Մանրէներով հարուցվող հիվանդությունների տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանրէներով հարուցվող հիվանդությունների տեսություն, ներկայումս շատ հիվանդությունների ծագման ընդհանուր ընդունված գիտական ​​տեսություն է։ Տեսությունը նշում է, որ հիվանդությունները հաճախ առաջանում են միկրոօրգանիզմների պատճառով, որոնք հայտնի են որպես մանրէներ։ «Միկրոբ» տերմինը վերաբերում է ոչ միայն բակտերիաներին, այլ նաև ցանկացած տեսակի միկրոօրգանիզմներին, ինչպիսիք են պրոտիստները կամ սնկերը, ինչպես նաև ոչ բջջային կառուցվածք ունեցող պաթոգենները, ինչպիսիք են վիրուսները, պրիոնները կամ վիրուսոիդները[1]։ Հիվանդությունները, որոնք առաջանում են հարուցիչներով, կոչվում են վարակիչ։ Պաթոգենները հիվանդությունների հարուցիչներ են, որոնք կարող են փոխանցվել մի մարդուց մյուսին՝ ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների մոտ։ Վարակիչ հիվանդությունների պատճառ են հանդիսանում կենսաբանական օրգանիզմները, ինչպիսիք են պաթոգեն միկրոօրգանիզմները (վիրուսներ, բակտերիաներ և սնկեր), ինչպես նաև մակաբույծները։

Մանրէների տեսության հիմունքները առաջարկվել են Ջիրոլամո Ֆրակաստորոյի կողմից 1546 թվականին և ընդլայնվել Մարկուս ֆոն Պլենցիսի կողմից 1762 թվականին։ Այնուամենայնիվ, այս տեսակետները վերաբերվեցին առանց պատշաճ ուշադրության, քանի որ Գալենի միազմայի տեսությունը մնում էր գերիշխող գիտնականների և բժիշկների շրջանում։

19-րդ դարի սկզբին ջրծաղիկի դեմ պատվաստումը տարածված էր Եվրոպայում, թեև բժիշկները չգիտեին, թե ինչպես է այն աշխատում կամ ինչպես տարածել սկզբունքը այլ հիվանդությունների վրա։ Անցումային շրջանը սկսվեց 1850-ականների վերջին՝ Լուի Պաստյորի աշխատությամբ։ Այս աշխատանքը հետագայում ընդլայնվել է Ռոբերտ Կոխի կողմից 1880-ականներին։ Վիրուսներն առաջին անգամ հայտնաբերվել են 1890-ականներին։ Ի վերջո, դրան հաջորդեց մանրէաբանության «ոսկե դարաշրջանը», որի ընթացքում մանրէների տեսությունը արագ հանգեցրեց բազմաթիվ հիվանդություններ առաջացնող օրգանիզմների հայտնաբերմանը[2]։

Միազմների տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միազմների տեսությունը հիվանդությունների փոխանցման հիմնական տեսությունն էր մինչև մանրէների տեսությունը,որը հրապարակվել է 19-րդ դարի վերջում։ Միազմների տեսությունը պնդում էր, որ այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են խոլերան, քլամիդիան կամ «սև մահ»–ը, առաջացել են «միասմա»–յից (հին հունարեն՝ μίασμα՝աղտոտվածություն)։Միազմը համարվում էր թունավոր գոլորշի կամ մառախուղ, որը լցված էր քայքայված նյութերի մասնիկներով և ուներ տհաճ հոտ։ Տեսությունը նշում է, որ հիվանդությունները շրջակա միջավայրի գործոնների արդյունք են, ինչպիսիք են աղտոտված ջուրը, վատ օդը և վատ հիգիենիկ պայմանները[3]։ Նման վարակները, ըստ տեսության, չեն փոխանցվում մարդկանց միջև, այլ ազդում են նրանց վրա, ովքեր գտնվում են միազմին մոտ տեղում[4]։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուշուտա Սամհիթա»-ում, սանսկրիտյան բժշկական տրակտատում, որը գրվել է մոտավորապես մ.թ.ա. 6-րդ դարում, հին հնդիկ բժիշկ Սուշրուտան գրել է պաթոլոգիայի մասին գլուխ, որտեղ նա նշել է, որ «բորոտությունը,դողէրոցքը, թոքախտը, աչքի հիվանդությունները և մի շարք վարակիչ հիվանդություններ փոխանցվում են մի մարդուց մյուսին սեռական կամ այլ ֆիզիկական շփման միջոցով[5][6]։

Հին Հրեաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովսեսի օրենքը, որը ամրագրված է եբրայերեն Աստվածաշնչի առաջին հինգ գրքերում, պարունակում է հիվանդության տարածման ժամանակ վարակման մասին ամենավաղ արձանագրված մտքերը, որոնք հակասում են դասական բժշկական ավանդույթներին և Հիպոկրատի գրություններին։ Մասնավորապես,հորդորում է պահպանել կարանտին և հաճախ լվացվել բորոտությունից և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից պաշտպանվելու համար[7]։

Հունաստան և Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնադարում հույն պատմաբաններն առաջինն էին, որոնք Աթենքում տարածված ժանտախտից հետո արձանագրեցին, որ հիվանդությունները կարող են վարակված մարդուց փոխանցվել այլ մարդկանց[8][9]։

Վարակիչ հիվանդությունների տարածման տեսություններից մեկը, որը բացառում էր վարակի փոխանցումը անմիջական շփման միջոցով, այն էր, որ դրանք տարածվում էին սպորանման «սերմերով» (լատ․՝ semina) Դրանք, ենթադրաբար, տարածվում էին օդով։ Հռոմեացի մատերիալիստ բանաստեղծ Լուկրեցիոսն իր «De rerum natura» (Իրերի բնության մասին) պոեմում գրել է, որ աշխարհում կան զանազան «սերմեր», որոնցից մի քանիսը մարդկանց և կենդանիների հիվանդություն են առաջացնում, եթե ներշնչվում կամ կլանվում[10][11]։

Հռոմեացի հանրագիտակ Մարկ Տերենցիուս Վարոնը «Գյուղատնտեսություն» գրքի առաջին հրատարակության մեջ գրել է․«Ճահիճներից սկսվում են մի քանի փոքրիկ արարածներ, որոնց աչքով հնարավոր չէ հետևել, բայց որոնք բերանի և քթի միջ մտնում մարմնի մեջ և առաջացնում լուրջ հիվանդություններ»[12][13]։

Հույն բժիշկ Գալենը իր «Առպատճառների մասին» աշխատության մեջ պնդում էր, որ որոշ հիվանդներ կարող էին ունենալ «տենդի սերմեր»։ Իր «Տենդի տարբեր տեսակների մասին» աշխատության մեջ Գալենը տեսություն է ներկայացրել, որի համաձայն,ժանտախտը տարածվում է «ժանտախտի որոշակի սերմերով», որոնք առկա են օդում[11], իսկ իր «Համաճարակներ» (արբ.) աշխատության մեջ Գալենը բացատրել է, որ որոշ հիվանդների մոտ կարող է դիտվել ռեցիդիվ, քանի որ նրանց օրգանիզմում թաքնված է որոշակի «հիվանդության սերմ», որոնք ակտիվանում են, եթե հիվանդները չեն հետևում բժշկի կողմից նշանակված թերապևտիկ ռեժիմին[11]։

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակման տեսության հիմնական ձևը սկիզբ է առել միջնադարյան իսլամական աշխարհի բժշկությունից․ առաջարկվել է պարսիկ բժիշկ Իբն Սինայի (Եվրոպայում հայտնի է որպես Ավիցեննա) «Բժշկության կանոն»–ում (1025 թ.): «Էլ-Քանունի» գրքի IV մասում Իբն Սինան քննարկել է համաճարակները՝ անրադառնալով միազմների դասական տեսությանը և փորձելով այն համատեղել վարակման իր նախկին տեսության հետ։

Նա կարծում էր, որ մարդիկ կարող են շնչառության միջոցով փոխանցել հիվանդություններ ուրիշներին (նշվում է տուբերկուլյոզի փոխանցումը),ինչպես նաև չի բացառել հիվանդությունների փոխանցումը ջրի և կեղտի միջոցով[14]։

Ֆիկհիստ Իբն ալ-Հաջ ալ-Աբդարին, երբ ուսումնասիրել է իսլամական դիետան և հիգիենան, անդրադարձել է թե ինչպես վարակը կարող է աղտոտել ջուրը, սնունդը և հագուստը և կարող է տարածվել ջրամատակարարման միջոցով[15]։

1546 թվականին իտալացի բժիշկ Ջիրոլամո Ֆրակաստորոն հրատարակեց «De Contagione et Contagiosis Morbis» (Վարակման և վարակիչ հիվանդությունների մասին) վերնագրով երեք գիրք, որոնք վերաբերել են վարակիչ հիվանդությունների բնույթին, հիմնական պաթոգենների դասակարգմանը և այդ հիվանդությունների կանխարգելման և բուժման հիմնահարցերին։

Ֆրակաստորոն գրել է «հիվանդության սերմերի» մասին, որոնք տարածվում են վարակված մարդու հետ անմիջական շփման, ֆոմիտների հետ անուղղակի շփման կամ օդի մասնիկների միջոցով[16]։

Վաղ նոր ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1668 թվականին իտալացի բժիշկ Ֆրանչեսկո Ռեդին հրապարակեց փորձարարական տվյալներ, որոնք հերքում էին այն տեսությունը, որ ախտածին օրգանիզմները առաջանում են ոչ կենդանի նյութից։ Նա նկատեց, որ թրթուրները միայն փտած մսից են առաջանում։ Երբ միսը թողնում էին շղարշով ծածկված տարաների մեջ, շորի մակերեսին թրթուրներ էին հայտնվում։ Հետագայում պարզ դարձավ,որ գարշահոտի պատճառով ճանճերը մոտենում են մսին և այնտեղ ձվեր են դնում[17][18]։

Ենթադրվում է, որ միկրոօրգանիզմներն առաջին անգամ հայտնաբերվել են 1670-ականներին մանրէաբանության առաջամարտիկ Անտոն վան Լիուվենհուկի կողմից։ Լիուվենհուկն առաջինն էր, ով նկարագրեց բակտերիաները (1674), խմորասնկերը, կյանքը մի կաթիլ ջրի մեջ (օրինակ ՝ ջրիմուռները) և արյան բջիջների շրջանառությունը մազանոթներում։ «Բակտերիա» բառը դեռ գոյություն չուներ, ուստի նա այդ մանրադիտակային կենդանի օրգանիզմներին անվանեց «անիմակուլներ»,որը նշանակում է փոքր կենդանիներ։ Այս կենդանիներին նա կարողացավ առանձնացնել տարբեր աղբյուրներից, ինչպիսիք են անձրևաջրերը, լճակի և ջրհորի ջուրը, ինչպես նաև մարդու բերանը և աղիքները։ Այնուամենայնիվ, գերմանացի գիտնական Աթանասիուս Կիրխերը ավելի վաղ նկատել էր նման միկրոօրգանիզմներ։ Նրա գրքերից մեկը, որը գրվել է 1646 թվականին, պարունակում է լատիներեն մի գլուխ, որտեղ ասվում է. «Կհավատա՞ք, որ քացախն ու կաթը առատ են անթիվ որդերով»։ Կիրխերը քայքայվող մարմիններում, մսի, կաթի և այլ տեղերում հայտնաբերված անտեսանելի օրգանիզմները անվանեց«որդեր»։

Նրա մանրադիտակային ուսումնասիրությունները նրան հանգեցրին այն համոզմանը, որ հիվանդությունը և փտելը պայմանավորված են անտեսանելի կենդանի օրգանիզմների առկայությամբ։ 1646 թվականին Կիրխերը (կամ Կիրշները) գրել է, որ «ջերմություն ունեցողների արյան մեջ մի շարք օրգանիզմներ կարող են հայտնաբերվել»։ Երբ 1656 թվականին բուբոնային ժանտախտը հասավ Հռոմ, Կիրխերը մանրադիտակի տակ հետազոտել է ժանտախտով վարակված մարդկանց արյունը։ Նա հայտնաբերել է արյան մեջ «ճիճուներ» կամ «կենդանիներ» և եկել այն եզրակացության, որ հիվանդության պատճառը միկրոօրգանիզմներն են։ Նա առաջինն էր, ով վարակիչ հիվանդությունը վերագրեց միկրոսկոպիկ պաթոգենին և հորինեց հիվանդության մանրէաբանական տեսությունը, որը նա բացատրեց իր «Scrutinium Physico-Medicum» (Ֆիզիկաբժշկական փորձաքննություն) (Հռոմ, 1658 թ․) աշխատությունում[19]։

1700 թվականին բժիշկ Նիկոլաս Անդրին պնդել է, որ միկրոօրգանիզմները պատճառ են հանդիսանում ջրծաղիկի և այլ հիվանդությունների զարգացման համար[20]։

1720 թվականին Ռիչարդ Բրեդլին տեսություն է հրապարակել, որ ժանտախտը և «բոլոր ժանտախտային հիվանդությունները» առաջանում են «թունավոր միջատների»՝ կենդանի արարածների կողմից, որոնց կարելի է տեսնել միայն մանրադիտակով[21]։

1762 թվականին ավստրիացի բժիշկ Մարկուս Անտոնիուս ֆոն Պլենցիցը (1705–1786) հրատարակեց «Opera medico-physica» (Բժշկաֆիզիկական աշխատանքներ) գիրքը։ Ֆոն Պլենցիցը նկարագրել է բազմաթիվ հիվանդություններ, որոնք և՛ համաճարակային են, և՛ վարակիչ (օրինակ՝ կարմրուկ և դիզենտերիա)։ Կան նաև նկարագրված ոչ համաճարակային,բայց վարակիչ հիվանդություններ (օրինակ՝ կատաղություն և բորոտություն)[22]։

XIX և XX դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Սնոու, Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանացի բժիշկ Ջոն Սնոուն համարվում է ժամանակակից համաճարակաբանության հիմնադիրը՝ 1854 թվականին Բրոդ Սթրիթում խոլերայի բռնկումը ուսումնասիրելու համար։ Սնոուն քննադատեց իտալացի անատոմ Ջովանի Մարիա Լանցիսիին 18-րդ դարի սկզբին գրված իր աշխատության համար, որտեղ վերջինս պնդում էր, որ ճահճային միազմերը տարածում են մալարիան։ 1849 թվականի իր «Խոլերայի փոխանցման եղանակների մասին» գրքույկում Սնոուն առաջ քաշեց այն վարկածը, որ խոլերան տարածվում է ֆեկալ-օրալ ճանապարհով՝ բազմանալով մարդու աղիքների ստորին հատվածներում[23]։

Գրքի երկրորդ հրատարակության մեջ, որը հրատարակվել է 1855 թվականին, Սնոուն ենթադրել է, որ խոլերան առաջանում է մարդու էպիթելային հյուսվածքի բջիջներին բնությով ավելի մոտ,բայց ավելի փոքր չափի բջիջներից։ 1884 թվականին Ռոբերտ Կոխը հաստատեց «Vibrio cholerae» բակտերիաների տեսակը որպես ժանտախտի հարուցիչ։ Ուսումնասիրելով բակտերիայի կենսաբանական ծագումը, Սնոուն խորհուրդ տվեց ջուրն օգտագործելուց առաջ եռացնել և զտել[23]։

Լուի Պաստյոր,Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի կեսերին ֆրանսիացի մանրէաբան Լուի Պաստյորը ցույց տվեց, որ կանանց սեռական ուղիների մշակումը բորաթթվով ոչնչացնում է միկրոօրգանիզմներին, որոնք առաջացնում են հետծննդյան վարակներ։ Նշվում էր նաև,որ բորաթթուն չի վնասում լորձաթաղանթները[24]։

Ռոբերտ Կոխ, Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1884 թվականին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հրապարակեց միկրոօրգանիզմների և հիվանդությունների միջև պատճառահետևանքային կապ հաստատելու չորս չափանիշներ, որոնք այժմ հայտնի են որպես Կոխի պոստուլատներ[25]։

  1. Միկրոօրգանիզմը հիվանդ օրգանիզմներում պետք է հայտնաբերվի բավարար քանակությամբ, իսկ առողջների մոտ՝ ոչ։
  2. Միկրոօրգանիզմը պետք է մեկուսացված լինի հիվանդ օրգանիզմից և աճեցվի մաքուր կուլտուրայում։
  3. Կուլտուրայում աճեցված միկրոօրգանիզմները, որպես կանոն, պետք է հիվանդություն առաջացնեն, երբ անցնում են առողջ օրգանիզմ։
  4. Միկրոօրգանիզմը պետք է նորից մեկուսացվի պատվաստված հիվանդի օրգանիզմից և նույնականացվի սկզբնական հատուկ պաթոգենի հետ։

Իր կյանքի ընթացքում Կոխը հասկացավ, որ պոստուլատները համընդհանուր կիրառելի չեն, օրինակ՝ խոլերայի հարուցչի կրողները,որոնց մոտ հիվանդությունն ընդանում է անսիմպտոմ, խախտում են առաջին պոստուլատը։ Նույն պատճառով, երրորդ պոստուլատում տրված է «որպես կանոն» արտահայտությունը, քանի որ ոչ բոլոր պաթոգեն օրգանիզմներն են, անցնելով մարդու օրգանիզմ,առաջացնում հիվանդություն[26][27]։ Բացի այդ, անհնար է վիրուսներ աճեցնել մաքուր կուլտուրայում, քանի որ դրանք պարտադիր ներբջջային մակաբույծներ են, ինչը անհնարին է դարձնում երկրորդ պոստուլատի իրականացումը[28][29]։

Պաթոգեն սպիտակուցները, որոնք կոչվում են պրիոններ, տարածվում են միայն իրենց կառուցվածքը այլ սպիտակուցներ փոխանցելու միջոցով, այլ ոչ թե ինքնավերարտադրման միջոցով[30]։

1988 թվականին ամերիկացի մանրէաբան Սթենլի Ֆալկովը հրապարակեց Կոխի պոստուլատների մոլեկուլային տարբերակը, որը պարզաբանում է կապը մանրէաբանական գեների և վիրուսային գործոնների միջև[31]։

Ջոզեֆ Լիստեր, Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակտերիաների խմորման մասին Պաստյորի հոդվածները կարդալով՝ բրիտանացի վիրաբույժ Ջոզեֆ Լիստերը հասկացավ, որ բարդ կոտրվածքները, որոնց դեպքում ոսկրերը դուրս են թափանցում մաշկի միջով, ավելի է հակված վարակման շրջակա միջավայրի միկրոօրգանիզմների ազդեցության հետևանքով։ Նա պարզել է, որ կարբոլաթթուն կարող է կիրառվել վնասվածքի հատվածում՝ որպես արդյունավետ հակասեպտիկ[32]։

Ազդեցությունը կենցաղի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրէների տեսությունը զարգացած երկրներում զգալի փոփոխությունների է հանգեցրել առօրյա կյանքում։ Բնակչության մոտ ձևավորվել է մաքրություն պահպանելու սովորություն՝ լլողանալ, լվանալ սնունդը, սպասքը, հագուստը և տունը։ Այս տեսանկյունից տնային տնտեսությունում ջրի առկայությունը կարևոր դեր է խաղացել։ Արդյունքում վիկտորիանական Անգլիայում մահացության տոկոսը նվազում է։ Փոփոխվող սովորությունները խաղացին հենց այն դերը, որը կանխատեսել էին փորձագետները[33]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Definition of Germ in English from the Oxford dictionary». Oxford Dictionaries. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  2. Susser, Mervyn; Stein, Zena (2009 թ․ օգոստոս). Chapter 10: Germ Theory, Infection, and Bacteriology (անգլերեն). Oxford University Press. էջեր 107–122. doi:10.1093/acprof:oso/9780195300666.003.0010. ISBN 9780199863754.
  3. , ISBN 9780195160901 https://archive.org/details/dictionaryofpubl0000last {{citation}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. «Epilepsy, Theories and Treatment Inside Corpus Hippocraticum». Current Pharmaceutical Design. 23 (42): 6369–6372. 2018 թ․ փետրվարի 15. doi:10.2174/1381612823666171024153144. PMID 29076418.
  5. Prabhu, Maya (2022 թ․ սեպտեմբերի 21). «5 Ancient Diseases and What the Ancients Said About Them». GAVI. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.
  6. Sushruta (1911). Sushruta Samhita (անգլերեն). Vol. 2. Kaviraj Kunja Lal Bhishagratna. էջեր 35–42. {{cite book}}: Unknown parameter |место= ignored (օգնություն)
  7. Encyclopedia of medical history. Macmillan. 1985. ISBN 978-0-333-28802-3. {{cite book}}: Unknown parameter |место= ignored (օգնություն)
  8. Singer, Charles and Dorothea (1917) "The scientific position of Girolamo Fracastoro [1478?-1553] with especial reference to the source, character and influence of his theory of infection, " Annals of Medical History, 1 : 1-34; see p. 14. Արխիվացված 2020-06-16 Wayback Machine
  9. Thucydides with Richard Crawley, trans., History of the Peloponnesian War (London, England: J.M. Dent & Sons, Ltd., 1910), Book III, § 51, pp. 131-32. From pp. 131-32: « … there was the awful spectacle of men dying like sheep, through having caught the infection in nursing each other. This caused the greatest mortality. On the one hand, if they were afraid to visit each other, they perished from neglect; indeed many houses were emptied of their inmates for want of a nurse: on the other, if they ventured to do so, death was the consequence.»
  10. «О природе вещей», книга VI, 1093—1132 — особенно в конце этого фрагмента: «беда и зараза <…> Может иль на воду пасть, иль на самых хлебах оседает, Или на пище другой для людей и на пастьбах скотины, Иль продолжает висеть, оставался в воздухе самом; Мы же, вдыхая в себя этот гибельно смешанный воздух, Необходимо должны вдохнуть и болезнь и заразу». (Перевод Ф. А. Петровского, 1936.)
  11. 11,0 11,1 11,2 «The seeds of disease: an explanation of contagion and infection from the Greeks to the Renaissance». Medical History. 27 (1): 1–34. 1983 թ․ հունվար. doi:10.1017/s0025727300042241. PMID 6339840.
  12. Rerum rusticarum, I, XII: «erunt loca palustria <…> crescunt animalia quaedam minuta, quae non possunt oculi consequi, et per aera intus in corpus per os ac nares perveniunt atque efficiunt difficilis morbos».
  13. Варрон. Сельское хозяйство / Перевод М. Е. Сергеенко. — М.-Л.: Издательство АН СССР. 1963. — С. 39.
  14. Encyclopedia of the Black Death. ABC-CLIO. 2012. էջ 29. ISBN 9781598842531.
  15. Law and Piety in Medieval Islam. Cambridge University Press. 2013. էջեր 106, 114, 189–190. ISBN 9781107067110.
  16. Morgan, Ewan (2021 թ․ հունվարի 22). «The Physician Who Presaged the Germ Theory of Disease Nearly 500 Years Ago». Scientific American (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  17. Redi, Francesco (1668). Արխիվացված պատճենը (իտալերեն). doi:10.5962/bhl.title.149072. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին. {{cite book}}: Unknown parameter |место= ignored (օգնություն)
  18. Parke, Emily C. (2014 թ․ մարտի 1). «Flies from meat and wasps from trees: Reevaluating Francesco Redi's spontaneous generation experiments». Studies in History and Philosophy of Science Part C: Studies in History and Philosophy of Biological and Biomedical Sciences (անգլերեն). 45: 34–42. doi:10.1016/j.shpsc.2013.12.005. ISSN 1369-8486. PMID 24509515. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
  19. «The Life and Work of Athanaseus Kircher, S.J.». mjt.org. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 18-ին.
  20. «The History of the Germ Theory». The British Medical Journal. 1 (1415). 1888.
  21. «Richard Bradley: a unified, living agent theory of the cause of infectious diseases of plants, animals, and humans in the first decades of the 18th century». Perspectives in Biology and Medicine. 52 (4): 566–78. 2009. doi:10.1353/pbm.0.0124. PMID 19855125.
  22. Conquest of Epidemic Disease: A Chapter in the History of Ideas. Hafner Publishing Co Ltd. 1967. ISBN 978-0028548807.
  23. 23,0 23,1 Snow, John (1855). Արխիվացված պատճենը. John Churchill. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին. {{cite book}}: Unknown parameter |издание= ignored (օգնություն); Unknown parameter |место= ignored (օգնություն)
  24. Pasteur, Louis (1880 թ․ մայիսի 3). «Extension Of The Germ Theory To The Etiology Of Certain Common Disease». Comptes rendus de l'Académie des Sciences. 90: 1033–44. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
  25. «Koch's postulates and infectious proteins». Acta Neuropathologica. 112 (1): 1–4. 2006 թ․ հուլիս. doi:10.1007/s00401-006-0072-x. PMID 16703338.
  26. Mittheilungen aus dem Kaiserlichen Gesundheitsamte. Vol. 2. 1884. էջեր 1–88. {{cite book}}: Unknown parameter |часть= ignored (օգնություն)
  27. «Über den augenblicklichen Stand der bakteriologischen Choleradiagnose». Zeitschrift für Hygiene und Infektionskrankheiten (գերմաներեն). 14: 319–33. 1893. doi:10.1007/BF02284324. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
  28. Robert Koch: a life in medicine and bacteriology. American Society of Microbiology Press. 1999. ISBN 1-55581-143-4. {{cite book}}: Unknown parameter |место= ignored (օգնություն)
  29. «Causation and disease: the Henle-Koch postulates revisited». The Yale Journal of Biology and Medicine. 49 (2): 175–195. 1976 թ․ մայիս. PMID 782050.
  30. «Principia aetiologica: taking causality beyond Koch's postulates». Journal of Medical Microbiology. 56 (Pt 11): 1419–1422. 2007 թ․ նոյեմբեր. doi:10.1099/jmm.0.47179-0. PMID 17965339.
  31. «Molecular Koch's postulates applied to microbial pathogenicity» (PDF). Reviews of Infectious Diseases. 10 Suppl 2 (Suppl 2): S274–S276. 1988. doi:10.1093/cid/10.Supplement_2.S274. PMID 3055197. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մարտի 3-ին.
  32. Pitt, Dennis (2012 թ․ հոկտեմբերի 1). «Joseph Lister: Father of Modern Surgery». Canadian Journal of Surgery. 55 (5): E8–E9. doi:10.1503/cjs.007112. PMID 22992425. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
  33. Сноуден, 2023, էջ 213

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фрэнк Сноуден Эпидемии и общество от Черной смерти до новейших вирусов = Frank M. Snowden. Epidemics and Society From the Black Death to the Present.. — М.: Альпина нон-фикшн, 2023. — 620 с. — ISBN 978-5-00139-313-9