպրոցի հիմքի վրա՝ Գարեգին Քարհանյանի կողմից: Օնլայն դպրոցը իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանի Հանրապետությունում, որը ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կրթությունը հասանելի դրաձրեց բոլորին՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս: Քարհանյան օնլայն դպրոցը հնարավորություն է տալիս սովորել առանց տարիքային սահմանափակման՝ հաշվի առնելով սովորողի կարիքները և նպատակները: Դպրոցը մեծ ուշադրություն է դարձնում ուսուցիչների ընտրության և առցանց գործիքների վերապատրաստման գործընթացին: Դասավանդող ուսուցիչները, որակյալ կրթությունը հասանելի են դարձնում բոլորին: Այլ երկրների հետ համագործակցության շրջանակը գնալով ընդլայնվում է։ 2013-2021 թվականների ընթացքում Քարհանյան օնլայն դպրոցում սովորել է շուրջ 5100 աշակերտ աշխարհի տարբեր երկրներից․ Հայաստանից, Արցախից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից, Մալթայից, Կանադայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Իսրայելից, Ավստրիայից, Իսպանիայից, Իտալիայից, Լիբանանից, Բելոռուսիաից, Ուկրաինայից, , Լիտվայից, Իրանից, Լեհաստանից, Շվեյցարիայից, Սլովենիայից, Անգլիայից և այլն։ ՔՕԴ-ի գործունեության ընթացքում իրականացվել է շուրջ 65000 առցանց դաս։ Դպրոցում առցանց դասերից բացի կազմակերպվում են առցանց մրցույթներ, միջոցառումներ՝ ստեղծելով վիրտուալ հանրություն։
Դպրոցի առաքելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցի առաքելությունն է՝ լեզուների, ինչպես նաև մի շարք առարկաների որակյալ ուսուցումը դարձնել հասանելի և մատչելի բոլորի համար՝ հնարավորություն տալով սովորողին խնայել ժամանակ, գումար և ուսուցման դասընթացը դարձնել հաճելի զբաղմունք: Դպրոցի լավագույն գնահատականը սովորողների հաստատուն արձագանքն է, նրանց դրական կարծիքներն ու հաջողությունները:
Դասավանդվող առարկաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեզուներ
- Հայոց լեզու և Հայագիտություն
- Անգլերեն
- Ռուսերեն
- Գերմաներեն
- Իսպաներեն
- Իտալերեն
- Ֆրանսերեն
- Չինարեն
- Թուրքերեն
- Վրացերեն
- Արաբերեն
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատեգորիա:Կրթությունը Հայաստանում Կատեգորիա:Դպրոցներ այբբենական կարգով