Ջիրոլամո Ֆրակաստորո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիրոլամո Ֆրակաստորո
Girolamo Fracastoro
Ծնվել էմոտ 1478
Վերոնա, Վենետո, Իտալիա
Մահացել էօգոստոսի 6, 1553[1]
Աֆի, Վերոնա, Վենետո, Իտալիա
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտությունբժիշկ-գրող, բանաստեղծ, համաճարակաբան, մաթեմատիկոս, աշխարհագրագետ, աստղագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Պադովայի համալսարան
Ալմա մատերԲոլոնիայի համալսարան և Պադովայի համալսարան
Տիրապետում է լեզուներինլատիներեն[2] և իտալերեն[3]
 Girolamo Fracastoro Վիքիպահեստում

Ջիրոլամո Ֆրակաստորո (իտալ.՝ Girolamo Fracastoro, մոտ 1478, Վերոնա, Վենետո, Իտալիա - օգոստոսի 6, 1553[1], Աֆի, Վերոնա, Վենետո, Իտալիա), Վերածննդի դարաշրջանի իտալացի գիտնական, բժիշկ, աստղագետ, բանաստեղծ։

1530 թվականին հրատարակվել է Ֆրակաստորոյի գիտադիդակտիկ պոեմը՝ «Սիֆիլիս կամ Ֆրանսիական հիվանդություն» (այստեղից՝ սիֆիլիս հիվանդության անվանումը)։ Հպման, հպավարակիչ հիվանդությունների և դրանց բուժման մասին հիմնական աշխատությունում (1546) շարադրված է վարակիչ հիվանդությունների, դրանց տարածման և բուժման մասին ուսմունքը։

Ֆրակաստորոն առաջինն է առաջարկել «ինֆեկցիա» տերմինը։ Նկարագրել է ծաղիկ, կարմրուկ, ժանտախտ, կատաղություն, բծավոր տիֆ և այլ հիվանդություններ։ Ֆրակաստորոյի աշխատանքները հիմք հանդիսացան վարակիչ հիվանդությունների կլինիկայի և համաճարակագիտության համար։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Syphilidis, sive Morbi Gallici (1530)
  • Di Vini Temperatura (1534)
  • Homocentricorum sive de Stellis, de Causis Criticorum Dierum Libellus (1535)
  • Homocentrica (1538)
  • Syphilis sive de morbo gallico (1539, поэма)
  • Naugerius sive de Poetica Dialogus (ca. 1540)
  • De Contagione et Contagiosis Morbis (1546)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Джироламо Фракасторо «О КОНТАГИИ, КОНТАГИОЗНЫХ БОЛЕЗНЯХ И ЛЕЧЕНИИ В ТРЕХ КНИГАХ» под ред. К. М. Быкова (1954)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Peruzzi E. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1997. — Vol. 49.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. CONOR.Sl
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։