Jump to content

Մանոլո Գաբբյադինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանոլո Գաբբյադինի
իտալ.՝ Manolo Gabbiadini
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 26, 1991(1991-11-26)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Կալչինատե, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 181 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Մանոլո Գաբբյադինի (իտալ.՝ Manolo Gabbiadini, նոյեմբերի 26, 1991(1991-11-26)[1], Կալչինատե, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Ան Նասր Դուբայ» ակումբի և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

A Սերիայում իր նորամուտը «Ատալանտայի» կազմում նշել է 2010 թվականի մարտի 14-ին «Պարմայի» դեմ խաղում, երբ 79-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Սիմոնե Տիրիբոկկիի փոխարեն[2]։

2010 թվականի հուլիսի 9-ին նա տեղափոխվեց Սերիա B-ի թիմ՝ «Չիտադելլա», Դանիելե Գասպարետտոյի հետ համատեղ սեփականության իրավունքով, գործարքն արժեցավ 500 եվրո, դա պայմանագրի մի մասն էր, որով «Ատալանտան» ստորագրեց Մատեո Արդեմագնիին[3][4]։ Մանոլոն Սերիա B-ի մրցաշրջանի ընթացքում 27 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ։

2011 թվականի հունիսին նա վերադարձել է իր ակումբ՝ «Ատալանտա», գործարքի գումարը չի հրապարակվել։ A Սերիայում իր առաջին գոլը խփել է 2012 թվականի մարտի 25-ին «Բոլոնիայի» դեմ տնային խաղում, նրա թիմը հաղթել է 2-0 հաշվով։

2012 թվականի օգոստոսի 24-ին «Յուվենտուսը» 5,5 մլն եվրոյով գնել է «Ատալանտայից» Գաբբյադինիի իրավունքների կեսը։ Գաբբյադինին մի քանի օր մարզվել է «Բոլոնիայի» հետ, որտեղ էլ հաջորդ մրցաշրջանն անցկացրել է վարձավճարով[5][6]։

2013 թվականի հուլիսի 9-ին «Յուվենտուսը» Բերգամոյի ակումբից գնեց Մանոլոյի իրավունքների երկրորդ կեսը և պայմանագիր կնքեց «Սամպդորիայի» հետ, ընդ որում գործարքն այնպես կատարվեց, որ հաջորդ մրցաշրջանում խաղացողը պաշտպաներ ջենովական ակումբի գույները[7]։

«Սամպդորիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 17-ին Գաբբյադինին «Սամպդորիայի» մարզաշապիկով իր առաջին պաշտոնական խաղում դուբլի հեղինակ դարձավ, ինչը թույլ տվեց «Սամպդորիային» Իտալիայի գավաթի երրորդ փուլում 2:0 հաշվով հաղթել «Բենևենտոյին»։ Սեպտեմբերի 1-ին Գաբբյադինին իր առաջին գոլը լիգայում նոր թիմի կազմում «Բոլոնիայի» դարպասը՝ սահմանելով վերջնական արդյունքը՝ 2:2[8]։ Ֆուտբոլիստը լավ մրցաշրջան է անցկացրել՝ 35 խաղում դառնալով 10 գոլի հեղինակ Իտալիայի առաջնությունում և գավաթում։ 2014 թվականի հունիսի 19-ին «Սամպդորիան» հայտարարել է, որ երկարաձգել է Գաբբյադինիի վերաբերյալ «Յուվենտուսի» հետ պայմանագիրը[9]։

Հաջորդ մրցաշրջանը խաղացողը սկսել է 2014 թվականի օգոստոսի 24-ին Իտալիայի գավաթի երրորդ փուլի շրջանակներում «Կոմոյի» դեմ խաղով, Գաբբյադինին աչքի է ընկել գոլով, իսկ խաղն ավարտվել է 4:1 հաշվով՝ հօգուտ «Սամպդորիայի»[10]։ Սեպտեմբերի 28-ին նրա գոլը տուգանայինից վճռեց «Ջենոայի» դեմ Լապտերային դերբիի ճակատագիրը, «Սամպդորիան» հաղթեց նվազագույն հաշվով[11]։

Գաբբյադինին «Նապոլիի» կազմում (31 մայիսի, 2015)

«Նապոլի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Գաբբյադինին «Նապոլիին» միացել է 13 միլիոն եվրոյով։ Գումարը բաժանվել է «Սամպդորիայի» և «Յուվենտուսի» միջև[12]։ 2015 թվականի հունվարի 11-ին Գաբբյադինին իր նորամուտը նշեց «Նապոլիի» կազմում «Յուվենտուսի» դեմ տնային խաղում՝ փոխարինելով Խոսե Կալյեխոնին, խաղն ավարտվեց 3-1 հաշվով պարտությամբ[13]։ Փետրվարի 1-ին նա իր առաջին գոլը խփեց ակումբի կազմում «Կիևոյի» դեմ խաղում Իվան Ստրինիչի փոխանցումից հետո, «Նապոլին» հաղթեց 2:1 հաշվով[14]։ 2016 թվականի մարտի 19-ին նա հեթ-տրիկ է ձևակերպել «Բոլոնիայի» դեմ խաղի առաջին խաղակեսում, մրցակիցը ջախջախվել է 6:0 հաշվով[15]։

«Սաութհեմփթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 31-ին Գաբբյադինին 4.5 տարվա պայմանագիր է կնքել «Սաութհեմփթոնի» հետ։ Հաղորդվում է, որ տրանսֆերի արժեքը կազմել է 14-15 միլիոն ֆունտ ստերլինգ[16][17], կախված աղբյուրից, ակումբը պաշտոնապես չի բացահայտել պայմանագրի արժեքը[18]։ 2017 թվականի փետրվարի 4-ին Գաբբյադինին գոլի հեղինակ է դարձել «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ դեբյուտային խաղում, սակայն նրա թիմը պարտվել է 3:1 հաշվով[19]։

Նա իր երկրորդ խաղն անցկացրեց «Սաութհեմփթոնի» կազմում փետրվարի 11-ին և դուբլ ձևակերպեց «Սանդերլենդի» հետ խաղի առաջին խաղակեսում, մրցակիցը ջախջախվեց 4:0 հաշվով[20]։ Փետրվարի 26-ին իր հաջորդ խաղում՝ 2017 թվականի լիգայի գավաթի եզրափակչում, նա խփեց ևս երկու գնդակ (և կարող էր հեթ-տրիկ անել, բայց մեկ գոլը սխալմամբ չհաշվեց խաղից դուրս գալու պատճառով[21]), բայց նրա թիմը 3-2 հաշվով պարտություն կրեց «Մանչեսթեր Յունայթեդից»[22]։ Մարտի 4-ին «Ուոթֆորդի» դեմ հաջորդ խաղում (հաղթանակ 4:3) գոլ խփելուց հետո Գաբբյադինին դարձավ «սրբերի» առաջին խաղացողը, ով գոլ խփեց ակումբի կազմում իր առաջին չորս խաղերից յուրաքանչյուրում[23]։ Փետրվարին «Սաութհեմփթոնի» կազմում իր ելույթների շնորհիվ նա արժանացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ամսվա խաղացող մրցանակին[24]։

Վերադարձ «Սամպդորիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարին Գաբբյադինին տեղափոխվել է «Սամպդորիա», տրանսֆերի գումարը կազմել է 12 միլիոն եվրո[25]։ Հունվարի 20-ին նա իր առաջին հանդիպումն անցկացրեց «Ֆիորենտինայի» հետ վերադառնալուց հետո (3:3)՝ փոխարինելով Յակուբ Յանկտոյին։ Հունվարի 26-ին Հաջորդ տուրում նա 74-րդ րոպեին փոխարինեց Գրեգուար Դեֆրելին՝ «Ուդինեզեի» դեմ խաղում վերջնական հաշիվը սահմանելով 4:0՝ հօգուտ «նավաստիների»։ 2019 թվականի դեկտեմբերի 14-ին նրա գոլերից մեկը որոշեց Լապտերային դերբիի ելքը, վերջնական արդյունքը՝ 1:0 հօգուտ «Սամպդորիայի»[26]։ Նա նաև գոլ է խփել դերբիի պատասխան խաղում, որը հետաձգվել է հուլիսի 22-ին COVID-19 համավարակի պատճառով, սակայն այս դեպքում դա բավարար չի եղել «Սամպդորիայի» պարտությունը կանխելու համար։ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին նա ևս մեկ գոլ է խփել դերբիում, ինչով օգնել է իր թիմին հաղթել 1:3 հաշվով։ 2022 թվականի փետրվարի 6-ին «Սասուոլոյի» դեմ խաղում նա ձախ ծնկի առաջի խաչաձև կապանների վնասվածք ստացավ և հաջորդ շաբաթ վիրահատվեց Բոլոնիայում՝ վաղաժամ ավարտելով մրցաշրջանը[27][28]։ Կարիերայի երկրորդ փուլի ընթացքում «Սամպդորիայի» մարզաշապիկով Գաբբյադինին մասնակցել է 119 հանդիպման և դարձել 31 գոլի հեղինակ ԱՊԼ-ում (ընդհանուր 176 հանդիպում և 52 գոլ), որի գագաթնակետը եղել է թիմի մուտքը Սերիա B:

«Ան-Նասր»[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հուլիսի 29-ին Գաբբյադինին պայմանագիր կնքեց ԱՄԷ-ի «Ան Նասր»-ի հետ[29].

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի նոյեմբերի 17-ին Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում իր նորամուտը նշել Է Թուրքիայի դեմ ընկերական խաղում։ 2011 թվականի մարտի 29-ին նա իր առաջին գոլը խփեց երիտասարդական թիմի կազմում Գերմանիայի դեմ ընկերական խաղում։ 2011 թվականի հոկտեմբերի 6-ին նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիխտենշտեյնի դեմ արտագնա խաղում, նրա թիմը հաղթեց 7:2 հաշվով[30]։

2012 թվականի օգոստոսի 15-ին իր նորամուտը նշեց Իտալիայի ազգային հավաքականում՝ դաշտ դուրս գալով Բեռնում կայացած Անգլիայի դեմ ընկերական խաղի երկրորդ կեսում։

2013 թվականին մասնակցել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությանը։ 2013 թվականի հունիսի 8-ին Դուբլի հեղինակ է դարձել Իսրայելի դեմ խաղում, Իտալիան հաղթել է 4:0 հաշվով, Իտալիայի հավաքականը հասել է եզրափակիչ, որտեղ 4:2 հաշվով պարտվել է Իսպանիային[31]։

2014 թվականի մարտի 10-12-ը Գաբբյադինին հավաք է անցկացրել հիմնական ազգային թիմի հետ, որը կազմակերպվել էր ԱԱ-2014-ի նախաշեմին երիտասարդ խաղացողներին դիտելու համար[32]։ Նոյեմբերի 14-ին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նրան հրավիրել է նոյեմբերի 18-ին Ալբանիայի դեմ ընկերական խաղի[33], Գաբբյադինին Ալեսիո Չերչիի փոխարեն դուրս է եկել 77-րդ րոպեին։

2015 թվականի նոյեմբերի 17-ին Գաբբյադինին խփեց իր առաջին գոլը ազգային հավաքականում։ Ռումինիայի դեմ տնային ընկերական խաղում փոխարինման դուրս գալով՝ նա 66-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը[34]։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբբյադինին լավ կազմվածքով և մեծ արագությամբ հարձակվող է, ով կարող է խաղալ տարբեր դիրքերում։ «Որթատունկ» մականունը[35] նա ստացել է դիրքի լավ զգացողության շնորհիվ, տիրապետում է ձախի դիպուկ հարվածին, որով խփել է իր գոլերի մեծ մասը[36]։

Клубная статистика[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթ Լիգայի գավաթ Կոնտինենտալ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ատալանտա 2009–10 Սերիա A 2 0 0 0 2 0
2011–12 23 1 1 1 24 1
Ընդհանուր 25 1 1 1 26 2
Չիտադելլա (վարձավճար) 2010–11 Սերիա B 27 5 2 0 29 5
Բոլոնիա (վարձավճար) 2012–13 Սերիա A 39 6 1 1 31 7
Սամպդորիա 2013–14 Սերիա A 34 8 1 2 35 10
2014–15 13 7 2 2 15 9
Ընդհանուր 47 15 3 4 50 19
Նապոլի 2014–15 Սերիա A 20 8 4 1 6 2 30 11
2015–16 23 5 1 0 6 4 30 9
2016–17 13 3 1 1 5 1 19 5
Ընդհանուր 56 16 6 2 17 7 79 25
Սաութհեմփթոն 2016–17[37] Պրեմիեր Լիգա 11 4 0 0 1 2 0 0 12 6
2017–18[38] 28 5 4 0 1 0 33 5
2018–19[39] 12 1 0 0 3 0 15 1
Ընդհանուր 51 10 4 0 5 2 0 0 60 12
Սամպդորիա 2018–19[40] Սերիա A 18 4 0 0 18 4
2019–20[41] 33 11 2 1 35 12
2020–21[42] 16 3 1 0 17 3
2021–22[43] 18 6 3 1 21 7
2022–23[44] 35 7 1 0 36 7
Ընդհանուր 120 31 7 2 127 33
Ալ-Նասր 2023–24 ԱՄԷ-ի պրոֆեսիոնալ լիգա 11 6 0 0 3 3 14 9
Ընդհանուր կարիերայի ընթացքում 367 90 24 10 8 5 17 7 416 112

2018 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ

Ելույթներ ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 7 խաղ / 1 գոլ, 3 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 2 պարտություն:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանոլոյի քույրը՝ Մելանիա Գաբբյադինին, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլ է վարել[45]։ Նա ավելի քան հարյուր գոլ է խփել «Բորդոլինո Վերոնայի» կազմում և հանդես է եկել Իտալիայի կանանց հավաքականում։

2017 թվականի հունիսի 17-ին Գաբբյադինին ամուսնացել է իր ընկերուհու՝ Մարտինա Ռուբինիի հետ, պսակադրությունը տեղի է ունեցել Բոլոնիայի Սասո-Մարկոնի քաղաքում[46][47]։

2020 թվականի մարտի 12-ին Գաբբյադինիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել[48]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Game report by ESPN». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 2-ին.
  3. «MERCATO NERAZZURRO». Atalanta BC (Italian). 2010 թ․ հուլիսի 9. Վերցված է 2010 թ․ հուլիսի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  4. «Gabbiadini e Gasparetto in granata». AS Cittadella (Italian). 2010 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Gabbiadini to Bologna via Juventus | Football Italia». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
  6. «Gabbiadini trains with Bologna | Football Italia». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 3-ին.
  7. «Comunicato ufficiale della società Juventus 9 luglio 2013». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
  8. «Bologna-Sampdoria 2-2, tra papere, acrobazie e gol dell'ex». repubblica.it. 01.09.2013. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 03.12.2014-ին.
  9. «Triplice accordo con la Juventus: rinnovate le partecipazioni di Gabbiadini, Fiorillo e Beltrame». sampdoria.it. 2014 թ․ հունիսի 19. Վերցված է 03.12.2014-ին.(չաշխատող հղում)
  10. ilsecoloxix.it, ed. (2014 թ․ օգոստոսի 24). «Sampdoria Como 4 - 1». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 03.12.2014-ին.
  11. «Genoa-Sampdoria 0-1: Gabbiadini abbatte il Grifone, blucerchiati al terzo posto». repubblica.it. 2014 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 03.12.2014-ին.
  12. «Gazzetta - Gabbiadini andrà al Napoli: cifre e motivi del perchè l'affare si farà». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  13. «Serie A: Juventus win away at Napoli to go three points clear». Sky Sports. 2015 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
  14. «Serie A: Manolo Gabbiadini nets the winner as Napoli beat Chievo 2-1». Sky Sports. 2015 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  15. «Dries Mertens records hat trick to help Napoli rout Bologna». ESPNFC.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  16. Aarons, Ed (2017 թ․ հունվարի 31). «Southampton complete £15m signing of Italy striker Manolo Gabbiadini». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  17. «Manolo Gabbiadini: Southampton sign £14m Napoli striker». BBC Sport. 2017 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  18. «Saints sign Gabbiadini». www.southamptonfc.com. Southampton F.C. 2017 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  19. Emons, Michael (2017 թ․ փետրվարի 4). «Southampton 1-3 West Ham United». BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
  20. «Sunderland 0–4 Southampton». BBC Sport. 2017 թ․ փետրվարի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  21. Hackett, Keith (2017 թ․ փետրվարի 27). «League Cup final offside error will haunt Stuart Burt – and possibly Southampton – for eternity». Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  22. McNulty, Phil (2017 թ․ փետրվարի 26). «Manchester United 3 Southampton 2». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  23. «Watford 3–4 Southampton: Gabbiadini makes history as Saints bounce back from Wembley heartbreak». Southern Daily Echo. 2017 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.
  24. «Gabbiadini wins PFA award». Southampton Football Club. 2017 թ․ մարտի 10. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
  25. «Gabbiadini completes £12million switch to Sampdoria». Belfast Telegraph. 2019 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  26. «Genoa-Sampdoria 0-1, gol e highlights: Gabbiadini decide il derby della Lanterna». 2019 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  27. «Sampdoria, stagione finita per Gabbiadini: arriva Giovinco». La Gazzetta dello Sport. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 7-ին.
  28. «Sampdoria, per Gabbiadini intervento perfettamente riuscito». Tuttosport. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 16-ին.
  29. «Gabbiadini ceduto all'Al-Nasr a titolo definitivo». UC Sampdoria (իտալերեն). 2023 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 30-ին.
  30. gazzetta.it (ed.). «Gabbiadini-Insigne Italia a valanga: 7-2». Վերցված է 07-10-2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  31. «Europei Under 21, Italia-Israele 4-0: azzurrini in semi, ma Insigne si fa male». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին.
  32. figc.it, ed. (06.03.2014). «Stage a Roma dal 10 al 12 marzo: sono 31 i convocati di Prandelli». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
  33. «Conte chiama altri 14 Azzurri per l'Albania: le novità sono Okaka, Rossettini e Sturaro». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  34. Valerio Clari (2015 թ․ նոյեմբերի 17). «Amichevole, Italia-Romania 2-2: i gol di Marchisio e Gabbiadini non bastano» (իտալերեն). La Gazzetta dello Sport. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  35. Atalanta.it (ed.). «Scheda di Manolo Gabbiadini su Atalanta.it». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին.
  36. Generazioneditalenti.it (ed.). «Scheda di Manolo Gabbiadini su Generazioneditalenti.it». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին.
  37. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2016/2017 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  38. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2017/2018 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  39. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2018/2019 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  40. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2018/2019 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  41. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2019/2020 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  42. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2020/2021 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  43. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2021/2022 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  44. «Ֆուտբոլիստի անցկացրած խաղերը 2022/2023 մրցաշրջանում». Soccerbase. Centurycomm. Վերցված է {{{accessdate}}}-ին.
  45. Melania Gabbiadini Արխիվացված 2011-08-16 Wayback Machine(իտալ.)
  46. GABRIELE MIGNARDI (2017 թ․ հունիսի 17). «Il matrimonio di Manolo Gabbiadini e Martina Rubini / FOTO» (իտալերեն). Il Resto del Carlino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  47. Chris Wright (2017 թ․ հունիսի 23). «Manolo Gabbiadini has his cake and can't eat it». ESPN FC. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
  48. «Official: Gabbiadini has Coronavirus». Football Italia. 2020 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանոլո Գաբբյադինի» հոդվածին։